Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մակաբուծության ինստիտուտ) կայանները, ֆիզիկիկական մեթոդներով բուժման, տուբերկուլյոզի, սանիաարա–բակաերիոլոգիական և այլ ինստիտուտներ։ 1938-ին կազմակերպվեց Տաշիկ, երկրաբանության վարչությունը, 1940-ին՝ Դուշանբեի սեյսմիկ կայանը։ 1925-ին կազմվել է Տաջիկստանի օգտակար հանածոների առաջին համահավաքը (Ի․ Բեզդեկա), 1926-ին հրատարակվել է Դ․ Նալիվկինի «Թուրքեստանի երկրաբանության ակնարկ», 1935-ին՝ «Տաջիկստանի հողերը» (Մ․ Պանկով) և «Տաջիկստանի գազանները, նրանց կյանքը և նշանակությունը մարդու համար» (Բ․ Վինոգրադով, Ե․ Պավլովսկի, Կ․ Ֆլյորով) աշխատությունները, 1937-ին՝ Տաջիկստանի առաջին աշխարհագրական ատլասը։ Նախապատերազմյան տարիներին ամփոփիչ երկրաբանական հանույթով ընդգրկվեց ամբողջ տարածքը, հայտնաբերվեցին տարբեր օգտակար հանածոների հանքավայրեր (Կարամազորի հանքային շրշան, Պամիրա–Դարվազյան ոսկեբեր գոտի, Տիսարյան, Զերավշանի և Թուրքեստանյան լեռնաշղթաների հանքային զոնաները)։ Պարզաբանվեց առանձին շրշանների շերտագրական և տեկտոնական կազմությունը։ Հողագիտական հետազոտությունները հիմք դարձան երկրագործության համակարգի գիտական մշակման համար։ Կազմվեցին բուսաբանական քարտեզներ, բուսական աշխարհի շրջանացման սխեմաներ, կատարվեցին մի շարք շրջանների բնական կերահանդակների անձնագրավորում, սկսվեց անտառների և բարձր լեռնային անապատների մշտական ուսումնասիրությունը։ Մշակվեցին մարդու և կենդանիների տարափոխիկ հիվանդությունների, գյուղատնտեսական բույսերի վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ։ Ցուրացվեց նրբաթել բամբակենու արտադրությունը, ստեղծվեցին հայրենական բարձր բերքատու սորտեր։

1942-ին ՍՍՀՄ ԳԱ տաջիկների բազան վերակազմավորվեց ՍՍՏՄ ԳԱ տաջիկների մասնաճյուղի, որը ղեկավարում էր ակադեմիկոս Ե․ Պավլովսկին; Գիտահետազոտական գործունեության զարգացմանը նպաստեց այն գիտնականների և գիտ․ հիմնարկների աշխատանքը, որոնք էվակուացվել էին Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Այդ ընթացքում շարունակվում էին երկրբանական պրոբլեմների, սեյսմոլոգիայի, հողագիտության, բուսաբանության, սելեկցիայի, մակաբուծության, բժշկագիտության հետազոտությունները։ 1941-ին հրատարակվեց Միջին Ասիայի երկրբանական քարտեզը։ Ետպատերազմյան ժամանակաշրջանում ԱՍՀՄ ԳԱ Տաջիկ, մասնաճյուղը պայմաններ նախապատրաստեց Տաջիկստանի ՍԱՀ ԳԱ հիմնադրման համար (1951), որի առաջին պրեզիդենտը Ս․ Այնին էր։ Տաջիկստանի ՄԱՏ ԳԱ համակարգում կազմակերպվեցին մի շարք ինստիտուտներ և ճյուղային ԳՀԻ–ներ։

50-ական վականների կեսերին Տաջիկստանի ՍԱՀ ԳԱ պրեզիդենտ Ա․ Ումարովի նախաձեռնությամբ սկսեցին արագ զարգանալ ֆիզիկամաթեմատիկական գիտությունները, ստեղծվեցին մի շարք նոր ԳՀԻ–ներ։

60-ական թվականների զարգացան հետազոտությունները մաթեմատիկայի, փորձարարական և տեսական ֆիզիկայի, նավթի և բնական միացությունների քիմիայի, օգտակար հանածոների հարստացման ֆիզիկաքիմիական պրոբլեմների, սեյսմակայուն շինարարության, ճառագայթային և մոլեկուլային կենսաբանության, ֆոտոսինթեզի, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաֆիզիկայի գծով։ Բնական և տեխնիկական գիտությունների զարգացման մեջ զգալի ավանդ ունեն Ս․ Ումարովը (ֆիզիկա), Վ․ Նիկիտինը (ացետիլենի քիմիա), Ի․ Նիկիտինը, Մ․ Ցուսապովան, Ս․ Մաշկովցևը, Ա․ Նեձվեցկին (երկրաբանություն), Պ․ Օվչիննիկովը, Օ․ Զալենսկին, Ա․ ժուկովը (կենսաբանություն), Վ․ Կրասիչկովը (սելեկցիա և սերմնաբուծություն), Ա․ Ռոզանովը, Օ․ Գրաբովսկայան, Պ․ Կերզումը, Վ․ իվանովը, Ի․ Անտիպով–Կարատաևը (հողագիտություն), Վ․ Բոնչովսկին, Վ․ Գայսկին (սեյսմոլոգիա) և ուրիշներ։

60-ական թվականների վերջին և 70-ական թվականների առաջին կեսին բնական և տեխնիկական գիտությունների զարգացումը Տաջիկստանում և երկրում գիտատեխնիկական հեղափոխության նվաճումների օգտագործումը նպաստեցին հանրապետության ժողտնտեսական խնդիրների հաջող լուծմանը, հատկապես երկրագործության ոռոգման և ձևավորվող Հարավ Տաջիկստանի տերիտորիալ–արաադրական համալիրի նոր օբյեկտների ստեղծմանը։ Ոռոգման առաջավոր մեթոդների ներդրումը և Մովյալ տափաստանի տաջիկների և ուզբեկների մասերի խոպան հողերի համալիր իրացումը 1972-ին նշվեց լենինյան մրցանակով։ հետագայում զգալի աշխատանք կատարվեց ժողտնտեսության մեջ գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացման և ժողտնտեսության մեջ գիտական մշակումների ներդրումն արագացնելու ուղղությամբ։ Դրան նպաստեցին ԳՀԻ–ների ցանցի ընդլայնումը (1983-ին՝ 20), հետազոտությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, գիտահետազոտական աշխատանքների պլանավորման կատարելագործումը ևն։

Բնական U տեխնիկական գիտությունների բնագավառի հիմնական նվաճումները։ Լայնորեն հետազոտվել է հանրապետության տարածքի երկրբանական կառուցվածքը, առաջարկվել Պամիրի տեկտոնական շրջանացման սխեման, կազմվել հանրապետության ինժեներաերկրբանական, ուժեղ երկրաշարժերի ծագման վայրերի կանխատեսման, Տաջիկստանի տարածքի սեյսմիկ շրջանացման (Աբու Ալի իբն–Սինայի անվան պետական մրցանակ) քարտեզները։ Կատարվել են Գալակտիկայի կազմությանը, ասուպներին և գիսավոր աստղերին վերաբերող կարևոր հետազոտություններ, հայտնաբերվել մի շարք փոփոխական աստղեր և գիսաստղեր։ Կատարվել են Արեգակնային համակարգի ասուպային մարմինների շարժման վրա մոլորակների խոտորող ազդեցության թվային հետազոտություններ։ Առաջին անգամ կատարվել է մոլորակների դիրքերի համեմատում, հաշվված Պտղոմեոսի էպիցիկլիկ տեսության օգնությամբ (Պ․ Բաբաջանով, Օ․ Դոբրովոլսկի, Մ․ Մաքսումով)։ Առաջին անգամ ծարիրի և ֆոսֆորի օքսիդային միացությունների հիմքի վրա աճեցվել են նոր ընտանիքի բյուրեղներ։ Հետերոստրուկտուրաների հիմքի վրա ստեղծվել են լազերային ճառագայթման ինժեկցիոն աղբյուրներ։ Օրգական կիսահաղորդիչների միաղբյուրների հիման վրա մշակվել են անուղղակի տաքացումով թերմոռեզիստորներ (Ա․ Ադխամով, Պ․ Սոլոժենկին)։ Մշակվել է հետազոտման անալիտիկ մեթոդ, որի օգնությամբ կառուցվել է սահմանափակ տիրույթում սինգուլյար ինտեգրալ հավասարումների համակարգերի դասի լրիվ տեսությունը։ Մշակվել է սինգուլյար կետով Կոշի–Ռիմանի ընդհանրացված համակարգի տեսությունը։ Առաջարկվել է Բուսինեսկի հավասարման գծայնացման նոր եղանակ և նկարագրված է երրորդ եզրային խնդիրը (Ա․ Ջուրաև, Զ․ Ուսմանով, Լ․ Միխայլով)։ Սինթեզվել են ժողտնտեսության տարբեր ճյուղերի համար կարևորություն ներկայացնող նոր նյութեր։ Մշակվել է սինթետիկ սպիտակուցային թանձրացուցիչ՝ տպագրական ներկերի պատրաստման համար։ Մշակվել են մի շարք հանքանյութերի հարստացման եղանակներ, նոր հակաէպիլեպտիկ «կարբատին» պատրաստուկը։ Հետազոտվել է մի շարք դեղաբույսերի ալկալոիդային բաղադրությունը։ Մշակվել և ներդրվել է հիվանդություններից ու վնասատուներից բամբակենու պաշտպանության ինտեգրված համակարգ (Մ․ Նարզիկուլով, Ի»․ Ումարով)։ Խյոշոր եղջերավոր անասունների թեյլերիոզի բուժման համար մշակվել է մեթոդ և առաջին անգամ ստացվել է բուժ–պատրաստուկ։

Բացահայտվել է Տաջիկստանի բնական և արհեստական ջրամբարների ձկների մակաբույծների տեսակային կազմը, մշակվել դրանց դեմ պայքարի միջոցառումներ։ Ավարտվել է Պամիրի գյուղատնտեսական բույսերի էնտոմոֆաունայի (միջատների) տեսակային կազմի ուսումնասիրությունը։ Մտացվել են բարձր ֆոտոսինթետիկ պոտենցիալով բամբակենու հիբրիդներ, վիլտադիմացկուն գծեր (Խ․ Ցուսուֆբեկով, Վ, Զապրյագաևա, Վ․ Մտանյուկովիչ)։ Ավարտվել են Տաջիկստանի վայրի սմբակավոր կենդանիների, թռչունների հազվագյուտ և անհետացող տեսակների՝ լեռնային սագի, տաջիկների սևաոսկեգույն փասիանի էկոլոգո–մորֆոլոգիական աշխատանքները։ Կարևոր աշխատանքներ են կատարվել բամբակի արտադրության տեխնոլոգիայի մշակման և կատարելագործման, բամբակենու սորտերի սելեկցիայի, ինչպես նաև հողի բերրիության բարձրացման, էրոզիայի դեմ պայքարելու ուղղությամբ։ Մշակվել են ճահճացած հողերի և աղուտների բարելավման մեթոդներ։ Կազմվել են հողերի դասակարգման սխեմաներ։ իրականացվել են տավարի մթերատվության բարձրացման հետազոտություններ, բուծվել է այծերի բրդատու, տաջիկների ոչխարների ցեղեր։

Ձևակերպվել են ալկոհոլային և վիրուսային լյարդաբորբերի տարբերակիչ ախտորոշման և նույնացման կլինիկական, ֆունկցիոնալ և մորֆոլոգիական չափանիշները։ Մշակվել ևապրոբացվել է ցիռոզային ջրգողության բուժման սխեման։