Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Վագրենավորը» պոեմի առաջին հրատարակության (1888) ձևավորմանը, պատկերազարդել Յա․ Գոգեբաշվիլու «Դեդա էնա»-ն («Մայրենի լեզու», 1878), մանկական «Նաբաթի», «Զեջիլի», «Նակադուլի» ամսագրերը։ Նկարներ է արել նաև հայկական «Տարազ», «Աղբյուր», «Մշակ» և այլ հանդեսների ու թերթերի համար։ Ստեղծել է վրացական տառատեսակների ալբոմ (1894)։ Հրատարակել է «Տետր հայկական նշանագրերի հարթակար տառերի համար» ալբոմը (1889)․ տիրապետելով հայերենին, նա ցուցաբերել է ոչ միայն տառի արխիտեկտոնիկայի զգացողություն, այլև մշակել դրանց կանվայով ւճսեղնագործելու կուլտուրա։ Նույն թվականին ալբոմն արժանացել է արծաթե Մեծ մեդալի։ Վրացական և հայկական տառատեսակների «L’art Decora- tif au Caucase» խորագրով Տաջիկստանի ալբոմը 1900-ին Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել է արծաթե մեդալի։

Մ․ Ղազարյան

ՏԱՏՅԱՆ Հայրապեա Գալուստի [2(14)․9- 1896, Գորիս – 1937, Մոսկվա), կուսակցական պետական աշխատող, Հայաստանում սովետական կարգերի հաստատման պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1918-ի մարտին Կարմիր գվարդիայի շարքերում մասնակցել է Բաքվի քաղաքացիական կռիվներին և կոմունայի պաշտպանությանը։ Կոմունայի պարտությունից հետո բանտարկվել է։ 1920-ի մայիսին հեղափոխական աշխատանք է տարել Զանգեզուրում։ 1920-ի ամռանը եղել է կուսակցության Բաքվի կոմիտեի վերահսկիչ հանձնաժողովի քարտուղարը։ 1921-ի աշնանը տեղափոխվել է Հայաստան, նշանակվել ՀԿ(բ)Կ ԿԿ–ի գործերի կառավարիչ։ 1922-ի փետրվարից՝ ՀՍՍՀ Կենտգործկոմի քարտուղար և նախագահության անդամ։ 1924-ից՝ ՀԿ(բ)Կ Վերահսկիչ հանձնաժողովի նախագահության անդամ և կուսկոլեգիայի նախագահ։ Հետագա տարիներին կուսակցական աշխատանք է տարել ՀամԿ(բ)Կ Արմավիրի և Ուստ Լաբինսկի շրջկոմներում (քարտուղար), Նովոչերկասկի շրջանային ՄՏԿ–ում (քաղբաժնի պետ) են։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանոցում։

ՏԱՏՅԱՆՆԵՐ, XVIII – XX դդ․ Թուրքիայում պետական, հայ ազգային հասարակական գործիչների, նշանավոր մտավորականների տոհմ Կ․ Պոլսում։ Նրանց նախահայրը՝ արհեստավոր Մահտեսի Առաքել–Տատը (Տատայան) (1753–1812) Կ․ Պոլիս է գաղթել Ակն գավառի Ապուչեխ գյուղից։ 1795-ին ստացել է ամիրայի կոչում և նշանակվել սուլթանական Թուրքիայի արքունի վառոդապետ։ Այնուհետև, շուրջ 75 տարի Տատյանների շառավիղները ղեկավարել են Թուրքիայի զինագործարանները, թղթի արտադրությունը, բանակի հանդերձավորումը։ Տատյան Սիմեոն ամիրան (1786–1832) 1826-ին նշանակվել է արքունի վառոդապետ, նույն թվին իր միջոցներով կառուցել տվել Այաստեֆանոյի հայոց եկեղեցին։ 1832-ին արքունի վառոդապետ կարգված Պողոս բեյ Տատյանը (1800–63) նյութական օգնություն է ցույց տվել Հ․ Սվաճյանին, Հ․ Պարոնյանին։ Հովհաննես բեյ Տատյանը (1789– 1869) 1842-ին ստանձնել է արքունի վառոդապետի պաշտոնը, 1844-ին կառուցել Մաքրիգյուղի հայկական եկեղեցին։ Ներսես բեյ Տատյանը (1825–72) եղել է առաջնակարգ ճարտարապետ, Պաչյանների հետ բազմաթիվ շենքեր կառուցել Կ․ Պոլսում։ Առաքել բեյ Տատյանի (1820–86) օրոք, Թուրքիայում ռազմական մինիստրության ստեղծմամբ, վերացվել է վառոդապետության պաշտոնը։ Մկրտիչ բեյ Տատյանը (1844–1911) եղել է բազմակողմանի զարգացած մտավորական, տիրապետել եվրոպական մի շարք լեզուների, թղթակցել ֆրանսիական կենտրոնական թերթերին։ Բարձրաստիճան պաշտոնյաներ Հարություն փաշա Տատյանը (1830–1901) և Տիրան բեյ Տատյանն էական ազդեցություն են ունեցել թուրքական արքունիքում։

Ուսումնասիրողները Մուլթան Մահմուդի գահակալության շրջանն անվանել են «Տատյան դար»։ Տատյանները նյութական միջոցներ են տրամադրել Վենետիկի Մխիթարյաններին, ազդեցիկ դեր խաղացել Կ․ Պոլսի հայ համայնքի կրոն, և մշակութային կյանքում։ Տատյանների ամառանոցում ստորագրվել է Սան Ստեֆանոյի ռուս–թուրքական պայմանագիրը (1878)։

Գրկ․ Ագատյան Թ„ Տատյան գերդաստանը և իր ականավոր դեմքերը, Իսթանպուլ, 1952։ «Շողակաթ», 1962, № 2։ Ղազարյան Հ․ Մ․, Արևմտահայերի սոցիալ–տնտեսական և քաղաքական կացությունը 1800– 1870 թթ․> Ե․, 1967։ Ղազարյան

ՏԱՏՐԱԿ (Tussilago), խոճկորիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյէս խոտաբույսերի ցեղ։ Ունի մեկ տեսակ՝ Տատրակ սովորական (T․ farfara)։ Ցողունի բարձրությունը 5–25 սմ է, վերջանում է ծաղկի զամբյուղով։ Տերևները թեփուկանման, կարմրամանուշակագույն, խոշոր։ Կոճղարմատը սողացող, ճյուղավոր։ Ծաղկում է վաղ գարնանը, մինչև կանաչ տերևների դուրս գալը։ Եզրային ծաղիկները լեզվակավոր են, վարսանդով, կենտրոնականը՝ խողովակավոր, երկսեռ (անպտուղ)։ Աճում են Եվրասիայի բարեխառն գոտում, Հս․ Աֆրիկայում, Հս․ Ամերիկայում։ ՀՍՍՀ–ում տարածված է Սևանի, իջևանի, Ազիզբեկովի, Աշտարակի, Ստեփանավանի և այլ շրջաններում։ Դեղաբույս է։ Տերևները պարունակում են լորձանյութեր, գլիկոզիդ տուսիլագին, ինուլին։ Տերևների թուրմն ունի խորխաբեր, լեղամուղ, քրտնամուղ հատկություն։ Կիրառվում է շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։

Ս․ Հակոբյան

ՏԱՏՐԱԿԱՎԱՆՔ, Տատրաբնակ Ս․ Աստվածածին վանք, հայկական ճարտարապետական հուշարձան, Բաղեշից 2 կմ հյուսիս-արևմուտ, Գոմք գյուղի հյուսիս-արևելք կողմում, խոսրով կամ ծոցերով գետի աջ ափին։ Մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Գոմոց կամ Գոմաց Մ․ Աստվածածին և Մ․ Գեվորգ, սակայն ավելի հաճախ անվանվել է Տատրակավանք, տարբերելու համար հուշարձանախմբից ոչ հեռու գտնվող Ռշտունիքի Գոմք (Գոմս) գյուղի Մ․ Գևորգ կամ Զոջգլուխ վանքից։

Պարագծով պարսպապատված վանքային համալիրի կենտրոնում արևելք-արևմուտք առանցքով տեղադրված է Վասպուրականում լայն տարածում գտած գլխավոր տաճար, գավիթ, զանգակատուն շենքերի հորինվածքային համադրումը, նրանց շուրջը՝ 8–10 երկհարկանի խցեր են և մի քանի վանքապատկան գոմեր։ Վանքի գլխավոր Մ․ Աստվածածին կենտրոնագմբեթ, մեծաչափ եկեղեցին ունի 1681-ի թվակիր շինարարական արձանագրություն։ Վանքի հիմնադրման թվականը հայտնի չէ, ավանդությունը այն վերագրում է Թադեոս առաքյալին։ Առաջին մատենագիտական հիշատակությունը վանքի մասին վերաբերում է 1414-ին։ XV–XVII դդ․ Տատրակավանքը եղել է գրչության հայտնի կենտրոն, XVII դարից՝ Բաղեշի թեմական առաջնորդարանը։ 1889-ից վանքում գործել է դպրոց։ Տատրակավանքը հիմնովին վերաշինվել է XVII և XVIII դդ․, ավերվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։

Գրկ․ Ոսկյան Հ․, Վասպուրական-Վանի վանքերը, մաս 3, Վնն․, 1947, էշ 919 – 924։ Thierry J․ М․, Monasteres Armeniens du Vaspurakan, IX, «Revue des etudes Arme- niennes», t․ XII, 1977, p․ 195–198․

Դ․ Կերամենջյան

ՏԱՏՐԱԿՆԵՐ, աղավնանմանների կարգի մի քանի սեռի թռչունների հավաքական անվանումը։ Աղավնիներից տարբերվում են փոքր չափերով (14–30 սմ), մետաղական փայլի բացակայությամբ։ Գունավորումը գորշից վարդագույն է։ Վզի վրա ունեն «վզնոց» կամ մուգ բծեր։ Պոչը երկար է։ Սնվում են սերմերով։ ՍՍՀՄ–ում տարածված է Տատրակներիի 5 տեսակ՝ օղակավոր, կարճապոչ, սովորական, մեծ և փոքր Տատրականեր։ ՀՍՍՀ–ում հանդիպում են սովորական (Streptopelia turtur) և փոքր (S․ senega- lensis) Տատրականեր: Սովորական Տատրակները բնադրում են գլխավորապես լեռնատափաստանային շրջանների անտառներում։ Մեծ քանակությամբ հանդիպում են Սևանա լճի ավազանի նորատունկ անտառներում։ Չվում են սեպտեմբեր–հոկտեմբերին և վերադառնում ապրիլին։ Ինչպես և բոլոր աղավնիները, դնում են սովորաբար 2 ձու, թխսում 16–17 օր։ Տարեկան տալիս են 2–3 սերունդ։ Ձագերին կերակրում են աղավնակաթով։ Փոքր Տատրակները ՀՍՍՀ–ում (Երևանում) առաջին անգամ նշվել են 1977-ին։ Ունեն համեմատաբար երկար պոչ, կարճ թևեր, խամրած կարմրաշիկավուն են։ Նստակյաց են։ Թխսում են 14– 15 օր։ Տարեկան տալիս են 3 և ավելի սերունդ։

Մ․ Ադամյան

ՏԱՏՐԱՆԵՐ, Բարձր Տատրաներ (լեհերեն՝ Tatry Wysokie, չեխերեն՝ Vy- вокё Tatry), լեռնային զանգված Լեհաստանում և Չեխոսլովակիայում, ամենաբարձրը՝ Կարպատներում։ Երկարությունը 65 կմ է, բարձրությունը՝ մինչև 2655 մ (Գեռլախովսկի Շտիտ լեռ)։ Կազմված է առավելապես գրանիտներից, գրանոդիորիտներից և կրաքարերից։ Բնորոշ է ալպյան ռելիեֆը։ Կան հնագույն սառցապատման հետքեր, կարստային քարայրեր։ Տարածված են ասեղնատերև անտառները, ալպյան մարգագետինները։ Տարրաներում է Կարպատների ամենաբարձր օդերևութաբանական դիտարանը (Լոմնիցկի