Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տ․ կապտավուն (կապարային) երան– գով, մոխրագույն, դժվարահալ և ծանր մետաղ է․ հալ․ ջերմաստիճանը՝ 2014°C, եռմանը՝ /^5500°C, խտությունը՝ 16650 կգ/մ3։ Հատկությունները կախված են մաքրության աստիճանից։ Մաքուր Տ․ պլաստիկ է, –196°Օից ցածր՝ Փխրուն։ Պարամագնիսական է։ Քիմ․ հատկություն– ներով նման է նիոբիումին։ Սովորական պայմաններում քիմիապես չափազանց պասսիվ է (օդում պատվում է օքսիդի նուրբ, պաշտպանիչ շերտով)։ Չափազանց կոռոզիակայուն մետաղ է։ Միացություն– ներում գերազանցապես հնգարժեք է (հայտնի են նաև – 1-ից՜Ւ4 օքսիդացման աստիճանները)։ Չի լուծվում օրգ․ և ան– օրգ․ թթուներում և նրանց խառնուրդնե– րում, լուծվում է միայն ֆտորաջրածնական թթվում և նրա ու ազոտական թթվի խառ– նուրդում, տաքացնելիս՝ նաև ալկալինե– րում։ 250°Շ–ում կլանում է ջրածին՝ առա– ջացնելով պինդ լուծույթներ, 500°Շ–ում՝ հիդրիդներ։ Ձուլածո Տ․ օդում սկսում է օքսիդանալ 280°Շ–ից բարձր տաքացնե– լիս։ Միակ կայուն օքսիդը՝ Ta2Os-^ թթվային է։ Հայտնի են տանտալական թթուների աղերը՝ х,М20 уТа205*Н20 (M-ը ալկալիական մետաղ է)։ Նատրիումի և կալիումի մետատանտալատները սեգ– նեւոաէւեկարիկներ են։ Տանտալիտ–կո– լումբիտ միներալը երկաթի և մանգա– նի մետատանտալատ–մետանիոբատն է՝ (Fe, Мп) [(Та, Nb)Q3]2։ Ֆտորի հետ միա– նում է սովորական, մյուս հալոգենների հետ՝ բարձր ջերմաստիճաններում, ստաց– վում են հալոգենիդներ, գերազանցապես՝ (Ta^s)։ Տաքացնելիս միանում է հալկո– գենների, ազոտի, ֆոսֆորի, ածխածնի, սիլիցիումի, բորի հետ՝ առաջացնելով ստեխիոմետրիական միացություններ (TaS2, TaN, TaN2, TaC են) և պինդ լուծույթներ։ Բարձր ջերմաստիճաններում Տ․ փոխազդում է ծծմբի, ազոտի և ածխած– նի օքսիդների հետ։ Տ․ կայուն է բազմա– թիվ հեղուկ մետաղների (Na, К, Ii, Pb, Bi են) և համաձուլվածքների նկատմամբ։ Պարբերական համակարգի III, IV և VIII խմբերի d տարրերի հետ առաջացնում է ներմետաղական միացություններ։ Տ–ային հանքանյութերն աղքատ են Տ–ով և հազվադեպ։ Մշակվում են մինչե մի քանի հարյուրերորդական տոկոս (TaNb)2Os պարունակող հանքանյութե– րը և անագային խտանյութերի վերա– կանգնող հալման խարամները։ Տ–ի ար– տադրության հիմնական հումքը մոտ 8% Ta2Os և ^ 60% Nb205 պարունակող լո– պարիտային խտանյութերն են։ Տ–ային խտանյութերը նախ հարստացնում են (մինչե 40–65% Та2Об), ապա քայքայում թթուներով (լոպարիտայինը քլորացնում են), Տ–ի և նիոբիումի միացությունները բաժանում են լուծահանմամբ (քլորիդ– ները՝ ռեկտիֆիկացմամբ, ֆտորիդները՝ կոտորակային բյուրեղացմամբ և վերա– կանգնում ածխածնով, նատրիումով կամ էլեկտրոլիզով (Ta2Os U K2TaF7 պարու– նակող հալույթը)։ Ձուլածո մետաղն ստա– նում են հալելով էլեկտրաաղեղային, էլեկտրոնաճառագայթային կամ պլազմա– յին հալմամբ, նաև փոշեմետալուրգիական եղանակներով, մշակում են մամլմամբ։- Տ․ հեշտ զոդվող մետաղ է։ Արտադրվող Տ–ի 60–75%-ն օգտագործվում է էլեկտրա– վակուումային տեխնիկայում (պատրաս– տում են գազակլանիչներ, անոդներ, ցան– ցեր են)։ Տ․ օգտագործվում է էլեկտրա– տեխնիկայում (ջեռուցիչներ, էկրաններ, կոնտակտներ) և քիմ․ արդյունաբերու– թյան մեջ։ Նրանից պատրաստում են քիմ․ սարքավորումների մասեր, լաբորատոր անոթներ, կշռաքարեր, արհեստական մե– տաքսաթելի ֆիլիերներ ևն։ Տ․ կոռոզիա– կայուն և բարձրամուր պողպատները և հատուկ համաձուլվածքները լիգիրացնող հավելանյութ է։ Տ–ի համաձուլվածքները վոլֆրամի, մո– լիբդենի, ռենիումի, հաֆնիումի և ցիրկո– նիումի հետ ունեն չաՓազանց արժեքա– վոր հատկություններ և օգտագործվում են հրթիռային ելքափողեր, ճշգրիտ զըս– պանակներ, կոնդենսատորներ ևն պատ– րաստելու համար։ Տ–ի թերթերը և լարերն օգտագործվում են վիրաբուժության մեջ՝ ոսկրերը և նյարդաթելերն ամրացնելու, նաև կարեր դնելու համար։ Տ–ի միացու– թյուններն օգտագործվում են ռադիոտեխ– նիկայում և որպես կատալիզատորներ։

ՏԱՆՏԱԼԱՆՒՈԲԱՏՆԵՐ, միներալներ, որոնք որպես միներալ առաջացնող բա– ղադրամասեր պարունակում են Та և Nb։ Տ–ի խումբն ընդգրկում է ավելի քան 100 միներալային տեսակ և նրանց տար– բերակները։ Կարևոր միներալներն են՝ կուումբիւոը, տանտալիտը, լոպարիտը, ւցիրոքւորը, աահսրսկիւոը։ Ս, Th և TR պարունակող Տ․ մետամիքտային են, ուժեղ ռադիոակտիվ, առկա է ջրի փոփոխական քանակություն։ Հաճախ են պոլիմորֆ ձևա– փոխությունները։ Տ․ առաջացնում են մանր ներփակումներ, խոշոր անջատումները սակավ են (միներալները բնորոշ են լո– պարիտին, պիրոքլորին, կոլումբիտտան– տալիտին)։ Գույնը՝ սև, մուգ գորշ, գորշ դեղին։ Կարծրությունը՝ 4,5–8, հաճախ՝ 5–6, մետամիքտային տեսակների մոտ ցածր է։ խտությունը՝ 3500–9000 կգ/մ3 (կախված է Та-ի և Ti-ի պարունակու– թյունից)։ Հումք են Та, Nb և TR ստանա– լու համար։

ՏԱՆՏՐԻ&Ս1 (սանսկր․ տանտրա–հիմք, հանգույց, գիտելիք, հմայություն ևն), հին հնդկ, կրոնափիլ․ ուսմունք և հոգևոր կատարելության հասնելու գործնական միջոցների էզոտերիկական (< հուն, ёошхерьиод – ներքին, գաղտնի, թաքուն) համակարգ։ Հենվում է մակրո– և միկրո– կոսմոսների զուգահեռականության, տիե– զերքում բևեռական ուժերի և միստիկա– կան ստեղծարար էներգիայի (շակտի կամ երբեմն կունդալինի–շակտի) գոյության գաղափարների վրա։ Ենթադրվում է, որ միասնական բարձրագույն իրողությունը ունի երկու ասպեկտ–սկզբնապատճառ՝ արական և իգական (ներկայացվում են որպես Շիվա և Շակտի, համապատասխա– նաբար օժտված գիտակցությամբ ու պաս– սիվությամբ և էներգիայով ու ակտիվու– թյամբ)։ Ըստ Տ–ի, հոգեկան և ֆիզիոլո– գիական կատարյալ ինքնաղեկավարմամբ (հատկապես Յոգայի միջոցով), ծիսակա– տարումներով, օրինակ, երկրպագությամբ (պուջա), սրբազան բառերի և հնչյուննե– րի (մանտրա) արտասանությամբ ևն կա– րելի է մարմնի մեջ «արթնացնել» կունդա– լինի–շակտին և, երբ իրար կմիանան արա– կան և իգական սկզբնապատճառները, մարդը ձեռք կբերի գերգիտակցական վիճակ և կիրագործի նախասկզբնական միասնությունը։ Տ․ առաջ է եկել կանացի աստվածությունների (օրինակ, «Մեծ մոր» երկրպագության) պաշտամունքներից, իսկ ժամանակի ընթացքում Փոխազդելով այլ կրոն, և փիլ․ ուսմունքների հետ, բա– ժանվել է բուդդայական (վաջրայանա) և հինդուիստական (որում տարբերակվում են Վիշնուական Տ․, Շիվայական Տ․ և Շակտիական Տ․) ուղղությունների։ Շակ– տիական Տ․ առանձնանում է խիստ էգո– տերիկական բնույթով, ինչը առավել ցայ– տուն է արտահայտված «ձախ ձեռքի ճա– նապարհի» հետևորդների՝ վամաչարինե– րի մոտ, որոնք իրենց ծիսակատարումնե– րի մեջ մեծ տեղ են հատկացնում նաև զգայական բավականություններին։ Տ–ի փիլ․ հայացքները, հոգեկան կենտրոնաց– ման միջոցները, ծեսերը, աղոթքները ևն այլաբանորեն շարադրված են մեծ հե– ղինակություն վայելող սրբազան տեքստե– րում՝ տանտրաներում (այստեղից էլ՝ Տ․ անվանումը)։ Հինդուիստական տանտրա– ները բաժանվում են Վիշնու–սամհիտա– ների, Շիվա–ագամաների և Շակտի–տանտ– րաների։ Վերջինիցս կարելի է նշել Կու– լարնավաէ Կուլաչուդամանի և Շարադա– տիլակա տանտրաները, իսկ բուդդայա– կան տանտրաներից՝ Տատհագուտագուհ– յակա և Կալաչակրա տանտրաները։ Տ–ին բնորոշ է նաև կաստայական բաժանում– ների նվազագույն արտահայտվածությու– նը։ Տ․ մեծ ազդեցություն է գործել հնդկ․ փիլ–յան զարգացման վրա։ Տարածված է Հնդկաստանում, Նեպալում, Բութանում և հատկապես Տիբեթում։

ՏԱՆՈՒ ՕԼԱ, լեռնաշղթա Տուվայի ԻՍՍՀ հվ–ում։ Ջրբաժան է Ենիսեյի վերին հո– սանքի և Ուբսու նուր անհոսք լճի ավա– զանների միջև։ Բաժանվում է արմ․ և արլ․ մասերի։ Երկարությունը մոտ 300 կւէ է, բարձրությունը՝ մինչև 2700 մ (առավելա– գույնը՝ 3061 tl)։ Կազմված է ավազաքա– րերից, թերթաքարերից, կոնգլոմերատ– ներից, գրանիտներից և նստվածքային ապարներից։ Հս․ լանջերը ծածկված են մայրու, կուենու տայգայով, հվ․՝ տափաս– տանային բուսականությամբ։

ՏԱՆՈՒՏԵՐ, տես Նախարար։

ՏԱՆՈՒՏԵՐՈՒԹՅՈՒՆ, տանուտեր–նախա– րարի իշխանությունը հին Հայաստանում։ Սովորաբար եղել է ժառանգական (ավանդ– ված տոհմատիրական ժամանակներից) և հորից փոխանցվել ավագ որդուն։ Նախա– րարի տերունական իրավունքները տա– րածվել են ոչ միայն իր տոհմի սեպուհ– ների, այլ նաև նրան պատկան հողատի– րույթների (գավառ, նահանգ) ու գրան– ցում բնակվող բնակչության վրա։ Գրկ․ Մ աեանդյան Հ․, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։ Джавахов И․, Государственный строй древней Грузии и древней Армении, т․ 1, (Тексты и разыскания армяно-грузинской филологии, кн․ 8), СПБ, 1905, с․ 100–103, 106-117․

ՏԱՇԱՆ, Դա շան, հայաբնակ գյուղ Կեսարիայի նահանգում։ Առաջին համաշ– խարհային պատերազմի նախօրեին ուներ