մասնագիտական ուս․ հաստատություն, 32 պրոֆտեխ․ ուսումնարան, 19 բուհ (այդ թվում՝ համալսարան)։ Ունի 201 գրադարան, 9 թանգարան, 10 թատրոն։ Տաշքենդում է Ուզբ․ ՍՍՀ ԴԱ և նրա ինստիտուտները։ Կան բազմաթիվ ԴՀԻ–ներ։ Տաշքենդում անցկացվում է Ասիայի, Աֆրիկայի U Լատինական Ամերիկայի երկրների միջազգային կինոփառատոն։ Հրատարակվում է 13 հանրապետական թերթ։ 1975-րն Տ–ի 82 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 11,3 հզ․ բժիշկ։ Կա 12 բժշկական ԴՀԻ, 16 առողջարան, հանգստյան տուն։ Տաշքենդից 20 կւէ հեռավորության վրա է Տաշքենդի հանքային ջրեր բալնեոլոգիական առողջարանը։ Քաղաքով են անցնում համամիութենական 12 տուրիստական երթուղիներ։ Գրկ, Доброе мыслов А․ И․, Ташкент в прошлом и настоящем, Ташкент, 1912; Азадаев Ф․, Ташкент во второй половине XIX в․, Ташкент, 1959; Рашидов Г․ Р․, История социалистического Ташкента, т․ 1–2, Ташкент, 1965–66; Народное хозяй– ство Узбекской ССР за 50 лет-Юбилейный статистический ежегодник, Ташкент, 1974; Древний Ташкент, Ташкент, 1973; Буряков Ю․ Ф․, Историческая топография древ– них городов Ташкентского оазиса, Ташкент, 1975․
ՏԱՇՔԵՆԴԻ ԴԵԿԼԱՐԱՑԻԱ 1966, ստորագրվել է հունվ․ 10-ին, Հնդկաստանի պրեմիեր մինիստր Լ․ Բ․ Շաստրիի և Պակիստանի պրեզիդենտ Մ․ Այուբ Իոսնի հանդիպման ժամանակ (հունվ․ 4–10), ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ա, Ն․ Կոսիգինի մասնակցությամբ։ Հանդիպման նախաձեռնողը ՍՍՀՄ–ն էր, որն իր բարի ծառայություններն առաջարկեց Հնդկաստանի և Պակիստանի միջե հարաբերությունները (որոնք սրվել էին Քաշմիրի շրջանում 1965-ի օգոստոս–սեպտեմբերին հնդկա–պակիստանյան զինված ընդհարման կապակցությամբ) կարգավորելու համար։ Դեկլարացիան նախատեսում էր ընդհարման հետևանքները վերացնելու միջոցառումներ, կողմերի զորքերի ետքաշում ընդհարումից առաջ եղած դիրքերը, դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն գործունեություն, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի միջե տնտեսական և առևտրական կապերի վերականգնում ևն։ Տ․ դ․ իրական հիմք է ստեղծել Հնդկաստանի և Պակիստանի միջև վիճելի հարցերը լուծելու համար։
ՏԱՇՔԵՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Վ․ Ի․ Լենինի անվ․․ Միջին Ասիայի և Ղազախստանի սովետական առաջին բուհը, հիմն, է 1918-ին որպես ժող․ համալսարան (բնաաթեմատիկական, գյուղատնտ․, տեխ․, սոցիալ–տնտ․ և գրականփիլ․ ֆակուլտետներ), 1920-ից՝ Թուրքեստանյան, 1923-ից՝ Միջինասիական պետ․ (1954-ից՝ Վ․ ի․ Լենինի անվ․), 1960-ից՝ Տ․ հ․։ 20-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ սկզբին համալսարանի բաժանմունքների հիման վրա ստեղծվել են Տաշքենդի բժշկ․, գյուղատնտ․, մանկավարժական, ոռոգման և գյուղատնտեսության մեքենայացման ինժեներների ինստ–ները և մի շարք բարձրագույն տեխ․ ուս․ հաստատություններ, որոնք միացվել են (1933) պոլիտեխնիկական ինստ–ին։ Տ․ հ․ ունի մաթեմատիկայի, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանական–հողային, երկրաբանության, աշխարհագրության, պատմության, իրավաբանական, բանասիրական, էսրևելյան, ժուռնալիստիկայի, ռոմանո–գերմ․ բանասիրության, Ասիայի, Աֆրիկայի և Լատ․ Ամերիկայի զարգացող երկրների քաղաքացիների համար նախապատրաստական ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 109 ամբիոն, 14 պրոբլեմային լաբորատորիա, հաշվողական կենտրոն, 6 ուս․ թանգարան, բուսաբանական այգի, հերբարիում, գիտ․ գրադարան (2,5 մլն գիրք)։ Համալսարանին կից գործում են Միջին Ասիայի բուհերի հասարակագիտական առարկաների դասախոսների կատարելագործման ինստ․, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ուզբեկերեն լեզվի և գրականության դասախոսների կատարելագործման ֆակուլտետներ։
ՏԱՇՔԵՆԴԻ ՄԱՐԶ, Ուզբեկական ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1938-ի հունվ․ 15-ին։ Տարածությունը 15,6 հզ․ կմ2 Է, բն․՝ 3955,6 հզ․ (1985), որից 2030 հզ․՝ Տաշքենդ քաղաքում։ Բաժանվում է 15 շրջանի, ունի 15 քաղաք, 17 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տաշքենդ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշաններով (1959, 1971)։
Բնությունը։ Տարածքի շուրջ 80%-ը լեռնային Է։ Հս–արլձում և արլ–ում են Չատկալի, Կուրամինյան, Պսկեմի, Ուգամի լեռնաշղթաները, հվ–ում և հվ–արմ–ում՝ դեպի Սիրդարյա իջնող նախալեռնային զառիկող հարթավայրը։ Մարզը գտնվում է բարձր սեյսմիկ գոտում։ Կլիման ցամաքային Է, հունվարի միջին ջերմաստիճանը–1,3°Շ–ից մինչև–1,8°CԷ, հուլիսինը՝ 26,8°С։ Տարեկան տեղումները 250–500 մւէ են, վեգետացիոն շրջանը՝ 210 օր։ Խոշոր գետը Սիրդարյան Է՝ Չիրչիկ, Ահանգարան վտակներով։ Տարածված են գորշ, առանձին վայրերում մարգագետնա–տափաստանային, ճահճային, գետահովիտներում՝ ալյուվիալ հողերը, Սիրդարյայի ափերի երկայնքով՝ տուգայները։ Լեռնային շրջաններին բնորոշ է բարձունքային գոտիականությունը։ Կենդանիներից կան գետնասկյուռ, ճագարամուկ, տափաստանային կրիա, մողես, լեռնային ոչխար, շնագայլ, գետերում՝ գայլաձուկ, ծածան։ Մարզի սահմաններում է գտնվում Չատկալի լեռնաանտառային արգելանոցը։ Բնակչությունը։ Բնակվում են ուզբեկներ, ռուսներ, թաթարներ, ղազախներ, ուկրաինացիներ, հրեաներ, հայեր և այլք։ Միջին խտությունը 1 կմ2-ի վրա 253,5 մարդ է (1983), հարթավայրերում՝ 430, քաղաքային բնակչությունը՝ 72%։ Կարևոր քաղաքներն են Տաշքենդը, Յանգիյուլը, Չիրչիկը, Բեկաբադը, Ալմալիկը ևն։
Տնտեսությունը։ Տ․ մ․ զարգացած արդյունաբերության և ինտենսիվ գյուղատնտեսության շրջան Է։ Տալիս է հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի 40%-ը, էլեկտրաէներգիայի՝ 46%-ը։ Ներմուծվող գազի և սեփական ռեսուրսների հիման վրա գործում են Տաշքենդի, Անգրենի ՊՇԷԿ–ները, Ալմալիկի ջէկը, Չիրչիկ–Բոզսուի հէկերի