Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա ու թ յ ու ն ը ուսումնասիրում է դիզայ– նի սոցիալ․ էությունը, առաջացման պայ– մանները, պատմությունը, արդի վիճակը և զարգացման հեռանկարները, արվես– տի, տեխնիկայի և ամբողջությամբ մշա– կույթի հետ նրա փոխադարձ կապը, առար– կայական միջավայրի գեղագիտության․ հարցերը, ինչպես նաև ձևակերպում է արդ․ արտադրանքին ներկայացվող Տ․ գ–յան պահանջները, որոշում արդ․ ար– տադրանքի որակի տեխնիկագեղագիտ․ ցուցանիշների համակողմանի գնահատ– ման և կանխատեսման մեթոդները, ներ– դաշնակ առարկայական աշխարհի ստեղծ– ման խնդիրներին համապատասխանող ապրանքների օպտիմալ տեսականու ձևա– վորման սկզբունքները։ Գեղարվես– տական նախագծման տեսու– թ յ ու ն ը սահմանում է գեղարվեստա– կան նախագծման տեղը նախագծման պրո– ցեսի ընդհանուր կառուցվածքում, դրա տիպաբանական առանձնահատկություն– ները, ուսումնասիրում գեղանկարիչ նա– խագծողի ստեղծագործական մտածողու– թյան օրինաչափությունները և որոշում նրա մասնագիտական գործունեության միջոցներն ու մեթոդները։ Գեղարվեստա– կան նախագծման տեսության էական մասն է արդ․ արտադրանքի ձևաստեղծ– ման և կոմպոզիցիայի տեսությունը, ձևա– ստեղծման օրենքները բացահայտում են արտադրանքի ձևի կապը նրա կոնստրուկ– ցիայի, նյութի, պատրաստման տեխնո– լոգիայի, ֆունկցիայի հետ, արտադրան– քի ձևի և ոճի փոփոխման պատմ․ միտում– ները, իսկ կոմպոզիցիայի տեսությունը ուսումնասիրում է ամբողջական, ներդաշ– նակ ձևի ստեղծման օրինաչափություն– ները և մասնագիտական մեթոդները։ Կոմպոզիցիայի հիմնական կատեգորիա– ներն են՝ ծավալատարածական կառուց– վածքը, արխիտեկտոնիկան, ւցւասաիկու– թյունը, ներդաշնակման միջոցները (հա– մամասնություն, ռիթմ, կոնտրաստ, նըր– բերանգ)։ Մշակվում է գեղարվեստական նախագծման մեթոդիկա, որը ծառայում է որպես գործն, աշխատանքի ուղեցույց։ Տ․ գ․ սերտորեն կապված է սոցիալ․ հա– րաբերությունների հետ։ Արդի կապիտ․ հասարակարգը մի կողմից հարկադրված է զարգացնել Տ․ գ․ և օգտագործել դրա նվաճումները, քանի որ այն անմիջակա– նորեն ազդում է արդյունաբերության բո– լոր ճյուղերի մրցունակության վրա, մյուս կողմից, բուրժ․ տնտեսության տարերա– յին բնույթն անհաղթահարելի արգելքներ է ստեղծում Տ․ գ–յան տվյալների հետևո– ղական և պլանաչափ կիրառման ճանա– պարհին, իսկ ռեկլամի օրենքները հա– ճախ հանգեցնում են այնպիսի առարկա– ների ստեղծման, որոնց մոդայիկ արտա– քին տեսքը քողարկում է հնացած կոն– ստրուկցիան։ Սոցիալիզմի օրոք, ընդհակառակը, Տ․ գ․ կարևոր դեր է կատարում աշխա– տանքի, կենցաղի և հանգստի համար լա– վագույն պայմաններ ստեղծելու, ներդաշ– նակորեն զարգացած մարդ դաստիարա– կելու, նյութական, մշակութային և գե– ղագիտ․ արժեքների նկատմամբ կոմու– նիստական վերաբերմունք մշակելու գոր– ծում։ Դիզայնի և նրա տեսության ծագման պայմանների ձևավորումը կապված է տեխնիկայի և արվեստի բնագավառների բաժանման և առանձնացման դարաշրջա– նի, արհեստավորական արտադրության անկման և արդ․ արտադրության կազմա– վորման հետ։ Ընդ որում, առարկայական աշխարհը աստիճանաբար կորցնում էր միասնականությունը, դառնում տարասեռ և էկլեկտիկական, գեղարվեստական ար– ժեք էր վերագրվում միայն արվեստի ստեղ– ծագործություններին, իսկ արդ․ արտա– դրանքին՝ տեխ․ ֆունկցիա։ Սակայն XIX– XX դդ․ սահմանագլխին ծագում է մեքե– նաների և տեխ․ կառույցների գեղեցկու– թյան մասին պատկերացումը, ողջ առար– կայական աշխարհը ներդաշնակման հի– ման վրա կարգավորելու և վերակազմե– լու անհրաժեշտությունը։ Այս գաղափար– ների ազդեցությամբ շատ երկրներում ծնունդ առավ շարժում հանուն արվեստի և տեխնիկայի միասնության, ստեղծվե– ցին գեղարվեստա–արդ․ միություններ, ստեղծագործական խմբեր և դպրոցներ։ Աոցիալ․ լայն առումով Տ․ գ–յան պրոբ– լեմները առաջին անգամ իմաստավոր– վեցին և խորապես ու հստակորեն մշակ– վեցին Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ 1920-ի հոկտ․ 16-ին որոշում է ընդունվում ժող․ տնտեսության բարձրագույն խորհրդին կից գեղարվեստա–արտադր․ հանձնաժո– ղով ստեղծելու մասին, որի վրա դրվում է արդյունաբերության մեջ ողջ գեղարվես– տական գործունեության ղեկավարությու– նը։ Բարձրագույն պետ․ գեղարվեստա– տեխ․ արվեստանոցների կազմակերպու– մով ծավալվեց արվեստը արտադրության հետ միաձուլելու, կյանքը գեղեցիկի օրենքներով վերակառուցելու շարժում (գեղանկարիչներ Վ․ Ե․ Տատլին, Ա․ Ս․ Ռոդչենկո, Լ․ Մ․ Լիսիցկի, ճարտարապետ– ներ Ս․ 6ա․ Գինգբուրգ, Վեսնիններ և ուրիշներ)։ Միաժամանակ հետազոտու– թյուններ էին տարվում աշխատանքի գի– տական կազմակերպման բնագավառում, դրվում էին էրգոնոմիկայի հիմքերը։ Հայ– րենական արդյունաբերության հետագա զարգացմանը զուգընթաց արդյունաբերու– թյան մեջ գեղարվեստական նախագծման մեթոդների կիրառման մասին տեսական պատկերացումները հարստացան նավա– շինության, ավտոմոբիլաշինության, եր– կաթուղային տրանսպորտի և այլ բնագա– վառներում կատարած աշխատանքի փոր– ձով։ 1960-ական թթ․ ՍՍՀՄ–ում ձևավոր– վում է գեղարվեստական նախագծման կազմակերպման պետ․ համակարգ, որը ներառում է Տեխ․ գեղագիտության համա– միութենական ԳՀԻ, նրա մասնաճյուղերը, ճյուղային մասնագիտացված գեղարվես– տական նախագծման բյուրոները, գե– ղարվեստական նախագծման ստորաբա– ժանումները արդ․ ձեռնարկություններում, նախագծային և գիտահետազոտական կազմակերպություններում։ Այդ համա– կարգի կազմավորման արդյունքն եղավ այն, որ ոչ միայն ընդարձակվեց հետազո– տությունների ծավալը, այլև տեղի ունե– ցան էական որակական փոփոխություն– ներ․ գեղարվեստական նախագծման օբ– յեկտ են դառնում ոչ թե առանձին առարկա– ները, այլ իրերի համակարգերը, իրերի և մարդկանց ամբողջ խմբերի միջև բարդ կապերը։ Արտասահմանում 1920–30-ական թթ․ Տ․ գ–յան խոշորագույն գիտահետազո– տական և գաղափարա–մանկավարժ․ կենտրոն էր <Բաուհաուզը>, որը ղեկա– վարել են Վ․ Գրոպիոլսը, Հ․ Մայերը և Լ․ Միս վան ղեր Ռոեն։ Գերմանիայում ֆաշիստների իշխանության գլուխ անցնե– լուց հետո «Բաուհաուզը» փակվեց, նրա գրեթե բոլոր հիմնադիրները վտարան– դեցին։ Ետպատերազմյան շրջանում Տ․ գ–յան հարցերի մշակումը վերսկսվեց Ուլմի գեղարվեստական նախագծման բարձրագույն դպրոցում (ԳՖՀ), Արվեստ– ների թագավորական կոլեջում (Մեծ Բրի– տանիա), ԱՄՆ–ի մի շարք համալսարան– ներում։ Գրկ․ Вопросы технической эстетики․ Сб․ ст․, в․ 1-2, М․, 1968–70; Труды ВНИИТЭ․ Техническая эстетика, в․ 1–9, М․, 1971–75; Нельсон Д ж․, Проблемы дизайна, пер․ с англ․, М․, 1971․

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՎԱԾՔ, քիմիական, ավտոմոբիլային, ռետինի, կոշիկի արդ– յունաբերության մեջ, ինչպես նաև այլ ճյուղերում մեքենաների դետալների, տե– ղակայանքների և տեխնիկական շինվածք– ների պատրաստման համար հիմնական կամ օժանդակ նյութ հանդիսացող տեքս– տիչային գործվածք։ Բամբակե գործվածք– նեոից լայնորեն օգտագործում են կորդը, բելտինգը (ավտոդողերի, կոնվեյերների ժապավենների պատրաստման համար), կիրզան (որպես կաշվի փոխարինիչ), քամիչ կտավը ևն։ Վուշե Տ․ գ–ից պատ– րաստում են բրեզենտներ, հրշեջ կաշե– փողեր, բրդե գործվածքներից՝ միջադիր– ներ, զտիչներ ևն։ Մետաքսե Տ․ գ․ հիմնա– կանում կիրառում են մաղերի, ասբեստա– յինները՝ զտիչների և զանազան հրակա– յուն շինվածքների համար։ Տարածված են նաև քիմ․ մանրաթելերից (լավսանից, քլորինից, կապրոնից ևն պատրաստված Տ․ գ․)։ Տ․ գ․ սովորաբար արտադրում են քաթանի միա– և բազմաշերտ միահյուս– վածքի ձևով։ Ծառայում է որպես զտիչ նյութ, զանազան պատվածքների հիմք։ Տ․ գ․ օգտագործում են նաև պաշտպանա– կան հագուստ կտրելու համար։ Տ․ գ․ են համարվում նաև կալկայի, մոմլաթի, մի– ջադիրների պատրաստման համար օգ– տագործվող թանզիֆը, միտկալը։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԴԻՐՔ, տես Տիեզերակա– յան հոդվածում։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԻԲԵՌՆԵՏԻԿՍ, կիբեռ– նետիկայի մեթոդ, որն ուսումնասիրում է տեխնիկական օբյեկտների օպտիմալ կա– ռավարման ընդհանուր հարցերը։ Տ․ կ․ չի զբաղվում կոնկրետ սարքերի նախա– գծման և ստեղծման հարցերով, այլ ընդ– հանրացնում, տեսականորեն հիմնավո– րում և ձևակերպում է տեխնիկական օբ– յեկտների կառավարման ընդհանուր խըն– դիրները։ Մինչև Տ․ կ–ի հիմնական դրույթ– ների մշակումը և Տ․ կ–ի, որպես ինքնու– րույն գիտության, ձևավորումը, կառա– վարման կոնկրետ համակարգերի ստեղծ– ման և դրանց ապարատային իրագործման հարցերով զբաղվում էին ավտոմատ կա– ռավարման և ավտոմատ կարգավորման