Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ֆիզիկաքիմիական բնութագիր չէ, քանի որ կախված է չափման վայրում g-ի արժե– քից։ Միավորների միջազգային համա– կարգում Տ․ կ–ի միավորը ն/մ3-Կ է։ Կի– րառվել են նաև դն/սմ3, կԳ/մ3 միավորնե– րը։ 1 ն/մ3=0, դն/սմ3= 0,102 կԳ/մ3։

ՏԵՍԱԿԱՐԱՐ ՋԵՐՄՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, աես Ջերմունակություն։

ՏԵՍԱՀԵՌԱՒՈՍ, կապի տեսակ, որի դեպ– քում աբոնենտները ոչ միայն լսում, այլև տեսնում են միմյանց, կարող են ցուցա– դրել նկարներ, լուսանկարներ, տեքստ։ Տեսահեռախոսային ապարատուրան բաղ– կացած է հեռախոսային ապարատից, տե– ււաբլոկից, որի ընդունիչ մասը պարու– նակում է կինեսկոպ, իսկ հաղորդիչը՝ վիդիկոն, և կառավարման պուլտից։ Տ–ում հիմնականում օգտագործվում են կապի միջքաղաքային գծերի գործող հեռուստա– տեսային կանալները։ Տ–ի ստեղծման աշ– խատանքներն սկսվել են XX դ․ 30-ական թթ․։ 1936-ից սկսել է գործել առաշին Տ․ Բեռլինի և Լայպցիգի միշև։ 1961-ին ստեղծվել է Մոսկվան Լենինգրադի և Կիևի հետ միացնող տեսահեռախոսային կապը։

ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆ, հեռուստատեսային ծրագրերը և դրանց ձայնային ուղեկցումը մագնիսական ժապավենի վրա գրառող և վերարտադրող ապարատ։ Աշխատում է մագնիտոֆոնի սկզբունքով, սակայն 6– 7 Մհց հաճախականությունների շերտը զբաղեցնող տեսաազդանշանների մագ– նիսական գրառման համար անհրաժեշտ է ժապավենի՝ մագնիսական գլխիկի նը– կատմամբ տեղաշարժման ավելի մեծ արա– գություն (^20 սմ/վրկ առաշին երկու ժա– պավենի և 40 սմ/վրկ՝ վերջինի համար)։ Սովորաբար կիրառում են մի քանի պտըտ– վող մագնիսական գլխիկներով և մագնի– սական լայն ժապավենով (12,7, 25,4 և 50,8 մմ) Տ–ներ։

ՏԵՍԱՆԵԼԻ ՀՈՐԻձՈՆ, տես Հորիզոն։

ՏԷՍԱՈՒԺԵԴԱՑՈՒՑԻՁ, լամպային կամ կիսահաղորդչային լայնաշերտ ուժեղա– ցուցիչ, որը կիրառվում է հեռուստատե– սային, ռադիոլոկացիոն, օսցիլոգրաֆա– յին և այլ հարմարանքներում՝ տեսաազ– դանշանները էլեկտրոնաճառագայթային խողովակ մատուցելուց առաշ ուժեղաց– նելու համար։ Հաճախականությունների թողարկման շերտը մինչև 10 Մհց է։ Հա– ճախականության բնութագիրը ճշգրտելու (բարձրացնելու) նպատակով փոքր ակ– տիվ դիմադրություն ունեցող բեռնված– քին միացնում են ինդուկտիվության կո– ճեր և կոնդենսատորներ։

ՏԵՍԻԼ (հայտնություն, տեսարան), դրա– մատիկական գործողության բաժանման միշին (պատկերից փոքր) միավոր, որ Նախատեսում է խաղային մի հատված կամ տեսարան։ Թատեր․ ներկայացման մեշ կամ պիեսում Տ․ փոխվում է, երբ խաղ է մտնում կամ հեռանում որևէ գործող անձ։ «Տ> ւոեմինն օգտագործվել է հիմ– նականում XIX դ․ հայ թատերագրության մեշ։ Հ․ Հովհաննիսյան

ՏԵՍԻՏՈՒՐԱ (իտալ․ tessitura – բան– վածք), երաժշտ․ ստեղծագործության հըն– չյունների ընդհանուր բարձրական դիր– քը՝ այդ ստեղծագործությանը կատարող երգչական ձայնի կամ նվագարանի ձայ– նածավալի հարաբերությամբ։ Տարբերում են տվյալ ձայնի կամ նվագարանի ցածր, միշին և բարձր Տ–ներ։ Որպես կանոն, գեղարվեստականորեն առավել գնահա– տելին միշին Տ․ է, որ համապատասխա– նում է երգչի կամ նվագարանի առավել դյուրին, հարմար ձայնարտադրությանը, բնական հնարավորություններին։ Ռ․ Աթայան

ՏԵՍԼԱ (Ն․ Տեսչայի անունով), մագնի– սական ինդուկցիայի միավորը Միավոր– ների միջազգային համակարգում։ Նշա– նակվում է տւ (միջազգային նշանակումը՝ T)։ 1 Տ․ հավասար է այն մագնիսական ինդուկցիային, որի դեպքում մագնիսա– կան հոսքը 1 մ2 մակերեսով լայնական հատույթի միշով հավասար է 1 վեբերի։ 1 Տ․= 104 գս։

ՏԵՍԼԱ (Tesla) Նիկոլա (1856-1943), էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկա– յի բնագավառի գյուտարար։ Ազգությամբ՝ սերբ։ 1875–80-ին սովորել է Դրացի (Ավստրիա) բարձրագույն տեխ․ ուսում– նարանում և Պրագայի համալսարանում։ 1884-ին վտարանդվել է ԱՄՆ, աշխատել էդիսոնի և Վեստինհաուզի գործարաննե– րում։ 1888-ին տվել է պտտվող մագնիսա– կան դաշտի երևույթի էության խիստ գի– տական նկարագրությունը, ստացել իր հիմնական արտոնագրերը՝ բազմաֆազ էլեկտրական մեքենաների և բազմաֆազ Փոփոխական հոսանքի բաշխման գյու– տերի համար։ Երկֆազ համակարգի (Տ․ համարում էր առավել շահավետ) օգտա– գործմամբ ԱՄՆ–ում գործարկվել են մի շարք արդյունաբերական էլեկտրատեղա– կայանքներ, այդ թվում Նիագարայի հէկը (այդ տարիներին խոշորագույնն աշխար– հում)։ 1889-ից զբաղվել է բարձր հաճախա– կանությունների և բարձր լարումների հո– սանքների հետազոտություններով, հայտ– նագործել բարձր հաճախականություննե– րի էլեկտրամեխանիկական գեներատոր– ների (այդ թվում և ինդուկտորային տիպի) առաշին նմուշները և բարձրհաճախային տրանսֆորմատոր (Տեսլա տրանսֆորմա– տոր, 1891)՝ ստեղծելով էլեկտրատեխնի– կայի նոր բնագավառի՝ բարձր հաճախա– կանությունների տեխնիկայի զարգացման նախադրյալներ։ Տ․ հետագոտել է նաև առանց հաղորդալարերի ազդանշանների և էներգիայի հաղորդման հնարավորու– թյունը (1899-ին նրա ղեկավարությամբ Կոլորադոյի նահանգում կառուցվել է 200 կվտ հզորությամբ ռադիոկայան), նա– խագծել է ռադիոկառավարվող ինքնա– գնաց մեխանիզմներ, որոնք անվանել է «հեռուստաավտոմատներ»։ Տեխնիկայի տարբեր բնագավառներում կատարած բազմաթիվ գյուտերի (էլեկտրական հաշ– վիչ, հաճախաչափ ևն) համար ստացել է բազմաթիվ արտոնագրեր։ 1917-ին առա– շադրել է սուզանավերի, ռադիոհայտնա– բերման սարքի գործողության սկզբուն– քը։ Տ–ի անունով է կոչվել տեսչա միավորը։ Գրկ․ Цверава Г․ К․, Никола Тесла, 1856-1943, Л․, 1974․

ՏԵՍՈՂԱԿԱՆ ԲՐԳԵՐ (thalami optici), տեսաթմբեր, թալամ ու ս, գորշ նյութի զույգ կուտակումները միջանկյալ ուղեղում, 3-րդ Փորոքի երկու կողմերում։ Դրանց միշով են անցնում կեղև գնացող բոլոր զգացող ուղիները, բացառությամբ հոտառական ուղուց։ Տ․ բ․ կազմված են մի շարք կորիզներից, որոնց բաժանում են 2 հիմնական խմբի՝ առանձնահատուկ և ոչ առանձնահատուկ։ Առաշիններից դե– պի կեղև գնացող թելերը սինապս են առա– ջացնում նրա զգացող և կապակցական գոտիների 3–4-րդ շերտերի սահմանա– փակ թվով բշիշների վրա։ Ոչ առանձնա– հատուկ կորիզներից գնացող թելերը կապ– վում են կեղևի շատ գոտիների հետ։ Տ․ բ․ զգայությունների մինչկեղևային վերա– մշակման, վերլուծության և հուզական երանգավորման կենտրոններն են։

ՏԵՍՈՂԱԿԱՆ ՆՅԱՐԴ (nervus opticus), գլխուղեղային 2-րդ զույգ նյարդը, որով աչքի ցանցաթաղանթի զգացող բշիշների ընկալած տեսողական գրգիռները հա– ղորդվում են գլխուղեղ։ Սկսվում է ցանցա– թաղանթի հանգուցային (գանգլիոզ) բշիշ– ներից։ Աչքի զարկերակի հետ Տ․ ն․ մըտ– նում է գանգի խոռոչ, ուղեղի հիմքի մոտ գոյացնում տեսողական խաչվածքը (խիազ– մա), ընդ որում խաչվում են միայն ցանցա– թաղանթի ներսային կեսերից եկող նյար– դաթելերը։ Խաչվածքից հետո Տ․ ն․ անվան– վում է տեսողական տրակտ, որը վերջա– նում է արտաքին ծնկաձև մարմնում։ Վեր– ջինից սկսվում է կենտրոնական տեսողա– կան ուղին, որն ավարտվում է գլխուղեղի ծոծրակային բլթի կեղևային մասում։ Դըլ– խուղեղում ախտաբանական պրոցեսների հետևանքով Տ․ ն–ի խաչվածքի, ուղու վնասումը կարող է հանգեցնել տեսողա– կան դաշտի համապատասխան կեսի անկ– ման (հեմիանոպսիա)։

ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ, կենսաբանական պրո– ցես, որն օրգանիզմներին հնարավորու– թյուն է տալիս առարկաներից անդրա– դարձող կամ առաքվող լուսային ճառա– գայթների օգնությամբ ընկալել արտաքին աշխարհը և դրսևորել առավել նպատակա– հարմար վարքագիծ։ Ստորակարգ օրգա– նիզմների Տ․ խիստ սահմանաՓակ է, օրի– նակ, անձրևաորդն օժտված է միայն լույսը մթից զանազանելու ունակությամբ։ Զար– գացած Տ–յան նախապայմանը հոդվածո– տանիների ֆասետային և գլխոտանի փափկամորթների ու ողնաշարավոր կեն– դանիների խցիկային տիպի աչքերի առանձնահատկությունն է։ Տեսողական բջիջները կազմում են ողնաշարավորների աչքի հատակում գտնվող նյարդային հյուս– վածքի՝ ցանցաթաղանթի առաջին շերտը, որտեղ արտաքին աշխարհի լուսապատ– կերը Փոխարկվում է տեսողական ազ– դանշանների։ Մարդու և կենդանիների տեսողական բջիջների լուսազգայունու– թյունը պայմանավորված է տեսողական պիգմենտների՝ ռոդոպսինի առկայու– թյամբ։ Ռոդոպսինի մոլեկուլը կազմված է A վիտամինի ածանցյալից՝ 11-ցիս–ռե– տինալից և սպիտակուցային մասից՝ օպ– սինից։ 11-ցիս–ռետինալն առաջանում է բուս, ծագման {3-կարոտինի տրոհումից և հայտնաբերված է միայն կենդան, օրգա– նիզմներում․ ռետինալի լույսի կլանման մաքսիմումը գտնվում է 380 նմ ալիքի եր– կարության սահմանում։ Օպսինին միա– նալու հետևանքով ռետինալի կլանման բնույթը փոխվում է․ ռոդոպսինի առա– վելագույն կլանումը տեղաշարժված է