Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՏԵԼՈՒՐ (Tellurium), Те, պարբերական համակարգի Y պարբերության VI խմբի աարր, կարգահամարը՝ 52, ատոմական զանգվածը՝ 127,6։ p-տարր է, հալկոգեն, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթ– ների կաոուցվածքն է 4տ2 4p6 4d10 5տ2 5р4։ К, Լ և M թաղանթները լրացված են։ Բնական Տ․ բաղկացած է 120, 122–126, 128 և 130 զանգվածի թվերով 8 կայուն իզոտոպներից, որոնցից առավել տարած– ված են i26Te (18,7%), 128Те (31,79%) և 130Те (34,48%)։ Ստացվել են 107-135 զանգվածի թվերով 16 ռադիոակտիվ իզո– տոպները, որոնցից կարևոր են i27Te (Tւ/շ= 105 օր) և 129Te (Ti/2=33,5 օր)։ Տ․ հայտնաբերել է հունգարացի հետազո– տող Ֆ․ Մյուլլերը (1782) [գերմ․ գիտնա– կան Մ․ Կլապրոտը հաստատեց տարրի գոյությունը և անվանեց «տելուր» (< լատ․ tellur, սեռ․ հոլովում telluris – Երկիր), 1798]։ Տ․ հազվագյուտ տարր է․ պարունա– կությունը երկրակեղևում 1*10՜7% ըստ զանգվածի (տարածվածությամբ 75-րդը)։ Ցրված է մագմային ապարներում և կեն– սոլորտում։ Հանդիպում է պիրիտում, ծծմբի, արծաթի, ոսկու, կապարի հանքա– նյութերում։ Առաջացնում է մոտ 40 մինե– րալ՝ կալավերիտ, ալտաիտ, տետրադի– միտ ևն։ Տ․ բուս, և կենդան, հյուսվածքնե– րի մշտական բաղադրիչներից է։ Մարդու օրգանիզմ է ներմուծվում կերակրի և շրի հետ (օրական 0,6 ւ1գ), արտաթորվում է հիմնականում (80%) մեզի հետ։ Տ․ և նրա միացությունները խիստ թունավոր են․ կասեցնում են կաթնասունների աճը, նպաստում մազաթաՓությանը։ Արհեստային թունավորումն առաջացնում է գւխացավ, դող, թուլություն, ախորժակի կորուստ, շնչուղիների գրգռում, սրտի զարկերը հաճախանում են, մազերը թափվում, լեզուն մգանում է, բերա– նում զգացվում է մետաղական համ, արտա– շնչած օդում՝ սխտորի ուժեղ և տհաճ հոտ։ Թու– նավորումը կանխարգելելու համար անհրա– ժեշտ է պահպանել աշխատանքի հիգիենայի կանոնները և պարբերաբար ենթարկվել բժշկ․ քննության։ Տ․ ունի մետաղական Փայլ, արտաքին տեսքով նման է ծարիրին․ սպիտակ է, մոխրագույն երանգով։ Հալ․ ջերմաստի– ճանը 449,5°C, եռմանը՝ 990±1°C, խտու– թյունը 6250 կգ/il3։ Կիսահաղորդիչ է, արգելված գոտու լայնությունը 0,34 էվ։ Մաքուր Տ․ p-տեսակի կիսահաղորդիչ է ( –100°Շ–ից ցածր՝ ո)։ Քիմ․ հատկություն– ներով նման է ծծմբին և սելենին (ունի ավելի լավ արտահայտված մետաղական հատկություններ)։ Սովորական պայման– ներում քիմիապես կայուն է։ Միացություն– ներում ցուցաբերում է –2,+4,+6, հազ– վադեպ +2 օքսիդացման աստիճան։ Տա– քացնելիս օքսիդանում է օդում։ Թթված– նում այրվում է և առաջացնում TeOa (ջրում վատ լուծվող, սպիտակ բյուրեղա– կան նյութ է, լուծվում է ալկալիներում և թթուներում)։ Տելուրային թթուն (Н2Те03) թույլ թթու է։ Տ–ի (VI) օքսիդը՝ ТеОз թթվային է, տաքացնելիս (400°С) քայքայվում է։ Տ–ի (II) օքսիդը՝ ТеО գոյություն ունի 1000°Շ–ից բարձր ջերմաս– տիճաններում (գազ է)։ Տ․ ջրածնի հետ առաջացնում է անկայուն տելուրաջրա– ծին՝ Н2Те, որն անգույն, տհաճ հոտով, խիստ թունավոր գազ է։ Տելուրաջրածնա– կան թթվի աղերը՝ ւոելուրիդները ջրում չեն լուծվում (բացառությամբ Na-ի, К-ի, Ւա4+-ի աղերի)։ Տ․ հեշտությամբ միա– նում է հալոգենների հետ, առաջացնելով հալոգենիդներ (TeX2, TeX4, TeF6)։ Տաքացնելիս միանում է մետաղների (ստացվում են տելուրիդներ) և որոշ ոչ մետաղների հետ։ Լուծվում է խիտ ծծմբա– կան և ազոտական թթուներում․ Տ–ի ար– տադրության հիմնական աղբյուրը պղնձի, նիկելի և կապարի սուլֆիդային հանքերն են։ էլեկտրոլիզային շլամներում կուտակ– վում է 0,5–2% Տ․։ Շլամից նախ անջա– տում են սելենը և պղնձի մնացորդը, ապա ոսկին և արծաթը (միահալելով)։ Տ․ սո– դատելուրային խարամից (20–35%) լու– ծահանում են ջրով, ապա նստեցնում էլեկտրոլիզով։ Մտացված խտանյութը լու– ծում են ալկալիում՝ ալյումինի վւոշու առ– կայությամբ․ ծանր մետաղները (Pb, Sb ևն) մնում են նստվածքում, ստացված տե– լուրիդներն անցնում են լուծույթ, որտե– ղից Տ․ (99% մաքրության) նստեցնում են օդ ներՓչելով։ Մաքուր (99,9999%) Տ․ ստանում են թորելով (սուբլիմացիայով) կամ զոնային հալումով։ Տ․ օգտագործում են մետալուրգիայում, որպես լեգիրաց– նող խառնուրդ կապարը, չուգունը և պող– պատը դյուրամշակելի դարձնելու և նը– րանց կարևոր մեխանիկական հատկու– թյուններ հաղորդելու, ապակու արտա– դրության մեջ՝ կարմիր և շագանակագույն ապակի, հախճապակի և արծններ ստա– նալու համար։ Տ–ի միացությունները կի– րառվում են կիսահաղորդիչների արդյու– նաբերության, լուսանկարչության մեջ։ Տ–ի թույլատրելի պարունակությունը օդում 0,01 մգ/ll3 է։ Լ․ Գրիգորյան

ՏԵԼՈՒՐԻԴՆԵՐ, 1․ անչարի միացություն– ները իրենից ավելի էլեկտրադրական տարրերի, հիմնականում մետաղների հետ։ Ընդհանուր բանաձևը՝ M2Ten (ո–ը մետաղի օքսիդացման աստիճանն է)։ Ալ– կալիական մետաղներն առաջացնում են նաև պոլիտելուրիդներ (օրինակ, Na3Tey), անցումային մետաղները՝ փոփոխական բաղադրության միացություններ։ Բյուրե– ղական, կիսահաղորդչային նյութեր են, քայքայվում են ուժեղ թթուներում և խո– նավ օդում։ Ալկալիական մետաղների Տ․ լուծվում են ջրում։ Բնության մեջ հան– դիպում են միներալների ձևով։ Մտացվում են համապատասխան տարրերի միահա– լումով։ Ջրում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 0,01 ւ1գ/մ3 է, հաշված Te2–l4i վրա։ 2․ Միներալների խումբ, ծանր մետաղ– ների և տելուրի միացություններ։ Բնու– թյան մեջ հազվագյուտ են, հայտնի են արծաթի, ոսկու, բիսմուտի, կապարի, սնդիկի Տ․ (պետցիտ, կալավերիտ, տե– լուրբիսմուտիտ, ալթայիտ, կոլորադոիտ ևն)։ Տ․ իրենց հատկություններով հիշեց– նում են սուլֆիդներին (մետաղային փայլ, էլեկտրահաղորդականություն, բարձր խտություն), սակայն նրանցից տարբեր– վում են ցածր կարծրությամբ, հերձումով ևն։ Տ․ հանդիպում են հիդրոթերմալ հան– քավայրերում սուլֆիդների հետ, երբեմն ոսկու և տելուրի հանքանյութ են։ Հայտնի են ՍՍՀՄ–ում, Ռումինիայում, ԱՄՆ–ում, Ավստրալիայում։ ՀՍՍՀ–ում Տ․ հայտնա– բերվել և նկարագրվել են ոսկու, պղնձի, պղինձ–մոլիբդենային, բազմամետաղա– յին հանքանյութերում։

ՏԵՒԱՍ, Տ և ք սաս (Te^as), նահանգ ԱՄՆ–ի հվ–ում։ Հվ–արլ–ից ողողվում է Մեքսիկական ծոցի ջրերով։ Տարածու– թյամբ երկրորդը, բնակչությամբ երրորդն է ԱՄՆ–ում։ Տարածությունը 692 հզ․ կմ2 է, բն․՝ 15,724 մլն (1983)։ Վարչական կենտ– րոնը՝ Օստին։ Կարևոր քաղաքներն ու տնտ․ կենտրոններն են Հյուսթոնը, Դալ– լասը, Ֆորտ Ուերթը, Ման Անտոնիոն։ Տ․ ինդուստրիալ–ագրարային նահանգ է։ Հանքարդյունահանող արդյունաբերու– թյամբ ԱՄՆ–ում գրավում է առաջին, գյուղատնտ․ արտադրանքով՝ երրորդ տեղը։ Արդյունահանում են նավթ, բնա– կան գազ, ծծումբ, բազմամետաղային հանքանյութ, ուրան, քարածուխ, ստանում՝ հելիում։ Առաջատար ճյուղերն են նավթա– վերամշակումը և քիմ․ արդյունաբերու– թյունը։ Զարգացած է աերոտիեզերական, սննդի, կարի արդյունաբերությունը, գու– նավոր մետալուրգիան, մետաղամշակու– մը, մեքենաշինությունը։ Գյուղատնտ․ արտադրանքի մոտ 2/3-ը տալիս է հողա– գործությունը։ Արմ–ում գերակշռում է արոտային անասնապահությունը։ Բամ– բակի և բրնձի բերքով Տ․ առաջինն է ԱՄՆ–ում։ Գլխավոր նավահանգիստներն են Հյուսթոնը, Բոմոնթը, Պորտ Արթուրը, Քորփուս Քրիստին։

ՏԵԻԱՐԴՖԻՆՊԼԱՆ (տեխնիկական արդ– յունաբերության ֆինանսական պլան), սո– ցիալիստ․ ձեռնարկության (միավորման) կոլեկտիվի արտադրատնտ․ և սոցիալ․ գործունեության համալիր ծրագիր, որի կազմման նպատակն է նյութական, աշ– խատանքային ու ֆինանս, ռեսուրսների առավել լրիվ և ռացիոնալ օգտագործման ուղիով կատարել տնտ․ և սոցիալ․ զարգաց– ման հնգամյա պլանի առաջադրանքները։ Կազմված է մի քանի փոխկապված բա– ժիններից՝ արտադրանքի թողարկում և իրացում, արտադրության ւոեխ․ զարգա– ցում և կազմակերպում, արտադրության տնտ․ արդյունավետության բարձրացման ցուցանիշներ, նորմաներ և նորմատիվներ, կապիտալ ներդրումներ և կապիտալ շի– նարարություն, նյութատեխ․ ապահովում, աշխատանք և աշխատավարձ, արտադրու– թյան ծախքերի և շահույթի պլան, տնտ․ խթանման ֆոնդեր, ֆինանս, պլան, կո– լեկտիվի սոցիալ․ զարգացում, բնության պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում։ Տ․ մշակում է ձեռնարկության (միավորման) պլանային բաժինը՝ համագործակցելով մյուս բաժին– ների ու ստորաբաժանումների հետ։ Հաս– տատվող ցուցանիշների, արտադրության առկա մակարդակի վերլուծության, առա– ջադրանքների կատարումն ապահովող կոնկրետ ուղիների որոշման հիման վրա սկզբում կազմվում է պլանի նախագիծը։ Կոլեկտիվի ժողովում քննարկելուց հետո Տ․ հաստատում է դիրեկտորը։ Տ․ պետք է լինի լարված և ընդգրկի կոլեկտիվի հան– դիպական պլանը։ Տ–ի հիման վրա մշակ– վում են արտադրատնտ․ գործունեության օպերատիվ (եռամսյա, ամսական, տասն– օրյա) պլանները։

ՏԵՒՆԵՅԻՈհՍ1 (Technetium), Тс, պար– բերական համակարգի V պարբերության,