Քառաչափ աշխարհի գաղափարը հնարավորություն տվեց հասնելու ֆիզիկ, մեծությունների և բնության օրինաչափությունների բովանդակության ավելի ընդհանրական և խոր ըմբռնման։ Միայն քառաչափ աշխարհի և մեծությունների պատկերացման շրջանակներում է բավարարվում բնության ունիվերսալ օրենքներից մեկը՝ ընդհանուր կովարիանտության սկզբունքը, որի համաձայն բնության օրինաչափությունները ձեակերպող հավասարումները նույնն են հաշվարկման բոլոր համակարգերում, այսինքն անկախ են դիտողից։ Մյուս խոշորագույն հայտնագործությունը մատերիայի հետ Տարածություն և ժամանակի ունեցած ներքին կապերի բացահայտումն է։ Դա կատարվեց Ա․ Էյնշտեյնի ձգողության ռելյատիվիստական տեսությունում, որի համաձայն Տարածություն և ժամանակի մետրիկական (չափաբանական) հատկություններն ամբողջովին որոշվում են զանգվածների ձգողական դաշտերով։ Բավականաչափ թույլ ձգողական դաշտերի դեպքում Տարածություն և ժամանակի մետրիկական հատկությունները նկարագրվում են էվկլիդեսյան երկրաչափությամբ․ այլ կերպ ասած, այդ սահմանային դեպքում Տարածություն և ժամանակ «հարթ» են։ Ուժեղ ձգողական դաշտերում Տարածություն և ժամանակ «կորացած» են, այսինքն, դրանց մետրիկան ոչ էվկլիդեսյան է։ Այս դեպքում, ընդհանրապես ասած, քառաչափ աշխարհի երկրաչափական հատկությունները կետից կետ և ժամանակի ընթացքում փոփոխվում են, որը նկարագրվում է ռիմանյան երկրաչափությամբ։ «Կորացման» իմաստն այն է, որ գոյություն չունեն բացարձակ տարածական հնարավորություններ՝ դրանք կրում են ձգողական դաշտի ազդեցությունը։ Իսկ ժամանակի համար դա նշանակում է, որ նրա ընթացքը կախված է ձգողական դաշտից, ժամանակի ընթացքը դանդաղում է, ծայրահեղ ուժեղ դաշտում ձգտում է զրոյի՝ «ժամանակը կանգ է առնում»։ Այս հետնությունը հաստատված է դիտարկումներով (գրավիտացիոն կարմիր շեղումը)։
Տարածություն և ժամանակի միավորումը մի բազմաձևությունում՝ քառաչափ աշխարհի գաղափարը, երբեք էլ չի նշանակում մատերիայի այդ ատրիբուտների նույնացում։ Տարածական երեք կոորդինատները նշում են պատահույթի տեղը, իսկ ժամանակը՝ նրա տեղի ունենալու պահը։ Պտտճառականորեն իրար հետ կապված պատահույթներում՝ պրոցեսներում, տարածական կոորդինատները կարող են փոփոխվել կամայականորեն (միայն մնալով իրական թվեր), իսկ ժամանակը փոփոխվում է մի ուղղությամբ՝ միայն աճում է։ Տարածություն և ժամանակի մասին պատկերացումները վերջնական չեն ու ենթակա են հետագա ճշգրտումների, հատկապես մատերիայի հետ նրանց ունեցած կապերի հարցում։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969։ Ն ու յ ն ի, Անտի Դյուրինդ, Ե․, 1967։ Լենին Վ․Ի․, Մատերիալիզմ և էմ– պիրիոկրիտիցիզմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18։ Փ ок В․ А․, Теория пространства, вре– мени и тяготения, 2 изд․* М-, 1961; Грюн- б а у м А․, Философские проблемы простран– ства и времени, пер․ с англ․, М․, 1969; М о- степаненко А․ М․, Пространство и время в макро-, мега- и микромире, М․, 1974? Барашенков В․ С․, Проблемы субатомного пространства и времени, М․, 1979․ Գ․ Սահակյան
Տարածում և Անկում (երկրբ․), ապարների շերտերի, մագմատիկ զանգվածների, երակների, երկրբ․ այլ մարմինների առաստաղների, ինչպես նաև տարբեր մակերեվոԱթների (օրինակ, տեկտոնական խզման մակերևույթի) դիրքի բնութագրերը (տեղադրման տարրերը) հորիզոնի կողմերի և հորիզոնական հարթության նկատմամբ։ Տարածումը թեք կամ ուղղաձիգ դիրքում գտնվող շերտի (ապարի կամ երկրբ․ այլ մարմնի) մակերևույթի և հորիզոնական հարթության հատման գիծն է։ Տարածման ուղղությունն արտահայտվում է ազիմուտով։ Անկումըը շերտի հարթության վրա տարածմանն ուղղահայաց անցկացված գիծն է՝ շերտի թեքության ուղղությամբ (ամենամեծ թեքության գիծ)։ Անկման գծի կողմնորոշումը պայմանավորված է նրա ազիմուտով և անկման անկյունով։ Ազիմուտը չափվում է եզրափակված է անկման գծի և նրա հորիզոնական պրոյեկցիայի միջև։ Տարածություն և ժամանակ չափում են լեռնային կողմնացույցով կամ որոշում երկրբ․ քարտեզի, կտրվածքների, հանքափորվածքների, երկրաֆիզիկ․ տվյալների միջոցով։ Տես նաև Ապարների աեղադրում։
Տարածքային Լեզվաբանություն, լեզվաբանության բնագավառ, որն ուսումնասիրում է լեզուները, բարբառները, լեզվական երևույթները դրանց տարած– քային բաշխման տեսանկյունից։
Տարածքային Լեզվաբանության ակունքները հանգում են Ցո․ Շմիդտի «ալիքների տեսությանը», ոին ըստ արժանվույն գնահատվել է միայն XX դ․ սկզբներին, երբ Լեզվաբանական աշխարհագրության բնագավառում, հատկապես ռոմանական լեզուների վերաբերյալ կուտակված նյութը հաստատում է Շմիդտի առաջ քաշած սկզբունքները։ Հնդեվրոպական լեզվաբանության մեջ այդ ուղղությամբ առաջին ուսումնասիրությունը Ա․ Մեյեի «Հնդեվրոպական բարբառներ» (1908) աշխատությունն է, որտեղ հեղինակը առաջադրել է մի շարք տեսական դրույթներ․ Մեյեն հնդեվրոպաբանության մեջ առաջին անգամ օգտագործել է լեզվաբանական աշխարհագրությունից վերցրած զուգաբանություն հասկացությունը, ճշգրտել դրա բովանդակությունը, լեզուների կամ բարբառների մերձավորության չափը որոշելու համար կարևորել դրանց ընդհանուր ծագում ունեցող նորաբանությունների բացահայտումը, որն այնուհետև դարձավ Տարածքային Լեզվաբանության կարևորագույն սկզբունքներից մեկը։
Լեզուների տարածքային ուսումնասիրության հարցերով զբաղվել են հատկապես իտալացի նեոլինգվիստներ Մ․ Բարտոլին, Բ․ Տերաչինին, Զ․ Բոնֆանտեն, Զ․ Դևոտոն և ուրիշներ։ Առաջին անգամ սրանց մոտ է օգտագործվել «տարածական լեզվաբանություն» («linguistica spazia- 1е») տերմինը, որն այնուհետև փոխարինվել է «Տ․ լ․» («linguistica areale») տերմինով։ Ըստ Տարածքային Լեզվաբանության դպրոցի ներկայացուցիչների, լեզվի պատմ․ զարգացման ընթացքը ուսումնասիրել՝ նշանակում է որոշել․ ա) լեզվական երևույթների ժամանակագրական հաջորդականությունը, բ) նըրանց ճառագայթման կենտրոնները, գ) նորաբանությունների առաջացման պատճառները։ Այս տեսանկյունից կարևոր է համարվում կենտր․ և եզրային (նաև այլ տիպի) տարածքների որոշումը, քանի որ կենար, տարածքը հաճախ աչքի է ընկնում նորաբանություններով, իսկ եզրայինը՝ հնաբանություններով։ Սա հնարավորություն է տալիս որոշելու լեզվական երեվույթների հարաբերական ժամանակագրությունը և տարածման ուղղությունը։ Լեզուների ավելի ուշ շրջանում ձեռք բերած ընդհանրությունները բացատրելու համար նեռլինգվիստները հենվում են Ն․ Ս․ Տրուբեցկոյի առաջ քաշած «լեզվամիության» գաղափարի վրա։ Այսպիսով, լեզուների զարգացումը՝ միմյանցից հեռանալը կամ միմյանց մոտենալը, կարելի է պատկերացնել ոչ միայն անընդհատ ճեղքման, բաժանման (տարամետ զարգացում), այլ նաև միմյանց փոխազդելու, մերձենալու (զուգամետ զարգացում) միջոցով։ Տարածքային Լեզվաբանության համար կարևոր է նաև լեզվի են– թաշերտի հարցը, քանի որ հաճախ հենց ենթաշերտն է տվյալ լեզվում առաջաց– նում այնպիսի փոփոխություններ, որոնք այդ լեզուն տարբերում են ինչպես իր նախկին վիճակից, այնպես էլ ցեղակից մյուս լեզուներից։ Ուշագրավ է, որ Տ․ լ–յան մեթոդներով և սկզբունքներով ուսումնասիրված (Դ․ Սոլ– տայի կողմից) առաջին կոնկրետ լեզուն հայերենն է եղել։ Գրկ․ Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանու– թյան պատմություն, հ* 1, Ե․, 1960։ M a- каев Э․, Проблемы индоевропейской ареальной лингвистики, М․– Л․, 1964; Schmidt J․, Die Verwandtschaftsverhalt- nisse der indogermanischen Sprachen, Wei– mar, 1872; Bartoli М․, Introduzione alia neolinguistica, Geneva, 1925; Ն ու յ ն ի, Sag- gi di linguistica spaziale, Torino, 1945; S о 1- t a G․, Die Stellung des Armenischen im Kreise der indogermanischen Sprachen, Wien, 1960․
Տարակարգ աշխատանքի, ցուցանիշ, որը բնութագրում է աշխատանքի բարդության աստիճանը և որոշվում տարիֆաորակավորման տեղեկատուին համապատասխան (տես Տարիֆային համակարգ)։ Աշխատանքի վարձատրության կազմակերպման ժամանակ աշխատանքի որակը գնահատելու համար արտադրության բոլոր ճյուղերում կատարվող աշխատանքները, ըստ դրանց բարդության, ճշտության և պատասխանատվության աստիճանի, խմբավում են, որոնցից յուրաքանչյուրին տրվում է որոշակի որակավորման տարիֆային կարգ։