Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շարժ մակրոֆագ բջիջները։ Տ–ի զարգաց– ման ընթացքում տարբերում են 3 շրջան4 ջերմաստիճանի բարձրացման, բարձր ջեր– մաստիճանի կայուն պահպանման և ջեր– մաստիճանի իջեցման։ Ջերմաստիճանի բարձրացման շրջանում ջերմառաջացումը գերակշռում է ջերմատվությանը։ Ջերմա– ասջացումը կմախքային մկաններում և ներքին օրգաններում ուժեղանում է օք– սիդացման երեույթների արագացման, իսկ ջերմատվությունը թուլանում է ծայրա– մասային անոթների նեղացման և քրտնար– տադրության ընկճման հետևանքով։ Տ–ի երկրորդ շրջանում ջերմառաջացման ուժե– ղացման հետ արագանում է նաև ջերմա– տվությունը․ նշված երկու երևույթները հա– վասարակշռվում են։ Ջերմատվության ուժեղացումը տեղի է ունենում ծայրա– մասային անոթների լայնացման հետևան– քով։ Տ–ի երրորդ շրջանում ջերմատվությու– նը գերազանցում է ջերմառաջացմանը՝ քրտնարտադրության ուժեղացման հետե– վանքով։ Տ․ օրգանիզմի վրա ունե– նում է թե" բացասական, թե՝ դրական ազ– դեցություն։ Բացասականն այն է, որ օրգա– նիզմի հյուսվածքներում առաջանում են ինչպես սպիտակուցային, ածխաջրային, ճարպային և հանքային փոխանակու– թյունների, այնպես էլ կենտր․ նյարդա– յին, սիրտ–անոթային և ստամոքսաաղի– քային համակարգերի գործունեության խանգարումներ։ Դրականն այն է, որ Տ․ հյուսվածքներում խթանում է նյութափո– խանակությունը, հակամարմինների սին– թեզը, լեյկոցիտների ֆագոցիտային հատ– կությունը, բարելավում է ներքին օրգան– ներում արյունամատակարարումը, բարձ– րացնում է լյարդի թունազերծող հատկու– թյունը։ Ներկայումս արհեստական ջեր– մածին նյութերով առաջացրած Տ–ի և հա– մապատասխան բուժական միջոցառում– ների համակցված կիրառումը բավակա– նին մեծ արդյունք է տալիս մի շարք հի– վանդությունների (սիֆիլիսի վաղ և ուշա– ցած ձևեր, մաշկային որոշ հիվանդություն– ներ, ոևմատիկ և ոչ ռևմատիկ հոդաբոր– բեր, շիզոֆրենիա, հիպերտոնիկ հիվան– դության ծանր ձևեր ևն) բուժման ժամա– նակ։ Գ․ Ադամ յան

ՏԵՆԴԱԾԱՌ, տես Նվենի։

ՏԷՆԴՐՅԱԿՈՎ Վլադիմիր Ֆեոդորովիչ [5,12․1923, գ․ Մակարովսկայա (այժմ՝ Վոլոգդայի մարգի Վերխովաժիեի շրջա– նում)–6․8․1984, Մոսկվա], ռուս սովետա– կան գրող։ ՄՄԿԿ անդամ 1948-ից։ 1951-ին ավարտել է Մ․ Գորկու անվ․ գրկ–յան ինստ․։ Սոցիալ–տնտ․ ու բարոյական սուր խնդիրներ են առաջադրված Տ–ի ակնարկ– ներում, վիպակներում ու պատմվածքնե– րում [«Իվան Չուպրովի անկումը», 1953, «Վատ եղանակներ», 1954, «Անհամապա– տասխան էր» (1954, կինոնկար՝ «Օտար ազգականը», 1956), «Դարուվւոսեր», 1956, «Ձիգ հանգույց» (1956, կինոնկար՝ «Մա– շան կյանք է մտնում», 1957), «Վախճան», 1968, «Երեք պարկ աղբոտ ցորեն» (1973, բեմակ․՝ 1975) ևն]։ Տ․ ձևավորվել է առա– վելապես որպես կարճ վիպակի վարպետ («Երեքնոց, յոթնոց, մեկնոց», 1960, «Դատ», 1961, համանուն կինոնկար՝ 1962, «Կարճ միացում», 1962, «Գտածո», 1965 ևն)։ «Թռչող օրվա ետևից» (1959) վեպում, «Հրաշագործը» (1958, համանուն կինո– նկար՝ 1960, հայ․ հրտ․ 1959), «Գարնա– նային վայրիվերումներ» (1973) և այլ վի– պակներում արծարծված են դաստիարա– կության հարցեր։ Տ․ հեղինակ է երիտա– սարդ նկարչի՝ երեկվա ճակատայինի բարոյական–գեղագիտական որոնումների մասին պատմող «Տեսակցություն Նեֆեր– տիտիի հետ» (1964) վեպի, ինչպես նաև՝ գիտաֆանտաստիկ ու դրամատիկական գործերի։ «Հատուցում» (1982) և «Վաթ– սուն մոմ» (1982, «Հատուցում» ժող–ում) սուր–բախումնային վիպակներում վճըռ– վում են արդիական հրատապ խնդիրներ։ Տ․ պարգևատրվել է 2 շքանշանով։ £/|^․Избр․ произв․, т․ 1–2, М․, 1963; Собр․соч․, т․ 1–4, М․, 1978–80; Անտառ– ներում (վիպակներ և ակնարկներ), Ե․, 1956։ ՏԵՆ&ՌՄԵՏՐ (< լատ․ tensus – լարված, ձգված և ․․․մետր), սարք, որը կիրառում են մեքենաների, կոնստրուկցիաների և կառույցների դետալներում, ինչպես նաե նյութերի մեխ․ փորձարկումների ժամա– նակ առաջացող դեֆորմացիաների բաշ– խումն ուսումնասիրելու համար։ Ըստ չափ– վող մեծության՝ գրանցման և հաշվարկ– ման համար հարմար տեսքի բերման եղա– նակի տարբերում են մեխ․ և էլեկտրական Տ–եր։ Մեխ․ Տ–երը բաղկացած են հաշ– վարկման և գրանցման հարմարանքներով լծակների համակցությունից (նկ․) և օգ– Մեխանիկա– կան տենզո– մետրի ս խ ե– մ ա․ /․ սանդղակ– ներ, 2․ օղակներ, Յա սլաքներ, 4․ պրիզմաներ, 5․ ձգվող դետալ տագործվում են հիմնականում առաձգա– կան նյութերի ամրության բնութագրերը որոշելու համար։ էլեկտրական Տ–երի օգ– նությամբ բարդ պայմաններում (ագրեսիվ միջավայրերում, բարձր կամ ցածր ջեր– մաստիճանների և ճնշումների դեպքում են) կատարվում է ստատիկական և դի– նամիկական դեֆորմացիաների հեռաչա– փում։
ՏԵՆԶՈՐԱԿԱՆ ՀԱՇԻՎ, մաթեմատիկական տեսություն, որն ուսումնասիրում է հատուկ տիպի մաթեմատիկական մեծությունների՝ տենզորների և դրանցով կատարվող գործողությունների հատկությունները։ Թենզորի գաղափարը սերտորեն կապված է վեկտորի գաղափարի հետ։ V գծային տարածության վրա որոշված ω իրական արժեք ֆունկցիան կոչվում է գծային, եթե

ω(αx+βy)=αω(x)+βω(y)։

Այդպիսի ֆունկցիան անվանում են կովեկտոր։ Եթե ei(i=1,2,,n)V տարածության որևէ բազիս է, ապա ω կովեկտորը միարժեքորեն որոշվում է ei բազիսի վեկտորների վրա իր ունեցած ωi=ω(ei) արժեքներով։ Այդ թվերը կոչվում են ω կովեկտորի կոորդինատներ ei բազիսում։ n–չափանի V գծային տարածության բոլոր կովեկտորների բազմությունը n-չափանի գծային տարածություն է։ Այդ տարածության բազիս են կազմում e1,e2,,en կովեկտորները, որոնք որոշվում են ei(ej)=δji առնչություններով, որտեղ δji={0եթե ij1եթե i=j: Այդ բազիսն անվանում են ei բազիսի համալուծ բազիս։ ω կովեկտորը այդ բազիսում ունի ω=i=1nωiei վերլուծությունը, որտեղ ωi-երը ω-ի կոորդինատներն են ei բազիսում։ Այդ և նման գումարներում, երբ գումարման ինդեքսը հանդիպում է մի անգամ վերևում և մի անգամ՝ ներքևում, գումարման նշանը բաց են թողնում՝ ω=i=1nωiei=ωiei։ Եթե ν=νiei, ապա ω(ν)=ωiνi:
(p,q) տիպի թենզոր. (p,q) տիպի թենզոր են անվանում ν1,ν2,,νq վեկտոր փոփոխականների և ω1,ω2,,ωp կովեկտոր փոփոխականների T(ν1,,νq,ω1,,ωp) իրականարժեք այն ֆունկցիան, որը գծային է ըստ յուրաքանչյուր փոփոխականի։ Կովեկտորը համարվում է (0,1) տիպի թենզոր, վեկտորը՝ (1,0) տիպի, իսկ իրական թիվը՝ (0,0) տիպի։ (1,1) տիպի թենզորն անվանում են աֆինոր։ (p,q) տիպի T թենզորը միարժեքորեն որոշվում է ei բազիսի և նրան համալուծ li բազիսի տարրերի վրա ունեցած իր Ti1,,iqj1,,jp=T(e1i,,eqi,e1j,,epj)արժեքներով։ Եթե νa=νamem,a=l,2,,q,ωb=ωmb,b=l,2,,p, ապա T(ν1,,νq,ω1,,ωp)=Ti1,,iqj1,,jpν1i1νqiqωj11ωjpp: Ti1,,iqj1,,jp թվերը կոչվում են T թենզորի կոորդինատներ ei բազիսում։
ա) Թենզորների գումարումը․ միևնույն (p,q) տիպի T և t թենզորների գումարը նույն տիպի թենզոր է, որը սահմանվում է հետևյալ կերպ՝ (T+t)(ν1,,νq,ω1,,ωp)=T(ν1,,ωp)+t(ν1,,ωp):
բ) Թենզորի բազմապատկումը թվովλ իրական թվի և (p,q) տիպի T թենզորի արտադրյալը (p,q) տիպի թենզոր է, որը սահմանվում է հետևյալ կերպ՝ (λT)(ν1,,νq,ω1,,ωp)=λT(ν1,,ωp)։
գ) Թենզորների բազմապատկումը(p,q) տիպի T թենզորի և (r,s) տիպի t թենզորի արտադրյալը (p+r,q+s) տիպի թենզոր է, որը սահմանվում է հետևյալ կերպ՝