Շտիտ, 2632 մ)։ Կան լեռնակլիմայական առողջարաններ։ Զարգացած է տուրիզմը, ալպինիզմը, լեռնադահուկային սպորտը։
Տատրյան Ադրինե Հակոբի [ծն․ 1915, գ․ Չորում (Սեբաստիայի նահանգ)], հայ գրող։ 1926-ին ավարտել է Կ․ Պոլսի Գատգյուղի Արամյան վարժարանը, այնուհետև մեկ տարի սովորել Նոտր դամ դը Սիոն ֆրանս․ դպրոցում։ 1967-ից ապրել է Փարիզում, 1974-ից4 Նիցցայում։ Վաղ հասակից թղթակցել է սփյուռքահայ հասարակական, քաղ․ ու գրական հանդեսներին։ խմբագրել է <Պարւոեզ> ամսաթերթը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) տպավորություններն են արտացոլված «Մարդկային հուշագրություններ» շարքում, որը պարբերաբար տպագրվել է «ժամանակ» թերթում (1945)։ Հրատարակվել են Տատրյանի «Մայթերուն վրա» (1955), հիտլերականների ոճրագործությունները պատկերող «Գեհենի ճամբուն վրա» (1966), «Չորրորդ մը կը փնտրվի» (1971) և «Հեղինակ, կեցի՝ր» (1980) վեպերը։ Գրել է նաև պիեսներ, վիպակներ։
Տատրյան Արշամ Գալուստի [2․2․1909, ք․ Չորում (Անկարայի վիլայեթում) –19․6․ 1956, Կահիրե], հայ գրող, հրապարակագիր, խմբագիր։ Ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգ․ վարժարանը (1925) և Գրինյոնի (Փարիզի մերձակայքում) երկրագործական բարձրագույն դպրոցը (1932)։ Եղել է Գալուստյան վարժարանի ն Կահիրեի ֆրանս․ լիցեյի ուսուցիչ։ 1938-ին հրատարակել է «Բանաստեղծին ձայնը» (Կահիրե) պարբերագիրքը (հ․ 1)։ 1948–55-ին խմբագրել է <Զահակիր> գրական, հասարակական շաբաթաթերթը։ Տ․ կանգնած էր Սովետական Հայաստանի պաշտպանության դիրքերում։ Նրա բանաստեղծությունները (տպագրված սփյուռքահայ տարբեր պարբերականներում) կրում են Մ․ Մեծարենցի ազդեցությունը, դրանք արտացոլում են 1920–30-ական թթ․ ու հետագա տասնամյակների սփյուռքահայ սերնդի հոգեբանությունը, նրա հայասիրական ոգորումները։
Տատրյան Վահրամ Արմենակի [30․4․ 1900, ք․ Չորում (Անկարայի վիլայեթում)– 11․4․1948, Ֆրեզնո), հայ գրող։ Մեծ եղեռնի ժամանակ (1915) ընտանիքով աքսորվել է արաբ, անապատներ։ 1919–36-ին ապրել է Կ․ Պոլսում, 1938-ից հաստատվել է Ֆրեզնոյում։ Ֆելիետոններով աշխատակցել է <Կավռոշ>-ին։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Պատվո գողը կամ Պախար քյոր ամուսինը» (1926), «Բարե, տեր պապա» (1930) կատակերգությունները, որոնց թեմատիկ առանցքը կազմող պոլսահայ կյանքը առավել բազմակողմանիորեն է արտացոլվել «Գաբիկի արկածները» (1947) պատմվածքների ու վիպակների ժողովածուում։ «Դեպի անապատ» (1945) հուշագրությունը ստեղծել է տարագրության տարիներին։ Նույն շրջանի դեպքերն են արտացոլված Տատրյանի «Սե հոգին» (1945) երկհատոր գրքում։ Նրա «Նելլի Պելլա»-ն (1946) պատկերում է ապականված հասարակական բարքերը Թուրքիայում, արծարծում հայապահպանության խնդիրը։ «Գորդյան հանգույց» (1949) և «Չավարտած համանվագը» (1952) խորագրով գրքերն ընդգրկում են դետեկտիվ ու երգիծական վեպեր, «Հինգ թատերախաղեր և ցրված Էշեր» (1950) հասարյակը՝ թատերգություններ ու հրապարակախոսական հոդվածներ, «Զվարթ քրքիշներ» (1953) ժողովածուն՝ երգիծական պատմվածքներ։
Տատուր Արմեն [Տատուրյան Արմեն Հարությունի, ծն․ 1920, Կիլիկիայի Սելեկիա ք․ (այժմ՝ Ադանայի վիլայեթում, Թուրքիա)], հայ գրող։ 1922-ին Տատուրյանների ընտանիքը հաստատվել է Եգիպտոմում։ 1939-ին Տատուր Արմենը ավարտել է Կահիրեի ամերիկ․ համալսարանի կոլեջը, 1946-ին՝ Լոնդոնի համալսարանի ճարտ․ (հեռակա) ֆակ–ը։ Երկար տարիներ զանազան պաշտոններ է վարել Կահիրեի հայ գեղարվեստասիրաց միությունում։ 1980-ին տեղափոխվել է ԱՄՆ։
Տատուր Արմենի «Կը սիրեմ աշխարհը» (1948), «Անապատին խորերեն» (1963) ժող–ներում զետեղված պատմվածքների հիմնական նյութը օտար ափեր նետված հայն Է, այնտեղ հասակ առնող հայ նոր սերունդը, որը ստիպված է դիմակայել ե՝ սոցիալ․ անարդարությանը, ե՝ ուծացման վտանգին։ Գրողը պատկերել է նաև տարբեր ազգերի աշխատավորների, ներկայացրել նրանց դասակարգային գիտակցության դրսևորումները։ «Գեղջկական պատկերներ» շարքում («Անապատին խորերեն») վերաստեղծված է հայրենի Կիլիկիայի անցյալը (մինչև հայաթափությունը)։ Տատուր Արմենը կազմել է «Հիշատակարան ալբոմ հայ գեղարվեստասիրաց միության» (1956)։ 1969-ին այցելել է Սովետական Հայաստան, արգասիքը եղել է «Անկրկնելի ապրումներ» (1971) գիրքը։ Թարգմանել է պիեսներ (Բ․ Շոուից և ուրիշներից), որոնք 1951–65-ին բեմադրվել են Կահիրեի Հայ գեղարվեստասիրաց միության ուժերով։
Տատուրյան Ահարոն Ստեփանի [6․9․ 1886, գ․ Օվաճըգ (Իզմիթի սանջակում, Թուրքիա)–31․1․1965, Փարիզ], հայ բանաստեղծ։ Սովորել է Կ․ Պոլսի Մխիթարյան, 1907–09-ին՝ Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարաններում։ 1928-ից հաստատվել է Ֆրանսիայում (Փարիզ, Մարսել), զբաղվել ուսուցչությամբ։ Գրական ասպարեզ է իջել 1902-ին՝ աշխատակցելով «Բազմավեպ», «Մեհյան» և այլ պարբերականների։ Ավելի ուշ, Փարիզում լույս է ընծայել «Մագաղաթներ» (1938), «Պոհեմականք» (1939), «Սոսյաց անտառ» (1948), «Երկներ երկիր» (1957), «Բագիններուս կրակին դեմ» (1958), «Կարմիր ավետարան» (1959) ժող–ները։ Ետմահու հրատարակվել են նրա «Վերջին կաթիլներ !!!» և «Հին քերթվածներ» (եր– կուսն Էլ՝ 1971) ժող–ները։ Տատուրյանը երգել է մարդկային վիշտը, պատկերել «խեղճ մարդկանց» վիճակը հակասություններով լի աշխարհում, գովերգել Սովետական Հայաստանը։ Երկ․ ՍՓյուռքահայ բանաստեղծություն, Ե․, 1981 [ժող․]։
Տատուրյան Շահե–Զատիկ Սամվեյի (ծն․ 20․12․1911, Կյուրին, Սեբաստիայի վիլայեթում), հասարակական գործիչ, հրապարակագիր։ ՀՍՍՀ վաստ․ ժուռնալիստ (1972)։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ Եղել է Աիրիայի և Լիբանանի (1928–32), Պա-ղեստինի (1932–35), ֆրանս․ (1936–47) կոմկուսների անդամ։ Կոմունիստական գործունեության համար Տատուրյան բազմիցս բանտարկվել է։ 1935-ին Երուսաղեմի բանտում կազմակերպել է քաղ․ բանտարկյալների հացադուլ։ Ֆրանս, դիմադրության շարժման հայկ․ կազմակերպության ղեկավարներից (1941 – 1945)։ Հայ ազգային ճակատի հիմնադիրներից։ 1942–44-ին՝ «Հայ ճակատ» և «ժողովուրդ» հակաֆա–շիստ․ ընդհատակյա թերթերի խմբագիրը։ Մասնակցել է Փարիզի հակաֆաշիստ, ապստամբությանը (1944-ի օգոստոս)։ 1944–47-ին Հայ ազգ․ ճակատի (1945-ից՝ Հայ ազգ․ միություն) կենտր․ վարչության անդամ, ֆրանս․ կոմկուսի հայկ․ հատվածի ղեկավար մարմնի քարտուղար։ Եղել է հայրենադարձության կազմակերպիչներից։ Աշխատակցել է «Լիբանան» (Բեյրութ), «Երևան» (Փարիզ), «Զանգու» (Փարիզ), «Բանվոր» (Նյու Ցորք) և այլ թերթերի։ Տատուրյան հայրենադարձվել է 1947-ին։ 1948-ից աշխատել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետ․ կոմիտեում, 1964-ից՝ արտասահմանյան հաղորդումների գլխ․ խմբագիր, 1972–1982-ին՝ կոմիտեի նախագահի տեղակալ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Գրկ․ Հայ ժողովուրդի ներքին թշնամիներուն դեմ, Փարիզ, 1945։
Տարա (իտալ․ tara, < արաբ, թարհա–այն, ինչ դեն է նետված), իր, որն օգտագործվում է ապրանքի փաթեթավորման, պահպանման ու տեղափոխման համար։ Վերարտադրության անընդհատությունն ապահովող նյութական պայմաններից Է։ Ապրանքներն սպառողին հասցնելու պրոցեսում պահպանում է դրանց որակն ու քանակը, հնարավորություն է տալիս մեքենայացնել բեռնման–բեռնաթափման աշխատանքները, արդյունավետ օգտագործել տրանսպորտային միջոցներն ու պահեստները։ Տարաները ստորաբաժանվում են ներքին (սպառողական), արտադրամասային (ներգործարանային) և արտաքին (տրանսպորտային) խմբերի։ Ներքին տարաները (թղթե փաթեթներ, ստվարաթղթե տուՓեր, թիթեղյա անոթներ, պարկուճներ, սրվակներ ևն) կշռաբաշխված ապրանքների անկապտելի մասն են և ծրարված իրերի հետ դառնում են գնորդի սեփականությունը։ Արտադրամասային տարաերը (փայտյա հոծ և վանդակավոր արկղեր, մետաղյա տարաներ, ընդկալներ ևն) կիրառվում են հումքը, կիսաֆաբրիկատները, պահեստամասերն ու պատրաստի արտադրանքը ձեռնարկության ներսում, արտադրամասերի միջև, մինչև աշխատատեղերը տեղափոխելու համար։ Արտքին տարաները (փայտյա, մետաղյա, պոլիէթիլենային արկղեր, տակառներ, թմբուկներ, տոպրակներ ևն) օգտագործվում են ապրանքներն արտադրողից սպառողին ուղարկելու կամ պահպանելու համար։ Որպես արտաքին Տարաներ կարող են ծառայել նաև կոնտեյներները, փաթեթները, տեփուրները են, որոնցում ապրանքները ոչ միայն հասցվում են պահպանման ու վաճառքի վայրերը, այլև միաժամանակ հանդիսանում վաճառքի սարքավորումներ (Տ–սարքավորում)։