կազմակերպությունը վերակազմավորեց Տաջիկստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության։ Այդ շրջանում ՏԿ(բ)Կ–ի շարքերում եղել է 3848 կոմունիստ։ 1930-ի հունիսին Դուշանբեում կայացել է ՏԿ(բ)Կ–ի I (հիմնադիր) համագումարը, որը կազմակերպորեն ձևակերպեց ՏԿ(բ)Կ–ի ստեղծումը։ 1930-ական թթ․ ՏԿ(բ)Կ ղեկավարությամբ իրականացվեց Տ–ի զարգացումը դեպի սոցիալիզմ։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին Տ–ի կոմկուսի անդամների մեծ մասը մեկնեց ռազմաճակատ, իսկ թիկունքում հանրապետության ամբողջ ժող–տնտեսությունը կարճ ժամանակաշրջանում լիովին դրվեց ռազմ, ռելսերի վրա։ Ետպատերազմյան շրջանում կոմկուսը պայքարել է հանրապետության ժողտնտեսության հետագա զարգացման, սոցիալիզմի կառուցման ավարտման և կոմունիստական շինարարության ընդլայնման համար։ Զարգացած սոցիալիստ, հասարակարգի պայմաններում ՏԿԿ հանրապետության աշխատավորության ուժերը մոբիլիզացնում է կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման խնդրի լուծման համար։ 1984-ի հունվ․ 1-ի դրությամբ ՏԿԿ–ի շարքերում եղել է ավելի քան 113000 կուս․ անդամ, 5528 անդամության թեկնածու։
VII․ Տաջիկստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը ՏԼԿԵՄ–ը Հա մ ԼԿԵՄ բաղկացուցիչ մասն է։ Տ–ում կոմերիտական բջիջները ծնունդ են առել 1919–23-ին։ Տաջ․ ԻՍՍՀ–ի ստեղծումից հետո, 1925-ին ձևավորվեց Ուզբեկաոանի ԼԿԵՄ Տաջիկստանի մարզային կոմիտեն։ Տաջ․ ԻՍՍՀ միութենական հանրապետություն դառնալուց հետո ստեղծվեց Տ–ի ԼԿԵՄ Կենտկոմը։ Այդ ժամանակ Տ–ի կոմերիտական կազմակերպությունն ուներ 16232 անդամ։ Տ–ի կոմերիտմիությունը մասնակցել է Տ–ում սովետական իշխանության ստեղծման և նրա ամրապնդման համար պայքարին։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին Տ–ի 40 հզ․ կոմերիտականներ մասնակցել են ֆաշիզմի դեմ մղված մարտերին, ետպատերազմյան տարիներին՝ հանրապետության ժողտնտեսության հետագա զարգացման, կոմունիստական հասարակարգի կառուցման գործին։ 1975-ին, ՏԼԿԵՄ իր 50-ամյակի առթիվ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1984-ի հունվ․ 1-ի դրությամբ Տ–ի ԼԿԵՄ–ն ունեցել է ավելի քան 672000 անդամ։
VIII․ Արհեստակցական միությունները Տ–ի արհմիությունները ՍՍՀՄ արհմիությունների բաղկացուցիչ մասն են։ Տ–ի տարածքում առաջին արհմիութենական կազմակերպություններն առաջացել են 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո։ 1925-ի մարտին ստեղծվել է Տաջ․ ԻՍՍՀ–ի արհմիությունների կազմբյուրոն։ Այդ ժամանակ արհմիություններն ունեին 1300 անդամ։ 1926-ին կայացել է արհմիությունների առաջին համատաջ․ համագումարը, որը ընտրել է արհմիությունների կենտր․ խորհուրդ։ 1982-ի մարտին կայացել է Տ–ի արհեստակցական միությունների VII համագումարը։ 1984-ի հունվ․ 1-ի դրությամբ Տ–ի արհմիություններում եղել է 1367305 անդամ։
IX․ ժողովրդական տնտեսությունը Ընդհանուր բնութագիրը։ Տաջ․ ՍՍՀ ինդուստրիալ–ագրարային հանրապետություն է։ Սովետական իշխանության տարիներին ստեղծվեց բազմւսճյուղ արդյունաբերություն, բարձր մեքենայացված գյուղատնտեսություն և ճյուղավորված տրանսպորտային ցանց։ ժողտնտեսության մեջ պետ․ կապիտալ ներդրումները 1924–1980-ին կազմել են 13042 մլն ռ․, 1983-ին՝ 1030 մլն ռ․։ ՍՍՀՄ ժողտնտեսության համակարգում Տ․ առանձնանում է որպես բամբակագործական և գունավոր ու հազվագյուտ մետաղների արդյունահանման շրջան։ Միութենական նշանակություն ունեն մետաքսի, բամբակե գործվածքների, գորգագործական, յուղի–ճարպի, պահածոների, գինեգործական արդյունաբե– րությունը։ Նշանակալի զարգացում են ստացել մեքենաշինությունը, մետաղամշակումը, էներգետիկան, գունավոր մետալուրգիան, քիմ․ արդյունաբերությունը։ 1980-ին Տ․ տվել է ՍՍՀՄ–ում արտադրվող բամբակի հումքի՝ 10,3%–ը, մետաքսե գործվածքների 3,8%-ը, բամբակե գործվածքների 1,5%-ը, բուսական յուղի 3,6%-ը, պահածոների 2,0%-ը։ Տ․ ՍՍՀՄ–ում խոդենու յուղի և կիտրոնի հիմնական արտադրողն է։
Արդյունաբերությունը։ Նախահեղա–փոխ․ ժամանակաշրջանի համեմատությամբ սովետական իշխանության տարիներին Տ–ի արդ․ արտադրանքի ծավալն աճել է 156 անգամ։ 1980-ին արդ․ արտադրանքի բաժինն ընդհանուր հասարակական արդյունքում կազմել է 56,3% ։ Հանրապետությունում կա արդյունաբերության ավելի քան 90 ճյուղ և մոա 300 արդ․ խոշոր ձեռնարկություն։ Տ–ի արդ․ համախառն արտադրանքի 30,8%–ը բաժին է ընկնում ծանր ինդուստրիային։ Արդ․ խոշոր ձեռնարկություններից են Ռեգարի ալյումինի (հզորությամբ 1-ինը Միջին Ասիայում), Վախշի ազոտային պարարտանյութերի, իսֆարայի լուսաաեխ․, Դուշանբեի <Տաջիկաեքստիլմաշ>, «Տաջիկկաբել», կենցաղային սառնարանների, խողովակաշարային ամրանների, Լենինաբադի «Տաջիկտորգմաշ», Կանիբադամի «Ավտոպահեստամասերի», Կուրգան Տյուբեի տրանսֆորմատորների, Ադրասմանի ցածրավոլտ էլեկտրական ապարատուրայի, Անզոբի հանքահարստացուցիչ, Ցավանի էլեկտրաքիմ․, Իսֆարայի հանքային ներկերի, Թուրսունզադեի հախճապակու, Դուշանբեի հանքային ջրերի գործարանները, բամբակե գործվածքների արտադրական միավորումը։ Հանրապետությունում արագ տեմպերով է զարգանում էներգետիկ արդյունաբերությունը։ 1983-ին արտադրվել է 12036 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Խոշոր էլեկտրակայաններն են Նուրեկի հէկը (2,7 մլն կվւո հզորությամբ), Կայրակկումի հէկը, Վախշի և Վարզոբի հէկերի կասկադները, Յավանի ջէկը։ Զարգացած է հանքարդյունահանող արդյունաբերությունը։ Արդյունահանում են գորշ ածուխ (Շուրաբ), նավթ (Նեֆտեաբադ, Ռավատ, կիչիկ Բել, Ակբաշադիր), գազ (Վախշի և Հիսարյան հովիտներ), կապար–ցինկ և բիսմութ (Ալթին Տոպկան, Կուրուսայ, Կանսայ, Ադրասման), ծարիր–սնդիկ (Անզոբի հանքահարստացուցիչ կոմբինատ), վոլֆրամ–մոլիբդեն (Չորուխ–Դայրոն), ոսկի։ Զարգանում է շինանյութերի արդյունաբերությունը, որի հիմնական կենտրոններն են Դուշանբեն, Լենինաբադը, Կուլյաբը, Կայրակկումը, Կուրգան Տյուբեն, Կանիբադամը, Իսֆարան։ Դուշանբեում և Լենինաբադում կա բերովի հումքով աշխատող փայտամշակման արդյունաբերություն։ Թեթև արդյունաբերությունը միավորում է բամբակազտիչ, բամբակե գործվածքների, մետաքսի, տրիկոտաժի, գորգի արտադրությունը և այլ ճյուղեր, որոնց բաժին է ընկնում արդյունաբերության համախառն արտադրանքի 44,4%-ը։ Կուրգան Տյուբեում, Ռեգարում, Կուլյաբում, Շաարւոուզում, Կանիբադամում և այլուր գործում են բամբակի 15 բարձր մեքենայացված գործարաններ։ Բամբակե թելի արտադրությունը Տ–ում 1913-ի համեմատությամբ ավելացել է 480 անգամ։ 1983-ին արտադրվել է ավելի քան 277,3 հզ․ ա բամբակե թել։ Մետաքսի արդյունաբերությունը ներկայացվում է Դուշանբեի ու Լենինաբադի կոմբինատներով (վերջինս խոշորագույններից է երկրում)։ Տարեկան արտադրվում է ավելի քան 61 մլն գծամետր մետաքսե գործվածք։ Բամբակե գործվածքների խոշոր ձեռնարկությունը Դուշանբեի տեքստիլ կոմբինատն է։ 1980-ին արտադրվել է 117,8 մլն գծամետր բամբակե գործվածք։ Կայրակկումի