ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՁԵՎԵՐ, ապարների սկզբնական տեղադրման խախտումների հետեանքով առաջացած երկրաչափական ձեեր։ Տ․ ձ․ կարող են լինել ծալքավոր և խզումնային։ Ծալքավոր Տ․ ձ, բնութագըր– վում են ապարների սկզբնական տեղա– դրման խախտումներով՝ առանց շերտե– րի անընդհատության խախտման։ Այդ– պիսի ձեերից են աաոիկւինորիոսաերը, սինկւինորիոււէները, անտեկլի գները, սի– նեկլիզները, կառուցվածքային քթերը, կա– ռուցվածքային դարավանդները, անւոիկ– ւինաչները, սինկւինաւները, մոնոկլինալ– ները են։ Ծալքավոր Տ․ ձ․ կարող են լի– նել գծային, կարճաոանցք, գմբեթաձև, սնդուկաձև․ սրանք լայն կերպով տարած– ված են գեոսինկլինալային մարզերում։ Ապարների ծալքավոր Տ․ ձ․ մորֆոլոգիա– կան տեսակետից բազմազան են և դասա– կարգվում են ըստ ծագման, թևերի թեքու– թյան, առանցքի դիրքի, առանցքային հարթության ու թևերի հարաբերակցու– թյան, շերտերի հաստության փոփոխման (թևերի ու Փականային մասերում) ևն։ խզումնային Տ․ ձ․ առաջանում են դեֆոր– մացվող ապարների անընդհատության խախտման հետևանքով, երբեմն ուղեկց– վում են թևերի տարածական տեղաշար– ժով։ Ւպումնային Տ․ ձ․ բնութագրվում են շարժման ամպլիտուդով և ուղղությամբ, որոնց հիման վրա անջատվում են պըրկ– ման և բեկման ճեղքեր, կողաշարժեր, վերնեավածքներ, վարնեւռվածքներ, վրա– շարժեր, հորսաեր, գրաբեններ, տեկտո– նական ծածկույթներ կամ շարիաժներ ևն։ Տ․ ձ․ են համարվում նաև կլիվաժային և բուդինաժային մանր ստրուկտուրա– ները, թերթավորվածությունը, տեկտոնա– կան մելանժը (խառնուրդները), խորքա– յին դիապիրները, օլիստոստրոմները։ Բացի նշվածներից, Տ․ ձ․ կարող են հա– մարվել մագմատիկ գործունեության հե– տևանքով առաջացած ծալքերը, աղային գմբեթները։
ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ, Երկրի (մո– լորակների) արտաքին կոշտ թաղանթի (տեկտոնասֆերայի) և նրա առանձին մարզերի դարավոր խոշոր ձևափոխու– թյուններ (դեֆորմացիաներ) ու տեղա– փոխություններ, որոնք պայմանավոր– ված են մոլորակի տիեզերական ակտի– վությամբ։ Տեկտոնասֆերայի բնական վի– ճակ է համարվում իզոստատիկ վիճակը, երբ նրա մեջ մտնող խոշոր զանգվածները տեղաբաշխվում են հիդրոստատիկ հա– վասարակշռության սկզբունքով, զանգ– վածների համակարգի պոտենցիալ էներ– գիան ձգտում է նվազագույնի և ապահով– վում է համակարգի կայունությունը։ Վեր– ջինիս կորուստն արտահայտվում է լի– թոսֆերայի ռեգիոնալ կամ մոլորակային մասշտաբի խզումներով, ճկվածքներով, կամարաձև բարձրացումներով, ռիֆտե– րով ու ավլակոգեններով։ Այս Տ․ շ․ կոչ– վում են դեստրուկտիվ շարժումներ (ըստ Հ․ Շտիլլեի)։ Նշված ուժերի ազդեցության տակ լիթոսֆերայի առանձին նեղ գոտի– ներում տեղի է ունենում լարումների կենտրոնացում, որի հետևանքով լիթոս– ֆերայի հաստվածքում առաջանում են խզման ու կատակլազի զոնաներ ու պլաս– տիկ շառնիներ (գեոսինկլինալային և գեո– ռիֆտոգեն զոնաներ), լիթոսֆերան տրոհ– վում է բլոկների, որոնք, մխրճված լինե– լով կիսահեղուկ աստենասֆերայի մեջ, տեկտոնական ցիկլի վերջում ձգտում են միմյանց հետ հավասարակշռվել իզոստա– զիայի սկզբունքով։ Տեկտոնասֆերայի զանգվածների շարժ– ման մի ուրույն խումբ են կազմում ակն– թարթային տեղաշարժերը և դրանց հետ կապված ցնցումները, որոնց ընդունված է անվանել սեյսմիկ շարժումներ։ Երկրի տեկտոնական էվոլյուցիան տեկ– տոնասֆերայի իզոստատիկ հավասարա– կշռության գլոբալ մասշտաբի դեստրուկ– տիվ խախտումների և այդ խախտումները չեզոքացնող իզոստատիկ հավասարա– կշռության պրոցեսների հերթափոխու– թյունն է պերմանենտ փոփոխվող հիմքի վրա։ Երկնային մեխանիկայի տեսանկյու– նից այդ դրույթը ձևակերպվում է իբրե Երկրի (մոլորակի, աստղի) հիդրոստատիկ հավասարակշռման ֆիգոկրայի խախտ– ման և վերականգնման պրոցեսների հեր– թափոխություն։ Դասական երկրաբանությունը տարբե– րում է Տ․ շ–ի հիմնականում երկու տիպ՝ էպեյրոգեն և օրոգեն։ էպեյրոգեն շարժում– ները երկրակեղևի առանձին խոշոր մար– զերի դանդաղ բարձրացումները և իջե– ցումներն են, ըստ որում իջած մարզերը հաճախակի ծածկվում են ծովերով (տրանսգրեսիաներ), իսկ բարձրացած մարզերը՝ ազատվում ջրային ծածկոցից (ռեգրեսիաներ)։ Օրոգեն շարժումներն արտահայտվում են գեոսինկլինալային գոտիներում կուտակված շերտախմբերի ծալքավորմամբ ու ճմլմամբ, վրաշարժե– րով և այդ գոտիների հետագա փոխա– կերպմամբ լեռնաստանների։ Մասնավո– րապես, օրոգենեզի արգասիք են համար– վում Երկրի մակերևույթի մոտ 12% –ն զբաղեցնող ալպինատիպ ծալքավոր լեռ– նաշղթաները, որոնք տեղադրվում են լի– թոսֆերայի խոշոր բլոկների միջև՝ նրանց մերձեցման կամ ընդհարման շրջաննե– րում, և պլաստիկ դեֆորմացիաների գո– տիներ ևն։ Ա․ Վեգեների առաջադրած մայր ցամաք– ների դրեյֆի և նորագույն գլոբալ տեկտո– նիկայի հիպոթեզների ձևավորումից հետո ժամանակակից երկրաբանության մեջ լայն տարածում է ստացել լիթոսֆերային բլոկների խոշոր մասշտաբի հորիզոնա– կան և զառիթափ տեղաշարժերի թեզը։ Որոշակի հիմքեր կան ենթադրելու, որ արխեյան դարաշրջանում Հվ․ կիսագնդի ցամաքները գտնվել են կոմպակտ բազ– մության ձևով Հվ․ բևեռի տիրույթում (Գոնդվանա), իսկ Լավրասիայի ցամաք– ները դարձյալ կոմպակտ բազմության ձևով՝ հասարակածի տիրույթում։ Դրեյֆի տեսության համաձայն, ընդերքի կոնվեկ– տիվ հոսանքների ազդեցության տակ դը– րանք տրոհվել են բլոկների և հետագա– յում միմյանցից հեռացել՝ հասնելով իրենց գրաված ժամանակակից դիրքին։ Հնա– մագնիսական տվյալներով դրեյֆի արա– գությունը երբեմն հասնում է մի քանի «է/-ի մեկ տարում։ Գեոսինկլինալային մարզերում, նը– րանց՝ լեռնաստանների Փոխակերպվե– լուց հետո, երբեմն մասնակիորեն վերա– կանգնվում է նախկին գեոսինկլինալային ռեժիմը։ Այս երևույթը որակվում է իբրև գեոսինկլինալային ռեժիմի ռեգեներա– ցիա․ նմանօրինակ ակտիվացում նկատ– վում է նաև պլատֆորմային մարզերում՝ զանազան նորաստեղծ ինտրուզիաների, հանքայնացման պրոցեսների ու դեֆոր– մացիոն ստրուկտուրաների ձևով։ ՎերԱ նշված գործոններով պայմանա– վորված Տ․ շ–ի բազմության մեջ իրենց մասշտաբներով և հանդիպման բարձր հաճախականությամբ առանձնանում են լիթոսֆերայի խոշոր մարզերի վահանաձև բարձրացումները և իջեցումները (մե– գաունդացիաներ), ալպինատիպ ներօվ– կիանոսային լեռնաշղթաների, էիթոսֆե– րայի կամարաձև գոտիների բարձրացում– ները, ալպինատիպ, գերվանատիպ գըմ– բեթաձև, դիապիրային ու շարիաժային ստրուկտուրաների ձևավորումը դրսևորող շարժումները, կեղևասալերի սուբդուկ– ցիան, օբդուկցիան, դիվերգենցիան, կոն– վերգենցիան, կոլիզիան, ռիֆտացումը, լիթոսֆերային բլոկների հորիզոնական խոշոր տեղաշարժերը և նրանց պտույտն Էյլերյան բևեռի շուրջ, ենթակեղևային մարզերի տակ Երկրի պատյանի սպրե– դինգը, էկզոտեկտոնական շարժումները, լիթոսֆերայի ամբողջությունը խախտող դիզյունկտիվ շարժումները։ Դասական երկրամեխանիկայում լայն կերպով օգտագործվում էր հորիզոնական և ուղղաձիգ ուժերի ու շարժումների հաս– կացությունները, ըստ որում հետազոտող– ների մի մասի կարծիքով երկրակեղևում դիտվող ծռման, սահքի ու ճմլման դե– ֆորմացիաները հետևանք են հիմնակա– նում հորիզոնական, իսկ մյուս մասի կարծիքով՝ ուղղաձիգ ուժերի ազդեցու– թյան։ Նորագույն տեկտոնական տեսու– թյունները վճռական դեր են հատկացնում լիթոսֆերային սալերի հորիզոնական տե– ղաշարժերին և այդ սալերի մերձեցման, ընդհարման, սուբդուկցիայի ու դիվեր– գենցիայի հետ կապված դեֆորմացիա– ներին ու զանգվածների ուղղաձիգ տե– ղաշարժերին (լեռնակազմություն ևն)։ Լիթոսֆերային բլոկների պարզունակ ուղ– ղաձիգ շարժումները որոշ հետազոտող– ներ կապում են նրա տակ գտնվող զանգ– վածների հնարավոր ֆազային փոփոխու– թյունների, հալման, սառեցման և վերա– բաշխման հետ։ Պարզվել է, որ հորիզո– նական ուժերի ազդեցության տակ առա– ջացող ճկվածքների լայնությունն արտա– հայտվում է l=nf p/p բանաձևով ((3– լիթոսֆերայի կոշտությունն է, p-աստե– նասֆերայի խտությունը), իսկ լիթոսֆե– րայի կրիտիկական հաստությունը՝ հ– = ~“4 բանաձևով (թ0-լիթոսֆերա– յի միջին խտությունն է, R-Երկրի շառա– վիղը, a^l-աստենասֆերայի հոսունու– թյան ցուցանիշը, որը հեղուկ միջավայրի համար հավասար է մեկի և արագորեն աճում է դժվարահոս նյութերի համար)։ Այդ բանաձևի համաձայն լիթոսֆերայի համար 1Ы 240 կւէ, իսկ հ=70 կւէ, եթե a– 1։