Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

, /1 2 ո 1–VIt2 --․п/ Տ․ կոչվում է մ ի ա վ ո ր կամ ն ու յ ն ա– կ ա ն։ Այն Տ․, որը վախում է միայն եր– կու i և j տարրերի տեղերը, կոչվում է ւորանսպոզիցիա (վերադասավո– րում) և նշանակվում (i, j), օրինակ, /1 2 3 4 5 /0Ճ4․ (,1 4 3 2 5j-(2՝4>- Ցուրաքանչյուր A Տ–յան համար գոյու– թյուն ունի հակադարձ Տ․ (նշանակվում է A՜1), որը փւ տարրը փոխարինում է i-ով։ Օրինակ, a /12345 A_ _ /32514_/12345․ J9 л – у~]՝ Եթե A-ն i-ն փոխարինում է Փւ–ով, իսկ B-ն Փւ–ն՝ փւ–ով, ապա А և В Տ–ների հա– ջորդական կիրառում հանդիսացող С Տ․ i-ն Փոխարինում է փւ–ով և կոչվում է А և В Տ–ների արտադրյալ՝ С=АВ։ Քանի որ AI=A, AA-*=A-*A=I, A(BC)=(AB)C, ուստի ո տարրերից կազմված բոլոր Տ՜նե– րը կազմում են խումբ։

ՏԵՂԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻ–

ՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, ժող․ սպառման ապրանքների, կուլտուր–կենցաղային և տնային գործածության իրերի, գեղարվես– տական արհեստագործության, հուշանվեր– ների արտադրությունը, տեղական հում– քային ռեսուրսների ու արտադրության թափոնների վերամշակումն ու օգտագոր– ծումը կազմակերպող ու ղեկավարող հան– րապետ․ մարմին։ Ստեղծվել է 1934-ին, որպես ՀՍՍՀ տեղական արդյունաբերու– թյան ժողկոմիսարիատ (1946-ից՝ ՀՍՍՀ Տ․ ա․ մ․)։ 1957-ին մինիստրությունը լու– ծարքվել է, 1960-ին կազմակերպվել որ– պես ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առ– ընթեր տեղական արդյունաբերության և բնակչության կենցաղային սպասարկման վարչություն։ Վերջինիս հիմքի վրա 1965-ին ստեղծվել է հսսհ տ․ ա․ մ․։ Մի– նիստրությունն ունի արտադրատեխ․ վար– չություն և 13 բաժին (պլանատնտ․, կապի– տալ շինարարության, գլխ․ մեխանիկի և էներգետիկի, նյութական ֆոնդերի, գնա– գոյացման են), իրականացնում է 3 ար– տադր․ և 1 գիտաարտադր․ միավորման, 4 կոմբինատի, 3 գործարանի, 1 ֆաբրի– կայի, շինվերանորոգման վարչության և ավտոտնտեսության ղեկավարումը։ Տեղական արդյունաբերության ժողկոմ են եղել Ա, Հովսեփյանը, Ա․ Եսայանը, Խ․ ՀովսեՓյանը (1934–37), Ռ․ Ազիզբեկ– յանը (1937–39), Գ․ Չոլախյանը (1939-– 1941 և 1942–45), Լ․ Խաչատրյանը (1941 – 1942), Ա․ Փիրուզյանը (1945-ին, 1946- 1948-ին՝ մինիստր), մինիստր՝ Ի․ Սոչինս– կին (1948–57), Դ․ Դանիելյանը (1965– 1970)։ 1970-ից մինիստրն է Մ․ Զուրաբ– յանը։

ՏԵՂԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՍՀ Մ–ու մ, ժող․ դեպուտատների շըր– ջանային, քաղաքային, երկրամասային ու մարզային սովետների գործադիր կո– միտեների և ինքնավար ու միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների ենթակայության ձեռնար– կությունների ամբողջություն, որոնք օգ– տագործում են առավելապես տեղական ու երկրորդային հումք և արտադրում հիմ– նականում կուլտուր–գեղարվեստական ու կենցաղային–տնտապրանքներ։ ՍՍՀՄ–ում Տ․ ա․ սկսել է զարգանալ նա– խապատերազմյան տարիներին։ Այն մե– ծապես նպաստել է տեղական նյութերով շինարարության ծրագրի կատարման, բնակչության կենցաղսպասարկման ապա– հովմանը։ Հայրենական մեծ պատերազ– մի տարիներին ճյուղը մեծ վնասներ է կրել։ Օկուպացված շրջանների ազատա– գրումից անմիջապես հետո սկսվել են Տ․ ա–յան վերականգնման աշխատանքնե– րը։ Ետպատերազմյան շրջանում, պետ․ խոշոր արդյունաբերությունից ստանալով սարքավորման, մեքենաների, հումքի, նյութերի տարբեր տեսակներ, Տ․ ա․ զար– գացել է բարձր տեմպերով։ Միաժամանակ, ճյուղի ձեռնարկությունների տեխ․ զին– ման, խոշորացման ու նորերի կառուց– ման հետ, դրանց մի մասը հանձնվել է ընդհանուր–միութենական ու միութենա– կան–հանրապետ․ մինիստրությունների ենթակայությանը։ 1957-ին Տ․ ա–յան ձեռ– նարկությունների մեծ մասը տրամադրվել է ժողտնտխորհուրդներին, իսկ միութե– նական հանրապետությունների Տ․ ա–յան մինիստրությունները վերացվել են։ ՍՄԿԿ ԿԿ Սեպտեմբերյան (1965) պլենումի որոշ– մամբ բոլոր միութենական հանրապետու– թյուններում Տ․ ա–յան մինիստրություն– ները վերստեղծվել են։ ժամանակակից Տ․ ա–յան նյութատեխ․ հզոր բազայի վրա հիմնված ճյուղ է, ունի բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ (Լենինգրադի երա– ժըշտ․ գործիքների «Կրասնի օկտյաբր* և Ա․ Վ․ Լունաչարսկու անվ․ ֆաբրիկաները, Մոսկվայի երաժշտ․ գործիքների ու կա– հույքի արտադրության կոմբինատը, Մո– գիլյովի մետալուրգիական գործարանը են), ԳՀԻ–ներ, նախագծային–կոնստրուկ– տորական ինստ–ներ ու բյուրոներ։ Նախասովետական Հայաստանում տե– ղական ինքնավարության ձեռնարկու– թյուններ չկային։ Նախկին Երեանի նա– հանգում գործող մի քանի համեմատա– բար խոշոր ձեռնարկությունները հեղափո– խությունից հետո ազգայնացվել ու հանձ– նըվել էին հանրապետության ԺՏԲԽ–ի տնօրինությանը։ Տեղական սովետների տրամադրության տակ էին մնացել կիր, գաջ, աղյուս պատրաստող մի քանի տնայ– նագործական վառարաններ, երեք փոքր տպարան ու մի սղոցարան, որոնք առավե– լապես գտնվում էին Երեանի ու Լենինա^ կանի գավառներում։ ՀՍՍՀ Տ․ ա․ հիմնա– կանում ձեավորվել է 1-ին հնգամյակի տա– րիներին և պայմանավորել 1934-ին Տ․ ա–յան ժողկոմիսարիատի կազմակեր– պումը։ ճյուղի զարգացման ընթացքում ձեռնարկությունների մի մասն աստի– ճանաբար անցնում էր համապետ․ արդ– յունաբերության համակարգին՝ հիմք հան– դիսանալով մի շարք այլ ինքնուրույն ճյուղերի ու մինիստրությունների կազմա– կերպման համար։ 1983-ին ՀՍՍՀ Տ․ ա, ընդգրկում էր 21 արտադր․ ու գիտաար– տադր․ միավորում (Տեղական արդյունա– բերության մինիստրության գիտաար– տադր․, «Հայկական հուշանվերներ և ժո– ղովրդագեղարվեսաական արդյունագոր– ծություն>, <Հայճենապակի > «Սուտակ» արտադր․ են), խոշորացված կոմբինատ, մասնագիտացված գործարան ու ֆաբրի– կա, թողարկում էր ավելի քան հազար տեսակի արտադրանք։ Գրկ․ Կարապետյան Ս․ Ա․, Աովե– տական Հայաստանի տեղական արդյունա– բերությունը, Ե․, 1975։ Ս․ Կարապետյան

ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ, տես Բյուջե պետա– կան։

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, պետ․ կառավարման տեսակ տեղերում, որի դեպքում վարչատերիտորիալ միավորի բնակչությունը պետության սահմանած իրավունքների շրջանակներում տեղական գործերը վարում է ինքնուրույն (ընտրովի մարմինների միջոցով կամ անմիջականո– րեն)։ Ինքնավարության տեսակներից է։ Տ․ ի–յան համակարգն առաջին անգամ հիմք է դրվել Արևմտյան Եվրոպայում՝ բուրժ․ հեղափոխություններից հետո։ Բուրժ․ Տ․ ի․ կիրառվել է չափազանց նեղ շրջանակներում և սոցիալ–քաղ․ առումով կրել ձեական բնույթ, որովհետև հասա– րակայնության ներկայացուցիչները թեև դիտվել են որպես կառավարման սուբ– յեկտներ, իրականում շահագործվող զանգվածները դուրս են մնացել կառա– վարման ոլորտից։ Իմպերիալիզմի դա– րաշրջանում Տ․ ի․ կորցրել է նույնիսկ այդ սահմանաՓակ ինքնուրույնությունը և վե– րածվել պետ․ կառավարման վարչական ապարատի անբաժանելի մասի։ ժամա– նակակից կապիտ․ երկրներում Տ․ ի–յան մարմինների իրավունքների ընդլայնու– մը բանվոր դասակարգի համադեմոկրա– տական պահանջներից է։ Սակայն Տ․ ի–յան դեմոկրատացումը, տեղական ընտրովի մարմինների՝ մունիցիպաւիտեաների ֆունկցիաների ընդարձակումը ինքնին չեն կարող Փոխել բուրժ․ պետության, կապիտալիստական կարգի բնույթը։ Մեր– կացնելով բուրժ․, այսպես կոչված, մու– նիցիպալային սոցիալիզմի օպորտունիզ– մը՝ Վ․ Ի․ Լենինը մատնանշում է բուրժ․ Տ․ ի–յան դասակարգային սահմանափակ բնույթը, անկարողությունը կենտրոնա– կան իշխանությունների առջև (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17, էջ 195)։ Լրիվ, հետևողական դեմոկրատական Տ․ ի․ ձևավորվում է միայն սոցիալիստ, հեղա– փոխության հաղթանակից հետո։ Սոցիա– լիստ․ պետություններում Տ․ ի․ կազմա– կերպվում է այնպես, որ ապահովում է աշխատավորների մասնակցությունն ինչ– պես տեղական կառավարմանը, այնպես էլ համապետ․ հարցերի լուծմանը (տես ժողովրդական դեպուտատների սովետ– ներ)։ Սոցիալիստ, հասարակությունում աշխատավորները քաղ․ իշխանությունը իրականացնում են պետության և հասա– րակական կազմակերպությունների միջո– ցով։ Աշխատավորների հոգևոր և նյութա– կան պահանջների բավարարման, պետ․ խնդիրների իրականացման գծով նրանց գործունեությունը հասարակական ինք– նավարության ձևերից է, սոցիալիստական դեմոկրատիայի, ժողովրդաիշխանության դրսևորումներից։ Հասարակական կազ– մակերպություններն ու բնակչության հա– սարակական ինքնագործունեության մար– մինները սոցիալիստ, հասարակության քաղ․ կազմակերպման մասն են։ Սոցիա–