I․ Ընդհանուր տեղեկություններ Տաջ․ ԻՍՍՀ կազմավորվել է 1924-ի հոկա․ 14-ին, Ուզբ․ ՍՍՀ կազմում։ 1929-ի հոկա․ 16-ին վերակազմավորվել է Տաշ․ ՍՍՀ–ի։ 1929-ի դեկա․ 5-ին անմիջականո– րեն մտել է ՍՍՀՄ կազմի մեշ։ Գտնվում է Միջին Ասիայի հվ–արլ–ում և ՍՍՀՄ ամենահվ․ հանրապետություններից է։ Սահմանակից է Ուզբ․ ՍՍՀ–ին, Կիրգ․ ՍՍՀ–ին, արլ–ից՝ Չինաստանին, հվ–ից՝ Աֆղանստանին։ Տարածությունը 143,1 հզ․ կւէ2 է, բն․՝ 4500 հզ․ (1985)։ Մայրաքաղաքը՝ Դուշանբե։ Տաջ․ ՍՍՀ կազմի մեջ են մրանում Լեռնային Բադախշանի ԻՄ և 3 մարզ (Լենինաբադի, Կուլյաբի, Կուրգան Տյուբեի)։ Բաժանվում է 43 վարչական շրջանի։ Ունի 18 քաղաք, 49 քտա։ Քարտեզները տես 576-րդ էջից հետո՝ ներդիրում։
II․ Պետական կարգը Տաջ․ ՍՍՀ համաժող․ պետություն է, ՍՍՀՄ կազմի մեջ մտնող սովետական սոցիալիստ․ հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մար– մինը միապալատ Գերագույն սովետն է, նստաշրջանների միջե ընկած ժամանակահատվածում՝ Գերագույն սովետի Նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է կառավարություն՝ հանրապետության Մինիստրների խորհուրդ, ընդունում օրենքներ, ընտրում գերագույն դատարան են։ Իշխանության տեղական մարմինները ժող․ դեպուտատների մարզային, շրջանային, քաղաքային, ավանային և ղշլաղային սովետներն են։ Տաջ․ ՍՍՀ դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխ․ դատախազը՝ 5 տարի ժամկետով։
III․ Բնությունը Տ․ աչքի է ընկնում բնական պայմանների բազմազանությամբ U հակադրություններով։ Զգվածությունը արմ–ից արլ․ 700 կմ է, հս–ից հվ․՝ 350 կւէ։ Տերիտորիայի 93%-ը զբաղեցնում են Տյան Շան, Հիսարա-Ալայան (տես Աչայան Լեռնաշղթա և Հիսարյան Լեռնաշղթա) և Պաւէիր լեռնային համակարգերի բարձր, խիստ կտրտված շղթաները։ Տերիտորիայի մոտ 1/2-ն ունի ավելի քան 3000 մ բարձրություն։ Հարթավայրերն զբաղեցնում են տարածքի 7%–ը և գտնվում են գետահովիտներում ու միջլեռնային գոգավորություններում։ Բարձրությունների խիստ տատանումներով և ռելիեֆի կտրտվածությամբ է պայ– մանավորված լանդշաֆտների բազմազանությունը։
Ռելիեֆը։ Տ–ի ծայր հս–ում Կուրամինյան և Մոգոլթաու լեռներն են (դրանց և Թուրքեստանյան լեռների միջե գտնվում է Ֆերգանայի հովտի ամենանեղ մասը), կենտր․ մասում՝ Հիսարա–Ալայան լեռնային համակարգը։ Ալայան լեռներից (բարձրությունը՝ մինչե 5539 մ) սկսվում են Թուրքեստանյան (մինչե 5509 մ), Զերավշանի (մինչե 5489 մ) և Հիսարյան (մինչև 4643 մ) լեռները։ Ջրբաժանային լեռնաշղթաների կատարային մասերին բնորոշ է ալպյան ռելիեֆը։ Արլ–ում գլխ․ լեռնաշղթաները ծածկված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով։ Տ–ի հվ–արմ․ մասում ձգվում են Զիլանթաու, Սարսարյակ, Տերեկլիթաու, Կարաթաու, Ակթաու և այլ լեռնաշղթաները, որոնք առավելագույն բարձրության (մինչև 2300 մ) հասնում են հս–արլ–ում։ Լեռնաշղթաների միջև գտնվում են Զերավշանի, Հիսարյան, Վախշի և այլ հովիտները։ Տ–ի արլ․ մասում գտնվող Պամիրի սահմաններում են ՍՍՀՄ ամենաբարձր կետերը (Կոմունիզ– մի պիկ, 7495 մ, Լենինի պիկ, 7134 Ա)։
Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները։ Տ–ի սահմաններում տեղադրված են Միջին ու Հվ․ Տյան Շանի և Պամիրի ծալքավոր կառուցվածքները, ինչպես նաև երկու միջլեռնային իջվածքներ՝ Տաջիկական և Ֆերգանայի դեպրեսիաները (տես Ֆերգանայի հովիտ)։ Միջին Տյան Շանը ներկայացված է Կուրամինյան զոնայով, որը ձևավորվել է կալեդոնյան ու հերցինյան տեկտոնական շարժումներով և ունի պալեոզոյան ւէիշադիր զանգվածի բնույթ։ Այն կազմված է ստորին պալեոզոյի թերթաքարերից, միջին դևոն–ստորին կարբոնի կարբոնատատերիգեն ապարներից, վերին պալեոզոյի հրաբխային գոյացումներից, մինչդևոնի և վերին պալեոզոյի գրանիտոիդներից։ Հվ․ Տյան Շանի և Հիսարա–Ալայի հերցինյան ստրուկտուրայում հերթագայվում են պալեոզոյի տարբեր կտրվածքներով մի շարք ստրուկտուրային զոնաներ։ Մեզոկայնոզոյում այդ զոնաների սահմաններում կուտակվել են պլատֆորմային տիպի նստվածքներ, որոնք դիսլոկացիայի են ենթարկվել ալպյան շարժումների ընթացքում և ստեղծել Հիսարա–Ալայի ժամանակակից ռելիեֆը։ Տաջիկական և Ֆերգանայի դեպրեսիաները զարգացել են մեզոզոյ–պալեոգենի պլատֆորմային ճկվածքների տեղում։ Նրանք կազմված են ապարների երեք խմբից, ստորին՝ պալեոզոյի գեոսինկլինալային առաջացումներից, միջին՝ յուրայի–միջին պալեոգենի նստվածքներից, վերին՝ օլիգոցենանթրոպոգենի մոլասներից։ Պլիոցենանթրոպոգենում մեզոկայնոզոյան նստվածքները դիսլոկացիայի են ենթարկված։ Պամիրը կազմված է աղեղաձև ստրուկտուրային զոնաներից, որոնք բաժանված են վրաշարժերով։ Արտաքին զոնան ներկայացված է վերին պերմի–պալեոգենի ծովային նստվածքներով և նեոգենի կարմրագույն ապարներով։ Հս․ Պամիրում զարգացած են մինչքեմբրիի, միջին և վերին պալեոզոյի ապարները։ Կենտր․ Պամիրը բնորոշվում է ծածկույթային կառուցվածքով։ Հվ-արլ․ Պամիրում զարգացած են պերմի և տրիասի հզոր տերիգեն նստվածքներ, կավիճ–պալեոգենի կոնգլոմերատներ, օլիգոցեն–միոցենի կարմրագույն ապարներ։ Հվ–արմ․ Պամիրում տարածված են բյուրեղային թերթաքարեր։ Տ–ի տարածքը բնութագրվում է բարձր սեյսմիկությամբ։ Հիմնական օգտակար հանածոներն են․ Պամիրում և Հիսարա–Ալայում հայտնաբերված են ծարիրի, սնդիկի, մկնդեղի, բորի, պիեզոքվարցի, լեռնային բյուրեղապակու, օպտիկական ֆլյուորիտի, իսլանդական սպաթի, լազուրիտի, ազնիվ շպինելի, ոսկու (ցրոններում), վոլֆրամի հանքավայրեր։ Կուրամինյան զոնայում կան բազմամետաղային, հազվագյուտ մետաղների (Կարամազոր), պիեզոօպտիկական հումքի, շեելիտի, բրածո ածուխների հանքակուտակներ։ Տաջիկական և Ֆերգանայի դեպրեսիաներում հայտնի են նավթ, գազ, ածուխ, այրվող թերթաքարեր, քարաղ, շինանյութեր։ Տ․ հարուստ է նաև հանքային աղբյուրներով։
Կլիման խիստ բազմազան է, տաք, չոր և ցամաքային։ Բնորոշ են արեգակնային ինտենսիվ ճառագայթումը, աննշան ամպամածությունը, ջերմաստիճանի օրական և սեզոնային խիստ տատանումները, քիչ տեղումները։ Արևաւիայլքի տևողությունը 2100–3165 ժ/տարի է։ Տ–ի ռելիեֆի բարդությամբ է պայմանավորված առանձին շրջանների կլիմայական բարձունքային գոտիականությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը հանրապետության հվ–արմ․ ու հս․ հովիտներում և նախալեռներում 2°C–2°Օից մինչև –20°C է, ավելի ցածր՝ Պամիրում։ Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը Պամիրում –63°C է (Բուլունկուլ)։ Հուլիսի միջին ջերմաստիճանը հվ–արմ․ ցածրադիր հովիտներում 30°C է, Պամիրում՝ մինչև 0°C և ավելի ցածր։ Առավելագույն ջերմաստիճանը 48°C է (Ներքին Փյանջում)։ Առավել շատ տեղումներ լինում են մարտ–ապրիլին, Արլ․ Պամիրում՝ հուլիս-Օգոստոսին։ Հիսարյան լեռների հվ․ լանջերին տարեկան տեղումները 1600 մմ են, Արլ․