ՏԵՎԵ&ՍԵ, Դ և ե ք ս ե, Դ և օ ձ ա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Խաֆիքի գավառակում։ Առաշին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 850 (100 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործու– թյամբ, պարտիզպանությամբ, անասնա– պահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գևորգ կամ Ս․ Կարա– պետ)՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՏԵՎՈ1ՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, երա– ժըշաության հնչյունների և նրանց միշև տեղի ունեցող դադարների հարաբե– րական տևողությունը։ Երաժշտության արտահայտչականության համար հնչյուն– ների տևողությունների տրամաբանված կազմակերպումը նույնքան առաշնային պայման է, որքան նրանց բարձրություն– ների նույնպիսի կազմակերպումը։ Տևո– ղությունների բազմազան հարաբերու– թյունները արտահայտվում են ռիթմում, չափակցվում մեւորի հիման վրա, գրավոր դրսևորվում նոտաների և դադարի նշան– ների միշոցով։ Միավոր է համարվում մեկ ամբողշ տևողությունը, մյուսները ստացվում են դրա բաժանումից և մասերի գումարումից։ Հիմնականը ամբողշի բա– ժանումն է զույգ մասերի՝ երկու կեսի, չորս քառորդի ևն։ Կիրառվում են նաև զույգ տևողությունների բաժանումը կենտ մասերի (տրիոլ, կվինտոլ ևն) և կենտ (գումարված) տևողությունների բաժանու– մը զույգ մասերի (դուոլ, կվարտոլ ևն)։ Հարաբերականորեն նշված տևողություն– ները երաժշտության կատարման ընթաց– քում իրենց Փաստական տևականությունը ստանում են ըստ կատարման ընտրված արագության (տես Տեմպ, նաև՝ Նուուս, Դադար, Նոտագրություն, Ամանակ, խա– զագրություն, Նոր հայկական ձայնագրու– թ]ուն)։ Ռ․ Աթայան
ՏԵՎՏՈՆԱԿԱՆ ՕՐԴԵՆ (լատ․ լրիվ ան– վանումը՝ Ordo domus Sanctae Mariae Teu- tonicorum), գերմ․ կաթոլիկական հոգևոր– ասպետական օրդեն, որը ստեղծվել է XII դ․ վերշին, Պաղեստինում, խաչակրաց արշավանքների ժամանակ, 1198-ին հաս– տատել է Ինոկենտիոս III պապը։ Ուներ հողային մեծ տիրույթներ Գերմանիայում և Հվ․ Եվրոպայում։ 1226-ին օրդենի մեծ մագիստր (գրոսմայստեր) Հերման ֆոն Զալցի և լեհ իշխան Կոնրադ Մազովեցկու միշև կնքված պայմանագրով Տ․ օ․ ստա– ցել է Ւ*ելմնո (Լեհաստան) մարզը և տե– ղափոխվել Արլ․ Եվրոպա, սկսել է պրուս– ների հպատակեցումը։ 1237-ին Տ․ օ–ին են միացել Սուսերակիրների օրդենի մնա– ցորդները։ Արլ․ Մերձբալթիկայում կազմ– վել է Տ․ о-ի ռազմաքաղ․ կազմակերպու– թյուն Լիվոնյան օրդենը։ Տ․ օ․ զավթել է պրուսների հողերը (1283), Արլ․ Պոմո– րիեն՝ Գդանսկով (1309), էստլանդիան (1346), ժեմայտիան (1382–98), Գոտ– լանդ կղզին (1398), Նոր Մարկան (1402)։ Մերձբալթիկայում ձևավորվել է Տ․ օ․ խոշոր ֆեոդ, պետությունը, որի տիրույթ– ները ձգվում էին Վիսլայից մինչև Նարվա՝ Փակելով Լեհաստանի, Լիտվայի, Ռուս, պետության ելքը դեպի Բալթիկ ծով։ Մեծ մագիստրի նստավայրն էր Մարիենբուր– գը (1309-ից, իսկ 1466-ից4 Քյոնիգսբերգը)։ Աշխարհագրական հարմար դիրքը հնա– րավորություն էր տալիս օրդենին վարելու լայն առևտուր, օրդենի շատ քաղաքներ Հանզայի անդամ էին։ Տ․ о-ի կողմից սպառնալիքը մերձեցրեց Լեհաստանին ու Լիտվային, ինչպես նաև ապահովեց մի շարք սլավոն, ժողովուրդների աջակցու– թյունը։ Գրյունվաչդի ճակատամարտ 1410-ում Տ․ օ․ վճռական պարտություն կրեց լեհ․, լիտվ․ և ռուս, զորքերից, օր– դենի էքսպանսիան կասեցվեց։ 1466-ի Տ որունի պայմանագրով Տ․ օ․ իրեն ճանա– չեց Լեհաստանի վասալ, ետ վերադարձրեց նրան Արլ․ Պոմորիեն։ 1525-ին մեծ մա– գիստր Ալբրեխտ Հոհենցոլերնը (Բրան– դենբուրգցին) Մերձբալթիկայում անցկաց– րեց եկեղեց․ հողերի բռնագրավում և դը– րանք դարձրեց աշխարհիկ դքսություն՝ Պրուսիա (վասալական կախման մեջ Լե– հաստանից)։ Մնացած տիրույթները (Գեր– մանիայի տարբեր շրշաններում) բռնա– գրավվեցին XIX դ․ սկզբին, իսկ 1809-ին օրդենը փակվեց։ 1834-ին Ավստրիայում վերականգնված օրդենը, ունենալով Փոք– րաթիվ անդամներ և չխաղալով էական քաղ․ դեր, շարունակում է գոյատևել ցայ– սօր։
ՏԵՎՏՈՆՆԵՐ (լատ․ Teutoni, Teutones), գերմ․ ցեղեր։ Մ․ թ․ ա․ II դ․ վերշին Ցուտ– լանդական թերակղզուց շարժվել են հվ․ և ներխուժել Գալիա։ Այնուհետև կիմբ– րիներին և գերմ․ այլ ցեղերի միացած, մտել են Հս․ Իտալիա։ Մ․ թ․ ա․ 102-ին նրանց գլխովին ջախջախել են հռոմ․ զոր– քերը։ Տ–ի՝ որպես ցեղերի, մասին հետա– գա աղբյուրներում տեղեկություններ չեն հանդիպում։ «Տ․» բառը երբեմն գործած– վել է իբրև գերմանացիների ընդհանուր անվանում։
ՏԵՎՐԻԿ, գետ Հայկական լեռնաշխար– հում, Եփրատի աշակողմյան վտակը։ Եր– կարությունը մոտ 123 կմ է։ Սկիզբ է առ– նում Հյուսիսային Հայկական Տավրոսի համակարգի Թեշեր լեռների հվ․ լանշե– րից (երկու օժանդակներով), հոսում լայն հովտով և Տեվրիկ բնակավայրից ցած թափվում Եփրատի մեշ։ Սնումը ձնաանձ– րևային է, հորդացումը՝ գարնանը։ Տ–ի հովտով է անցնում Սվազ–Երզնկա երկա– թուղագիծը։
ՏԵՎՐԻԿ, տես Դիվրիգ։
ՏԵՏԱՆՈՒՍ (< հուն․ x£tocvo£ – ցնցում, լարում), պրկանք, մկանի բնակա– նոն տևական կծկումը հաճախակի ներ– գործող գրգռիչների ազդեցությունից։ Եթե գրգռիչների միշև եղած ժամանակահատ– վածը այնպիսին է, որ յուրաքանչյուր հաշորդ գրգռիչ ազդում է մկանի կարճաց– ման փուլում, ապա առաշանում է հ ա ր թ կամ լրիվ Տ․։ Իսկ երբ գրգռիչների հա– ճախականությունն ավելի փոքր է, և յուրաքանչյուր հաշորդ գրգռիչ ներգոր– ծում է մկանի թուլացման Փուլում, ապա Տ․ ատամնավոր է կամ ո չ լրիվ։ Օրգանիզմում մկանային կծկումները միշտ ունեն Տ–ի բնույթ։
ՏԵՏԵՅԱՆ (Դեդեյան) Ժերար (ժիրայր) Շարլի (ծն․ 4․2․1942, Նանա), հայ բանա– սեր, պատմաբան։ 1962–66-ին ուսանել է Փարիզի էկոլ Նորմալ Սյուպերյորի, Սոր– բոնի (դասական լեզուներ և գրականու– թյուն) և Արևելյան լեզուների ազգային դպրոցի (հայերենը՝ Ֆր․ Ֆեյդիի ղեկավա– րությամբ) բարձրագույն ուսումն, հաս– տատություններում։ 1969-ից Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում դասավան– դում է ընդհանուր պատմություն (միջնա– դար)։ Գիտ․ ուսումնասիրությունները վե– րաբերում են միջնադարյան Հայաստա– նի, մասնավորապես հայ–բյուզ․ հարաբե– րությունների պատմությանը։ Ֆրանս, է թարգմանել և ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել Սմբատ Սպարապետի «Տարեգիրքը» (1980)։ Հեղինակակից է «Հայոց պատ– մություն» (1982, ֆրանսերեն) գրքի։ Բա– նիցս այցելել է Սովետական Հայաստան։ Երկ․ L’immigration armenienne en Cappa- doce au XI siecle, «Byzantion», t․ 45, 1975; Mleh le Grand, siratege de Lykandos, «Revue des fitudes armeniennes», t- 15, 1981․ Ս․ Հարությունյան
ՏԵՏԵՅԱՆ (Դեդեյան) Շառլ (Կարապետ) Տիգրանի (ծն․ 4․4․1910, Զմյուռնիա), հա– յազգի ֆրանս․ գրականագետ։ Ք․ Տետեյա– նի եղբայրը։ 1922-ից ապրում է Փարիզում։ Սովորել է Նյոյի Ս․ Ւոսչ կոլեջում, ապա ավարտել Սորբոնի համալսարանի գրկ–յան ֆակ–ը։ 1949-ից՝ նույն համալ– սարանի համեմատական գրկ–յան ամ– բիոնի վարիչ, 1979-ից՝ պատվավոր պրո– ֆեսոր։ Ֆրանս, ակադեմիայի լեզվական և գրական հարցերի միջազգային ընկերու– թյան պատասխանատու քարտուղար։ Տ–ի ուսումնասիրություններն ընդգրկում են լայն ժամանակաշրջան՝ անտիկ գրկ՜ից մինչև ժամանակակից գրկ․։ Տ․ առանձին ուսումնասիրություններ է նվիրել ժ․ Ռա– սինի, Ստենդալի, Վ․ Հյուգոյի, Ֆ․ Ռ․ Շա– աոբրիանի, Մադամ դը Լաֆայեթի, Ա․ Լա– մարթինի և այլոց ստեղծագործություն– ներին։ «Պատերազմ մարդկանց ցավի մեջ» (1971) աշխատությունում Տ․ անդրա– դարձել է Ֆ․ Վերֆելի «Մուսա լեռան քա– ռասուն օրը» վեպին և հայկ․ ցեղասպանու– թյանը։ Տ․ ֆրանս․ «Կլարտե» («Clarte») հանրագիտարանի գլխ․ խմբագիրն է։ Արժանացել է Ֆրանսիական ակադեմիա– յի Մեծ մրցանակին, ինչպես նաև «Ֆրան– սիական միտք» և «Ֆրանսիական ճառա– գայթ» մրցանակներին։ 1964-ին այցելել է Սովետական Հայաստան, դասախոսու– թյուններ կարդացել Երևանի համալսա– րանում։ Ս․ Հարությունյան
ՏԵՏԵՅԱՆ Քրիստիան (Ւաւչիկ) Տիգրանի (ծն․ 4․4․1910, Զմյուռնիա), հայազգի ֆրանսիական գրող։ Շ․Տետեյանի եղբայ– րը։ 1922-ից ապրում է Փարիզում։ Նախ– նական կրթությունն ստացել է Նյոյի Ս․ Խաչ կոլեջում, ապա ավարտել է Սորբոնի համալսարանի իրավագիտու– թյան և փիլ–յան ֆակ–ը։ Գրական ասպա– րեզ է իջել 1931-ին, «Սգավորված դիմա– կահանդես» վեպով։ Գրում է ֆրանս․ և հայերեն։ Լույս են տեսել Տ–ի «Կորած երաժշտությունը» (1942), «Բարձր ծով» (1943), «Զութակն ու խաչը» (1952, Ֆրան– սիս Զեյմս մրցանակ) վեպերը, «Աղոթք՝