գորգի կոմբինատը խոշորագույններից է երկրում և տալիս է միութենական արտադրանքի 10,9%-ը։ 1983-ին Տ–ում արտադրվել է 11 մլն մ2 գորգ։ Զարգացել է ժող․ սպառման ապրանքների մեծ տեսականի թողարկող տրիկոտաժի (Դուշանբե, Ուրա Տյուբե), կոշիկի (Դուշանբե, Լենինաբադ), կարի, կաշվի արտադրությունը։ Տ․ ունի սննդի բազմաճյուղ արդյունաբերություն, որի արտադրանքի բաժինը կազմում է Տ–ի արդ․ համախառն արտադրանքի 23,5%-ը։ Պահածոների, բուսական յուղի, գինու արդ․ ճյուղերն ունեն միութենական նշանակություն։ Պահածոների առավել խոշոր ձեռնարկությունները գտնվում են Լենինաբադի մարզում։ 1983-ին արտադրվել է 294,5 մլն պայմանական տուփ պահածո։ Գինեգործական առավել խոշոր ձեռնարկությունները գտնվում են Դուշանբեում և Լենինաբադում։ 1982-ին արտադրվել է 91,7 հզ․ ա բուսական յուղ (միութենական արտադրանքի 3,6%-ը)։ խոշոր ձեռնարկությունները գտնվում են Կանիբադամում, Կուրգան Տյուբեում, Կուլյաբում, Դուշանբեում։ Կաթնեղենի արդյունաբերության ձեռնարկությունները տեղաբաշխված են հանրապետության ամբողջ տարածքում։ Զարգանում է աղացային և ձավարեղենի արդյունաբերությունը։ Տ–ում արտադրվող արդ․ արտադրանքը (բամբակե թել, մանածագործական հաս– տոցներ, ուժային տրանսֆորմատորներ, կենցաղային սառնարաններ, գորգեր, պահածոներ, գինի ևն) առաքվում է միութենական հանրապետություններ և Եվրոպա– յի, Ասիայի ու Աֆրիկայի ավելի քան 40 երկիր։
Գյուղատնտեսությունը։ Տ․ ունի բազմաճյուղ, բարձր մեքենայացված գյուղատնտեսություն։ Առաջատար ճյուղը բամբակագործությունն է, որը տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 44,4%-ը։ Բամբակագործական հիմնական շրջաններն են Վախշի և հիսարյան հովիտները, Ֆերգանայի հովտի Տ–ում գտնվող մասը, Կուլյաբի մարզը։ Բամբակի հումքի համախառն արտադրանքով Տ․ 2-րդ, պետությանը բամբակի վաճառքով՝ 3-րդն է ԱԱՏՄ–ում (Ուզբեկաոանից և Թուրքմենիայից հետո)։ 1983-ին արտադրվել է 880,5 հզ․ ա բամբակի հումք։ Յուրաքանչյուր հա-ի բերքատվությունը 30,4 ց է։ Կարևոր ճյուղ է շերամապահությունը։ 1980-ին մթերվել է 4 հզ․ տ բոժոժ (արտադրանքով 4-րդը ՄՄՏՄ–ում)։ 1984-ին Տ–ում կար 158 կոլեկտիվ, 285 սովետական տնտեսություն և 64 միջտնտեսային ձեռնարկություն ու կազմակերպություն։ 1983-ին գյուղատնտ․ օգտագործման հողահան– դակները Տ–ում կազմում էին 9,5 մլն հա, որից ցանքատարածությունները՝ 809 հզ․ հա։ 314,6 հզ․ հա զբաղեցնում էին տեխ․ (305,8 հզ․ հաճ բամբակենի), 234,6 հզ․ հաճ հացահատիկային, 224 հզ․ հաՀ կերային կուլտուրաները, 35,6 հզ․ հաճ կարտոֆիլն ու բանջարեղենը։ Նախալեռնային և լեռնային շրջանների ոռոգովի հողերում մշակում են ծխախոտ, Տիսարյան և Վախշի հովիտներում՝ խորդենի, անջրդի հողերում՝ յուղատու կուլտուրաներ (քնջութ, վուշ), հացահատիկ։ Բանջարանոցաբոստանային կուլտուրաներ մշակում են հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։ Դուշանբեի և Լենինաբադի շրջակայքում գյուղատնտեսությունն ունի մերձ– քաղաքային բնույթ։ Այգեգործությամբ ու պտղաբուծությամբ զբաղվում են հանրապետության հս–ում և էվ–արմ–ում։ Անասնապահությունը Տ–ում ունի մսաբրդատու և մսակաթնատու ուղղություն, տալիս է գյուղատնտ․ համախառն արտադրանքի 29,3%-ը։ Զարգացած է արոտային անասնապահությունը։ Բուծում են կարակուլյան ոչխար։ 1983-ին Տ–ում կար 1,3 մլն խոշոր (0,5 մլն՝ կով), 3,1 մլն մանր եղջերավոր անասուն, 175,0 մլն խոզ։ Կարևոր նշանակություն ունի ձիաբուծությունը։ Կան արոտային անասնապահությանը սպասարկող միջշրջանային ձեռնարկություններ։
Տրանսպորտը։ Տ–ի տարածքը ծածկված է հաղորդակցության ճանապարհների խիտ ցանցով։ Միջհանրապետական փոխա– դրումները հիմնականում կատարվում են երկաթուղային տրանսպորտով։ Երկաթուղիների երկարությունը 903 կմ է (470 կմ–ը՝ նեղաղուր), ավտոճանապարհներինը՝ 13,2 հզ․ կմ (10,8 հզ․ կմ–ը կոշտ ծածկով, 1981)։ 1980-ին բեռնափոխադրումները կազմել են 18 մլն ա (առաքումը 7,3 մլն տ, ներմուծումը՝ 10,7 մլն ա)։ Ավտոմոբիլային տրանսպորտով կատարվում է ներհանրապետական փոխադրումների 93%–ը։ Նավարկելի են Ամուդարյա, Փյանջ և Վախշ գետերը։ Նավուղիների երկարությունը 300 կմ է։ Դուշանբեն ավիագծերով միանում է մարզային կենտրոնների, Մոսկվայի և այլ քաղաքների հետ։ Խողովակաշարային տրանսպորտը ներկայացված է հվ–արմ Տ–ից դեպի հս․ Տ–ի քաղաքները ճյուղավորվող գազամուղներով։ Կելիֆ–Դուշանբե գազամուղով (երկարությունը 295 կմ) Տ․ գազ է ստանում Աֆղանստանից։
Տնտեսական կապերը հայկական ՍՍՀ-ի հետ։ Տաջ․ ՍՍՀ–ի և Հայկ․ ՄԱՏ–ի միջհանրապետական տնտ․ կապերը զարգանում են բազմազան ձևերով, արտադրատեսակների փոխադարձ մատակարարման, առաջավոր փորձի փոխանակման, տեխ․ պրոցեսների մշակման և այլ բնագավառներում։ Տ․ Հայկ․ ԱԱՏ–ին մատակարարում է թեթև արդյունաբերության արտադրանք (գլխավորապես բամբակե և մետաքսե գործվածքներ, գորգեր, մանածագործական հաստոցներ ևն), Հայկ․ ՍՍՀ-ից ստանում է կոշիկ, տրիկոտաժ, կարի արտադրանք։ Տ–ում Հայկ․ ՍՍՀ-ի մեքենաշինական և սննդի արդյունաբերության մի քանի ճյուղերի արտադրանքի մեծ պահանջարկ կա։
X․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը 1980-ի տվյալներով ծնունդը կազմել է 1 հգ․ բնակչին՝ 37,0, մահացությունը՝