խտտանքից, ապահովում աշխատանքի արտադրողականության զգալի աճ և աշ– խատանքի բարձր որակ։ Տ–ի ֆունկցիոնալ հնարավորություննե– րի հարաճուն ընդլայնման շնորհիվ տեղի է ունենում հասարակական U անհատա– կան կյանքի բոլոր բնագավառների տեխ– նիկանացում։ Արդեն կարելի է խոսել բնա– կան միջավայրից զատ տեխ․ միջավայրի՝ տեխնոլորտի, առկայության մասին, որը ծառայում է իբրև նոոսֆերայի ձևավոր– ման նյութական հիմք։ Տ․ որոշակի կա– պերի և փոխհարաբերությունների մեջ է հասարակական օրգանիզմի բոլոր բնա– գավառների հետ։ Տ–ի զարգացումը ծնում է արվեստի նորանոր տեսակներ (կինո, հեռուստատեսություն ևն), բերում է մարդ– կանց հաղորդակցման նոր եղանակներ, արմատապես վերափոխում է ապրելա– կերպը, հոգեբանությունը, կենցաղը, կըր– թության և դաստիարակության մեխանիզ– մը ևն։ Հատկապես կարևոր և բեղմնավոր է Տ–ի և գիտության փոխադարձ կապը։ Տ․ միջնորդավորում է գիտության և արտա– դրության փոխհարաբերությունները, առարկայացնում է գիտության նվաճում– ները, ծառայում է դրանց ներդրմանը հա– սարակական արտադրությունում և հասա– րակական կյանքի մյուս բոլոր ոլորտնե– րում, ինչպես նաև գիտությունը զինում ճանաչողության նորանոր միջոցներով։ Այդ կապը հատկապես սերտ դարձավ մե– քենական արտադրության ձևավորմամբ, քանի որ հանձին մեքենայի Տ․ ստացավ այնպիսի մի գոյաձև, որը պահանջում է զուտ փորձի ու հմտության կիրառումից անցում գիտության գիտակցական կի– րառմանը։ Դա հզոր խթան հանդիսացավ գիտության զարգացման համար, սկիզբ դրեց նաև Տ–ի գիտականացմանը, որը ներկա պայմաններում ավելի է խորացել, արդի Տ–ի ստեղծման հիմքում առավելա– պես ընկած են։ տեսական սկզբունքները, այլ ո՝չ սոսկ փորձնական գիտելիքը։ Փիլ․ և սոցիոլոգիական կարևոր պրոբ– լեմներ են մարդու և Տ–ի Փոխհարաբերու– թյան ներկան և ապագան (տես <Մարղ– տեխնիկա> համակարգ), Տ–ի ազդեցու– թյունը հասարակական կյանքի վրա։ Հո– գեբանության ուշադրության կենտրոնում են մարդու հոգեկան պրոցեսների ձևա– վորման հարցերը Տ–ի հետ համատեղ աշխատանքի ընթացքում (տես <Մարդ–մե– քենա> համակարգ, էրգոնոմիկա, Ինժե– ներական հոգեբանություն)։ Տեխնիկա– կան գեղագիտությունն զբաղվում է գե– ղեցիկի իդեալներին համապատասխան Տ–ի կատարելագործման, արտադրական և առհասարակ առարկայական միջավայ– րի կազմակերպման հարցերով (տես նաև Դիզայն)։ Կիբեռնետիկական Տ–ի և մար– դու հաղորդակցման լեզվի պրոբլեմներն է ուսումնասիրում մաթեմատիկական Լեզ– վաբանությունը։ Բիոնիկայի խնդիրն է ուսումնասիրել և S-ում մարմնավորել կենսաբանական համակարգերի օրինա– չափությունները։ Տնտեսագիտության մեջ կարևոր են նոր Տ–ի ներդրման արդյունա– վետության, աշխատանքի արտադրողակա– նության, Տ–ի ֆիզիկական և բարոյական մաշվածության հարցերը են։ Տ–ի ար– տադրական կիրառության գլխ․ պրոբլեմ– ներն են Տ–ի հուսալիությունը, օգտակար գործողության գործակիցը, աշխատանքի անվտանգության ապահովումը ևն։ Տ–ի կիրառության մասին համընդհանուր գի– տություն է տեխնոչոգիան։ Առանձին բնա– գավառներում Տ–ի պրոբլեմներն ուսում– նասիրում են տեխնիկական գիտություն– ները։ XX դ․ 70-ական թթ․ ձևավորվել է ռո– բոտատեխնիկան (տես Ռոբոտ)։ Տ–ի զար– գացման հեռանկարները, գիտության և արտադրության հետ Փոխհարաբերու– թյունները, սոցիալական հետևանքները գիտատեխ․ կանխատեսման հիմնական պրոբլեմներն են։ Գիտության և Տ–ի զար– գացման արագացումը ծնել է մի շարք հա– մամարդկային պրոբլեմներ (տես Պրոբ– չեւէներ գչոբաւ), սուր կերպով դրել գի– տատեխ․ առաջընթացի վերահսկման խըն– դիրը․ հատկապես աղետաբեր է ռազմ․ Տ–ի զարգացումը, որը ներկայումս հղի է սկզբունքորեն վերահսկումից դուրս գա– լու վտանգով։ Ուստի Տ–ի զարգացմանը զուգահեռ աճում է տարբեր երկրների գի– տատեխ․ համագործակցության նշանա– կությունը, դրա բարերար դերը միջազգա– յին կյանքում։ Սոցիալական պրոբլեմների աշխարհա– յացքային իմաստավորման մեջ Տ–ի դերի գերագնահատումը հանգեցնում է տեխնի– ցիզմի, տեխնոլոգիական դետերմինիզմի, իսկ այդ պրոբլեմների գործնական լուծ– ման, հասարակական կյանքի կազմա– կերպման և կառավարման հարցերում՝ տեխնոկրատական մոլորությունների (տես Տեխնոկրատիա)։ Գիտության և Տ–ի բարերար հնարավորությունների բացար– ձակացումն ընկած է ապագայի մասին բուրժ․ որոշ տեսությունների (տես Ֆու– տուրոչոգիա), հատկապես ցանկալի հե– ռանկարի նկարագրությունների հիմքում (ուտոպիա)։ Այդ բարենպաստ հնարավո– րություններին են ապավինում «մարդա– բանական հեղափոխության», «աշխատան– քի հումանիզացման», «ետինդուստրիալ հասարակության» տեսությունների հեղի– նակները (է․ Ֆրոմր, Վ․ Ֆնրկիսը, Դ․ Բելը, 0․ Թոֆլերը՝ ԱՄՆ–ում, ժ․ Ֆուրաստիեն, ժ․ Ֆրիդմանը՝ Ֆրանսիայում են)։ Ընդ– հակառակը, Տ–ի բացասական հետևանք– ների շեշտումը հանգեցնում է տեխնո– ֆոբիայի (Լ․ Մեմֆորդը՝ ԱՄՆ–ում, ժ․ էլ– յուլը՝ Ֆրանսիայում, Ֆ․ Դեսուերը՝ ԳՖՀ–ում ևն), Տ–ի առաջընթացի կասեցման կոչերի, անցանկալի ապագայի նկարա– գրություն–ահազանգերի (հակաուտո– պիա)։ Մարքսիզմը Տ․ իմաստավորում է ամե– նից առաջ վերջինիս պատմ․ և սոցիալա– կան պայմանավորվածության տեսանկյու– նից։ Թեև Տ․ օժտված է որոշակի հարաբե– րական ինքնուրույնությամբ, հատկապես «մարդ–տեխնիկա» համակարգի գործու– նեության շրջանակներում, սակայն Տ–ի զարգացման ուղղվածությունը, հասարա– կության վրա նրա բազմազան ազդեցու– թյունները վերջին հաշվով պայմանավոր– ված են սոցիալ–տնտ․ գործոններով, դրա ապացույցն է սոցիալական տարբեր կարգ ունեցող երկրների գիտատեխ․ քաղաքա– կանությունների տարբերությունը։ Տ–ի խորապես սոցիալական պայմանավորվա– ծությունը դրսևորվում է, օրինակ, կապի– տալիստական հասարակարգի և մեքենա– յական արտադրության ներքին փոխպայ– մանավորվածության մեջ, երբ կապիտալի իշխանությունը վարձու բանվորի նկատ– մամբ արդ․ հեղաշրջման շնորհիվ ստացավ իր տեխնոլոգիական հիմնավորումը՝ աշ– խատանքի անմիջական սուբյեկտը վերած– վեց մեքենայի հասարակ կցորդի, անկեն– դան մեխանիզմի կենդանի սպասարկուի։ Ներկայումս, ավտոմատացվող արտադրու– թյունը իր օբյեկտիվ պահանջներով ավե– լի է խորացնում կապիտ․ հասարակու– թյան համընդհանուր ճգնաժամը։ Նորա– գույն Տ․ և տեխնոլոգիան, նպաստելով աշխատանքի ինտելեկտուալացմանը, մարդուն ընձեռելով բովանդակալից, ստեղծագործական աշխատանքի հնարա– վորություն, սոցիալիստական հասարա– կության պայմաններում հզոր միջոց են դառնում սոցիալական զարգացման խըն– դիրների լուծման, սոցիալիզմի ծրագրա– յին նպատակների իրականացման, կո– մունիզմի հաղթանակի համար։ Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954։ Էնգելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զար– գացումը Ռուսաստանում, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3։ Ն ու յ ն ի, Տեխնիկայի մեծ հաղթանակ– ներից մեկը, նույն տեղում, հ․ 23։ Ն ու յ ն ի, Գիտա՜տեխնիկական աշխատանքների պլանի ուրվագիրը, նույն տեղում, հ․ 36։ Նույնի, Նշումներ էլեկտրիֆիկացիայի մասին, նույն տեղում, հ․ 42։ Եպիսկոպոսով C․ Լ․, Տեխնիկա և սոցիոլոգիա, Ե․, 1972։ Маркс, Энгельс о технике, М․, 1933; Шухардин С․ В-, Основы истории техники, М․, 1961; Пути развития техники в СССР [1917–1967], М․, 1967; Очерки развития техники в СССР, кн․ 1–5, М․, 1968–76; Товмасян С․ С․, Философские проблемы труда и техники, М․, 1972; Техника в ее историческом раз– витии, М․, 1979; Горюнов В․ П․, Тех– ника и природа, Л․, 1980; Friedmann G-, Sept etudes sur l’homme et la technique, P․, 1971; Technology as a Social and Political Phenomenon, N․ Y․, 1976; Ihde D-, Tech– nics and Praxis, Dordrecht, 1979․ Վ․ Միրզոյահ
ՏԵԽՆԻԿԱ ՄՈԼՈԴՅՈԺԻ» («Техника мо– лодёжи», «Տեխնիկան երիտասարդությա– նը»), հասարակական–քաղ․, գիտագեղար– վեստական և արտադրական ամսագիր։ ՀամԼԿԵՄ ԿԿ հրատարակություն։ Լույս է տեսնում 1933-ից, Մոսկվայում։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ, տես Գի– տատեխնիկական հեղափոխություն, Գի– տություն, Տեխնիկա հոդվածները։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, մար– դու կյանքի և գործունեության համար արդ․ արտադրության միջոցներով ստեղծ– վող ներդաշնակ առարկայական միջա– վայրի ձևավորման սոցիալ–մշակութային, տեխ․ և գեղագիտ․ պրոբլեմներն ուսում– նասիրող գիտակարգ։ Կազմելով դիզայնի տեսական հիմքը՝ Տ․ գ․ ուսումնասիրում է դրա հասարակական բնույթը և զար– գացման օրինաչափությունները, գեղար– վեստական նախագծման սկզբունքները և մեթոդները, գեղանկարիչ նախագծողի (դիզայների) մասնագիտական ստեղծա– գործության և վարպետության պրոբլեմ– ները։ Տ․ գ–յան հիմնական բաժիններն են դիզայնի ընդհանուր տեսությունը և գե– ղարվեստական նախագծման տեսությու– նը։ Դիզայնի ընդհանուր տե–