Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


գործակիցը։ Այաոեղ Ց>0 (Ց< 0 դեպքում Տ․ աճող բնույթ ունեն)։ Մոդուլված Տ–ի դեպքում F= =A(t)sin[cot+փ(է)], որտեղ ճ(է)-ն և Փ(է)-ն ժամանակի ընթացքում դանդաղ փոփոխվող (sincot ֆունկցիայի համեմատ) ֆունկցիաներ են։ փ(է)=շօոտէ դեպքում Տ․ մոդուլված են ըստ ամպլիտուդի, իսկ A(t)=const դեպքում՝ ըստ փուլի կամ հա– ճախականության։ A(t) և փ(է) ֆունկցիա– ները կարող են լինել պարբերական կամ ոչ պարբերական։ Այդպիսի Տ․ կարևոր նշանակություն ունեն մասնավորապես ռադիոտեխնիկայում (տես նաև Մոդու– չում տատանումների)։ Եթե հավասարա– կշռության խախտումից հետո համակար– գը տրամադրվում է ինքն իրեն, ապա առաջացող Տ․ կոչվում են ազատ (տես Սեփական, տատանումներ)։ Գծային տա– տանողական համակարգում Տ․ նկարա– գրվում են գծային դիֆերենցիալ հավա– սարումներով, և ազատ Տ․ ցանկացած կե– տում ներկայացվում են որպես N Տ–ի վե– րադրում (N-ը համակարգի ազատության աստիճանների թիվն Է)։ Ոչ գծային հա– մակարգերում վերականգնող ուժը (ուժ, որը վերադարձնում է համակարգը հա– վասարակշռության վիճակին) ուղիղ հա– մեմատական չէ հավասարակշռության դրությունից շեղմանը, և այդպիսի ազատ Տ․ նկարագրվում են ոչ գծային դիֆերեն– ցիալ հավասարումներով։ Նյութի մասնիկների ջերմային շարժու– մով պայմանավորված Տ․ կոչվում են ֆլուկտուացիոն (տես Ֆէուկտուացիա)։ Այդպիսի Տ․ բրոունյան շարժման մի տե– սակն են և գոյություն ունեն դրական ջեր– մաստիճան ունեցող ցանկացած ֆիզիկ, համակարգում։ Ռադիոտեխնիկական սարքերում ֆլուկտուացիոն Տ․ վնասակար դեր են կատարում՝ սահմանաՓակելով սարքերի զգայունությունը։ Եթե համակարգին դրսից Տ․ են հաղորդ– վում, ապա առաջացող Տ․ կոչվում են ստիպողական տատանումներ՝․ Այդպիսի համակարգերում co=co0 դեպքում (co-ն համակարգի վրա ազդող պարբերական բնույթ ունեցող արտաքին ուժի, իսկ օօ0-ն՝ համակարգի ազատ Տ–ի հաճախականու– թյուններն են) տեղի է ունենում ռեզո– նանս՝ ամպլիտուդի անսահման աճ (իրա– կանում, հաշվի առնելով մարումը, այդ աճը սահմանափակ է)։ Ռեզոնանսի երե– վույթը կարևոր նշանակություն ունի հատ– կապես ռադիոտեխնիկայում։ Համակար– գում Տ․ կարող են գոյություն ունենալ նաև արտաքին փոփոխական ազդեցություն– ների բացակայության պայմաններում, այդպիսի Տ․ կոչվում են ինքնատատանում– ներ։ Տ․ սովորաբար տարածվում են որևէ նյութական միջավայրի (օդ, էլեկտրա– մագնիսական դաշտ ևն) օգնությամբ։ Տ–ի տարածման պրոցեսները կոչվում են աչիք– ներ։ Տ–ի հաճախականությունների տի– րույթը բնության մեջ չափազանց լայն է։ Օրինակ, էլեկտրամագնիսական Տ–ի հա– ճախականությունը կարող է լինել 107 հց–ց (ռադիոալիքներ) մինչև 1022 հց (y-ձա– ռագայթներ և տիեզերական ճառագայթ– ման բաղադրության մեջ մտնող Էլեկտրա– մագնիսական Տ․) և ավելին, ձայնային Տ–ի հաճախականությունը՝ հց–ւց (ինֆրա– ձայն) մինչև 1013 հց (հիպերձայն) և ավե– լին։ Գրկ․ Горелик Г․ С․, Колебания и вол– ны, 2 изд․, М․–Л․, 1959; Ландау Л․ Д․, Лифшиц Е․ М․, Механика, 3 изд․, испр․ и доп․, М․, 1973 (Теоретическая физика, т․ 1); Крауфорд Ф-, Волны, пер․ с англ․․ М․, 1974 (Берклеевский курс физики, т․ 3); Фейнман Р․, Лейтон Р․, Сэндс М․, Фейнмановские лекции по физике, пер․ с англ․, 3 изд․, в․ 1–5, М․, 1977․ Ռ․ Հովսեփյան

ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, այն նվազագույն ժամանակամիջոցը, որից հետո տատանումներ կատարող համա– կարգը նորից վերադառնում է նույն վի– ճակին, որում գտնվել է տատանումների սկզբին (ընտրվում է կամայականորեն) համապատասխանող պահին։ Խիստ առու– մով Տ․ պ․ հասկացությունը կիրառելի է միայն այն դեպքում, երբ որևէ մեծության արժեքները ճշգրիտ կրկնվում են հավա– սար ժամանակահատվածներից հետո, ինչպես օրինակ, ներդաշնակ տատանում– ների դեպքում։ Իսկ պակաս խիստ, բայց ավելի լայն առումով այն կիրառվում է նաև մոտավոր կրկնվող պրոցեսների հա– մար։

ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼ, տատանողական պրոցեսի վիճակը ժամանակի ցանկացած պահին որոշող մեծություն։ Օրինակ, ներ– դաշնակ տատանումներ կատարող լար– ման Ս=Ս0տա(օօէ+փ) հավասարման մեջ (cot+ф) մեծությունը Տ․ փ․ է (co-ն անկյու– նային հաճախականությունն Է, է–ն՝ ժա– մանակը, Ս0-ն՝ ամպլիտուդը, իսկ ф-ն՝ սկզբնական վւուլը)։ Սովորա– բար Էական են միայն ներդաշնակ տար– բեր պրոցեսների Տ․ փ–երի տարբերու– թյունները։ Խիստ առումով Տ․ փ․ հասկա– ցությունը վերաբերում է միայն ներդաշ– նակ տատանումներին, սակայն այն կի– րառում են նաև ոչ ներդաշնակ և նույնիսկ ոչ խիստ պարբերական պրոցեսների (օրի– նակ, մարող տատանումների) նկարագրու– թյան համար։ Ներդաշնակ տատանումնե– րի դեպքում Տ․ փ․ չափվում է անկյունա– յին միավորներով, իսկ պարբերական, բայց ոչ ներդաշնակ տատանումների դեպ– քում՝ պարբերության մասերով։

ՏԱՏԱՍԿԱԹ&ԵՆԻ (Opuntia), օ պ ու ն– ց ի ա, կռզիների ընտանիքի փռված կամ կանգնած թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ։ Հայտնի է Տ–ու ավելի քան 200 տե– սակ, տարածված Ամերիկայի (հս․ լայն․ 56°-ից մինչև Մագելլանի նեղուցը) և Գա– լապագոսյան կղզիների անապատներում, կիսաանապատներում, սավաննաներում և լուսավոր անտառներում։ Ընձյուղները տափակ են, հյութալի, հատվածավոր։ Ցողունների վրա կան ձևափոխված ծո– ցային բողբոջներ (ա ր և ո լ ն և ր)՝ փշե– րով և նուրբ փշիկների (գլոխիդիում) փըն– ջեր։ Տերևները մանր են, հյութալի, մա– խաթանման, վաղ թափվող։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Պտուղը հատա– պտուղ Է։ Սերմերը տափակ են, ամուր կեղևով։ Մեկ տեսակի (Օ․ ficus indica, «հնդկական թզենի») պտուղները օգտա– գործվում են սննդի մեջ։ Տ–ի որոշ տեսակ– ներ բնավարժեցվել են Հնդկաստանում, Ավստրալիայում․ ՍՍՀՄ–ում (Ղրիմում ե Կովկասում) դեկորատիվ նպատակներով փորձարկվել է ավելի քան 30 տեսակ։ Առանձին Տ–ներ դիմանում են մինչև 10– 12°C սառնամանիքին։ Տ–ու ցողունը պա– րունակում է օսլա, շաքար, սպիտակուց, վիտամին C, անփուշ ձևերը կեր են անա– սունների համար։ Հեշտությամբ բազմա– նում է վեգետատիվ եղանակով։ Տ․ հընդ– կացիների սիրված բույսերից Է․ պատկեր– ված է Մ եք սի կայի գերբի վրա։ Լ․ Հարությունյան

ՏԱՏԱՐԻՆՈՎ Պավել Միխայլովիչ (1895– 1976), սովետական երկրաբան։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953)։ Ավարտել է Լենինգրադի լեռնային ինստ–ը (1925)։ 1926–38-ին աշխատել է Երկրաբանական կոմիտեում։ 1930-ից դասավանդել է Լե– նինգրադի լեռնային ինստ–ում (1938-ից՝ օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության ամբիոնի վարիչ)։ 1942–46-ին՝ օգտակար հանածոների պա– շարների գծով հանձնաժողովի նախա– գահ։ 1962-ից՝ Համամիութենական մի– ներալոգիական ընկերության պրեզի– դենտ։ Հիմնական աշխատությունները վերա– բերում են ՍՍՀՄ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների հան– քավայրերի ուսումնասիրությանը։ Տ․ մշա– կել է քրիզոտիլ–ասբեստի հանքավայրերի առաջացման տեսություն։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխու– թյան 2 շքանշաններով։

ՏԱՏԵՈՆ, Տ ա տ fc ո ն ք, Դիադին, ավան Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում,Արածանու աջ ափին, Բայազետից 33 կմ արմ․, Վարշակի ջեր– մուկների շրջանում։ Առաջին անգամ հի– շատակում է Մովսես Խորենացին՝ IV դ․ դեպքերի կապակցությամբ։ 1555-ի Ամա– սիայի պայմանագրով Տ․ (որ արդեն հայտ– նի էր Դիադին անվանաձևով) անցել է օսմանյան Թուրքիային։ Մինչև XIX դ․ 1-ին քառորդը եղել է Բայազետի փաշա– յության Դիադինի գավառակի կենտրոնը։ XVIII դ․ վերջի տվյալներով ունեցել է 500 տուն բն․, հիմնականում հայեր, որոնք զբաղվել են արհեստներով ու առևտրով։ Գործել են շուկա, մոտ 40–50 խանութ, եկեղեցի (Ս․ Աստվածածին) և դպրոց։ 1828-ին ռուս, զորքերը հայերի աջակցու– թյամբ գրավել են Տ․։ Սակայն 1829-ի Ադրիանուպոլսի պայմանագրով, երբ Տ․ վերադարձվել է Թուրքիային, ավանի ու գավառակի հայերի մեծ մասը ստիպված գաղթել են Արլ․ Հայաստան՝ հիմնակա– նում բնակություն հաստատելով Բասար– գեչար (այժմ՝ քտա Վարդենիս) գյուղում։ Հայերի հեռանալուց հետո Տ․ անշքացել Է․ XX դ․ սկզբին ուներ 15 տուն հայ բն․։ Տ–ի վերջին հայ բնակիչները տեղահան– վել կամ զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Ներկայումս Աղրի իլի կազ– մում Է։ Տ–ի և նրա գավառի հայերը խոսել են <կը» ճյուղի բարբառով (տես Դիադինի բարբառ)։ Գրկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրու– թիւն չորից մասանց աշխարհի, մասն 1, հ․ 1, Վնտ․, 1806։ Ալիշան Ղ–, Այրարատ, Վնտ․, 1890։ Հակոբ Կարնեցի, Տեղագիր Վերին Հայոց, Վաղ–պատ, 1903։ 9*․ Րաղաւյան