Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այնպիսի մի բնագավառ, որպիսին զարդապատկերն է, օգտվում է ինչպես պատկերային, այնպես էլ ոչ պատկերային մոտիվներից։ Տ․ ա․ որպես առավել կամ պակաս չափով լիիրավ տարր՝ սինթետիկ արվեստների բաղկացուցիչ մաս են կազմում։ Գեղանկարիչը, ճարտարապետը, երբեմն էլ քանդակագործը մասնակցում են թատերական ներկայացման, կինոնկարի ստեղծմանը, մասսայական տոնախմբությունների ձևավորմանը։ Կատարվել են նաև գեղանկարչության արտահայտչամիջոցները երաժշտության հետ զուգորդելու փորձեր (օրինակ, կոմպոզիտոր Ա․ Ն․ Սկրյաբինի «գունաերաժշտությունը»)։ Միջնադարյան Չինաստանում և ճապոնիայում գեղանկարչությունը մեկ ստեղծագործության մեջ օրգանապես զուգորդվել է բանաստեղծությանը․ բնանկարի վրա գեղագրված բանաստեղծությունը նրա հետ միավորվել է ոչ միայն իմաստով, այլև գրերով։ Գեղագրությունը Հեռավոր Արևելքում Տ․ ա–ի յուրահատուկ սեռ է։ Խոսքը բավական լայնորեն է ընդգրկվում Տ․ ա–ի կերպարի կառուցվածքում։ Տեքստը պլակատի, ծաղրանկարի անքակտելի տարրն է։ Խոսքը հաճախ կոնկրետացնում ու զարգացնում է կերպարը հուն, սափորանկարչության, միջնադարյան սրբանկարչության, մանրանկարչության մեջ (փառագիր զարդագրերի և տեքստի համադրման հիասքանչ օրինակներով հարուստ են հայկ․ ձեռագիր մատյանները), լուբոկային փորագրանկարներում։ ճարտ–յան մեջ նույն դերը կատարում են արձանագրությունները (օրինակ, հռոմ․ հաղթակամարների վրա) և նույնիսկ ամբողջական տեքստերը (հին եգիպտ․ տաճարներում, միջնադարյան հայկ․ եկեղեցիների որմերին, մահմեդական մզկիթներում)։ Սակայն Տ․ ա–ի ստեղծագործությունների կերպարային կառուցվածքը կազմավորվում է տեսողական–պլաստիկ․ միջոցներով՝ կոմպոզիցիայով, ձևի բոլոր տարրերով (տարածություն, ծավալ, պլաստիկ, շարժում, ռիթմ, գիծ, լուսաստվեր, գույն են), նյութի մշակման բնույթով։ Ինչպես գեղարվեստական գործունեության մյուս սեռերը, Տ․ ա․ աշխարհն ընկալում և արտացոլում են կերպարային ձևով։ Կերպարների միջոցով է դրսևորվում Տ․ ա–ի ստեղծա– գործության գաղափարա–գեղարվեստական իմաստը։ Տ․ ա․ օրգանապես կապված են իրենց ժամանակի հասարակական և գաղափարական շարժումների հետ․ գրանցում բեկվում են սոցիալ․ կոնֆլիկտները, դասակարգերի պայքարը։ Ոչ պատկերային Տ․ ա․, առաջին հերթին ճարտարապետությունը, նույնպես հոգևոր, գաղափարական բովանդակություն արտահայտելու հնարավորություն ունեն, որպես կանոն դրանք ընդունակ են մարմնավորելու ժամանակաշրջանի առավել ընդհանուր սոցիալ․ և փիլ․ գաղաՓարաները (օրինակ, բուրգերը, Պարթենոնը, Ռեյմսի, Կոլոմենսկոյեի, Զվարթնոցի, Աղթամարի տաճարները ևն)։ Տ․ ա․ մարդկության պատմ․ զարգացման բոլոր փուլերում կարևոր տեղ են գրավել, ակտիվորեն մասնակցել իրականության հոգևոր յուրացմանը, ժամանակի գաղափարական կյանքին, սոցիալ․ պայքարին։ Հնագույն ժամանակներից Տ․ ա․ մասնակցում են մարդու առարկայական միջավայրի մշակմանն ու ձևավորմանը, «երկրորդ բնության» ստեղծմանը։

Տարածական Իզոմերիա, ստերեո–իզոմերիա, միևնույն տեսակի և հաջորդականության քիմ․ կապեր պարունակող, միևնույն բաղադրությունը և տարբեր տարածական կառուցվածքն ունեցող մոլեկուլների գոյության երևույթը։ Այդպիսի մոլեկուլներից բաղկացած նյութերը կոչվում են տարածական իզոմերներ։ Տ․ ի․ բնորոշ է օրգ․ և մի շարք անօրգ․ միացություններին։ Տարբերում են օպտիկական, երկրաչափական, կոնֆորմացիոն և այլ Տ․ ի–ներ։ Օպտիկական իզոմերիան (հայելային իզոմերիա, էնանտամերիա) հետևանք է մոլեկուլում քիրալային տարրերի (տես Տարածական քիմիա) առկայության և արտահայտվում է բևեռացած լույսի հարթությունը տարբեր ուղղություններով պտտելու նյութի ունակությամբ։ Մոլեկուլում մեկ քիրալային տարրի՝ կենտրոնի, առանցքի կամ հարթության առկայության դեպքում մոլեկուլը կարող է գոյություն ունենալ երկու իզոմերների՝ օպտիկական անտիպոդների ձևով, որոնք տարբերվում են իրարից ինչպես ասիմետրիկ մարմինը (օրինակ, աջ կամ ձախ ձեռքը) իր հայելային պատկերից (I և II)։ Նրանք օպտիկապես ակտիվ են․ նրանցից մեկը բևեռացած լույսը պտտում է դեպի ձախ [L կամ (–) ձև], մյուսը՝ դեպի աջ [D կամ (+) ձև]։ Քիմ․ և ֆիզիկ, հատկություններով նման են, բայց կարող են ունենալ կենսբ․ տար– բեր ակտիվություն։ Նրանց հավասար քանակների խառնուրդն առաջացնում է օպտիկապես ոչ ակտիվ ռ ա ց և մ ա տ։ Մոլեկուլում ո քիրալային տարրի առկայության դեպքում կարող են առաջանալ 2Ո իզոմերներ, որոնցից ոչ բոլորն են օպտիկապես ակտիվ։ Օրինակ, երկու ասիմետրիկ ատոմ (քիրալային կենտրոն) պարունակող գինեթթուն առաջացնում է չորս իզոմեր, որոնցից երկուսն օպտիկապես ակտիվ չեն (մեզո–ձև)։ Եթե ասիմետրիկ կենտրոններից մեկի կոնֆիգուրացիաներն իզոմերներում համնկնում են, իսկ մյուսինը՝ ոչ, ապա էնանտամերները կոչվում ենդիաստերեո– իզոմերներ։ Մրանք տարածական իզոմերներ են, որոնք օպտիկական անտիպոդներ չեն և ունեն տարբեր ֆիզիկ, հատկույթյուններ (հալ․ և եռման ջերմաստիճան, խտություն, լուծելիություն են)։ Երկրաչափական իզոմերները դիաստերեոմերների մասնավոր դեպքեր են։ Այդպիսի իզոմերիա առաջացնում են կրկնակի կապեր կամ փոքր օղակներ պարունակող մոլեկուլները և պայմանավորված են կրկնակի կապի շուրջ և օղակում ատոմների ազատ պտույտի անհնարինությամբ։ Տեղակալիչները կարող են գտնվել կրկնակի կապի կամ օղակի հարթության միևնույն (ցիս) կամ տարբեր (տրանս) կողմերում։ Օրինակ, էթեն –1,2 երկկարբոնաթթուն գոյություն ունի ցիս (մալեինաթթու, III) և տրանս (ֆումա– րաթթու, IV) ձևերով։ Ցիս (V) և տրանս (VI) իզոմերներ է առաջացնում նաև ցիկլոպրոպան –1,2 երկկարբոնաթթուն։ C=NUN=N կապսր պարունակող մոլեկուլներում ցիս և տրանսի փոխարեն հաճախ օգտագործվում են սին ն անտի (օրինակ՝ սին–բենզալդօքսիմ՝ VII և անտիբենզալդօքսիմ՝ VIII)։ Երկրաչափական իզոմերները տարբերվում են ֆիզիկ, հատկություններով։ Նրանք կարող են մի ձևից մյուսը Փոխարկվել լույսի, ջերմության, քիմ․ ռեագենտների ազդեցությամբ կամ ինքնաբերաբար։ Կոնֆորմացիոն (պտտական) իզոմերներն (կոնֆորմերներ, պտտական իզոմերներ) առաջանում են պարզ կապի շուրջն ատոմների կամ ատոմական խմբերի ազատ պտույտի շնորհիվ (մոլեկուլի կոնֆիգուրացիան, կապերի երկարությունը և արժեքավոր անկյունները չեն փոխվում)։ Նրանց գոյությունը հետևանք է տարածական փոխազդեցությունների և հնարավոր է, եթե մոլեկուլի երկուկամ ավելի վիճակներին համապատասխանում է նվազագույն էներգիա։