Տեղ մանկապարտեզ, տեղամասային հիվան– դանոց, ամբուլատորիա։ Տ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Ա․ Սարգըս* յանը, որի անունով էլ կոչվում է միջ– նակարգ դպրոցը։ Տ–ում կանգուն Ս․ Գե– վորգ եկեղեցին ունի թաղածածկ դահ– լիճի հորինվածք, կառուցված է սրբա– տաշ խոշոր քարերից։ Շենքի ծավալը բաղկացած է երկու մասից։ Հնագույ– նը՝ արլ․, կառուցված է վաղ միջնա– դարում (IV–V դդ․), իսկ արմ․ հատվածը կցվել է 1737-ին։ Ներսում դահլիճն արլ–ից ավարտվում է հատակագծում խիստ շեշտ– ված պայտաձև խորանով, որը ներգծված է արտաքին պատերի ուղղանկյուն պարա– գծի մեջ։ Պայտաձև է նաև բեմի կամարը։ Խորանի գմբեթարդի տակով ձգվող զար– դագոտին, բեմի կամարի իմպոստները բնորոշ են Հայաստանի հնագույն հուշար– ձաններին։ Հվ․ պատում բացվող նախնա– կան մուտքի (այժմ՝ շարվածքով փակված) ուղղանկյուն բացվածքի երկու կողմում կան քարե կալունակներ, իսկ բարավո– րին երկու խոշոր վարդյակներ են քանդակ– ված։ Մուտքն իր ձևով առնչվում է Սյունի– քի IV–V դդ․ այնպիսի հուշարձանների շքամուտքերի հետ, ինչպիսիք են Ծիծեռ– նւսվանըը և Վերիշենի եկեղեցին։ XVIII դ․ կցված մասը կառուցված է կոպտատաշ բազալտից, երկհարկանի է և ունի նույն բարձրությունն ու լայնությունը, ինչ․ հին եկեղեցին, որի շնորհիվ այս երկուսը ծա– Տեղ գյուղի Ս․ Գե– վորգ եկեղեցու (IV–V դդ․) հարա– վային մուտքը (այժմ՝ փակված) վալատարածական ամբողջություն են կազմում։ Տ–ից մոտ 3 կմ հվ–արլ․ գտնվում է «Մըռ– նեղցի» կոչվող եկեղեցին։ Այն թաղածածկ դահլիճ է, պայտաձև հատակագծով և կա– մարով խորանով։ Եկեղեցին կառուցված է սրբատաշ բազալտից և լավ է պահպան– վել։ Նրա ճարտ․ որոշ ձևեր բնորոշ են վաղ միջնադարին (խորանի պայտաձևու– թյունը, գմբեթարդի հորիզոնական գո– տին, արմ․ դռան վերևի պայտաձև լյու– նետը)։ Եկեղեցին, ըստ երևույթին, հե– տագայում հիմնովին վերակառուցվել է։ Գյուղի մեջ գտնվում են ուշ միջնադարի հայկ․ բնակելի ճարտ․ արժեքավոր հու– շարձաններ․ Մելիք–Բարխուդարյանի «ամարաթը» (1783), «քարե օթախը» (թա– ղածածկ սենյակներից բաղկացած բնա– կելի համալիրը), մի շարք գլխատներ։ Տ–ից հս․ արձանագրություններով, խաչ– քարերով ու տապանաքարերով հարուստ մեծ գերեզմանատունն է։ Գյուղը հիմնա– դրել է Սյունյաց թագուհի Շահանդուխտը, X դ․։ Մ․ Հասրաթ յան
ՏԵՂԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹ, տոպո– գրաֆիական հանույթ, տար– բեր մասշտաբի տեղագրական քարտեզ– ներ և պլաններ կազմելու համար տեղան– քի չափագրումների հանրագումարը՝ աերոտիեզերական տեղագրության կամ գետնային հանույթի եղանակներով։ ժա– մանակակից տեղագրությունն իրականաց– վում է ակնաչափական կամ բուսոլային, տախիոմետրիական, մենզուլային, աերո– չուսանկարահանման (աերոհանույթ), կոմբինացված, ֆոտոթեոդոլիտային և տիեզերական եղանակներով։ Ակն աtչա– փական հանույթը կիրառվում է, երբ ան– հրաժեշտ է տալ տեղանքի ընդհանուր, մոտավոր պատկերացումը։ Հանույթի ժա– մանակ տեղանքում հեռավորություննե– րը որոշվում են ակնաչափական եղանա– կով կամ չափաժապավենով։ Հորիզոնա– կան անկյունները չափվում են բուսոլի կամ դիտաքանոնի, իսկ կետերի միջև եղած հարաբերական բարձրություննե– րը՝ բարոմետրերի օգնությամբ։ Ռելիե– ֆի գծագրումը քարտեզների կամ տեղա– գրական պլանների վրա կատարվում է միջարկման եղանակով և մոտավոր ճըշ– տությամբ։ Տախիոմետրիական հանույթն օգտագործում է տարբեր ճշտության (1"– 30") թեոդոլիտներ, հեռաչափական ձողա– քանոններ և անկյունաչափական ձողեր։ Ստացված տվյալները գրանցվում են դաշ– տային մատյանի մեջ, և կազմվում է տե– ղանքի սխեման։ Մենզուչային հանույթն, իրականացվում է մենզուլային կոմպլեկտ գործիքի միջոցով, որի մեջ մտնում են ինքնաշխատ կիպրեգելը, պլանշետը (մեն– զուլան), եռոտանին և հեռաչափական ձողաքանոնները։ Տեղագրական հանույ– թի ժամանակ հաճախ օգտագործվում է համակցված եղանակը, երբ հանույթի այս կամ այն ձևը զուգակցվում է մեկ այլ ձևով։ Կապված տիեզերքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդների կատարելա– գործման հետ՝ աերոհանույթն աստիճա– նաբար փոխարինվում է տիեզերական հանույթով։ XX դ․ սկզբներից մեծ տարա– ծում է ստացել ֆոտոթեոդոլիտային հա– նույթը, որն իրականացվում է երկրի մա– կերևույթի վրա ֆոտոթեոդոլիտային կոմպ– լեկտի միջոցով։ Հանույթը կատարվում է նախօրոք ընտրած բազիսների կետերից, և ստացվում են համապատասխան ստե– րեոզույգեր (ֆոտոնեգատիվներ՝ 13– 18 աէ չափի)։ Դրանց հետագա լուսագրա– չափական մշակումից ստացվում են տե– ղանքի պլանները կամ քարտեզները։
ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ, գիտատեխ․ դիսցիպ– լին․ զբաղվում է տեղանքի աշխարհագրա– կան և երկրաչափական ուսումնասիրու– թյամբ՝ հանույթային աշխատանքների հի– ման վրա տեղագրական քարտկզներ կազ– մելով։ Տ–ի ոլորտի մեջ են մտնում տեղա– գրական քարտեզների դասակարգման, դրանց բովանդակության մշակման և ճըշտ– ման, կազմման մեթոդիկայի, ինչպես նաև տեղանքի բազմակողմանի ուսումնասիր– ման հարցերը, որոնց ընթացքում բացա– հայէովում են տեղանքի մակերևույթի ձևե– րը, չափերը, տարածման օրինաչափու– թյունները ևն։ Աոաջին տեղագրական հանույթային աշխատանքները կատարվել են դեռևս XVI դ․։ Ավելի ճշգրիտ տեղագրական քար– տեզներ կազմվել են XVIII դ․, երբ հա– նույթային աշխատանքներն իրականաց– վեցին ճշգրիտ գեոդեզիական գործիքնե– րով և սարքավորումներով։ Տեղագրական հանույթի եղանակներն ու ձևերը է՝լ ավե– լի կատարելագործվեցին XX դ․, երբ մշակվեցին հանույթի օդային, տիեզերա– կան, աերոնկարների և տիեզերական նկարների վերծանման եղանակները, օգ– տագործվեցին ռադիոհեռաչափերն ու էլեկտրոնային հաշվիչ մեքենաները։ Ընդ– հանուր զարգացմանը համընթաց Տ․ տրոհ– վել է առանձին ճյուղերի, ակնաչափական կամ բուսոլային, տախիոմետրիական, մեն– զուլային, աերոլուսանկարահանման, ֆո– տոթեոդոլիտային, համակցված, տիեզե– րական, տարբեր կարգի նիվելիրացման։ Տեղագրական սովորական քարտեզների փոխարեն ստեղծվում են իրենց ճշտու– թյամբ ավելի հուսալի ֆոտոքարտեզներ, ֆոտոպլաններ ևն։՝ Տեղագրական հանույ– թային աշխատանքների ժամանակ կիրառ– վող ժամանակակից մեթոդները հնարա– վորություն են տալիս քարտեզագրելու ոչ միայն Երկրի, այլև Լուսնի, Մարսի, Վե– ներայի և այլ մոլորակների տեսանելի և անտեսանելի մակերևույթները։
ՏԵՂԱԴՐՄԱՆ ՏԱՐՐԵՐ, շերտերի տարա– ծումը к անկումը, ինչպես նաև անկման անկյունը, որոնք որոշում են տվյալ շեր– տի դիրքը տարածության մեջ։
ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ (մաթ․), տվյալ բազ– մության յուրաքանչյուր а տարրի փոխա– րինումը նույն բազմության մեկ այլ՝ ф(а) տարրով, ընդ որում տարբեր а և b տարրերը փոխարինվում են տարբեր ф(а) և ф(Ь) տարրերով։ Այսպիսով, Տ–յան հաս– կացությունն ըստ Էության համընկնում է բազմության՝ ինքն իր վրա փոխմիարժեք արտապատկերման հասկացության հետ, սակայն Տ․ կիրառվում է մեծ մասամբ վեր– ջավոր բազմությունների նկատմամբ։ Տ–յան համար ընդունված Է /atbt• • • с ф(а) Ф(Ь) ф(с)/ գրությունը, սակայն, քանի որ Տ․ կախված չէ а, b,․․․, с տարրերի բնույթից, ուստի սովորաբար վերջիններս փոխարինվում են 1, 2, ․․․, ո ամբողջ թվերով, ընդ որում վերին շարքում դրանք գրվում են իրենց բնական կարգով՝ (Xt2 ․․․ո ․ ф1 Փշ Փո յ Բոլոր տարրերն իրենց տեղում թողնող