նաւովությամբ սակավաթիվ նախիրներ։ Կաթ և միս արտադրվում էր հիմնականում արոտային կանաչ կերի հաշվին, իսկ ձմեռվա համար կուտակվող կերերը (խոտ, ծղոտ, դարման) հազիվ էին բավարարում կենսապահ կերաբաժնի պահանջը։ Ար– տադրվող մթերքների մեծ մասն սպառ– վում էր տեղում, վերամշակումը կատար– վում էր տնայնագործական եղանակով։ Տ․ հայ գյուղացուն ապահովում էր նաե քարշող ուժով U փոխադրամիջոցով։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո սաղմնավորվեց Տ–յան զարգացման ինտենսիվացումը։ 1923-ին կազմակերպվեց առաջին տավա– րաբուծ․ սովետական տնտեսությունը, հե– տագայում՝ Լոռու տոհմաբուծարանը, որը դարձավ կովկասյան գորշ աավարի ցեղի ստեղծման և բարելավման հիմնական օջախ։ Ներկայումս ամրապնդվել է Տ–յան նյութատեխ․ բազան, մեքենայացվել են բազմաթիվ աշխատատար պրոցեսներ, գործարկվել նոր տեխնոլոգիաներին հա– մապատասխանող արտադր․ կառույցներ, համակցված և այլ կերերի արտադրու– թյան խոշոր հզորություններ, մթերքնե– րի վերամշակման ձեռնարկություններ։ Ստեղծվել է տոհմային–սելեկցիոն աշ– խատանքների, վերարտադր․, անասնա– բուժ․ և այլ ծառայությունների իրականաց– ման լայն ցանց։ ՀՍՍՀ–ում Տ–ից ստացվում է անասնա– պահ․ բոլոր մթերքների համախառն ար– տադրանքի շուրջ 50%–ը կամ գյուղատնտ․ արտադրանքի 1/5 մասը։ Հանրապետու– թյան բոլոր կարգի տնտեսություններում 1983-ին տավարի գլխաքանակը 864 հզ․, իսկ կոլտնտեսություններում և սովետա– կան տնտեսություններում 553 հզ․ էր, այդ թվում կհվեր՝ համապատասխանաբար՝ 331 հզ․ և 180 հզ․։ Պլանային է կովկասյան գորշ տավարի ցեղը, որն ամբողջ գլխա– քանակի 90,8%-ն է, ինչպես նաև շվից ցեղի ածանցյալ կոսարոմյան, լեբեդին– յան, գորշ կարպատյան ցեղերը՝ 3,9%, սիմենթալը՝ 1,6, սեաբղետը՝ 2,8%։ 1970-ական թթ․ աննշան գլխաքանակով ներմուծվել են նաև ֆրանս․ և անգլ․ մի շարք մսատու ցեղեր։ Տավարի ցեղերի ավելի քան 96%-ն ունեն կաթնամսային ուղղություն և բուծվում են ՀՍՍՀ բոլոր շրջաններում։ Կաթնատու սեաբղետ ցե– ղը տարածված է կաթի արտադրության համալիրներում և այն տնտեսություննե– րում, որտեղ արմատավորվել է կովերի շուրջտարյա մսուրային պահվածք։ Տ–յան կերի բազան ընդգրկում է բնա– կան և դաշտային կերհանդակների ծավա– լային տեսակները (արոտ, կանաչ կեր, խոտ, սենաժ, սիլոս, ծղոտ, արմասաւպա– լարապտուղներ), համակցված կերերը, արտադրության մնացորդները և թափոն– ները, հանքային, վիտամինային և կենսբ․ ծագման մի շարք լրացակերեր։ Կերերի արտադրության և դրանց բաշխման աշ– խատանքները հիմնականում մեքենայաց– ված են։ Կերարաադրության ինտենսի– վացման շնորհիվ անընդհատ ավելանում է կերի տարեկան ծախսը մեկ պայմանա– կան գլխի հաշվով (1983-ին՝ 25 ց միավոր)։ Տ․ աստիճանաբար փոխադրվում է արդ․ հիմքերի վրա, ստեղծվում են մեքենայաց– ված խոշոր համալիրներ և ապրանքային ֆերմաներ։ Տոհմային աշխատանքներում առանցքային տեղ են գրավում արտադրող ցուլերի ընտրման, աճեցման, գնահատման և լայն օգտագործման խնդիրները։ Լավա– գույն արտադրող ցեղերից առավելագույն սերունդ ստանալու նպատակով կիրառ– վում է արհեստական սերմնավորում, որի շնորհիվ յուրաքանչյուր արտադրողից ստացվում է 3000 և ավելի սերունդ (բնա– կան զուգավորման 70–100 սերնդի փո– խարեն)։ Տոհմային–սելեկցիոն աշխատանքներն իրականացվում են մասնագիտացված տոհմային ֆերմաներում, պետ․ տնտեսու– թյունների, միջտնտեսային ձեռնարկու– թյունների, համալիրների, տոհմային աշ– խատանքի և արհեստական սերմնավոր– ման պետ․ կայանների, ԳՀԻ–ների և բու– հերի կողմից՝ գյուղատնտեսության մի– նիստրության ղեկավարությամբ։ Տոհմա– յին նպատակադիր աշխատանքի շնորհիվ 1960-ին հաստատվեց կովկասյան գորշ ցեղը։ Տավարաբուծ․ մթերքների աճը տեղի է ունեցել հիմնականում կենդանիների մթերատվության բարձրացման հաշվին։ 1983-ին մեկ կովի կաթնատվությունը եղել է 2076 կգ (1970-ին՝ 1495 կգ), իսկ պետու– թյանը վաճառած մսացու տավարի միջին կենդանի զանգվածը՝ 316 կգ (1970-ին՝ 231 կգ)։ Կոլտնտեսություններում և պետ․ տնտե– սություններում տավարի մսի տարեկան արտադրությունը (կենդանի զանգվածով) շուրջ 43, կաթինը՝ 364 հզ․ ա է։ Աբովյանի, Ախուրյանի, Արտաշատի, Աշտարակի, Կա– լինինոյի, Հրագդանի, Հոկտեմբերյանի, Շահումյանի, Նաիրիի և այլ շրջանների մի շարք տնտեսություններում կովի մի– ջին կաթնատվությունը 3500–5000 կգ է, մսացու տավարի կենդանի զանգվածը՝ 400–500 կգ (1983)։ ՀՍՍՀ–ւսմ Տ–յան մեջ հիմնական տեղա– շարժը պետք է կատարվի ինտենսիվաց– ման միջոցով (նախրի կառուցվածքի բա– րելավում, մթերատվության ավելացում, արտադրվող մթերքների որակի բարձրա– ցում, կերերի և այլ ծախսումների կրճա– տում)։ Իրականացվում են նաև անաս– նապահական շենքերի շինարարության, ֆերմաների մեքենայացման, արտադրու– թյան նոր տեխնոլոգիաների մշակման և այլ ծավալուն աշխատանքներ՝ ճյուղի շահութաբերությունը բարձրացնելու նը– պատակով։ Վ․ Աբրահամյան, Հ․ Խաչատրյան
ՏԱՎԻՂ, հնագույն ծագումով կսմիթավոր նվագարան։ ժամանակակից Տ․ ունի ձայ– նադարձիչով շրջանակի վրա ուղղաձիգ 46 լար (լարվածքը՝ դիատոնիկ, դո–բե– մոլ մաժորում)։ Քրոմատիկ հնչյուններ արտաբերելու U այլ տոնայնություններում վերալարելու համար կա կրկնակի գոր– ծողության ոտնակային մեխանիզմ, որը կարճում է լարերը, բարձրացնում նրանց հնչողությունը կես կամ մեկ տոն (գյու– տը XIX դ․ սկզբին կատարել է ֆրանսիա– ցի երաժիշտ վարպետ Ս․ էրարը)։ Տ․ նվա– գախմբային, անսամբլային և մենակա– տար նվագարան է։ Գրկ․ Язвинская Е․, Арфа, М․, 1968․
ՏԱՎՈՏ, սոչիդոչի հնացած անվանումը։
ՏԱՎՏՈԼՈԳԻԱ, տես Նույնաբանություն, Տրամաբանական սխաչներ։
ՏԱՎՐԵՐ (հուն․ TaCpoi), ըստ անտիկ հե– ղինակների, հնագույն ցեղեր Ղրիմի հվ․ մասում (որտեղից էլ Ղրիմի հին՝ Տավրիկե անվանումը)։ Զբաղվել են անասնապահու– թյամբ U երկրագործությամբ, ինչպես նաե որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Նը– րանց հայտնի են եղել ոստայնանկությունն ու բրոնզի ձուլումը։ Գտնվել են նախնա– դարյան համայնական կարգերի աստի– ճանում։ Տ․ պահպանել են իրենց անկա– խությունը Խերսոնեսի ու Բոսպորի թա– գավորության դեմ պայքարում, սակայն մ․ թ․ II դ․ վերջին ընկել են Պոնտոսի թագա– վորության տիրապետության ներքո։ Մ․ թ․ I դ․ կեսից Ղրիմի հվ․ ափերին ամրացել են հռոմեացիները, և սկսվել է Տ–ի ռոմանա– ցումը։ Անտիկ աղբյուրներում հանդիպում են նաև «սկյութատավրեր» և «տավրա– սկյութներ» ձեերը, որը, հավանաբար, արտացոլում է այդ ժողովուրդների միա– խառնման փաստը։ Հավանաբար հետա– գայում Տ․ ձուլվել են ալաններին, գոթե– րին և լեռնային Ղրիմում բնակություն հաստատած այլ ցեղերի։ Գրավոր աղբյուր– ները Տ–ի գոյությունը հաստատում են մինչե IV դ․։
ՏԱՎՐԻԴԱ (ՏԱՎՐԻ4Ե), տես Ղրիմ։
ՏԱՎՐՈՍ (Տորոս, Toros’lar), լեռնային համակարգ Փոքրասիական բարձրավան– դակի հվ–ում և Հայկական լեռնաշխար– հում (Թուրքիայի տարածքում)։ Սկսվում է Եգեյան ծովի հվ–արլ․ ափից, մի քանի ճյուղով փնջաձև տարածվում մինչե Զագ– րոսի լեռնաշղթան։ Երկարությունը ավե– լի քան 1250 կմ է, լայնությունը՝ 50– 325 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3726 մ (Դեմիր կազըկ լեռ, Կենտրոնա– կան Տավրոսում)։ Առանձնանում են Արև– մտյան Տավրոս, Կենտրոնական Տավրոս, Հայկական Տավրոս, Հյուսիսային Հայ– կական Տավրոս, Ներքին Տավրոս լեռնա– յին համակարգերը։ Նշված համակար– գերն ու դրանցից անջատվող լեռնաբա– զուկներն ունեն երկրբ․ կառուցվածքի և մորֆոստրուկտուրաների ընդհանուր և բնորոշ գծեր, բաղկացած են կավճի և պա– լեոգենի ծալքավոր ու բեկորազատված կրաքարամերգելային և ավազաքարային շերտախմբերից և դրանց մետամորֆաց– ված տարատեսակներից՝ բյուրեղային թերթաքարերից, մարմարներից, ինչպես նաե այդ շերտախմբերի մեջ մխրճված գեր– հիմքային ներժայթուկներից (օձաքարեր, դունիտներ են)։ Ալպյան ծալքավորման վերին փուլերում վերակենդանացած խոր– քային բեկվածքներն ու երիտասարդ խըզ– վածքները Տ–ում առաջացրել են բեկորա– յին լեռներին հատուկ մորֆոլոգիա։ Լեռ– նային գոտիների և բազուկների խզում– նաաստիճանավոր, մեծ մասամբ զառի– թափ լանջերին զուգահեռ ձևավորվում են բազմաթիվ իջվածքային միջլեռնային գո– գավորություններ, որոնցով անցնում են Սեյհան, Ջեյհան, Կզըլ–Իրմակ, Եփրատ և այլ գետեր։ Տ–ի համակարգին բնորոշ են նորագույն տեկտոնական շարժումներ։ Դրանք առավել ակտիվանում են խորքա– յին բեկվածքների և երիտասարդ խզում– ների հպման կարերում, որտեղ կազմա