Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մոսկվայում), տեխնոլոգիական (Լենին– գրադ), միութենական հանրապետություն– ների ու խոշոր քաղաքների պոլիտեխ․, տեխնոլոգիական, ինչպես նաև մի շարք ճյուղային ինստ–ները։ Ինժեներների և արտադրության ղեկավարների որակավո– րումը բարձրացնելու նպատակով բտուհ– ներում գործում են մասնագետների որա– կավորման, արտադրության ու շինարա– րության կազմակերպիչների պատրաստ– ման, գիտության ու տեխնիկայի նոր, հեռանկարային ուղղությունների ինժե– ներների որակավորման ֆակուլտետներ։ ՀՍՍՀ–ում Տ․ կ․ են տալիս Երևանի պո– լիտեխ․ (Լենինականի ու Կիրովականի մասնաճյուղերով) ինստ–ը, Երևանի պետ․ համալսարանի, գյուղատնտ․, ժողովըր– դական տնտեսության, անասնաբուծա– կան–անասնաբուժական ինստ–ների տեխ․ ու տեխնոլոգ, ֆակուլտետները։ ժող․ տըն– տեսության տարբեր բնագավառների տեխնիկներ ու տեխնոլոգներ են պատ– րաստում 49 տեխնիկում (1984-ին գործող 66-ից)։ Տ․ կ․ նշանակալի հաջողությունների է հասել սոցիալիստ, մյուս երկրներում։ Լեհաստանում, Հունգարիայում, Ռումի– նիայում ևն պատրաստվում են երկու կարգի ինժեներներ՝ պրոֆեսիոնալ (4-ամյա ուսուցմամբ, հիմնականում գործ– նական աշխատանքների համար) և ին– ժեներ–մագիստրոսներ (4–5-ամյա ուսուց– մամբ, ԳՀ և նախագծային կազմակերպու– թյունների համար)։ Բուլղարիայում Տ․ կ–յան կառուցվածքը նման է սովետական Տ․ կ–յան համակարգին։ Կապիտ․ երկրներում գոյություն ունեն ինժեներա–տեխ․ կադրերի պատրաստման տարբեր համակարգեր։ ԱՄՆ–ում, օրի– նակ, որպես կանոն, Տ․ կ․ ստանում են 2–3 Փուլով։ Առաջին Փուլը (4 տարի) ընդգրկում է ընդհանուր գիտ․ և մասնա– գիտ․ տեխ․ առարկաներ և ավարտվում ինժեներ․ ֆակուլտետի շրջանավարտին տրվող բակալավրի աստիճանով։ Երկրորդ փուլը (մոտ 1 տարի) նախատեսված է ընտրված մասնագիտության գծով տե– սական գիտելիքների մակարդակի բարձ– րացման, ինքնուրույն ԴՀ աշխատանքի ունակությունների մշակման համար և ա– վարտվում է մագիստրոսի կոչում ստանա– լու քննություններով կամ դիսերտացիա– յի պաշտպանությամբ։ Մտցվել է նաե ինժեների ակադեմիական աստիճան, որը կարող է ստանալ բակալավրը՝ 2 տարով լրացուցիչ ուս․ կուրս անցնելուց հետո։ Խոշոր ֆիրմաներում կազմակերպվում է նաև 3-րդ փուլը (մինչև 1 տարի)՝ բակա– լավրների և մագիստրոսների համար։ Այդ շրջանում ուսումնասիրվում են ար– տադրության տեխնոլոգիան, կազմակեր– պումն ու կառավարումը, ինչպես նաև ֆիր– մայի և կոնկրետ այն ձեռնարկության ար– տադրության առանձնահատկություննե– րը, որում պետք է աշխատի տվյալ մաս– նագետը։ Մի շարք երկրներում Տ․ կ․ ստանալուց հետո տրվում է ինժեների դիպլոմ, որը, սակայն, ստացողին իրավունք չի տալիս ինժեներական աշխատանք կատարելու (նախագծի հեղինակ լինեւ Նա լայն իրավունքներ է ստանում միայն համա– պատասխան ինժեներական ընկերությու– նից ինժեների որակավորում ստանալուց հետո։ Այն տրվում է մի քանի տարվա գործնական աշխատանքի ստաժ ունեցո– ղին՝ հատուկ քննություններ հանձնելուց հետո։ Տ․ կ․ լայն ծավալ է ստանում նաև զար– գացող երկրներում։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ, մշակո– վի բույսեր, որոնք օգտագործվում են որ– պես հումք արդյունաբերության տարբեր ճյուղերի համար։ Ըստ դրանցից ստացվող նյութերի, ստորաբաժանվում են մի քանի խմբերի, որոնցից առավել կարևորներն են․ շ ա ք ա ր ա տ ու՝ շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ, յ ու ղ ա տ ու՝ արևածաղիկ, սոյա, տզկանեփ, մանանեխ, կտավատ, քունջութ, գետնանուշ, հլածուկ, գաթի ծաղիկ, ձիթապտղենի, կոկոսյան արմա– վենի, եղրիզենի, թ և լ ա տ ու՝ բամբա– կենի, թելատու կտավատ (վուշ), կանեփ, կենաֆ, ջուտ ևն․ և թ և ր ա յ ու ղ ա տ ու՝ խորդենի, վարդ, անիսոն, գինձ, դաղձ, քեմոն, սովորական նարդոս, եղեսպակ ևն․ նարկոտիկ՝ ծխախոտ, մախոր– կա, հնդ․ կանեփ ևն․։ Կան նաև օ ս լ ա– յ ա տ ու, ն և ր կ ա տ ու, խ ց ա ն ա– տ ու, ինչպես նաև կ ա ու չ ու կ ա տ ու, գ ու տ ա պ և ր չ ա տ ու Տ․ կ․ ևն։ Որոշ Տ․ կ․ օգտագործվում են մի քանի նպատակով, օրինակ, բամբակենին, կա– նեփը, կտավատը բացի թելից տալիս են նաև ձեթ։ Կան բույսեր, որոնք Տ․ կ–ի խմբին չեն պատկանում, բայց դրանց բեր– քը հումք է արդյունաբերության շատ ճյու– ղերի համար (կարտոֆիլից ստանում են օսլա, սպիրտ, եգիպտացորենից՝ ձեթ, օսլա, սպիրտ, խաղողաշաքար, գարին օգտագործվում է գարեջրի արդյունաբե– րության մեջ ևն)։ ՍՍՀՄ–ում Տ․ կ–ի ցանքատարածությունը 1984-ին եղել է 13,9 մլն հա։ ՀՍՍՀ–ում մշակում են շաքարի ճակնդեղ, խորդենի, ծխախոտ և սահմանափակ տարածություն– ների վրա՝ յուղատու կտավատ։ Շաքարի ճակնդեղ մշակվում է Շիրակի հարթավայրի շրջաններում՝Ախուրյան, Արթիկ, Սպիտակ, Ամասիա (4,0 հզ․ հա, միջին բերքատվու– թյունը՝ 370 ց/հա, 1980–84), արմատա– պտուղը վերամշակվում է Սպիտակի շա– քարի գործարանում։ Խորդենին մշակվում է Արարատյան դաշտի Հոկտեմբերյանի, էջմիածնի շրջաններում (1,8 հզ․ հա)։ Դրա մատղաշ ընձյուղները և տերևները պա– րունակում են 0,1–0,3% բարձրորակ եթերայուղ, որն օգտագործվում է օծանե– լիքի և սննդի արդյունաբերությունում։ ՍՍՀՄ–ում արտադրվող խորդենու յուղի կեսից ավելին տալիս է ՀՍՍՀ։ Ծխախոտ մշակվում է ՀՍՍՀ 18 շրջաններում (5,2 հզ․ հա, 1984)։ Ցանքատարածության 70% –ը գտնվում է Սևանի ավազանի և հս–արլ․․ շրջաններում։ Տարեկան արտա– դրանքը՝ 15 հզ․ տ։ Տես նաև Եթերայուղա– տու բույսեր, Թեչատու բույսեր, Կաուչու– կատու բույսեր, Ձիթատու կուչտուրաներ, Նարկոտիկ բույսեր։ Մ․ Գյուչխասյան

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄ աշխա– տանքի, Ժամանակի (արտադրանքի) տեխնիկապես հիմնավորված նորմաների սահմանում։ Տես Նորմավորում աշխա– տանքի։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏՐՈԳՐԱՖԻԱ, տեխ– նիկական քարի պետրոգրա– ֆիա, պետրոգրաֆիայի բաժին, ուսում– նասիրում է արհեստական քարանյութեր՝ բետոն, ցեմենտ, շինարարական աղյուս, հրակայուն նյութեր, հանքային ագլոմե– րատներ ևն։ Բացի ընդհանուր պետրո– գրաֆիայից, Տ․ պ․ սերտորեն կապված է փորձարարական պետրոգրաֆիայի և մի– ներալոգիայի հետ։ Տ․ պ․ հետազոտում է արդ․ հումքի, տարբեր տեսակների (կավ, տալկ, կարբոնատային ապարներ, գիպս) փոփոխության բնույթը տաքացման դեպ– քում, նպաստում արհեստական քարանյու– թերի պատրաստման ժամանակ ընթացող ֆիզիկաքիմ․ պրոցեսների ավելի խոր ըմբռնմանը, օգնում որակի բարձրացմա– նը։ Տ․ պ–ում կիրառվում են սպեկտրային և քիմ․ վերլուծության եղանակները, էլեկ– տրոնային մանրադիտակը, ջերմային վեր– լուծությունը ևն։ ՍՍՀՄ–ում Տ․ պ–ի գիտ․ հիմունքները ստեղծել է Դ․ Ս․ Բելյանկինը (1932)։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ար– տադրվող և արտադրության համար օգ– տագործվող հումքի, կիսաֆաբրիկատների և պատրաստի արտադրանքի քիմ․ բա– ղադրությունը որոշելու եղանակների ամ– բողջություն։ Ներառնում է վերչուծական քիմիայի բոլոր հիմնական՝ ֆիզիկ․, ֆի– զիկաքիմ․ և քիմ․ եղանակները։ Վերլու– ծության տեսակը, եղանակը, օգտագործ– վող սարքերն ու ռեակտիվները սահման– վում են պետ․ ստանդարտով (ԴՕՍՏ), տեխ․ պայմաններով (ՏՈԻ) և պարտադիր են մատակարարող ու սպառող կազմա– կերպությունների համար։ Տ․ վ–յան միջո– ցով է իրականացվում նաև արտադր․ թա փոնների՝ ծխագազերի, խարամի, փոշու, կեղտաջրերի ևն բաղադրության վերա– հսկումը։ Տ․ վ–յան եղանակները դասա– կարգվում են ըստ նշանակության, պ ի– տակավորման եղանակները կի– րառվում են տվյալ մակնիշի համար նա– խատեսված քիմ․ բաղադրությունը վավե– րացնելու, արագացված («էքսպրես») եղանակները՝ տեխնոլոգիական պրոցեսի առանձին փուլերում ստացվող նյութերի որակը արտադրության ընթացքում վերա– հսկելու և ստուգողակ ան (արբիտ– րաժային) եղանակները՝ մատակարարող ու սպառող կողմերի միջև ծագած վեճերը լուծելու նպատակով։ Տ․ վ–յան համար լայ– նորեն օգտագործվում են ստանդարտ ն մ ու շ ն և ր ը, որոնք բավարար ճըշ– տությամբ հայտնի և պաշտոնապես վա– վերացված բաղադրություն ունեցող նյու– թեր են։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ «ԱՐԵՐ, տես Տեխնիկա– կան պետրոգրաֆիա հոդվածում։

ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ, ժողտնտ–յան մեջ նոր տեխնիկայի ստեղծ– ման ու ներդրման տնտ․ նպատակահար– մարության հիմնավորումների համա– կարգ։ Ընդգրկում է՝ մեքենաների ու սար– քավորումների տեխնիկատնտ․ մակար– դակի գնահատումը (որի համար օգտա– գործվում է տեխնիկայի ֆունկցիոնալ առանձնահատկությունները, դրա հուսա– լիությունը և շահագործական խնայողա– կանությունն արտացոլող ցուցանիշների համակարգը), ժողտնտ–յան մեջ նոր տեխ–