Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենտրոնը։ 1899-ին Անդրկասպյան երկաթուղին հասել Է Տ․, 1906-ին անցկացվել է Օրենբուրգ–Տաշքենդ երկաթուղին։ Տ․ դարձել է Միջին Ասիայի հիմն, երկաթուղահանգույցը։ 1913-ին Տաշքենդում կար 111 մանր և ավելի քան 3,5 հզ․ տնայնագոր– ծական ձեռնարկություն, գործում էին 22 ռուս, և օտարերկրյա ֆիրմաներ։ 1904–1905-ին Տաշքենդում ստեղծվել է ս–դ․ խմբակ, 1904-ից տարածվել է <Իսկրան>։ 1905– 1907-ին Տաշքենդը դարձավ Միջին Ասիայի հեղափոխ․ շարժման կենտրոն։ 1906-ին այստեղ կայացավ Թուրքեստանի ս–դ․ կազմակերպությունների I երկրամասային կոնֆերանսը։ 1917-ին Տաշքենդի պրոլետարիատը գլխավորեց երկրամասի հեղափոխ․ շարժումը։ 1917-ի հոկտ․ 28 (նոյեմբ․ 10)-ին ստեղծվեց հեղկոմ, նոյեմբ․ 1(14)-ին Տ–ում հաստատվեց սովետական իշխանություն։ 1918-ի ապրիլին Տաշքենդը դարձավ Թուրքեստանյան ԻՍՍՀ մայրաքաղաքը, 1918-ի հունիսին այստեղ կայացավ Թուրքեստանի կոմկուսի I համագումարը։ 1918–20-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ Տ․ Միջին Ասիայի ժողովուրդների՝ բասմաչության և ռազմ, ինտերվենցիայի դեմ պայքարի կենտրոն էր։ 1924-ին Տաշքենդի պրոլետարիատը պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ 1924-ին Տաշքենդը մտավ Ուզբեկստանի ՍՍՀ կազմի մեջ, իսկ 1930-ից դարձավ նրա մայրաքաղաքը: Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) տարիներին ՍՍՀՄ–ի արմ․ շրջաններից Տաշքենդը էվակուացվեցին արդ․ ձեռնարկություններ, ուս․ հաստատություններ և մշակութային հիմնարկություններ։ Տ․ Ասիայի և Աֆրիկայի երկրների ներկայացուցիչների շատ հանդիպումների ու գիտաժողովների վայր է։ Այստեղ է ստորագըրվել Տաշքենդի դեկչարացիա /966-ը՝ Հնդկաստանի և Պակիստանի ներկայացուցիչների միջե։ 1982-ին պարգեատրվել է Լենինի շքանշանով։ Տ․ Ուզբ․ ՍՍՀ արդ․ խոշորագույն կենտրոնն է։ Կան ավելի քան 200 ձեռնարկություններ։ Տալիս է հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի մոտ 1/4-ը։ Զարգացած է ծանր արդյունաբերությունը, որի առաջատար ճյուղը մեքենաշինությունն է։ Խոշոր ձեռնարկություններից են գյուղատնտ․ մեքենաշինության («Տաշգյուղմեքենա», «Ուզբեկբամբակմեքենա» տրակտորի), Վ․ Պ․ Չկալովի անվ․ ավիացիոն, «Ուզբեկտեքստիլմեքենա», էքսկավատորի, «Ամբարձիչ», «Կոմպրեսոր», առանցքակալների վերանորոգման, գործիքաշինական, «Տաշգազապարատ», էլեկտրատեխ․, կաբելի, հղկիչ, բամբակազտիչ սարքավորումների, էլեկտրոնային տեխնիկայի գործարանները։ Տաշքենդում արտադրվում է բամբակահավաք մեքենաների, բամբակագործությանը հարմարեցված տրակտորների, բամբակազտիչ, բամբակացան մեքենաների մեծ մասը, մանվածքային մեքենաների, բամբակազտիչ սարքավորումների, կամրջակային էլեկտրական կռունկների զգալի մասը։ Տ․ թեթե արդյունաբերության խոշոր կենտրոն է։ Տալիս է հանրապետության բամբակե գործվածքների 87%-ը, տրիկոտաժի՝ 51%–ը։ Կան կոշիկի (2 ֆաբրիկա), կանեՓի ֆաբրիկաներ, քիմ․ շինանյութերի, սննդի և այլ ձեռնարկություններ։ Տաշքենդի էներգետիկ բազան Չիրչիկ–Բոզսուի հէկերի կասկադն է, Տաշքենդի ՊՇԷԿ–ը, որը միացված ԷՄիջինասիական միասնական էներգահամակարգին։ Տ․ տրանսպորտային խոշոր հանգույց է։ Երկաթուղային գլխավոր գծերն են Տաշքենդ-Օրենբուրգ–Մոսկվա, Տաշքենդ-Կրասնովոդսկ (դեպի ֆերգանայի հովիտ ձգվող ճյուղավորմամբ)։ Քաղաքից դուրս են գալիս ավտոմոբիլային շատ ճանապարհներ, որոնցից են Ուզբ․ մեծ մայրուղին (Տաշքենդ–Թերմեզ), ունի միջազգային և միութենական նշանակության օդային գծեր։ Զարգացած է ներքաղաքային տրանսպորտը, ունի մետրոպոլիտեն։ Մինչև 1865-ը Տաշքենդը կառուցապատված էր կարկասային բնակելի տներով։ Կային գմբեթավոր մեդրեսեներ, դամբարաններ և մզկիթներ, որոնցից պահպանվել են Բարաք խանի և Կուկելդաշ մեդրեսեները (երկուսն էլ՝ XVI դ․), Շեյխանտաուր և Ցունուս խանի դամբարանները (երկուսն էլ՝ XV դ․, ավելի ուշ վերակառուցվել են) են։ 1865-ից, տարերայնորեն կազմավորված հին քաղաքից արլ․, զարգացել է կանոնավոր հատակագծով, եվրոպական տիպի տներով, կանաչապատ փողոցներով նոր քաղաքը։ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Տ․ աստիճանաբար վերաճել է միասնական հատակագծային կառուցվածքով քաղաքի։ Վերականգնման և նոր շինարարության վիթխարի աշխատանքներ են տարվել 1966-ի երկրաշարժից հետո։ Տ․ կառուցապատվում է ըստ գլխ․ հատակագծի (1970)։ Ստեղծվել է նոր կենտրոնը (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1975), որի կառուցապատման մեջ իշխող է Լենինի հրապարակի անսամբլը (1966–72, ճարտներ՝ Բ․ Ս․ Մեզենցե, Բ․ Ա․ Զարիցկի, Ե․ Գ․ Ռոզանով, Վ․ Ն․ Շեստոպալով, Ա․ Վ․ Ցակուշե, Լ․ Տ․ Ադամով), Ուզբ․ ՍՍՀ Կառավարական տան (1931–32, ճարտ․ Ս․ Ն․ Պոլուպանով, վերակառուցվել է 1951–55-ին, ճարտ․ Ս․ Ի․ Ռոզենբլյում), Ուզբ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի (1965–67), 20-հարկանի վարչական (1974, երկուսն էլ՝ ճարտ․ Բ․ Ս․ Մեզենցե և ուրիշներ) շենքերով, Վ․ Ի․ Լենինի արձանով (գրանիտ, 1974, քանդակագործ՝ Ն․ Վ․ Տոմսկի, ճարտ․ Ս․ Ռ․ Ադիլով), Ուզբեկաոանի ԿԿ Կենտկոմի (1964, ճարտ․ Վ․ Ե․ Բերեզին, Ա․ Ի․ Ֆայնլեյբ և ուրիշներ) և Վ․ Ի․ Լենինի կենտրոնական թանգարանի Տաշքենդի մասնաճյուղի (1970, ճարտ․ Ե․ Դ․ Ռոզանով, Վ․ Ն․ Շեստոպալով, Ցու․ Ա․ Բոլդիչե) շենքերով։ Կենտրոնից հվ–արլ․ Մերձկայարանային հրապարակն է՝ կայարանի շենքով (1957, ճարտ․ Լ․ Կ․ Տրավյանկո և ուրիշներ) և Թուրքեսաանցի 14 կոմիսարների հուշարձանով (գրանիտ, 1962, քանդակագործ՝ Դ․ Բ․ Ռյաբիչե, ճարտ․ Ն․ Ն․ Միլովիդով, Ս․ Ս․ Օժեգով)։ Ուշագրավ են նաև Ա․ Նավոիի անվ․ օպերայի և բալետի մեծ թատրոնի շենքը (1938–47, ճարտ․ Ա․ Վ․ Շչուսե), «Հոբելյանական» մարզապալատը (1970, ճարտ․ Դ․ Մ․ Ալեքսանդրովիչ և ուրիշներ), «Ուզբեկաոան» հյուրանոցը (1974, ճարտ․ ի․ Ա․ Մերպորտ և ուրիշներ), Մամուլի տունը (1975, ճարտ․ Ռ․ Վ․ Բլազե)։ Կառուցվում են նոր միկրոշրջաններ (Մոսկվա, Լենինգրադ, Ուկրաինա են) և բնակելի զանգվածներ։ 1974–75 ուս․ տարում գործում էին 339 հանրակրթական դպրոց, 31 միջնակարգ