Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճամփորդության մանրամասն նկարագրությունը, որն առանց նրա գիտության, շուտով հրատարակվել է առանձին գրքով։ Շտկելով դրանում տեղ գտած աղավաղումները և լրացնելով անհարկի բաց թողնվածը՝ Տեկտանդերը 1609-ին իրականացրել է երկի նոր հրատարակությունը, որը կարևոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի և հայերի մասին։ Երկ․ Iter Persicum, Alt՝enburg in Meissen, 1609․

ՏԵԿՏՈԳԵՆԵՋ, տեկտոնական այն շարժումների և պրոցեսների ամբողջությունը, որոնք ձևավորում են երկրակեղևի տեկտոնական կառուցվածքը։ Տերմինն առաջարկել է գերմանացի գիտնական է․ Հաարմանը (Ё․ Haarmann, 1930)։ Տես Տեկտոնական շարժումներ։

ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՀԻՊՈԹԵԶՆԵՐ, մոլորակների զանգվածներում ընթացող տեկտոնական պրոցեսների պատճառահետևանքային հարաբերակցություններն արտահայտող համակցված պատկերացումների մոդելներ, որոնց հիմքում ընկած են առավելապես գիտական ենթադրություններ, և որոնցից յուրաքանչյուրը բավարար բացատրություն է տալիս ուսումնասիրվող օրինաչափությունների միայն մի մասին։ Տեկտոնական պրոցեսների հիմնական պատճառներն են Երկրի ծավալի, պտտման արագության, առանցքի դիրքի և ներքին զանգվածների տեղաբաշխման էական Փոփոխությունները։ Այդ մոտիվներով ստեղծված են մի շարք Տեկտոնական հիպոթեզներ, որոնցից լայն տարածում ունեն Կոնարակցիոն հիպոթեզը (Ռ․ Դեկարտ, 1644, Ի․ Նյուտոն, 1687, Լ․ էլի դը Բոմոն, 1852, Ս․ Դևիսոն, 1887, Ջ․ Դարվին, 1887, է․ Հոգ, 1914, Ա․ Պավլով, 1922, Հ․ Զեֆրիս, 1924, 1959, Ն․ Շատսկի, 1955, Ա․ Ասլանյան, 1955, 1978, Գ․ Կատերֆելդ, 1962) և նորագույն գլոբալ տեկտոնիկայի հիպոթեզը (Ֆ․ Բեկոն, 1862, Ֆ․ Թեյլոր, 1910, Ա․ Վեգեներ, 1915, Ա․ Հոլմս, 1927, 1928, p․ Գուտենբերգ, 1927, Պ․ Կրոպոտկին, 1961, Ռ․ Դիտց, 1961, Հ․ Հես, 1962, Վ․ Մորգան, Ջ․ Լը Պիշոն, 1968)։ Երկրի կծկման կամ կոնարակցիոն հիպոթեզի համաձայն Երկրի ծավալը ընդերքի նյութի ֆազային Փոփոխությունների, սառեցման ու գազազերծման հետևանքով փոքրանում է։ Աստղագիտական տվյալների համաձայն Երկրի շառավիղը կրճատվում է 4,8–6,4 սմ-ով 100 տարում (միջին հաշվով 5,5 սմ 100 տարում), որին համապատասխանում է երկրակեղևի մեծ շրջագծի Փոքրացումը 3000–4000 կմ–ով 1 մլրդ տարվա ընթացքում։ Նման կրճատման հետևանքով պատյանում առաջանում են ձգման և վարնետվածքների խոշոր ցանցեր, լիթոսֆերան ենթարկվում է ծռման և խզման դեֆորմացիաների, նրա առանձին բլոկները բարձրանում և իջնում են, ենթարկվում խոշոր հորիզոնական տեղաշարժերի, ընկղմվում պատյանի հոսուն զանգվածների մեջ (սուբդուկցիա), վերադրվում այլ բլոկների վրա (օբդուկցիա)։ Ընդերքում գտնվող կիսահեղուկ զանգվածները իզոսաազիայի օրենքի համաձայն ներարկվում են լիթոսֆերայի խզման գոտիների մեջ (դիապիրիզմ)։ Կոնտրակցիոն մեխանիզմի կարևոր առանձնահատկությունները դեֆորմացիաների կենտրոնացումն է լիթոսֆերայի թույլ դիմադրության գոտիներում և լիթոսֆերայի կոշտ սալերի սուբդուկցիան և օբդուկցիան՝ խզման խոշոր գոտիներում։ Կոնտրակցիայի մեխանիզմը համարվում է էֆեկտիվ, եթե Երկրի ընդերքում անջատվող ջերմությունը հեռացվում է կոնվեկցիայով։ Վերջինիս բացակայության դեպքում մոլորակի իզոթերմ կծկման պրոցեսը ընդհատվում է կամ էլ ժամանակավորապես տեղի տալիս ադիաբատ ընդարձակման։ Այս դրույթի վրա է հիմնված է քսպանսիայի հիպոթեզը (Բ․ Լինդեման, 1927, Օ․ Հիլգենբերգ, 1933)։ Եթե կոնտրակցիայի և էքսպանսիայի պրոցեսները հերթափոխվում են ժամանակի ընթացքում, ապա պրոցեսը կրում է բաբախման պրոցեսի բնույթ։ Գեոտեկտոնիկայում հայտնի է համապատասխան հիպոթեզ՝ պուլսացիոն հիպոթեզը (Ա․ Ռոթպլից, 1902, Վ, Բուխեր, 1933, Մ․ Տետյաե, 1934, Վ․ Օբրուչև, 1940, Պ․ Ցորդան, 1940, է․ Լյուբիմովա, 1968)։ Այդ հիպոթեզի կողմնակիցներից շատերն այն կարծիքին են, որ Երկրի ընդարձակման դրվագները կարճատև երևույթներ են և ընթանում են մոլորակի ընդհանուր կծկման ու խտացման ֆոնի վրա։ Այդ հիպոթեզի ծայրահեղ տարբերակի գլխավոր հեղինակ Լ․ էգիեդը, չգտնելով ընդարձակման համար անհրաժեշտ ներքին էներգիայի աղբյուր, հրաժարվեց իր տեսությունից։ Օ․ Սորոխտինը 1984-ին հանդես եկավ մեծ մասշտաբի էքսպանսիայի հնարավորության դեմ։ Կոնվեկցիոն հիպոթեզը գիտականորեն հիմնավորել են Օ․ Ամպֆերերը (1906), Հոլմսը (1927, 1928), Գոսոենբերգը (1927), Վենինգ Մեյնեցը (1947), Ս․ Ռանկորնը (1972)։ Այն վերջին տասնամյակներում մանրամասն մշակել են Լ․ Կնոպովը, Դ․ Մակենզին, Հ․ Տակեուչին, Լ․ Կեալիզը, Օ․ Սորոխտինը, Ա․ Մոնինը, Լ․ Ջոնենշայնը, Լ․ Սավոստինը, Վ․ Կեոնջյանը։ Այդ հիպոթեզը ելնում է այն հնարավորությունից, որ Երկրի ընդերքում տարբեր աղբյուրներից [գրավիտացիոն տարբերակում (դիֆերենցիացիա), միներալային միացությունների քիմ․ տրոհում, մակընթացային շվւում] ստեղծվող ջերմությունը ծախսվում է Երկրի պատյանի մեջ (մինչև 2890 կմ խորություններ, առանձին հեղինակների կարծիքով մինչև 700– 800 կամ 1200–1400 կմ խորություններ) կոնվեկտիվ հոսանքների առաջացման վրա։ Երկրի բեեռային կծկվածության փոփոխության փաստն օգտագործող հիպոթեզի հիմքում ընկած է Ի․ Կանտի (1754) այն մտահանգումը, որի համաձայն Երկրի հաստվածքում Լուսնի և Արեգակի հարուցած մակընթացային ալիքներն աստիճանաբար արգելակում են Երկրի պտույտը և հարկադրում նրան ձգվելու պտտման առանցքի ուղղությամբ և կրճատվելու համապատասխանաբար հասարակածային գոտու ուղղությամբ։ Եթե լիթոսֆերայի ամրության սահման ընդունվի 2800 կգ սմ2 և Երկրի պտույտի տևողությունը նվազի 100000 տարում 1 վրկ–ով, ապա լիթոսֆերան գլոբալ մասշտաբով կենթարկվի խզման և ճմլման դեֆորմացիաների 260 մլն տարի պարբերությամբ։ Քանակական առումով այս արագությունը հիմնավորված է բավարար չափով։ Այս հիպոթեզի տարբերակներից մեկի համաձայն լիթոսֆերային սալաբեկորների հորիզոնական խոշոր տեղաշարժեր տեղի են ունենում անմիջականորեն Լուսնի և Արեգակի հարուցած մակընթացային ուժերի ազդեցության ներքո (Ֆ․ Թեյլոր, 1925, Ա․ Նադայի, 1939)։ Լիթոսֆերայի բլոկների հորիզոնական խոշոր տեղաշարժերի և դրա հեա կապված օվկիանոսային ավազանների առաջացման վերաբերյալ եղած ժամանակակից պատկերացումների համակարգը կոչվում է «նորագույն գլոբալ տեկտոնիկա»։ Այդ համակարգը սկզբնավորվում է Ֆ․ Բեկոնից (1620), լուրջ կերպով մշակել է Ֆ․ Թեյլորը (1909, 1910), բազմակողմանիորեն հիմնավորել է Ա․ Վեգեները (1915), այնուհետև՝ Դյու–Թոյտը (1937), Պ․ Կրոպոտկինը (1957, 1961, 1967), սակայն նշված հեղինակները այդ հորիզոնական տեղաշարժերը վերագրում էին միայն մայրցամաքներին։ Հետագայում առաջ քաշվեց տեսակետ, համաձայն որի անկախ լիթոս ֆերայի պետրոլոգիական տիպից հորիզոնական տեղաշարժերը ընդգրկում են լիթոսֆերայի կազմության մեջ մտնող բոլոր խոշոր բլոկները (առնվազն 6–8)։ Լիթոսֆերայի սպրեդինգի (հանդիպակաց բլոկների միմյանցից հեռանալու) հարցը արծարծել են Ֆ․ Թեյլորը (1925), Բ․ Գուտենբերգը (1927), Հ․ Հեսը (1959, 1962), Ռ․ Դուտցը (1961), Վ․ Իաւինը (1980)։ Ա․ Ասլանյանը (1980, 1981) առաջարկել է այն տեսակետը, որ կոնվեկտիվ շարժումների էներգիայի աղբյուր է ծառայում Երկրի կծկման հետևանքով առաջացող ներքին ջերմային էներգիան։ Նշված Տեկտոնական հիպոթեզները երբեմն խմբավորում են երկու խոշոր փորձարարական կոնցեպցիաների շուրջ՝ ֆիքսիզմի և մոբիլիզմի։ Առաջինի կողմնակիցների կարծիքով Երկրագնդի գլխավոր ստրուկտուրաները՝ ցամաքներն ու օվկիանոսային ավազանները, երկրաբանական ժամանակի ընթացքում գտնվել են գրեթե անընդմեջ միևնույն տեղում, երկրորդի կողմնակիցները գտնում են, որ դրանք ենթարկվել են խոշոր հորիզոնական տեղաշարժերի՝ միմյանց նկատմամբ։ Նորագույն հետազոտություններում նշմարվում է ընդհանուր ձգտում՝ միավորելու այդ երկու կոնցեպցիաների ռացիոնալ տարրերը և ինչպես երկրաբանության, այնպես էլ գիտության հարևան բնագավառների նվաճումների լույսի տակ մշակել հնարավորին չափ ադեկվատ և քանակական տեսանկյունից բավարար հիմնավորված կոնստրուկտիվ Տեկտոնական հիպոթեզի նվազագույն թվով մոդելներ։

Գրկ․ X а и н В․ Е․, Основы геотектоники» 2 изд․, М․, 1975; Ботт М․, Внутреннее строение Земли, пер․ с англ․, М․, 1974; Жарков В․ Н-, Трубицын В․ П․, Физика планетных недр, М․, 1980; Асланян А․ Т․, К расчёту скорости векового изменения радиуса Земли, «Տեղեկագիր Հայկական ՍՍՀ ԳԱ», սերիա Գիտություններ Երկրի մասին, 1978, հ․ 31,t>6 5։ Кеонджян В- П․, Модель плотностиой конвекции в мантии Земли․ «Известия АН СССР», серия Физика Земли, 1980, № 8․