կկազմի 13,2% (9%)։ Հասարակական արտադրության առաջընթաց զարգացումը խոչընդոտող պայմանների ու գործոնների (աշխատանքային ռեսուրսների հավելա– ճի՝ դեմոգրաֆիական իրադրությամբ պայ– մանավորված կրճատում, նոր յուրացվող շրջաններում վառելիքահումքային ռե– սուրսների արդյունահանման ու փոխա– դրման ծախսերի մեծացում են) ազդե– ցությունը չեզոքացնելու և արտադրու– թյան զարգացման բարձր տեմպեր ապա– հովելու նպատակով XI հնգամյակում շեշտը դրված է արտադրության արդյունա– վետության բարձրացման վրա։ Հնգամյա պլանի գլխ․ առանձնահատկությունը և նախորդ հնգամյակներից տարբերիչ գիծն այն է, որ վերջնական արդյունքներն ավե– լի արագ են աճելու, քան դրանց արտա– դրության համար անհրաժեշտ սկզբնա– կան արտադր․ ռեսուրսները, նախատես– ված է ազգ․ եկամտի ծավալն ավելացնել 18%-ով, մինչդեռ արտադր․ ոլորտում կապիտալ ներդրումների ծավալն աճելու է 13, աշխատանքային ռեսուրսները՝ 3, վառելիքաէներգետիկ ռեսուրսները՝ 16,9%-ով։ Հնգամյակի տարիներին ա– վարտվելու է հասարակական արտադրու– թյան փոխադրումն ինտենսիվ ուղու վրա։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման (արդյունաբերության և գյու– ղատնտեսության մեջ՝ 23, շինարարության մեջ՝ 15, երկաթուղային տրանսպորտում՝ 10,5%-ով) հաշվին ձեռք կբերվի ազգային եկամտի և արդ․ արտադրանքի հավելաճի մոտ 90%-ը, գյուղատնտեսության արտա– դրանքի և շինմոնտաժային ամբողջ հա– վելաճը, երկաթուղային տրանսպորտի փոխադրումների ծավալի հավելաճի 86%-ը։ Հնգամյակի ընթացքում արդյունա– բերության մեջ ֆոնդա զինվածությունն աճելու է 32, գյուղատնտեսության մեջ՝ 45, տրանսպորտում և կապում՝ 25%-ով, որի շնորհիվ էապես կբարձրանա ար– տադր․ պրոցեսների մեքենայացման ու ավտոմատացման մակարդակը։ Մեծ ուշա– դրություն կհատկացվի նյութական ռե– սուրսների խնայողաբար օգտագործմանն ու երկրորդային հումքի առավել մեծ չա– փերով ներգրավմանն արտադրության մեջ։ XI հնգամյակի կարեոր առանձնահատ– կություններից է սոցիալ․ ուղղվածության ուժեղացումը, որը, առաջին հերթին, ար– տահայտվում է հօգուտ սպառման ժող– տնտեսության գլխ․ համամասնություն– ների փոփոխմամբ․ ազգ․ եկամտի ընդհա– նուր ծավալում սպառման ֆոնդի բաժինը 1985-ին կկազմի 78% (1980-ին՝ 75,3%), արդյունաբերության «Բ» խմբի արտա– դրանքի ծավալը կաճի 26,2, մինչդեռ «Ա» խմբինը՝ 25,5%-ով։ Զգալիորեն կմեծանա ծանր արդյունաբերության ներդրումը կուլ– տուր–կենցաղային և տնտ․ ապրանքների արտադրության մեջ։ Այդ ապրանքների արտադրության ծավալը նախատեսված է ավելացնել 1,4 անգամ։ Հնգամյակում բնակչության իրական եկամուտները կա– ճեն 16,5, սպառման հասարակական ֆոն– դերը՝ 23, մանրածախ ապրանքաշրջանա– ռության ծավալը՝ 22,9%–ով, շահագործ– ման կհանձնվի 530 մլն մ2 ընդհանուր տա– րածությամբ բնակելի մակերես։ XI հնգամյակի առաջին երեք տարինե– րին պլանային հիմնական առաջադրանք– ները կատարվել և գերակատարվել են։ 1981–83-ին ազգ․ եկամտի ծավալն աճել է 10,2, արդ․ արտադրանքը՝ 10,6, գյուղա– տնտ․ արտադրանքը՝ 9,7, տրանսպորտի բեռնաշրջանառությունը՝ 10,2%-ով։ Աշ– խատանքի արտադրողականության բարձ– րացման հաշվին 1983-ին ձեռք է բերվել ազգ․ եկամտի հավելաճի 89, արդ․ արտա– դրանքի հավելաճի՝ 88%-ը, գյուղատնտ․ արտադրանքի և երկաթուղային տրանս– պորտի փոխադրումների ծավալի ամ– բողջ հավելաճը։ Կենսագործվում է սո– ցիալ․ զարգացման ծրագիրը, բանվոր– ծառայողների միջին աշխատավարձը բարձրացել է 7,5, կոլտնտեսականների աշխատանքի վարձատրությունը՝ 16,5%- ով, բնակչության մեկ շնչին ընկնող սպառման հասարակական ֆոնդերն ավե– լացել են 12%-ով և 1983-ին կազմել 495 ռ․, ֆինանս, բոլոր աղբյուրների հաշվին շա– հագործման է հանձնվել 325 մլն մ2 ընդ– հանուր մակերեսով բնակելի տարածու– թյուն են։ XI հնգամյակը կարեոր Փուլ է կոմու– նիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման, սոցիալիստ, արտադրահարաբերություն– ների կատարելագործման և նոր մարդու ձեավորման գործում։ Լ․Թթմազյան
ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿ, տես Կոտո– րակ։
ՏԱՍՆՕՐՅԱԿ, դեկադա (< հուն– – տասնյակ), 1․ տասնօրյա տևո– ղությամբ ժամանակաշրջան։ Ֆրանս, մեծ հեղափոխության օրացույցում շաբաթը փոխարինվել է դեկադայով (decade)։ 2․ Տասնյակ՝ տաս միավորից բաղկացած խումբ (հնում՝ զինվորները հաշվելիս են)։ 3, Հասարակական որեէ իրադարձության, երևույթի նվիրված տասնօրյա ժամանա– կահատված։ Մոսկվայում, միութենական և ինքնավար հանրապետություններում անցկացվում են ՍՍՀՄ ժ ո ղ ո վ ու ր դ– ների արվեստի և գրական ու– թյան տասնօրյակներ և օրեր, որոնք արվեստի և գրականու– թյան նվաճումների ցուցադրումն են, ար– վեստի և գրականության գործիչների միջե ստեղծագործական կենդանի կապի և Փորձի Փոխանակման ձևերից մեկը։ Մին– չե 1950-ը արվեստի Տ–ները և գրականու– թյան Տ–ները կազմակերպվել են միմ– յանցից անջատ, ապա՝ միասին։ Ցուցա– դրվել են ներկայացումներ, Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահ– լիճում, մշակույթի պալատներում տրվել են համերգներ, կազմակերպվել գրական երեկոներ, ստեղծագործական միություն– ներում, գործարանների, խոշոր կոլտըն– տեսությունների, բուհերի և այլ ակումբ– ներում՝ գրականության և արվեստի ստեղ– ծագործությունների քննարկումներ, հան– դիսականների և ընթերցողների կոնֆե– րանսներ, գրքերի, նկարների, քանդակ– ների, բեմանկարների և այլ ցուցահան– դեսներ։ Պրոֆեսիոնալ կոլեկտիվների հետ Տ–ներին մասնակցել են ինքնագործ անսամբլներ և ինքնուս կատարողներ։ Սովորաբար Տ․ ավարտվել է եզրափա– կիչ հանդիսավոր համերգով։ Հայկ․ ար– վեստի առաջին Տ․ Մոսկվայում անցկաց– վել է 1939-ի հոկտ․ 20–29-ին, հայ գրա– կանությանը՝ 1941-ի մայիսին, հայկ․ ար– վեստի և գրականության II Տ․՝ 1956-ի հունիսի 1–10-ին։ 1960-ից Մոսկվայում անցկացվում են եղբայրական գրականությունների երե– կոներ և օրեր՝ հաճախ արվեստի վարպետ– ների մասնակցությամբ, օրինակ՝ հայկ․ պոեզիայի (հուլիս, 1961), էստոն, գրա– կանության (հունիս, 1962), թուրքմ․ գրա– կանության և արվեստի (հունվ․–փետր․, 1965), կալմիկական գրականության (հունվ․, 1967), թաթար գրականության և արվեստի (հոկտ․, 1970) են։ 1962-ից սկըս– վեւ է ՍՍՀՄ ժողովուրդների արվեստի Տ–ների նոր փուլը։ Դրանք դարձել են ազգ․ հանրապետությունների միջև գեղարվես– տական փորձի Փոխանակման ձե։ Դը– րանց նպատակն է՝ մշակութային կապերի ամրապնդումը, ինչպես և Սովետական Միության ամենատարբեր շրջաններում ազգ․ արվեստի նվաճումների ցուցադրու– մը։ Այդպիսի «Փոխանակային» մշակույ– թի Տ–ներ և օրեր հաջողությամբ անցկաց– վել են բոլոր միութենական հանրապե– տություններում։ էստոնիայում տեղի են ունեցել Մոլդավիայի, Հայաստանի,
ՌՍՖՍՀ–ի, Ուզբեկաոանի, Վրաստանի մշակույթի Տ–ներ և օրեր, իսկ այդ հանրա– պետություններում՝ էստոն․ Տ–ներ, շա– բաթներ, օրեր։ 1967-ի մայիս–սեպտեմ– բերին Մոսկվայում տեղի են ունեցել բո– լոր միութենական հանրապետություննե– րի ազգ․ մշակույթի և արվեստի օրեր, որոնց մասնակցել են սովետական ար– վեստի ավեյի քան 8 հզ․ գործիչ։
ՏԱՍՈՆԻ (Tassoni) Ալեսանդրո (1565– 1635), իտալացի բանաստեղծ։ Տ–ի գրա– կան–գեղագիտական հայացքները շարա– դրված են «Դատողություններ Պետրար– կայի բանաստեղծությունների շուրջը» (1609) երկում և «Զանազան մտքեր» (1608–20) հանրագիտական ստեղծագոր– ծության վերջին երկու գրքում, որոնցում նա պսակազերծել է XVI դ․ դասական պետրարկիզմը։ Տ․ «Ֆիլիպիկներ» (1614– 1615) և «Պատասխան Սոցինին» (1617) եր– կերում պաշտպանել է Իտալիայի ազգ․ անկախությունը։ Մեծածավալ ստեղծա– գործությունը «ՀաՓշտակված դույլը» (գրված 1614–15, հրտ․ 1622) պոեմն է, որով սկզբնավորվել է հեգնակատակեր– գական ժանրը։ Պոեմում ծաղրվում են մասնատված Իտալիայի ֆեոդ, կարգերը։ ՏԱՍՍ, ТАСС (Телеграфное Агенство Со– ветского Союза – Սովետական Միության հեռագրական գործակալություն), ՍՍՀՄ կենտր․ ինֆորմացիոն օրգան (միութե– նական–հանրապետական նշանակության, օգտվում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի պետ․ կոմիտեի իրավունքներից)։ Ղեկավա– րում է ՍՍՀՄ պետ․ ինֆորմացիոն համա– կարգը [ՏԱՍՍ, միութենական հանրապե– տությունների հեռագրական գործակալու– թյուններ, թղթակցական ցանց (ՏԱՍՍ–ի ավելի քան 500 թղթակից ՍՍՀՄ–ում, բա– ժանմունքներ ու թղթակցական բյուրոներ արտասահմանյան ավելի քան 100 երկ– րում)], հայթայթում է պաշտոնական, միու– թենական և այլ կարգի, ինչպես նաև միջ– ազգային ինֆորմացիա ու լուսանկարչա– կան ինֆորմացիա է տրամադրում սովետա–