Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արլ․ Հայաստանի մի շարք շրջաններում (Սյունիք, Արցախ) պակաս խաթարմամբ պահպանվել են հայ կանանց ավանդ․ Տարազները, իսկ տղամարդկանց միջավայրում գերիշխող է դարձել այսպես կոչված՝ «կովկասյանը»։ Ախալքալաքի ու Ախալցխայի հայերը, որոնք հիմնականում գաղթել են Կաբինից, երկար ժամանակ պահպանել են Կարինի Տարազը։

Օտար փոխառությունների դեպքում հայերը վերամշակել և ստեղծագործաբար են օգտագործել ներմուծվող այս կամ այն հագուստը կամ դրա առանձին տարրը, ստեղծել հագուստի նոր տարբերակ՝ հավատարիմ մնալով դարերով մշակված ազգային ավանդույթներին։

XIX դ․ վերջից հայկ․ Տարազներն աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպ․ զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։ Տես նաև Հագուստ։

Պատկերազարդումը տես 608–609-րդ էջերի միջե՝ ներդիրում։

Գրկ․ Ինճիճյան Ղ․․ Հնախօսութիւն աշխարհագրական ՝՝Հայաստանն այց աշխարհի, հ․ 2, Վնտ․, 1835։ Հ ա ց ու ն ի Վ․, Պատմություն հին հայ տարազին, Վնտ․, 1923։ Պատրիկ Ա․, Հայկական տարազ, Ե․, 1983։ Ա վ ա գ յ ա ն Ն„ Հայկական ժողովրդական տարազը (XIX դ.–XX դ․ սկիզբ), Ե․, 1983։

«Տարազ», գրական-գեղարվեստական, հասարակական շաբաթաթերթ (այնուհետե ամսագիր)։ Լույս է տեսել 1890-1919-ին, Թիֆլիսում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Տ․ Նազարյան։ Մինչե 1900-ը եղել է <Աղբյուր>-ի պատկերազարդ հավելվածը։ Հիմնականում ունեցել է լիբերալ դիրքորոշում։ ժամանակի հասարակական–քաղ․ իրադարձությունները լուսաբանելիս առավել մեծ տեղ է հատկացրել Հայկ․ հարցին, որի լուծումը կապել է Ռուսաստանի օգնության հետ, սուր քննադատության ենթարկել համիդյան վարչակարգի հայաջինջ գործելակերպը, ծաղրել այսպես կոչված «սահմանադրությունը»։ Ուշադրության է արժանի Ատրպետի «Հայաստանը ջարդերից առաջ և հետո» հոդվածաշարը։ Չնայած սոցիալ․ հարցերի լուծման ճանապարհին մերժել է դասակարգային պայքարը, այդուհանդերձ իր էջերն է տրամադրել ժամանակի առաջադիմական գաղափարներ, մարքսիստական միտքը տարածող գործիչներին (Ա․ Զուրաբյան, Ա․ խումարյան, Ա․ Երզնկյան և ուրիշներ)։ «Տ․» դատապարտել է անգլ․ ինտերվենտներին և նրանց տեղական ազգայնական գործակիցներին՝ Բաքվի 26 կոմիսարների սպանության կապակցությամբ։ Հանդեսն արձագանքել է ժամանակի գրեթե ողջ գրական անցուդարձին։ Այստեղ տպագրվել են Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Շիրվանզադեի, Ա․ Խնկոյանի, Վ․ Փափազյանի, Ա․ Ծատուրյանի, Հ․ Պարոնյանի և այլոց ստեղծագործությունները, թարգմանաբար ներկայացվել ռուս, վրաց և արեմտա–եվրոպ․ գրականությունը (Ա․ Պուշկին, Մ․ Լերմոնտով, Ն․ Նեկրասով, Ի․ Տուր–գենե, է․ Նինոշվիլի,․ Ի․ ճավճավաձե, Ա․ Ղազբեգի, Շեքսպիր, Շիլլեր, Բայրոն, է․ Զոլա, Մոպասան և ուրիշներ)։ Նշանակալի է «Տ․»-ի դերը երաժշտության, թատրոնի, կերպարվեստի հարցերի լուսա-«Տարազ» հանդեսի շապիկը բանման ասպարեզներում, որոնց նվիրված հոդվածները ավել են ժամանակի մշակութային կյանքի (հատկապես թիֆլիսահայ) ամբողջական պատկերը, նպաստել գեղագիտական առաջավոր մաքի հանրայնացմանը։ Լուրջ արժեք են ներկայացնում նաև մանկավարժությա– նը, դպրոցին և ընտանեկան դաստիարակությանը նվիրված նյութերը, որոնցով հանդես են եկել Հ․ Տեր–Միրաքյանը, Ս․ Բեկնազարյանը, Ս․ Լիսիցյանը, Ղ․ Աղայանը։ Տպագրել է գրախոսական– ներ, մամուլի տեսություններ, ծանոթացրել հայ խմբագիրների և հրապարակա– խոսների գործունեությանը։ Ունեցել է <Գեղավւնջքւկ>, «իլյուստրասիոն», «Փարիզի մոդաներ», «Առողջապահություն» և այլ հավելվածներ։ Ս․Նազարյան

Տարախյան Վարդուշ Սարգսի (1894, Ալեքսանդրապոլ –1980, Երեան), Հս․ Կովկասում քաղաքացիական կռիվների, Հայաստանում հեղափոխական պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1917-ի ամռանն ընտրվել է ՌՍԴԲԿ Ալեքսանդրապոլի բոլշեիկյան կազմակերպության բյուրոյի կազմում, հոկտեմբերից կուսակցական աշխատանք է տարել Թիֆլիսի «Սպարտակ» մարքսիստական երիտասարդական կազմակերպությունում։ 1918-ի Վ․ Ս* Տարախչյան մայիսից Արմավիրում ղեկավարել է ազգժողկոմասփ հայկ․ սեկցիան։ 1919-ի հունվարին Վլադիկավկազում (այժմ՝ Օրջոնիկիձե) մասնակցել է դենիկինցիների դեմ մղվող կռիվներին։ 1920-ի մարտից աշխատել է Կուբանսեծովյան մարզային արտակարգ հանձնաժողովի օպերատիվ բաժնում՝ միաժամանակ ղեկավարելով ՌԿ(բ)Կ մարզկոմի հայկ․ սեկցիան։ 1920-ի դեկտեմբերին նշանակվել է ՀԿ(բ)Կ Դիլիջանի գավկոմի կազմբաժնի և կինբաժնի վարիչ։ 1923-ից՝ ՀԿ(բ)Կ Դիլիջանի շրջկոմի քարտուղար, 1924-ի նոյեմբերից՝ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի կինբաժնի վարիչի տեղակալ, ապա կուսակցության Երեանի կոմիտեի նույն բաժնի վարիչ։ 1927–29-ին Տ․ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի բանվորուհիների և գեղջկուհիների բաժնի վարիչն էր և «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի խմբագիրը։ Այնուհետե աշխատել է կուսակցության Լենինականի գավկոմում, Հայաստանի օգնության կոմիտեում (ՀՕԿ)։ 1934–1937-ին կրկին խմբագրել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագիրը։ 1940-ից աշխատել է«Հայպետհրատ», ապա «Լույս» հրատարակչություններում։ 1967-ից թոշակառու էր։ ՀԿ(բ)Կ У–VI և IX համագումարներում ընտրվել է Կենտկոմի անդամ, ՀՍՍՀ սովետների I–VI համագումարներում՝ ՀՍՍՀ Կենտգործկոմի անդամ, իսկ Անդրկովկասի սովետների V համագումարում՝ Անդրկենտգործկոմի անդամ։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով։

Տարածական Արվեստ, պլաստիկ արվեստներ, հասկացություն, որ միավորում է արվեստի այն տեսակները, որոնց ստեղծագործությունները գոյություն ունեն տարածության մեջ, չեն փոփոխվում և զարգանում ժամանակի ընթացքում և ընկալվում են տեսողությամբ։ Տ․ ա–ի ստեղծագործություններն առարկայական են, ստեղծվում են իրեղեն նյութի մշակումով, որի ձեավորումը էապես նախորոշում է դրանց կերպարա– յին կառուցվածքի բնույթը։ Տ․ ա․ իրենց հերթին բաժանվում են պատկերային և ոչ պատկերային տարատեսակների։ Պատկերային տարատեսակը՝ կերպարվեստը, միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան և Լուսանկարչությունը (լուսանկարչական արվեստը), որոնք զգայական վավերականության տարբեր չափերով վերարտադրում են տեսողությամբ ընկալվող իրականությունը՝ կամ եռաչափ իրական ծավալների օգնությամբ (քանդակագործություն), կամ երկչափ մակերեսի վրա պատկերելու միջոցով (գեղանկարչություն, գրաֆիկա, լուսանկարչական արվեստ)։ Ոչ պատկերային Տ․ ա–ի տարատեսակին են պատկանում ճարտարապետությունը, դեկորատիվ–կիրառական արվեստը և ձևաստեղծում գեղարվեստականը, ուր տեսողական–տարածական ձեերը, որպես կանոն, ռեալ իրականության մեջ համանմանություններ չունեն։ Պատկերային և ոչ պատկերային արվեստների միջե սահմանները բացարձակ որոշակի չեն։ Դեկորատիվ–կիրառական արվեստում կիրառվում են նաև ավարտուն պատկերներ, որոնք պատկանում են պատկերային ստեղծագործության տեսակներից մեկին (օրինակ, մարմնաձե անոթները նաև փոքրաչափ քանդակագործության տարատեսակներից են)։ ճարտ–յան մեջ երբեմն վերակերտվում են օրգանական ձեեր (Հնդկաստան, Հին Եգիպտոս), ճարտ․ հարդարանքում օգտագործվում են բուսական (օրինակ, անտիկ կորնթական խոյակը), կենդանակերպ (գազանների դիմակները XII–XIII դդ․ Վլադիմիր–Սուզդալյան ճարտ–յան մեջ), մարդակերպ (կարիատիդներ, ատլանտներ, դիմաքանդակներ) մոտիվներ (այդ երեք մոտիվներն էլ ողջ բազմազանությամբ առկա են Աղթամարի Ս․ Խաչ տաճարի հարդարանքում, X դ․)։ Կերպարվեստը երբեմն օգտվում է վերացական մոտիվներից (օրինակ, գրքի գրաֆիկան, պլակատը, մոնումենտալ դեկորատիվ գեղանկարչությունը, քանդակագործությունը)։