Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մշակվել է ստամոքսի դժվար լավացող խոցի բուժման մեթոդ։ Ապացուցվել է վի– րաբուժական միջամտության փոխարինման հնարավորությունը դիտման պրոցե– դուրայով, որը երկար հոսպիտալացում չի պահանջում (Խ․ Մանսուրով)։

2․ Հասարակական գիտությունները

Փիլիսոփայությունը։ էթնիկական, լեզվական և սոցիալ–քաղաքական ընդհանրության շնորհիվ հին և միջնադարյան շրջանում (ընդհուպ մինչե XV դար) աոանձնապես սերտ մշակութային կապեր գոյություն ունեին արեելաիրան․ (տաջիկների յախնիների) և արևմտաիրանական (պարսիկների նախնիների) ազգությունների միջև։ Իրան, ժողովուրդների կրոնափիլիսոփայական մտքի ակունքները հասնում են մինչև «Ավեստան»։ Ստրկատիրության քայքայման և ֆեոդալիզմի ձևավորման շրջանում մեծ ազդեցություն ձեոք բերեցին մանիքեությունը (III դ․ կես) և մազդեականությունը (V դարի վերջ –VI դարի սկիզբ)։ Արաբական նվաճումներից հետո տիրապետող գաղափարախոսություն է դաոնում իսլամը։ Այս պայմաններում առաջադեմ մտածողները դիմում են իրան, մինչիսլամական, հին հունական և հնդկական փիլիսոփայության ժառանգությանը։ Նշանակալիորեն տարածվում է արլ․ արիստոտելականությունը (Աբու Այի իբն–Սինա Օմար Իայամ)։ Մատերիալիստական, առաջադիմական ուսմունքին (Ռազի, Բիրունի) հակադրվում էր ղալամը՝ իսլամի սխոլաստիկական փիլյունը (VIII –XIV դարերի, Գազալի, Ֆահրիդդին Ռոզի)։ XI դ․ նշանակալի ազդեցություն է ձեռք բերում իսմայիլականությունը, X–XIII դարերի․՝ սուֆիզմը։ XVI դարի սկսած տիրապետող են դառնում տարբեր տեսակի կրոնաիդեալիստական ուղղությունները, որոնց դեմ հանդես են գալիս առաջադեմ տաջիկ գրողները (Բինոյի, Վասիֆի, Սայիդո Նասաֆի, Բեդիլ)։

Սկսած XIX դ․ 2-րդ կեսից Ռուսաստանի հեա Միջին Ասիայի միացումով և Ռուսաստանի առաջադիմական հասարակական մտքի ազդեցությամբ ձևավորվում է դեմոկրատական լուսավորական ուղղությունը (Ահմադ Դոնիշը և նրա հետևորդները՝ Մահամմադ Հայրաթ, դ–ր Սոբիր, Ասիրի, Այնի և ուրիշներ)։

Տաջիկստանում սովետական իշխանության հաստատումով արմատավորվում է մարքսիզմլենինիզմը։ Թարգմանվում և հրատարակվում են մարքսիզմլենինիզմի դասականների աշխատությունները։ 40-ական թթ․ սկսվեցին տաջիկ ժողովրդի փիլիսոփայական և հասարակական–քաղաքական մտքի պատմության, դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի, գիտական կոմունիզմի և աթեիզմի պրոբլեմների ուսումնասիրությունները։ 50–70-ական թվականներին ռուսերեն են թարգմանվում Իբն–Սինայի, Ֆարաբիի, Օմար Իոսյամի, Ահմադ Դոնիշի երկերը։ Տաջիկ փիլիսոփա կադրերի պատրաստման գործում մեծ օգնություն ցույց տվեցին Մոսկվայի, Լենինգրադի և այլ գիտական կենտրոնները։ Տաջիկստանի ՍՍՀ փիլիսոփայագիտության զարգացման մեջ խոշոր ներդրում ունեն Տաջիկստանի ՍՍՀ ԴԱ ակադեմիկոսներ Ա․ Բոգոուտդինովը, Մ․ Ասիմովը, ինչպես նաև Դ․ Աշուրովը, Ս․ Մորոշնիկը, Վ․ Պրիպիսնովը, Մ․ Ռաջաբովը, Մ․ Դինորշոևը, Ֆ․ Թուրսունզադեն, Ա․ Թուրսունովը, Մ․ Դաֆարովը, Ռ․ Մաջիղովը, Ն․ Օդիլովը և ուրիշներ։ Փիլիսոփայական հետազոտությունների հիմնական կենտրոններն են Տաջիկստանի ԱՍՀ ԴԱ փիլիսոփայության բաժինը և բուհերի փիլիսոփաության ամբիոնները։

Պատմական գիտությունը։ Պատմական գիտության սաղմերը տաջիկների նախնիների մոտ ի հայտ են եկել խոր անցյալում։ IX–X դարերի ֆարսի և արաբական լեզուներով գրվել են բազմաթիվ պատմական գործեր (Մուհամմադ Նարշահի՝ «Բուխարայի պատմություն»-ը 957-ին գրված «Թագավորների պատմությունը», որը համարվում է Ֆիրդուսու «Շահնամե»-ի աղբյուրներից)։ Տաջիկստանի պատմական երկերի մեջ բազմաթիվ են համընդհանուր պատմական բնույթի, առանձին դինաստիաներին կամ կառավարիչներին, քաղաքներին և մարզերին նվիրված գործերը, կենսագրականները, հուշագրությունները են։ Նշանակալի և արժեքավոր գործեր են Թաբարիի, Ռաշիդ ադ Դինի, Սայֆի Հիրավիի (XIII դ․), Միրխոնդի, խոնդեմիրի (XY–XVI դդ․), Ռուզբահոնի (XVII դ․) և ուրիշների երկերը։ XIX դ․ տաջ․ առաջավոր պատմագիտության ներկայացուցիչն է Ա․ Դոնիշը, որը սուր քննադատության է ենթարկել Բուխարայի խանության ֆեոդւսլ կառավարիչներին և ֆեոդ, կարգը։ Տաջիկ ժողովրդի պատմության գիտական մշակումը սկսվել է Հոկտեմերյան սոցիալիստ, մեծ հեղափոխությունից հետո։ Այդ ուղղությամբ մեծ գործ են կատարել 1925-ին ստեղծված Տաջիկստանի և նրա սահմաններից դուրս իրան, ժողովուրդների ուսումնասիրման ընկերությունը, 1932-ին կազմակերպված տաջիկագիտության պետական ԴՀԻ–ն, 1951-ին՝ Տաջիկստանի ՍՍՀ ԴԱ կազմում ստեղծված պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ներկայումս Ա․ Դոնիշի անվան պատմության ինստիտուտ)։ Միաժամանակ սկսել է գործել Տաջիկստանի կոմկուսի ԿԿ–ին կից կուսակցության պատմության ինստիտուտը։ Տաջիկստանիի նախահեղափոխական պատմության ուսումնասիրման գործում մեծ դեր են խաղացել ռուս գիտնականներ Վ․ Բարտոլդը (1925-ին հրատարակել է «Տաջիկներ» աշխատությունը), Ա․ Ցակուբովսկին։ Պատմաբանների տեղական կադրերի պատրաստման գործում մեծ օգնություն են ցույց տվել Մոսկվայի, Լենինգրադի, Տաշքենդի առաջատար գիտահետազոտական ինստ–ները և բուհերը։ Տաջիկստանի սոցիալ–տնտեսական և քաղաքական պատմության ուսումնասիրությունը կատարվում է տարբեր ասպեկտներով, հրատարակվում են առանձին խանությունների, բեգությունների սոցիալ–տնտեսական և քաղաքական կյանքի վերաբերյալ ուրվագծեր, ուսումնասիրվում են Միջին Ասիան Ռուսաստանի հետ միավորվելու, տնտեսության մեջ կապիտալի հարաբերությունների ծագման, հեղափոխական շարժման վերելքի, հասարակական–քաղաքական մտքի և դեմոկրատական լուսավորականության զարգացման հարցերը (Ս․ Այնի, է․ Ռաջաբով, Բ․ Իսկանդարով, Օ․ Մաջլիսով, Ա․Մուխտարով, Մ․ Բաբախանով և ուրիշներ)։ Բ․ Դաֆուրովը գրել է առաջին ընդհանրացնող աշխատությունը՝ «Տաջիկ ժողովրդի պատմության համառոտ շարադրանքը» (ընդգրկում է նախահեղափոխական շրջանը), 1972-ին հրատարակել է «Տաջիկներ» կապիտալ աշխատությունը (նվիրված է տաջիկների հին և միջնադարյան պատմությանը)։ Սովետական հասարակության պատմության ուսումնասիրության մեջ մեծ տեղ է հատկացվում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի և Տաջիկստանում սովետական իշխանության հաստատման հարցերին, քաղաքացիական պատերազմի պատմությանը, սոցիալիստական շինարարության խնդիրներին (Տ․ Քարիմով, Դ․ Հայդարով, Ա․ Մակաշով, Մ․ իրկաև, Ս․ Ռաջաբով, Ա․ Բոգոուտդինով)։ Լույս է տեսել «Տաջիկստանի կոլտնտեսային շինարարության պատմության ակնարկ (1917–1965 թթ․)» կոլեկտիվ աշխատությունը։ Պատմաբանների կոլեկտիվ աշխատություններում լուսաբանվում են Տաջիկստանում ինդուստրացման ընթացքը և առանձնահատկությունները, հանրապետության արդյունաբերության ժամանակակից զարգացումը, բանվոր դասակարգի ձևավորման հիմնական փուլերը և յուրահատկությունները [«Տաջիկստանի բանվոր դասակարգի պատմությունը (1917–1970 թթ․)» (հ․ 1–2)]։ Կուլտուրական հեղափոխության խնդիրները լուսաբանված են է․ Ռաջաբովի, Մ․ Շուկուրովի աշխատություններում։ Աշխատություններ են լույս տեսել Տաջիկստանիի՝ Հայրենական մեծ պատերազմի տարիների պատմության վերաբերյալ։ Հրատարակվել են «Տաջիկ ժողովրդի պատմությունը» 3 հատորով (5 գրքով), «Տաջիկական ՍՍՀ պատմությունը» (բուհերի ուսումնական ձեռնարկ), «Տաջիկստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» փաստաթղթերի ժողովածուները։ Տաջիկստանում ծրագրված հնագիտական հետազոտություններ սկսվել են սովետական շրջանում։ 1946-ին ստեղծվել է Տաջիկստանի հնագիտական արշավախումբը Ա․ Յակուբովսկու գլխավորությամբ։ 1952-ին կազմակերպվել է Տաջիկստանի ՍՍՀ ԴԱ պատմության ինստիտուտի հնագիտության և դրամագիտության բաժինը։ Տաջիկստանի հնագիտության մեջ մեծ ներդրում են կատարել Մ․ Դյակոնովը, Ա․ Օկլադնիկովը, Ա․ Բելենիցկին, Բ․ Լիտվինսկին և ուրիշներ։ Ամրապնդվել են Միջին Ասիայի հանրապետությունների և Ղազախստանի պատմաբանների կապերը։ Լույս են տեսել համատեղ աշխատություններ․ «Սովետական իշխանության հաղթանակը Միջին Ասիայում և Ղազախստանում», «Միջին Ասիայի կոմունիստական կազմակերպությունների պատմությունը»։ Տաջիկստանիի պատմաբանները մասնակցում են ՍՍՀՄ պատմությունն ընդհանրացնող աշխատությունների ստեղծմանը։

Տնտեսագիտությունը։ Տաջիկստանում տնտեսագիտության միտքն առաջացել է վաղ միջնադարում։ IX– XIV դարերում մտածողներ Աբու Նասր Ֆարաբիի, Աբու Ալի իբն-Սինայի, Նասրեդդին Թուսիի, Նասիր խոսրովի և մյուսների աշխատությունները բովանդակում են տնտեսագիտ․ արժեքավոր տեղեկություններ։ Հարկային քաղաքականության ու ֆինանսների հարցերով XV–XVI դարերում զբաղվել են Զալալեդդին Դավանին, Մահմուդ Միրխոնդը, Դիյասադդին Խոնդեմիրը և ուրիշներ։ Տնտեսագիտականբարենորոգումներ անցկացնելու առաջարկներով հանդես են եկել XVII–XIX դարերի բազմաթիվ գիտնականներ։