Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

96 ւոուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հա– ցահատիկի մշակությամբ, այգեգործու– թյամբ, պարտիզպանությամբ, անասնա– պահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՏԱՇԱՕՒձ, քաղաք (1924-ից), Թուրքմ․ ՍՍՀ Տաշաուզի մարզի կենտրոնը։ Երկա– թուղային կայարան է Չարջոու–Կուն– գրաղ երկաթուղագծի վրա։ 95 հզ․ բն․ (1983)։ Կան թեթե, սննդի և շինանյութերի արդյունաբերության, մեխանիկա–վերա– նորոգման ձեռնարկություններ։ Ունի գյու– ղատնտ․ տեխնիկում, բժշկ․ և մանկավարժ, ուսումնարաններ, երաժշտական–դրամա– տիկական թատրոն։ Հիմնադրվել է XIX դ․,․ որպես ամրոց։

ՏԱՇԱՈհձԻ ՄԱՐՋ, Թուրքմ․ ՍՍՀ կազմում; Կազմավորվել է 1970-ի դեկա․ 14-ին (նախ– կինում գոյություն է ունեցել 1939-ի նոյեմբ․ 21-ից մինչե 1963-ի հունվ․ 10-ը)։ Գտնը– վում է Թուրքմ․ ՍՍՀ–ի հս–ում։ Տարածու– թյունը 73,6 հզ․ կմ2 է, բն․՝ 613,7 հզ․ (1983)։ Բաժանվում է 6 վարչական շրջա– նի, ունի մեկ քաղաք և 7 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տաշաուզ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1974)։ Բնությունը։ Մարզը գտնվում է Ամու– դարյայի ստորին հոսանքի ձախափնյա մասում, Կարակում անապատում։ Մա– կերևույթը առավելապես հարթավայրային է։ Մարզի հս․ մասը զբաղեցնում են Ամու– դարյայի հնահուները և հին դելտան, Սարիղամիշի գոգավորությունը (համա– նուն լճով), Ուստյուրտի սարավանդի հվ–արլ․ մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Ամառը շոգ և չոր է, ձմեռը՝ սակավա– ձյուն, համեմատաբար տաք։ Հուլիսի մի– ջին ջերմաստիճանը Տաշաուզում 27°C է, հունվարինը՝ –5,5°C։ Տարեկան տեղում– ները 100–150 մմ են, վեգետացիոն շրջա– նը՝ 200 օր։ Մարզի տարածքի մեծ մասը գրավում են ավազուտները։ Գերակշռում են գորշ հողերը, հին ալյուվիալ հարթա– վայրերում՝ թակիրները, ցածրավայրե– րում՝ աղուտները, Ամուդարյայի ողողա– տում՝ մարգագետնային հողերը։ Աճում են անապատային բուսատեսակներ (սաք– սաուլ, չերքեզ, ավազուտային ակացիա ևն)։ Կենդանիներից կան դաշտաղվես, գայլ, ջեյրան, կրծողներ, սողուններ, թռչուն– ներ։ Բնակչությունը։ Բնակվում են թուրք– մեններ, ուզբեկներ, ղազախներ, ռուսներ և այլք։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 8,3 մարդ է (1983), քաղաքային բնակչությունը՝ 30%։ Տնտեսությունը։ Մարզի տնտեսության առաջատար ճյուղերն են թեթև և սննդի արդյունաբերությունը։ Տ․ մ․ Թուրքմ․ ՍՍՀ բամբակագործության և անասնապահու– թյան հիմնական շրջաններից մեկն է։ Բամբակագործության և անասնապահու– թյան բազայի վրա զարգացած են բամբա– կազտիչ, յուղի–ճարպի, մսի ու կաթի արդ– յունաբերության ճյուղերը։ Ծանր արդյու– նաբերության ճյուղերից համեմատաբար զարգացած են մետաղամշակությունը (գործում են հիմնականում վերանորոգ– ման ձեռնարկություններ) և շինանյութերի արդյունաբերությունը։ Արդյունաբերու– թյան առավել խոշոր ձեռնարկություննե– րը գտնվում են Տաշաուզում։ Բամբակա– զտիչ գործարաններ կան նաև Կալինին, Թախթա, Իլյալի, Կունյա Ուրգենչ, Բոլ– շևիկ, Լենինսկ ավաններում։ Մարզը էլեկ– տրաէներգիա ստանում է Տախիատաշի ՊՇԷԿ–ից (Ուգբ․ ՍՍՀ)։ Վարելահողերը հողային ֆոնդի 2,1%-ն են, արոտավայրերը՝ 40%-ը։ Ամուդարյայի ջրերը օգտագործվում են ոռոգման նպա– տակով։ իռիգացիոն աշխատանքներից հետո առաջացած աղային ջրերը մագիստ– րալային ցամաքուրդային կոլեկտորների միջոցով հավաքվում են Սարիղամիշի գոգավորությունում (որտեղ էլ առաջացել է արհեստական խոշոր լիճ)։ Ցանքատարածությունների մեծ մասը կազմում են բամբակի պլանտացիաները, հացահատիկային կուլտուրաները (բրինձ, գարի, ջուգարա)։ Զբաղվում են նաև քըն– ջութի, բանջարաբոստանային կուլտու– րաների, պտղատու ծառերի և խաղողի մշակությամբ։ Անասնապահությունն ունի մսաբրդա– տու ուղղություն։ Օազիսներում զարգա– ցած է խոշոր եղջերավոր անասնապահու– թյունը և ձիաբուծությունը, անապատա– յին վայրերում՝ ոչխարաբուծությունն ու ուղտաբուծությունը։ Զգալի դեր է խա– ղում նաև շերամապահությունը։ Երկա– թուղիների երկարությունը 72 կմ է, ավտո– ճանապարհներինը՝ 1972 կմ, այդ թվում 1608 կմ՝ կոշտ ծածկով։ Տաշաուզը ավիա– գծերով կապված է միության բազմաթիվ քաղաքների հետ։ Տ․ մ–ի տարածքով է անցնում Ուրալ և Կենտրոն գնացող գա– զամուղը։ 1982–83 ուս․ տարում Տ․ մ–ում գործում էին 483 հանրակրթական դպրոց, 7 պրոֆ– տեխ․ ուսումնարան, 4 միջնակարգ մաս– նագիտական ուս․ հաստատություն։ 1983-ին մարզում կար 332 գրադարան, 246 ակումբային հիմնարկ, 212 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 3 թերթ։ 1983-ին Տ․ մ–ի 47 հիվանդանոցային հիմ– նարկներում աշխատում էին 1116 բժիշկ։ Մարզում կա առողջարան, հանգստյան տուն։ ՏԱՇԻ&ւք (< ֆր․ tache – բիծ), ա բ– սարակւո էքսպրեսիոնիզմ, աբստրակտ արվեստի տարատեսակ 1940–50-ական թթ․։ Ձգտելով հասնել կոլորիտի սուր հուզականության, տա– շիստները գեղանկարչությունը այլափո– խում են՝ կանխամտածված կոմպոզիցիա– յից և գծանկարից ազատ գունաբծերի ցայ– տուն համադրության։ Տ–ի ներկայացուցիչ– ները (Զ․ Պոլլոքը ԱՄՆ–ում, Պ․ Սուլաժը Ֆրանսիայում, Կ․ Ապպելը Նիդերլանդնե– րում) իրենց մեթոդ են հռչակել ստեղծա– գործության անգիտակցականությունն ու ավտոմատիզմը, ազատ տեղադրված գունաբծերով