յին կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությունն ու կաթնամսատու անասնա– պահությունը։ Զբաղվում են նաև պտղա– բուծությամբ, այգեգործությամբ, կարտո– ֆիլագործությամբ։ 1983-ին գյուղատնտ․ հողահանդակները կազմել են 981,Հ հզ․ հա։ 1983-ին կար 913,8 հզ․ խոշոր, 133,2 հզ, մանր եղջերավոր անասուն։ Երկաթուղի– ների երկարությունը 650 կմ է, ավտոճա– նապարհներինը՝ 5503,2 կմ <1983), որից 4672,4 կմ–ը՝ կոշտ ծածկով։ Դնեստրի վրա կա նավագնացություն։ Կուլտ, շինարարությունը к առողջա– պահությունը։ 1982–83 ուս․ տարում մարզում գործում էին 844 հանրակրթա– կան դպրոց, 17 պրոֆտեխ․ ուսումնարան, 14 միջնակարգ մասնագիտական ուս․ հաս– տատություն, 4 բուհ։ 1983-ին կար 555 նախադպրոցական հիմնարկ, 2 թատրոն, 1028 մասսայական գրադարան, 3 թանգա– րան, 1064 ակումբային հիմնարկ, 1108 կինոկայանք։ 1024 հիվանդանոցային հիմ– նարկներում աշխատում էին 3229 բժիշկ։ Մարզում գործում են 5 առողջարան, 5 հանգստի տուն, 3 ^ոուրբազա։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։
ՏԵՌՆՈՎԻ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, Փշեխա գետի ավւին, շրջկենտ– րոնից 24 կմ հվ–արմ․։ Սովետական տնտե– սությունն զբաղվում է այգեգործությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ–կինո։ Հիմ– նադրել են Սամսունի շրջակա գյուղերից եկած հայերը, 1921-ին։
ՏԵՌՈՐԻ&Մ (< լատ․ terror – սարսափ) միջազգային, ահաբեկչու– թյուն միջազգային, պետության աջակցությամբ կամ թողտվությամբ մի– ջազգային իրավունքի պաշտպանությու– նից օգտվող անձանց կամ օբյեկտների դեմ կատարվող բռնի ակտ (արտասահ– մանյան պետությունների և կառավարու– թյունների գլուխների, դիվանագիտական ներկայացուցիչների սպանություն, դես– պանությունների և առաքելությունների, ազգային–ազատագր․ շարժման կազմա– կերպությունների ներկայացուցչություն– ների, միջազգային կազմակերպություննե– րի շտաբ–կայանների շինությունների պայ– թեցում, միջազգային տրանսպորտային համակարգերի ավերում ևն)։ ՍՍՀՄ–ը հետևողականորեն հանդես է գալիս Տ–ի դեմ, քանի որ այն հանգեցնում է միջազ– գային բնականոն հարաբերությունների խանգարմանը։
ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ, ահաբեկչա– կան ակտ, քաղ․ նպատակներով պետ․, հասարակական գործիչների կյանքի դեմ ուղղված հանցագործություն։ Սովետական քրեական իրավունքում Տ․ ա․ դասվում է առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների, շարքը (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 61,62)։ Կատարվում է սովետական իշխանությու– նը քայքայելու կամ թուլացնելու նպատա– կով։ Պետ․, հասարակական գործչի, ինչ– պես նաև օտարերկրյա պետ․ ներկայա– ցուցչի սպանությունը, եթե կատարվում է նրանց պետ․, հասարակական գործու– նեության կապակցությամբ, պատժվում է ազատազբկմամբ 10–15 տարի ժամկե– տով՝ գույքի բռնագրավումով և աքսորով՝ 2–5 տարի ժամկետով (կամ առանց աք– սորի) կամ մահապատժով՝ գույքի բռնա– գրավումով։ Եթե նույն նպատակով հասցը– վել է ծանր մարմնական վնասվածք, նախատեսվում է ազատազրկում 8–15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավումով և աքսորով՝ 2–5 տարի ժամկետով (կամ առանց աքսորի)։ Ա․ Թովմաս յան
ՏԵՍԱԳԾԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, տես Աստղերի տեսագծային արագություն։
ՏԵՍԱԿ ԴՐԱԿԱՆ, տես ժանր։
ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏՈՒԹՅՈՒՆ, տես Երկնային մեխանիկա։
ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՂԱՖԻ&ԻԿԱ, տես Աստղա– ֆիզիկա։
ՏԵՍԱԿԱՌԱՋԱՑՈՒՄ, կենսաբանական նոր տեսակների ծագումը և դրանց փոփո– խությունը ժամանակի ընթացքում։ Տե– սակների առաջացման Դարվինի տեսու– թյունից և կենսբ․ գիտությունների զար– գացման ընթացքից հետևում է, որ տեսակ– ները փոփոխվում են ժամանակի ընթաց– քում, ձեռք բերում նոր հատկանիշներ ու հատկություններ և տարբերակվում են այնպես, որ մեկ տեսակից առաջանում են երկու կամ ավելի նոր տեսակներ։ Տ․ կյանքի նոր տեսակի ձևառաջացման պրո– ցեսն է պոպուլյացիաների ադապտիվ վե– րափոխությունների հիման վրա, ժամա– նակի և տարածության մեշ։ Բնության մեջ Տ․ էվոլյուցիայի պրոցեսի կարևորագույն փուլն է։ Տ–ման հիմքը կազմում են ժա– ռանգականությունը և փովւոխականու– թյունը, իսկ շարժիչ ուժը՝ բնական ընտ– րությունը։ Գոյության պայմանների փո– փոխության դեպքում տեսակի ներսում կատարվում է հատկանիշների տարամի– տում։ Տարբերում են Տ–ման երկու ձև՝ ալլոպատրիկ U սիմպատրիկ։ Ա լ լ ո– պատրիկ Տ․ տեղի է ունենում, երբ տա– րամիտման ենթարկվող պոպուլյացիանե– րը մեկուսացվում են իրարից աշխարհա– գրականորեն։ Նման մեկուսացումը սահ– մանավւակում է գենեաիկական նյութի Փոխանակումը պոպուլյացիաների միջև և նախադրյալներ ստեղծում նոր բնակա– վայրերում բնական ընտրության ստեղ– ծագործական գործունեության համար։ Ալլոպատրիկ Տ–ման օրինակ է Գալա– պագոսյան կղզիների սերինոսների տար– բեր տեսակների առաջացումը։ Սtի մ– պատրիկ Տ․ իրականանում է սկըզբ– նական տեսակի բնակության սահմաննե– րում, ոչ տարածական մեկուսացման հի– ման վրա։ Միասնական պոպուլյացիայի տարամիտման պատճառներ են դառնում տեսակի տարբեր խմբերի կենսբ․ մեկու– սացման վարքագծային, գենեաիկական, էկոլոգիական U ժամանակագրական մե– խանիզմները։ Միմպատրիկ Տ–ման օրի– նակ է Ս և ա ն ա լճում իշխան ձկան տա– րամիտումը 4 ձևերի (ամառային բախ– տակ, ձմեռային բախտակ, գեղարքունի, բոջակ)։ Տ–ման ալլոպատրիկ և սիմպատրիկ ձևե– րը պոպուլյացիաների ներսում առաջաց– նում են դուստր խմբավորումներ և նպաս– տում դրանց հետագա մեկուսացմանը։ Պոպուլյացիայի ներսում ստեղծված խըմ– բավորումների մրցակցությունը նպաս– տում է պոպուլյացիայի հետագա տարա– միտմանը։ Տ–ման երկու ձևերի մեջ կան նաև մի ջանկյալ ձևեր։ Բնության մեջ Տ–ման բո– լոր պրոցեսները կոմպլեքս են և ընթա– նում են էվոլյուցիոն տարբեր տարրական գործոնների ազդեցության հետևանքով, որոնք տարբեր կերպ են ներգործում պոպուլյացիայի խառը գենոտիպային կազմի վրա։ Գրկ․ Դարվին Չ․, Տեսակների ծագումը, Ե․, 1963։ Завадский К- М․, Вид и ви– дообразование, Л․, 1968․ Ս․ Զամինյան
ՏԵՍԱԿԱՎՈՐ ԴԼՈՅՈՒԿ, գչոցման ար– տադրության հիմնական տեսակներից մեկը, զանազան (ոչ սնամեջ) հատվածք– ներով գլոցված շինվածքներ (պրոֆիլներ), որոնք կիրառում են մեքենաների դետալ– ների, շինարարական և այլ կոնստրուկ– ցիաների պածւրաստման համար։ Տ․ գ․ լինում է պարզ (շրջան, քառակուսի, վե– ցանկյուն, շերտ), ձևավոր (ռելսեր, հե– ծաններ, անկյունային երկաթ, շվելերներ) և հատուկ պրոֆիլի (անիվներ, կալանդ– ներ, գնդեր)։
ՏԵՍԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵ– ՆԱ, ծակոտաքարտերը դասավորող և ընտրող, այսինքն՝ դրանք ըստ որոշակի հատկանիշների դասակարգող մեքենա։ Հիմնական հանգույցներն ու մեխանիզմ– ներն են․ ծակոտաքարտեր մատուցող մեխանիզմը, համեմատող սարքավորու– մը, տեսակավորող մեխանիզմը և սովորա– բար տեսակավորված ծակոտաքարտերը կուտակող 13 գրպանիկները։ Ծակոտա– ՍԷ80-3 էլեկտրո– նային տեսակավո– րող մեքենա քարտերն ըստ խմբերի բաշխելիս Տ․ հ․ մ–ի գործողության հիմքում ընկած է հատկա– նիշի կոդի (անցքերի համակարգ ծակո– տաքարտի որոշակի սյունակում) ընկա– լումը և համապատասխան ընդունիչ գըր– պանիկ ուղարկելը։ էլեկտրամեխանիկա– կան Տ․ հ․ մ–ի արտադրողականությունը 1 /ւ–ում՝ 350–400, իսկ էլեկտրոնային Տ․ հ․ մ–ինը (նկ․)՝ մինչև 2000 ծակոտա– քարտ։
ՏԵՍԱԿԱՐԱՐ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ օդի, տես Օղի խոնավություն։
ՏԵՍԱԿԱՐԱՐ ԾԱՎԱԼ ն յ ու թ ի, մարմնի ծավալի (V) և զանգվածի (ա) հարաբերու– թյամբ որոշվող ֆիզիկ, մեծություն (v)․ համասեռ մարմնի համար v=V/m։ Տ․ ծ․ խտությանը (բ) հակադարձ մեծություն է՝ v=l/p։ Միավորների միջազգային հա– մակարգում Տ․ ծ–ի միավորը մ3/կգ–ն է։ Կիրառվել է նաև սմ3յգ միավորը։ 1 մ3յկգ~ = 103 սմ3/գ։
ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌ, մարմնի կշռի (P) և ծավալի (V) հարաբերությունը՝ y= =P/V։ Կարող է որոշվել նաև y=pg բա– նաձևով, որտեղ p-ն նյութի խտությունն է, g-ն՝ ազատ անկման արագացումը։ Ի տարբերություն խտության, Տ․ կ․ նյութի