Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(Tt)(ν1,,νq+s,ω1,,ωp+r)=T(ν1,,νq,ω1,,ωp)t(νq+1,,νq+s,ωp+1,,ωp+r)։
դ) Թենզորի փաթույթ(p,q) տիպի T թենզորի փաթույթը ըստ νr և ωs փոփոխականների (որտեղ (1rq,1sp)(p1,q1) տիպի T թենզորն է, որը սահմանվում է հետևյալ կերպ՝ T(ν1,,νq1ω1,,ωp1)=T(ν1,,νr1,ei,νr,,νq1,ω1,,ωs1ei,ωs,,ωp)
ե) Թենզորի սիմետրիկացումը և շեղսիմետրիկացումը․ եթե T(p,q) տիպի թենզոր է, σ1,2,,r(rq) թվերի որևէ տեղադրություն է և 1i1<i2<,ir,<q, ապա σT(p,q) տիպի հետևյալ տենզորն է՝ (σT)(ν1,,νi1,,νi2,,νir,,νq,ω1,,ωp)=T(ν1,,νiσ(1),,νiσ(2),,νiσ(r),,νq,ω1,,ωp)
Ըստ νi1,,νir փոփոխականների սիմետրիկացման S օպերատորը T թենզորի վրա գործում է հետևյալ կերպ՝ ST=1r!σπrσT, որտեղ πr1,2,,r թվերի բոլոր տեղադրությունների խումբն է։ Ըստ նույն փոփոխականների շեղսիմետրիկացման A օպերատորը գործում է հետևյալ կերպ՝ AT=1r!σπrsgnσσT, որտեղ sgnσ={1երբ σ տեղադր․ զույգ է 1երբ σ տեղադր․ կենտ է:
T թենզորը ըստ νi1,,νir փոփոխականների կոչվում է սիմետրիկ, եթե ST=T և շեղսիմետրիկ, եթե AT=T: ST թենզորը սիմետրիկ է, AT թենզորը՝ շեղսիմետրիկ։ Համանման ձևով սահմանվում է թենզորի սիմետրիկացումը և շեղսիմետրիկացումը ըստ ω1i,,ωsi փոփոխականների։
Թ. հ. ստեղծվել է XIX դ․։ Այն սկսել է ձևավորվել գերմանացի մաթեմատիկոսներ Կ․ Գաուսի և Բ․ Ռիմանի աշխատանքներում և ավարտուն տեսք է ստացել իտալացի մաթեմատիկոս Գ․ Ռիչչի-Կուրբաստրոյի աշխատանքներում։ Այն լայնորեն կիրառվում է երկրաչափության մեջ, տեսական ֆիզիկայում, մեխանիկայում և գիտության այլ բնագավառներում։
Գրկ. Стернберг С․, Лекции по дифференциальной геометрии, пер․ с англ․, М․, 1970; Норден А․ П․, Пространства аффинной связности, 2 изд․, испр․, М․, 1976․ Կ. Եղիազարյան ՏԵՆԻՐՍ (Teniers) Դավիդ Կրտսեր (1610–1690), ֆլամանդացի նկարիչ։ Սովորել է հոր՝ Դավիդ Տ․ Ավագի մոտ։ 1651-ին տեղափոխվել է Բրյուսել, դարձել էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պալատական նկարիչն ու պատկերասրահի տնօրենը։ Անտվերպենի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման (1665) նախաձեռնողը։ Բազմազան թեմաներով Տ–ի գործերը (կենցաղային, կրոն. պատկերներ, կապիկներով հումորիստական տեսարաններ, բնանկարներ, դիմանկարներ) առանձնանում են բաց, արծաթավուն երանգներով, վիրտուոզ, երբեմն մաներային ջանադիր կատարմամբ։ Տ–ին հատկապես բնորոշ են գեղջկական կենցաղի իդեալականացված, հովվերգական տեսարանները («Գյուղական տոն», 1646, «Գեղջկական հարսանիք», 1652, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Տ–ի «Կեգլի խաղացողներ» աշխատանքը գտնվում է Հայաստանի պետ․ պատկերասրահում (Երևան)։
ՏԵՆՆԱՆՏԻՏ, տես Խունացած հանքանյութեր։
ՏԵՆՈՉՏԻՏԼԱՆ (Tenochtitldn), խոշոր քաղաք Մեխիկոյի հովտում XIV դ․–XVI դ․ սկզբին, ացտեկների պետության մայրաքաղաքը։ Ըստ ավանդությունների, հիմնվել է 1325-ին, Տեսկոկո լճի արմ–ում գտնվող կղզու վրա։ Քաղաքատեղին ուներ մոտ 7,5 կմ² տարածություն։ Քաղաքը կտրտված էր բազմաթիվ ջրանցքներով և մայրցամաքի հետ կապված էր շարժական կամուրջներ ունեցող երեք պատնեշով։ Կանոնավոր հատակագիծ ունեցող Տ․ բաժանված էր 4 շրջանի, ամեն շրջան՝ 5 թաղամասի։ Կենտրոնում գտնվում էին տաճարները (ամենամեծն ուներ 30 մ բարձրություն) և կառավարողների ու ավագանու պալատները։ Քաղաքի շրջագծում գտնվել են արհեստավորների բնակատեղիները։ Տ․ հիմնովին ավերել են (1521) իսպանացի նվաճողները։ Տ–ի ավերակների վրա հիմնվել է Մեխիկոն։
ՏԵՆՈՐ (իտալ․ tenore, < լատ․ tenero – պահել), 1․ տղամարդու երգչական բարձր ձայն։ Ձայնածավալը՝ փոքր օկտավայի դոյից մինչև առաջին օկտավայի սի–բեմոլ։ Հիմնական տարատեսակներն են՝ քնարական (tenore di grazia), բնորոշ են տեմբրի փափկությունը և շարժունությունը, և դրամատիկական (tenore di forza), հատուկ է ամբողջ ձայնածավալում հնչողության մեծ ուժը։ Հանդիպում է նաև քնարա–դրամատիկ․ Տ․ և Տ․-ալտինո (հասնում է մինչև երկրորդ օկտավայի մին)։ 2․ Փողային երաժշտ․ գործիք, կիրառվում է փողային նվագախմբերում։ Տ․ են անվանում նաև սովորաբար միջին ռեգիստրի որոշ երաժշտ․ գործիքներ, որոնք պատկանում են նույն ընտանիքին (օրինակ, սաքսոֆոն–Տ․ ևն)։ 3․ Միջին դարերում (XII դարից)՝ կոնտրապունկտային ստեղծագործության հիմնական ձայնը (պարտիան), որ շարադրում էր գլխ․ մեղեդին (cantus firmus)։ Սկզբնապես Տ․ ներքևի ձայնն էր, բասի միավորումից հետո դարձել է պոլիֆոնիկ ստեղծագործության միջին ձայնը։
ՏԵՆՈՐԻՏ [իտալացի բուսաբան Մ․ Տենորեի (M․ Tenore, 1780–1861) ազգանվամբ], միներալ։ Քիմ․ կազմը՝ CuO։ Պարունակում է 79,89% Cu։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է մանր թերթավոր բյուրեղներ, խիտ հողային ագրեգատներ (մելակոնիտ)։ Գույնը՝ սև, գորշ–սև։ Փայլը՝ մետաղական։ Կարծրությունը՝ 3,5–4, խտությունը՝ 6400 կգ/մ³։ Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում, սակավ՝ հրաբխային արգասիքներում։ Պղնձի ստացման հումք է։
ՏԵՆՏԻԼ, Դենդիլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Թոնուս գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 2500 (300 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՏԵՆՐԵԿՆԵՐ (Tenrecidae), միջատակերների կարգի կաթնասուն կենդանիների ընտանիք։ Մարմնի երկարությունը 4սմ-ից (պստլիկ Տ․) մինչև 40 սմ (պոչատ Տ․) է, պոչինը՝ 1 –16 սմ։ Դունչը սուր է, վերջանում է նուրբ, շարժուն քթով։ Ջրային տենրեկի ետին վերջավորություններն ունեն լողաթաղանթներ։ Տ-ի մարմինը պատված է փշերով, քիստամազերով կամ փափուկ մորթով, և այդ պատճառով Տ․ նմանվում են ոզնու, պարկամկան կամ սրնչակի։ Հայտնի են Տ-ի 30 տեսակ՝ տարածված Մադագասկար և Կոմորյան կղզիների խոնավ անտառներում, թփուտների մացառուտներում, տափաստաններում (բացի ջրային Տ–ից), որոշ տեսակներ կլիմայավարժեցվել են Հնդկական օվկիանոսի առանձին կղզիներում։ Ակտիվ են գիշերը։ Սնվում են կենդան․, հազվադեպ՝ բուս. կերով։ Բազմանում են տարին մեկ անգամ, ծնում 1–4, երբեմն մինչև 25 ձագ։ Խոշոր տեսակները տեղացիներն օգտագործում են սննդի մեջ։
ՏԵՇԵԲՍ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի շրջանում։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, հույներ, չեխեր։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ–կինո, մանկամսուր, բուժկայան։ Հիմնադրվել է 1864-ին։ Հայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյուղերից, 1867-ին։
ՏԵՇԵՆԻՏ (Չեխոսլովակիայի Տեշեն մարզի անվամբ), անալցիմ պարունակող լրիվ բյուրեղային հիպաբիսալ և երակային ալկալային ապար։ Կազմված է կիսով չափ պիրոքսենից (տիտան–ավգիտ) ու ամֆի–