մաններ է ստեղծում աշնանացանների հաջող ձմեռման համար, կանխում դեռես թույլ թփակալման հանգույց ունեցող բույ– սերի արտամղումը, ինչպես նաև քամու էրոզիան։ Տ–ից հետո, եթե հողը շատ է նստել և առկա է խոնավության ինտենսիվ գոլորշիացումը, ապա դաշտի մակերևույ– թը պետք է փոցխել կարճատամ փոցխե– րով կամ քարշակներով։ Տես նաև Ցաքան։ Ն․ Կարապետյան
ՏԱՓԱՍՏԱՆ, Երկրի բուսական ծածկույ– թի տիպ՝ գլխավորապես ցրտա– և չորա– դիմացկուն, բազմամյա խոտաբույսերից բաղկացած համակեցություններով։ Տա– րածված է հիմնականում չոր բարեխառն կլիմայական գոտու սև և շագանակագույն հողերում։ Առաջացնում է ինքնուրույն տափաստանային գոտի։ Եվրոպայում այդ գոտին ընդգրկում է ստորին դանուբյան և մերձսևծովյան հարթավայրերը, Արմ․ Անդրկովկասը, Միջին Ռուսական և Մերձ– վոլգյան բարձրությունները, Անդրվոլգ– յան տարածությունները, Ասիայում՝ Արմ․ Սիբիրի հվ․ մասը, Հս․ Ղագախստանը, Մինուսինսկի և Տուվայի գոգավորություն– ների առանձին «կղզյակներ», Անդրբայկա– լը, Մոնղ․ ժող․ Հանրապետությունը և Հս–Արմ․ Չինաստանը, Հս․ Ամերիկայում՝ Մեծ հարթավայրեր սարահարթը են։ Տ–նե– րը տարածված են նաև Հվ․ Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում։ Տափաստանային գոտուն բնորոշ է ցա՝ մաքային կլիման։ Ձմեռը ցուրտ է՝ ոչ հզոր ձնածածկով և ուժեղ քամիներով։ Ամառը տաք է, հուլիսի միջին ջերմաստի– ճանը՝ 21–23°C, տարեկան տեղումնե– րը՝ 250–450 մմ, որը գոլորշիացման քա– նակից ցածր է։ Երեք տարուց մեկը, որ– պես կանոն, չորային է, հաճախ են խոր– շակները։ Տ–ների գերակշռող բուսատեսակները ճիմ առաջացնող հացազգիներն են՝ փետ– րախոտերը, շյուղախոտերը, կծմախոտե– րը, կելերիաները, սեզերը, առանցքային արմատներով օժտված բազմամյա երկ– շաքիլավոր բույսերը, վաղ գարնանն աճող միամյաները (էֆեմերներ) և սոխուկա– վոր բազմամյաները (էֆեմերոիդներ)։ S-ներում հանդիպում են նաև թփեր՝ մեղվաթուփ, վայրի բալենի, ասպիրակ, դեղին ակացիա, որոնք տեղ–աեղ առա– ջացնում են խիտ բուսուտներ։ ՍՄՀՄ–ում կարելի է տարբերել Տ–ների երեք ենթա– տիպեր՝ մարգագետնային, տիպիկ և անա– պատային, որոնք անցնում են մեկը մյու– սին (հս–ից հվ․)։ Տ–ների մեծ մասը յուրաց– ված է (օրինակ, Եվրոպայում պահպան– վել են գլխավորապես արգելավայրերում)։ ՀԱՄՀ–ում Տ–ները տարածված են միջին լեռնային գոտիներում, 1200–2200 t/(եզա– կի դեպքերում՝ 500–2700 մ) բարձրու– թյուններում և զբաղեցնում են տարածքի մոտ կեսը։ Տափաստանային բուսականու– թյամբ են պատված ՀՍՍՀ բոլոր սարա– հարթերը (Շիրակ, Լոռի, Մազրա, Ապա– րան) և գետահովիտները (Ախուրյան, Ար– փա, Եղեգիս ևն)։ ՀՍՍՀ լեռնային Տ–նե– րը, ի տարբերություն հարթավայրային ընդարձակ և միատիպ Տ–ների, խիստ խայ– տաբղետ են և աչքի են ընկնում բուս, համակեցությունների բազմազանությամբ ու տեսակային կազմի հարստությամբ։ Հայկական տափաստանային բուսակա– նության ամենաբնորոշ առանձնահատկու– թյուններն են ծայրահեղ չորասեր, գուղ– ձավոր, պնդաճիմ հացազգի խոտաբույսե– րի և Փշաբարձիկավոր տարախոտերի առ– կայությունը։ ՀՍՍՀ–ում հանդիպում են տաՓաստանային բուսականության հե– տևյալ ենթատիպերը՝ փետրախոտային, շյուղախոտային, կծմախոտային, սեզա– յին, բոշխային, օշինդրային, կելերային, տարախոտային, տարախոտա–հացա զգա– յին, հացազգա–տարախոտային և տրագա– կանտային։ Հատկապես մեծ տարածու– թյուններ են գրավում տրագականտային Տ–ները, որտեղ տիրապետող կենսաձևերը Փշոտ բարձիկանման բուսատեսակներն են (Փշամանդիկ, եղջերատերևավոր կո– րընգան, գազ), իսկ միջբարձիկային տա– րածություններն զբաղեցնում են ճիմ առա– ջացնող հացազգիները (փետրախոտ, կըծ– մախոտ, սեզ և տարախոտեր)։ ՀՍՍՀ–ում Տ–ներն ինտենսիվորեն յու– րացվում են, և ներկայումս պահպանվել են փոքր տափաստանային հողակտոր– ներ (լեռնային սարալանջերի վրա)։ Հան– րապետության լեռնային Տ–ներում աճում են վայրի ցորեն, գարի, կորնգան, էնդե– միկ խոաաբույսեր։ Տ–ներն օգտագործվում են որպես խոտհարքներ, արոտավայրեր և դեղանյութեր, վիտամիններ, եթերայու– ղեր պարունակող բույսերի շտեմարան– ներ։ Լեռնային Տ–ների բնակլիմայական բա– րենպաստ պայմանները, քարաժայռերի, գետերի, լճերի և կերաբույսերի առկայու– թյունը լավագույն կենսապայմաններ են ստեղծել կենդան, աշխարհի համար։ Ըստ Ս․ Դալի, ՀՍՍՀ Տ–ներում հանդիպում են երկկենցաղների 3 տեսակ, սողունների՝ 16, թռչունների՝ 84, կաթնասունների՝ 28, ընդամենը՝ 131 տեսակ։ Դիշատիչ կենդա– նիներից տարածված են գայլը, աղվեսը, փորսուղը, կզաքիսը, խայտաքիսը և աքի– սը, սմբակավորներից՝ բեզոարյան այծը և մուֆլոնը, կրծողներից՝ ճագարամուկը, գետնասկյուռը ևն, թռչուններից՝ անգղ– ներն ու արծիվները, գետահովտային մասերում՝ կռունկները, կաքավները, լո– րերը, արտույտները, սարյակները, կկու– ները և զանազան ճնճղազգիները, սողուն– ներից՝ տափաստանային իժը, գյուրզան։ Ա․ Րարսեղյան
ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԶՈՆԱՆԵՐ, բնական զոնաներ, որոնց լանդշաֆտներում գերա– կշռում են տափաստանները։ Տարածված են Հս․ և Հվ․ կիսագնդերի մերձարևադար– ձային ու բարեխառն գոտիներում։ Տ․ զ–ի մեծ մասը հերկված է։ Մերձարևադարձային գո– տի ն և ր ի տափաստանային զոնաներ, մայրցամաքային բնական զոնաներ Հս․ և Հվ․ կիսագնդերում։ Բնու– թագրվում են չոր ու տաք կլիմայով, դարչ– նագույն կամ կարմրավուն հողերի, խո– տային ու թփուտային բուսականության գերակշռությամբ։ Կան աղուտներ։ Դտնը– վում են ծովափերից հեռու, համեմատա– բար ոչ մեծ տեղամասերով, հս․ և հվ․ լայ– նությունների 25° և 40° միջև։ Հանդիպում են Հս․ Ամերիկայում (Կալիֆոռնիայի հով– տում, Կոլորադո սարավանդում, Մեծ հար– թավայրերի հվ․ ու Մեքսիկական բարձ– րավանդակի ներքին մասերում), Հվ․ Ամե– րիկայում (Լա Պլատայի դաշտավայրի պամպաներում և Անդերի արլ․ նախալեռ– ներում), Ավստրալիայում (մայրցամաքի հս․ և հվ–արմ․ հարթավայրերում), ՍՍՀՄ–ում (Կուր–Արաքսյան դաշտավայ– րում, Անդրկովկասում)։ Մերձարևադար– ձային գոտիների Տ․ զ–ում արեգակնային ճառագայթման էներգիայի տարեկան քա– նակը 580–790 Կշ/սմ2 է (140–180 կկաչ/ /սմ2), ճառագայթման հաշվեկշիռը՝ 210– 290 կշ/սմ2 (50–70 կկաչ/սմ2)։ Ձմեռը տաք է, անձյուն։ Ամենացուրտ ամսվա մի– ջին ջերմաստիճանը 5–12°C է, հնարավոր են հազվադեպ թեթև ցրտահարություն– ներ։ Ամառը շոգ է։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 20–25°C է։ Հա– ճախակի են երաշտները։ Տարեկան տե– ղումները 500–600 մմ են, գետերը՝ սա– կավաջուր (հաճախ ցամաքում են), մա– կերևութային հոսքը ‘աննշան։ Բնական բուսածածկույթում տիրապետում են ճմա– բույսերը։ Դետահովիտներում հանդիպում են սրահային անտառներ, միջագետային տարածություններում՝ անտառային տեղա– մասեր։ Կենդանական աշխարհին բնորոշ են կրծողները, արագավազ սմբակավոր– ները, սողունները, միջատները ևն։ Տըն– տեսության տիրապետող ճյուղերն են արոտային անասնապահությունն ու ոռո– գելի հողագործությունը։ Բարեխառնն գոտիների տա– փաստանային զոնաներ, մայր– ցամաքային բնական զոնաներ Հս․ և Հվ․ կիսագնդերում։ Բնութագրվում են չոր ցամաքային կլիմայով, ջրբաժաններում անտառների բացակայությամբ, սևահո– ղերի, մուգ շագանակագույն, շագանակա– գույն հողերի և խոտային բուսականու– թյան տիրապետությամբ։ Կան աղուտ– ներ։ Բարեխառն գոտու Տ․ զ․ լավ արտա– հայտված են Եվրասիայում, Հս․ Ամերի– կայում, հանդիպում են Հվ․ Ամերիկայի հվ–ում։ Արեգակնային ճառագայթման էներգիայի տարեկան քանակը 500–580 կշ/սմ2 է (120–140 կկաչ/սմ2), ճառագայթ– ման հաշվեկշիռը՝ 145–190 կչ/սմ2 (35– 45 կկաչ/սմ2)։ Չափավոր տաք, արևոտ ու քիչ անձրևային ամառը արագորեն փո– խարկվում է համեմատաբար ցուրտ և սակավաձյուն ձմեռով։ Հս․ կիսագնդում օդի միջին ջերմաստիճանը հուլիսին 20– 24°C է, հունվարինը՝ 0օՇ–ից մինչև –30°C (Միջին Սիբիրի հվ–ում և Կենտրոնական Ասիայում)։ Տարեկան տեղումները 200– 450 մմ են։ Խոնավությունն անկայուն է։ Հաճախակի ուժեղ քամիները ձմռանն առաջացնում են ձնաբքեր, տարվա տաք սեզոնին՝ փոշու փոթորիկներ։ Մակերե– վութային հոսքը աննշան է, տարածված են Փխրուն, լվացվող, լյոսանման ապար– ներ, որոնք նպաստում են ձորակային ցանցի զարգացմանը։ Զոնայի տափարակ ջրբաժաններին բնորոշ են ոչ խոր իջվածք– ները՝ տափաստանային ավանները։ Սևա– հողերը պարունակում են մեծ քանակու– թյամբ հումուս ու կարբոնատներ և աչքի են ընկնում բարձր բերրիությամբ։ ՏաՓաստանային բնական բուսականու– թյունը պահպանվել է Անդրբայկալում և Կենտրոնական Ասիայում (շյուղախոտ, Փետրախոտ, բարակոտնուկ, դաշտավլուկ,