Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նիկայի օգտագործման տնտ․ արդյունա– վետության որոշումը (հիմքում արտա– դրանքի թողարկման կամ աշխատանքի որոշակի ծավալի կատարման բերված ծախսերի ցուցանիշները նվազագույնի հասցնելու չափանիշն է), նոր արտադրա– տեսակների գների սահմանումը (նոր տեխ– նիկայի տնտեսական արդյունքի հաշ– վարկի հիման վրա) և նոր տեխնիկայի տնտհաշվարկային արդյունավետության գնահատումը (սինթետիկ ցուցանիշը զուտ շահույթն է)։

ՏԵԽՆԻԿՈՒՄ, միջնակարգ մասնագիտա– կան ուս․ հաստատությունների հիմնա– կան տիպ, որը միջնակարգ մասնագիտա– կան կրթությամբ (տես Միջնակարգ մաս– նագիտական կրթություն) կադրեր է պատ– րաստում ժողտնտ–յան տարբեր ճյուղերի համար։

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ (< հուն, tqvri – ար– վեստ, վարպետություն, հմտություն և ․․․չոգիա), արդյունաբերության տարբեր ճյուղերում, շինարարության և այլ բնա– գավառներում իրականացվող՝ հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների կամ շին– վածքների ստացման, մշակման կամ վե– րամշակման եղանակների համախումբ։ Տ․ են անվանում նաև այդպիսի եղանակ– ներ մշակող և կատարելագործող գիա․ դիսցիպլինը, արդյունահանման, մշակ– ման, վերամշակման, Փոխադրման, պա– հեստավորման, պահման գործողություն– ները, որոնք արտադրական պրոցեսի հիմ– նական բաղադրիչ մասն են։ Արդի Տ․ ներ– առնում է նաև արտադրության տեխ․ վե– րահսկողությունը։ Տ․ է ընդունված անվա– նել արտադր․ պրոցեսների նկարագրու– թյունը, դրանց կատարման վերաբերյալ հրահանգները, տեխնոլոգիական կանոն– ները, պահանջները, քարտեզները, գրա– ֆիկները են։ Սովորաբար Տ․ դիտարկում են արտադ– րության կոնկրետ ճյուղի հետ կապա– կցության մեջ (լեռնային աշխատանքնե– րի Տ․, թելքավոր նյութերի Տ․ են)։ Տ–ի խնդիրը՝ ժամանակի և նյութական ռեսուրսների նվազագույն ծախս պահան– ջող առավել արդյունավետ և տնտեսողա– բեր արտադր․ պրոցեսների որոշման և գործնական կիրառման նպատակով՝ ֆի– զիկական, քիմ․, մեխանիկական և այլ օրինաչափությունների բացահայտումն է։ Տարբեր արտադրությունների Տ․ մշտապես բարեՓոխվում է տեխնիկայի զարգացմա– նը զուգընթաց։ Տեխնոլոգիական միջոցների, մեթոդնե– րի և տերմինաբանության միատեսակաց– ման նպատակով ՍՍՀՄ–ում մշակվել և 1975-ից որպես պետ․ ստանդարտ գործա– ծության մեջ է դրվել Տեխնոլոգիական փաստաթղթերի միասնական համակար– գը։

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Երեանի, ՍՍՀՄ հաստոցաշինության և գործիքային արդյունաբերության մինիստրության ձեռ– նարկությունների համախումբ։ Կազմա– կերպվել է 1976-ին։ Ներառում է Երեանի տեխնոլոգիական սարքավորումների փորձնական (գլխամասային ձեռնարկու– թյուն, հիմնադրվել է 1948-ին), Արտաշատի փորձնական գործիքաշինական (հիմնա– դրվել է 1954-ին) գործարանները, Վար– դենիսի (ՀՍՍՀ Վարդենիսի շրջանի Վար– դենիս ավանում, հիմնադրվել է 1972-ին) և Մեղրու (ՀՍՍՀ Սեղրու շրջանի Շվա– նիձոր գյուղում, հիմնադրվել է 1973-ին) արտադրությունները։ Միավորման ձեռ– նարկություններն արտադրում են տեխ– նոլոգիական սարքավորումներ, մետա– ղամշակման գործիքներ, ունիվերսալ–հա– վաքովի հարմարանքների դետալներ ու առանձին հանգույցներ, պողպատի ձուլ– վածք, ժող․ սպառման առարկաներ։ 1984-ին, 1976-ի համեմատ, համախառն արտադրանքի ծավալն աճել է 2,3 անգամ և կազմել 15,5 մլն ռ․ (40%–ը թողարկվում է որակի պետ․ նշանով)։ Միավորման արտադրանքն առաքվում է Սովետական Միության տարբեր տնտեսական շրջան– ներ , ինչպես նաև սոցիալիստ, մի շարք երկրներ։

ՏԵԽՆՈԿՐԱՏԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, բուրժ․ սոցիոլոգիայում և տնտեսագիտու– թյան մեջ տարածում գտած տեսություն– ներ, որոնք հիմնավորում են տեխնոկրա– տիայի գաղափարները՝ հասարակական կյանքում գերագնահատում գիտության, տեխնիկայի և գիտատեխ․ մտավորակա– նության դերը, մերժում ժող․ զանգված– ների ակտիվությունը, ցանկացած սոցիալ․ պրոբլեմի լուծումը հանգեցնում սոսկ գի– տության և տեխնիկայի առաջընթացին, տեխնոկրատական միջոցներին։ Տ․ տ․ են՝ Թ․ Վեբլենի սոցիալ․ ուտոպիան, որ– տեղ ինժեներներին հատկացված է վճռո– րոշ դեր, «կառավարիչների հեղափոխու– թյունը» (Զ․ Բեռնհեյմ), որը հռչակում է իշխանության անցումը սեփականատերե– րից կառավարիչներին՝ մենեջերներին, «արդ․ հասարակությունը» (Ռ․ Արոն, Պ․ Դրակեր), «նոր արդ․ հասարակությու– նը» (Զ․ Գելբրեյթ), որը ելնում է «տեխնո– կառուցվածքի» առկայության արձանա– գրումից և եզրակացություններ անում կապիտալիզմի ու սոցիալիզմի մերձեց– ման մասին․ <էցոստինդուստրիաւ հասա– րակությունը* (Դ․ Բել, Ա․ Թուրեն), որի կարեոր սկզբունքներից է «մերիտոկրա– տիան» (անգլ․ merit – արժանիք, վաս– տակ)՝ արժանավորների, վաստակավոր– ների՝ առավելապես գիտնականների իշ– խանությունը, «երրորդ ալիքի քաղաքա– կրթությունը» (Օ․ Թոֆլեր) են։ Տ․ տ․ հա– րում են «հասարակության ընտրանու կամ վերնախավի» տեսություններին, որոնք հասարակությունը տրոհում են վերնա– խավի՝ արտոնյալ սոցիալ․ խավի և մարդ– կանց մնացած զանգվածի, առաջինը հա– մարելով հասարակական զարգացման կրողը և շարժիչ ուժը։ Տ․ տ․ արտաքուստ իրարամերժ են, երբեմն՝ սուր կերպով քննադատում են կապիտ․ հասարակու– թյան արատները, քաղաքագետների սխալները, նույնիսկ՝ «տոտալիտար տեխ– նոկրատիայի» վտանգը, սակայն բոլոր Տ․ տ․ ի վերջո ելնում են միևնույն աշխար– հայացքային հիմքից՝ տեխնոլոգիական դետերմինիզմից, հետապնդում են միև– նույն սոցիալ–դասակարգային նպատակը՝ քողարկել, մի կողմից, սեփականատիրա– կան հարաբերությունների որոշիչ դերը տեխնիկա–կազմակերպական հարաբերու– թյունների նկատմամբ, կապիտալի և աշ– խատանքի հակամարտությունը, մասնա– գետների, գիտնականների կախյալ վի– ճակը կապիտալից, իսկ մյուս կողմից, մոնոպոլիստական կապիտալի հակադե– մոկրատական միտումները, էկոնոմիկա– յի ռազմականացման կողմնակիցների իշ– խանատենչ նկրտումները։ Աշխարհայաց– քային առումով Տ․ տ․ արտացոլում են նաև «երկու մշակույթների» պրոբլեմը (Չ․ Սնոու)՝ մտավորականության երկ– ճեղք վածությունը ինժեներատեխ․, տըն– տեսագիտ․ մտավորականության և հու– մանիտար մտավորականության, դրանց միջև փոխըմբռնման բացակայությունը։ Թեպետև սկզբունքորեն ընդունելի է Տ․ տ–ի հիմքում ընկած՝ հասարակական կյանքի կազմակերպման մեջ գիտության, տեխնի– կայի, մասնագետների դերի աճի մասին գաղափարը, սակայն այն խեղաթյուրված է կապիտալիզմի ջատագովությամբ։ Կ․ Մարքսը բացահայտել է տեխնիկային «կեղծ կարևորություն» հաղորդելու մտայ– նության, տեխնիկայի դերի ֆետիշացման սոցիալ․ արմատները, բուրժ․ հեղինակնե– րի դասակարգային դիրքորոշումը (տես Маркс К․ и Энгельс Փ․, Соч․, т․ 26, ч․ 3, с․ 285)։ Վ․ Միրզոյան

ՏԵԽՆՈԿՐԱՏԻԱ (< հուն, tёxvղ – ար– վեստ, հմտություն և xpatog – իշխանու– թյուն, տիրապետություն) հասարակական կյանքի տարբեր ոլորտների կազմակերպ– ման և կառավարման ձև, որում վճռորոշ դեր է հատկացվում պետ․-մոնոպոլիստ․ կապիտալի վերնախավի հետ սերտորեն կապված ինժեներատեխ․ մտավորակա– նությանը։ «Տ․» գործածվում է նաև «տեխ– նոկրատներ» իմաստով՝ իբրև հենց այդ սոցիալ․ խավի անվանում։ Տ․ բնութագըր– վում է ավտորիտար մեթոդներով, դեմո– կրատական ազատությունների սահմա– նափակմամբ, կարող է ի վերջո հանգեց– նել հետադիմական ուժերի ծայրահեղ դիկտատուրայի՝ ֆաշիզմի։ Արտադրու– թյան կառավարման ոլորտում Տ–ի դրսե– վորումներն են մարդու աշխատանքային վարքի անվերապահ ենթարկումը տեխնի– կայի և տեխնոլոգիայի պահանջներին (թեյԼորիզմը, մենեջմենտի «տեխնոլոգիա– կան բխեցման» դպրոցը), աշխատավոր– ների մեկուսացումը կառավարումից, ֆի– զիկական և մտավոր աշխատանքի հա– կադրումը, տեխնիկայի անվտանգության անտեսումը ևն։ Իբրև որոշակի աշխարհա– յացք և գործելակերպ, Տ․ տեսական հիմ– նավորում է ստանում տեխնոկրատական տեսություններում։ Տ․ սկզբունքորեն խորթ է հասարակական կյանքի սոցիա– լիստ․ կազմակերպմանը։ Տ–ի առանձին տարրերի («մարդկային գործոնի» թերա– գնահատման, տեխնիցիստական, բյուրո– կրատական սխալների) վերջնական հաղ– թահարումը զարգացած սոցիալիզմի կա– տարելագործման կարևոր խնդիրներից Է։ Վ․ Միրզոյան

ՏԵԿԼԵ Աֆևորկ (ծն․ 1932), եթովպացի նկարիչ, քանդակագործ։ Ավարտել է Լոն– դոնի համալսարանի գեղեցիկ արվեստ– ների ֆակ–ը (1953)։ Կոմպոզիցիայի մո– նումենտալությունը համադրելով կոլորի– տի դեկորատիվությանը՝ Տ․ ստեղծում Է