Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ե Խնձորուտ գետերի միջև։ Միշին բարձ– րության էրոզիոն լեռներ են՝ կազմված վերին և ստորին կավճի հրաբխածին– նստվածքային ապարներից։ Բնորոշ են կուեստները։ Հս–արլ–ում աստիճանաբար ցածրանում և ձուլվում է Կուրի հարթա– վայրին։ Լանջերն անտառապատ են։ Գ․ Աբրահամյան

ՏԱՎՈՒՇԻ ՋՐԱՄԲԱՐ, գտնվում է ՀՍՍՀ Շամշադինի շրշանում, Տավուշ գետի մի– շին հոսանքում, Բերդ քտա–ից 5 կմ հս–արլ․։ Շահագործման է հանձնվել 1975-ին։ Մակերեսը 401,3 հզ․ մ2 է, ընդ– հանուր ծավալը՝ 5,23 մլն մ3, օգտակարը՝ 4,73 մլն մ3, երկարությունը՝ 1,9 կմ, առա– վելագույն լայնությունը՝ 360 մ։ Պատ վարը հողային է, ունի 360 մ երկարու– թյուն, կատարային մասում՝ 8 մ լայ– նություն։ Տարեկան բաց է թողնվում 4,5 մլն մ3 շուր։ Ջրերը շրհան կայաններով բարձրացվում և օգտագործվում են Ներ– քին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղ– բյուր, Մոսեսգեղ, Թո վուզ և Չինչին գյու– ղերի 1200 հա հողատարածության ոռոգ– ման նպատակով։ Բարձրացել է Վերին Կարմիրաղբյուր կոլտնտեսության 400 հա հողերի ջրապա– հովվածությունը։ Հ․ Թադևոսյան

ՏԱՎՈՒՏԵՆՔ, գյուղ Լեռնային Կիլիկիա– յում, Զեյթունի Անտրոնի գավառում։ Տ․ է կոչվել հիմնադրի՝ հայ նշանավոր աշուղ Տավուդի (XVIII դ․ վերշ –XIX դ․ սկիզբ) անունով։ XIX դ․ վերշին ուներ մոտ 550 հայ բնակիչ (70 տուն)։ Զբաղվում էին երկ– րագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ, Տ–ի բնակիչները զոհ են գնա– ցել թուրք, կոտորածներին։ Թ․ Հակոբյան

ՏԱՏԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ֆիզի– կական այնպիսի համակարգեր, որոնցում հավասարակշռության վիճակի խախտման հետևանքով առաջանում են համակարգի հատկություններով պայմանավորված սե– փական տատանումներ։ Գծային համա– կարգերի պարամետրերը (զանգված, ին– դուկտիվություն, առաձգականություն ևն) կախված չեն համակարգում ընթացող ֆիզիկ, պրոցեսներից և մնում են հաստա– տուն այս կամ այն ճշտությամբ։ Այդպիսի Տ․ հ․ նկարագրվում են գծային դիֆերեն– ցիալ հավասարումներով, և դրանց հա– մար կիրառելի է վերադրման սկզբունքը, այսինքն՝ տատանումները կարելի է ներ– կայացնել որոշակի տեսակի (օրինակ, ներդաշնակ) տատանումների գումարի տեսքով։ Ոչ գծային համակարգերը, որոնց պարամետրերը կախված են ընթացող ֆիզիկ, պրոցեսներից, կազմում են Տ․ հ–ի ավելի ընդհանուր դաս և նկարագրվում են ոչ գծային դիֆերենցիալ հավասարում– ներով։ էներգիական տեսանկյունից Տ․ հ․ լի– նում են պահպանողական, դիսիպատիվև ինքնատատանողական։ Պահպանողա– կան համակարգերում էներգիայի կո– րուստներ չկան (այս կամ այն ճշտու– թյամբ)․ այդպիսին են շփումից զուրկ մեկուսացած մեխ․ համակարգերը ևն։ Դիսիպաաիվ համակարգերում նախապես հաղորդված էներգիան ծախսվում է աշ– խատանք կատարելու վրա, որի հետևան– քով տատանումները մարում են․ այդպի– սին են էներգիայի ինքնուրույն աղբյուր չունեցող բոլոր իրական ֆիզիկ, համա– կարգերը։ ինքնատատանողական համա– կարգերում (տես , Ինքնատատանումներ) էներգիայի կորուստները լրացվում են դրսից ներմուծվող էներգիայի հաշվին, այդպիսի Տ․ հ․ են տարբեր տեսակի լամ– պային գեներատորները, ժամացույցի ճո– ճանակները ևն։ Տ․ հ․ տարբերվում են նաև համակարգում առաջացող տատա– նումների ֆիզիկ, բնույթով (մեխ․, էլեկ– տրամագնիսական ևն), ինչպես նաև հա– մակարգի ազատության աստիճանների (անկախ պարամետրերի) թվով (ընդհա– տուն և բաշխված Տ․ հ․) ևն։ Տ․ հ–ի և դրան– ցում ընթացող պրոցեսների հատկություն– ները և օրինաչափությունները ուսումնա– սիրում է տատանումների տեսությունը։ Ռ․ Հովսեփյան

ՏԱՏԱՆՈՂԱԿԱՆ ՍՊԵԿՏՐՆԵՐ, մոլեկու– լում ատոմների տատանումներով (տես Մոչեկուչային սպեկտրներ), ինչպես նաև բյուրեղներում և հեղուկներում ատոմնե– րի, իոնների և դրանց խմբերի տատա– նումներով պայմանավորված սպեկտրներ։ Տ․ ս․ սովորաբար կազմված են առանձին սպեկտրային շերտերից։ Մերձավոր ին– ֆրակարմիր տիրույթում դիտվում են կլան– ման և անդրադարձման Տ․ ս․, տեսանելի տիրույթում՝ կոմբինացիոն ցրման սպեկ– տըրներ։

ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ, համակարգի վիճակի այնպիսի փոփոխություններ (շարժում– ներ), որոնց բնորոշ է կրկնվելիությունը։ Գոյություն ունեն բազմատեսակ Տ․, որոնք տարբերվում են ֆիզիկ, բնույթով, առա– ջացման պատճառով, վիճակների փոփոխ– ման արագությամբ, կրկնվելիության աս– տիճանով ևն։ Մասնավորապես, ըստ ֆի– զիկ․ բնույթի Տ․ լինում են՝ մեխանիկա– կան (ճոճանակի Տ․, ձայնային Տ․ են), էլեկտրամագնիսական (էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածություն– ների Տ․ էլեկտրամագնիսական ալիքնե– րում, Տ․ տատանողական կոնտուրներում, ալիքատարներում ևն), էլեկտրամեխանի– կական (պիեզոէլեկտրական երևույթնե– րի ժամանակ առաջացող Տ․), ջերմային (ռեակտիվ շարժիչներում հանդիպող Տ․) ևն։ Տարբեր տեսակի Տ–ին բնորոշ են որոշակի օրինաչափություններ, որոնց ուսումնասիրությամբ զբաղվում է Տ–ի տեսությունը։ Այդ տեսության մեջ Տ․ նկա– րագրվում են հիմնականում դիֆերեն– ցիալ հավասարումներով, ընդ որում տար– բեր ֆիզիկ, բնույթի Տ․ կարող են նկա– րագրվել նույնատիպ հավասարումներով (մասնավորապես, գծային)։ Տ–ի տեսու– թյան զարգացումը մեծ դեր է կատարել ֆիզիկայի և տեխնիկայի տարբեր բնա– գավառների հետազոտություններում։ ճո– ճանակի Տ–ի ուսումնասիրությամբ զբաղ– վել են Գ․ Գաչիւեյը և Ք․ Հյուգենսը (XVII դ․), որոնց ստացած արդյունքնե– րը կարևոր նշանակություն են ունեցել դասական մեխանիկայի զարգացման հա– մար։ էլեկտրամագնիսական Տ–ի հետա– զոտությամբ զբաղվել են Ու․ Թոմսոնը, Զ․ Մաքսվեչը, Զ․ Ռեչեյը (XIX դ․), որոնք մեծ ներդրում ունեն էլեկտրամագնիսա– կան դաշտի տեսության ստեղծման գոր– ծում։ էլեկտրամագնիսական Տ–ի տեսու– թյան հետագա զարգացումը կապված է եղել Հ․ Հերցի աշխատանքների հետ, իսկ ռադիոյի հայտնագործությունը (Ա․ Ս․ Պոպով, 1895) լայն հնարավորություններ է ստեղծել այդ Տ–ի տեխ․ կարևորագույն կիրառությունների համար։ Տ–ի տեսու– թյան և կիրառության բնագավառում էա– կան նշանակություն ունեն սովետական գիտնականների աշխատանքները, մաս– նավորապես, Ա․ Ն․ Կոլմոգորովի մաթ․ աշխատությունները, Լ․ Դ․ Լանդաուի (էլեկտրամագնիսական Տ․), Լ․ Ի․ Մանդել– շտամի, Ն․ Մ․ Կռիլովի, Ն․ Ն․ Բոգոլյուբո– վի (ոչ գծային՝Տ․), Վ․ Հ․ Համբարձումյա– նի (աստղաֆիզիկական օբյեկտների Տ․) և այլոց հետազոտությունները։ Կարելի է առանձնացնել գործնական կարևոր նշանակություն ունեցող Տ–ի մի քանի տեսակներ։ Պարբերական Տ–ի դեպքում կամայական ֆիզիկ, բնույթ ունեցող F տատանվող մեծության արժեքը կրկնվում է ամեն անգամ միևնույն t=T ժամանակամիջոցում․ F(t+T)=F(t), – oo<t<oo։ Այդպիսի մեծությունը կոչ– վում է պարբերական, իսկ T-ն՝ տատա– նումների պարբերություն։tv=^r մե– ծությունը կոչվում է հաճախականություն, այն ցույց է տալիս Տ–ի թիվը միավոր ժա– մանակում։ Պարբերական Տ–ի կարևոր մասնավոր դեպքն են ներդաշնակ տատա– նումները, որոնք նկարագրվում են սի– նուսի կամ կոսինուսի օրենքով․ F= =Asin(cot+<p) կամ F=Acos(cot+<p)։ A-ն F մեծության առավելագույն արժեքն 2 я է և կոչվում է Տ–ի ամպլիտուդ։ со= –գ՜ մեծությունը կոչվում է Տ–ի շրջանային հաճախականություն, (օօէ+փ)-ն՝ տատա– նումների փուչ, իսկ ф-ն՝ սկզբնական փուլ։ Ֆիզիկ, տարբեր պրոցեսներում T-ն որոշվում է տարբեր բանաձևերով։ Օրինակ, մաթ․ ճոճանակի Տ–ի համար Т=2л (Գալիլեյի բանաձև), որ– տեղ 1-ը ճոճանակի (չձգվող թելի) երկա– րություն Է, g-ն՝ ագատ անկման արագա– ցումը։ Լ ինդուկտիվություն և С ունակու– թյուն պարունակող տատանողական կոն– տուրի Էլեկտրամագնիսական Տ–ի համար Т=2л/ГС~ (Թոմսոնի բանաձև) ևն։ Ոչ ներդաշնակ բնույթ ունեցող ցանկացած պարբերական տատանում (ուղղանկյու– նաձև, սղոցաձև ևն) կարելի է ներկայաց– նել որպես վերջավոր կամ անվերջ թվով ներդաշնակ տատանումների վերադրում (մաթեմատիկորեն դա արտահայտվում է Ֆուրիեի ձևափոխությամբ)։ Այդ պատճա– ռով ներդաշնակ Տ–ի ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունի ցանկացած Տ–ի օրինաչափությունները պարզաբանե– լու համար։ Եթե Տ–ի ամպլիտուդը ժա– մանակի ընթացքում նվազում է Էքսպոնեն– տային օրենքով, այդպիսի Տ․ կոչվում են մարող տատանումներ՝․ Այդ դեպքում F=Ae~etsin(cot+(p), որտեղ Ae~8t մեծությունը ամպլիտուդի ակնթարթային արժեքն է (A-ն կոչվում է սկզբնական ամպլիտուդ), Ց–ն՝ մարման