Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անելուց հետո իր պարզ ու հստակ ձևերով դարձել է մոնումենտալ,հաստատուն ծավալով կերտվածք։ Ձևի և նյութի մշակման ինքնատիպությամբ IX-XIII դդ․ Հայաստանում մեծ տարածում են գտել, հետագա դարերում զարգացման բարձր մակարդակի հասած և օրորոցաձև Տ-երին զուգահեռ ավանդական դարձած քառանկյունի կոփածո հարթ Տ-երը, որոնց արլ․ կողմում, խորանարդաձև պարտադիր տարր կանգնացվել է գեղաքանդակ խաչքարը [խաչքարերը կանգնեցվել են նաև երկթեք Տ-երի հետ (Արամուս, XIII դ․, Վարդ կազմող)]։ Այս մեծաքար կոթողների չորս եզրերը հաճախ շրջանակվել են գեղեցիկ պարանահյուս զարդով, ճակատային մասերում դրվել գետնահար կամարաձև քարեր։ Կոթողի կոփածո հարթության վրա հիմնականում պատկերվել են դեռևս անտիկ ժամանակներից հայտնի մարդու գլխի գծային պատկերներ, ինչպես նաև առյուծի (Ամաղուի Նորավանքի գավիթ), բուսական, երկրաչափական (Հին Գետիկ) քանդակներ։ Հայաստանի ճարտ․ մանր ձևերի մեջ, միջնադարյան քանդակագործական ստեղծագործությունների շարքում ուրույն տեղ են գրավում XIII դ․ կյանքի կոչված և XIV-XVII դդ․ մեծ տարածում գտած քառանկյունաձև-օրորոցաձև Տ-երը։ Քանդակագործության ժող․ ուղղության ներկայացուցիչները՝ քարգոծ-կազմողները, կիրառելով հայ քանդակագործության բնորոշ և մնայուն սկզբունքները, դիմելով հայ զարդաքանդակի բազմադարյան ժառանգությունը, XIV-XVI դդ․ ստեղծել են միակտուր քարից բարձիկի վրա հաստատված գերեզմանական կոթողը։ Մահարձակի այս ձևի երևան գալով գերեզմանական կոթողի երկու բաղկացուցիչ տարրերը՝ խաչքարը և հարդ Տ․, մեկտեղվել միավորվել են։ Իր էությամբ, բովանդակությամբ, քանդակային ու ճարտ․ մոտիվ պարունակող գերեզմանաքարի այս ձևը հաջողված համադրություն է և յուրովի կրկնում է խաչքարն ու հայկ․ ավանդական Տ․։ Կազմող-քանդակագործները ջանացել են, որ շիրմաքարը լինի հնարավորին չափ ճոխ ու շքեղ, պերճաշուք տեսք ունենա։ Օրորոցաձե գերեզմանաքարերը կանգնեցվել են առանձին և առանց խաչքարի։ Դրանք կերտվել են տուֆի և բազալտի ամբողջական զանգվածից և ստորին ելուստով ագուցվել երկաստիճան բարձիկի մեջ։ Տ–ի հս․ կողին քանդակվել են 3–5 կամարակապ սյուներով զարդաքանդակ խորաններ (յուրաքանչյուրի մեջ մեկական քանդակազարդ խաչի պատկեր)։ Հվ․ կողը զարդարվել է աշխարհիկ կենցաղային թեմատիկ հորինվածքով։ Այս կոթող– ների ճակատային հարթությունների վրա տեղ են գտել մագիլներով գառ բռնած թևատարած արծվի, հավերժության խորհրդանիշի և այլ զարդաքանդակներ։ Կոթողի պատկերազարդ մակերեսը երեք, երբեմն էլ չորս կողմերից շրջանակվել են երկթել հյուսվածքի, երկշար սեպաձև զարդի, պարանահյուս զարդի և այլ զարդաժապավենգոտիներով։ Մեծահամբավ Ակոբը (Ակոբ նկարող), Քիրամ կազմողը, Ղարտաշը և այլ հայտնի Օրորոցաձե տապանաքար (XV ղ․, Կարճաղբյուր, ՀՍՍՀ Վարդենիսի շրջան) Հարսանիքի տեսարանով ու անանուն բազմաթիվ ժող․ քանդակագործները առանձին ներշնչանքով են ստեղծել օրորոցաձե հուշակոթողները։ Քանդակագործն ամեն բան ենթարկել է հանգուցյալի զբաղմունքը, արհեստը, նրա կյանքի առանձին դրվագները արտահայտիչ կերպով ցուցադրելու խնդրին։ XIV– XVII դդ․ օրորոցաձե Տ–երի կոփածո մակերեսի ամբողջ երկարությամբ ծածկված հարթաքանդակներում ներկայացված են երկրագործական, որսորդական, արհեստավորական, հարսանեկան, խնջույքի, ժող․ մարզական խաղերի ու հանդիսանքների և այլ թեմաներով տեսարաններ։ Քանդակագործության ժող․ ուղղության այդ ստեղծագործությունները գեղարվեստական արժանիքից բացի, հայ ժողովրդի ամենատարբեր խավերի կյանքի, կենցաղի ստուգախոս վկայավեմեր են։ Այդ գերեզմանաքարերի վրա երկրագործական կյանքի առօրյան տրված է 3–7 լուծ գութանով վար անելու, հովվականը՝ մանր եղջերավորների հոտը պատկերող հորինվածքներով, որսորդականը՝ նետ ու աղեղով քարայծի, եղջերուի որսի, վարժեցված բազեով թռչուններ որսալու տեսարաններով։ Արհեստներից պատկերված են դարբնությունը՝ դարբնի սալով, զնդանով ու պայտով, գորգագործությունը՝ գորգագործի տորքով ու կտուտիչով, գդակագործը՝ քերիչով ու դանակով, կոշկակարը՝ կոշիկի կաղապարով և այլ անհրաժեշտ պարագաներով։ Հարսանիք պատկերող հորինվածքները ներկայացված են հարսանեկան պտղազարդ կենաց ծառ–նռնենու վերձիգ բնի երկու կողմերում ծրվող ճյուղերով, ուտեստով լեցուն հարսանեկան խրախճանքի սեղանը՝ շամփրած խորովածով, գինու սափորներով ու գավաթներով, հարսանեկան տոնախմբության գլխավոր գործող անձինք՝ քավորը և ձիեր հեծած հարսն ու փեսան, հանդիսավոր օրվա զգեստով, զարդերով, երաժիշտներն՝ իրենց նվագարաններով։ Մարզական տեսարաններում տեղ են գտել խոյամարտերն ու գոմշակռիվները։ XVI–XVII դարերի այս հուշակոթողների վրա հանդիպում են խճճված օձերի պատկերներով վիշապամարաի տեսարաններ։ Մեծ է Տ–երի պատմամշակութային արժեքը։ Այդ հուշարձանների գերակշիռ մասը պատմ․ կարևոր սկզբնաղբյուրներ են։ Տապանագրերում հաճախ հիշատակվում է հանգուցյալի անունն ու հուշարձանը կանգնեցնելու տարեթիվը, երբեմն՝ մահվան առիթը, հանգամանքները ե, որ սակավ կարևոր չէ, նաև ազդարարում տապանաքար կերտող կազմող–քանդակագործի անունը։ XV–XVII դդ․ գեղաքանդակ շիրմաքարերի շղթայի մեջ կատարողական վարպետությամբ ուրույն տեղ են զբաղեցնում ուշագրավ տապանագրերով, ինքնատիպ խոյաձե տապանաքար–հուշակոթողները (Ջուղա և այլ հնավայրեր)։ Ընդ որում, Հայաստանում իբրև գերեզմանական հուշարձան խոյաձե հուշակոթողի հետ խաչքար կանգնեցնելու ավանդույթը XV–XVII դդ․ անխախտ է մնացել հիմնականում Ջուղայում։ ժող․ դարավոր ավանդույթների հիման վրա ստեղծված օրորոցաձե, խոյաձե և «ձիաքար» (Աբովյանի շրջանի Քյանքան, Մարտունու շրջանի Զիաքար) գերեզմանական կոթողները մի նոր գույն ավելացրին հայ քանդակագործության բազմազան երանգապնակին։ Հայաստանում XYIII–XIX դդ․ տիրապետողը օրորոցաձե և հարթ քառանկյունաձև մահարձաններն են։ XX դ․ 30-ական թվականներից գնալով լայն տարածում են ստանում ավանդական կոփածո, հարթ, զուսպ զարդամոտիվներով հարդարված մահարձանները։ Պատկերազարդումը տես 528–529-րդ էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակ XIII։ Գրկ․ Առաքևլյան Բ․, հայկական պատկերաքանդակները IV–VII դդ․, Ե․, 1949։ Ն ու յ ն ի, Ակնարկներ Հին Հայաստանի արվեստի պատմության, Ե․, 1976։ Ղաֆադարյան Կ․, Դվին քաղաքը և նրա պեղումները, Ե․, 1952։ Իսրայելյան Ռ․, Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ, Ե․, 1982։ Մնացականյան Ս․, ՝՝Հայկական վաղ միջնադարյան մեմորիալ հուշարձանները, Ե․, 1982։ Բարխուդարյան Ս․, Կարախանյան Գ․, հայկական գերեզմանական հուշարձանները և նրանց քանդակները, «ՊՐՏ», 1959, >6 4։ Կարախանյան Դ․, Հայաստանի միջնադարյան կենցաղային քանդակները, «ԷՏԴ», 1975, >6 8։

Գ․ Կարախանյան