մահվան հրեշտակին» (1947), «Իսպանա– կան օպերա» (1965), «Ներքին աշուն» (1973) պոեմները, «Ալեն Ֆուրնիե U գաղտ– նի իրականությունը» (2 հրտ․ 1967, ֆրանս․ ակադեմիայի մրցանակ), «Ներվալը՝ գի– շերային ուխտավորը» (1966) Էսսեները են։ «Տետեյաններ» (հ․ 1–2, 1972–82) ուսումնասիրության մեջ մանրամասնորեն ուսումնասիրել է Տետեյան գերդաստանի (աես Տետեյաններ) բոլոր նշանավոր գոր– ծիչների, ինչպես նաև այդ գերդաստանի հեա կապված նշանավոր ընտանիքների՝ Հայրապետյանների, Շեհրիմանյանների, Շահումյանների գործունեությունը, տվել Թոմարգայի (Փոքր Հայք) և Զմյուռնիայի պատմության նոր լուսաբանումներ։ Տ․ Վենետիկի Մխիթարյան միաբանության պատվավոր անդամ է։ Մ․ Հարությունյան
ՏԵՏԵՅԱՆՆԵՐ, Տետեյան եղբայր– ներ (Տիգրան Հարություն, Արամ Կա– րապետ, Հայկ Հակոբ, Մտեփան, Մար– գիս), զմյուռնիահայ տպարանատեր–հրա տարակիչներ, հասարակական–մշակութա– յին գործիչներ, խմբագիրներ, թարգմա– նիչներ։ Սովորել են Զմյուռնիայի Մեսրոպ– յան վարժարանում։ Տետեյան եղբայրների հայրը՝ Հովհաննես Կարապետի Տետեյա– նը (1795–1878), զբաղվել է Անատոլիա– յից Եվրոպա գյուղատնտեսական ապրանք– ների արտահանությամբ։ 1867-ին Փարի– զում կայացած բուսատեսակների համաշ– խարհային ցուցահանդեսում ներկայաց– րած 54 տեսակ մրգերի և պտուղների, ինչպես նաև վարդայուղի համար արժա– նացել է Մեծ ոսկյա մեդալին և այլ պար– գևների։ 1853-ին Տիգրան Հարությունը վաճառական հոր, ինչպես նաև հանգա– նակությամբ ձեռք բերված միջոցներով և եղբայրների աջակցությամբ հիմնադրել է տպարան «Տպ․ Տետեյան եղբարց» դրոշ– մատիպով, որը գործել է շուրշ 40 տարի։ Տպարանը մեծ դեր է կատարել արևմտա– հայ նոր ինքնուրույն և թարգմանական գրականության ավանդույթների ստեղծ– ման ու զարգացման գործում։ Այստեղ են տպագրվել <Արփի արարատյան>, <Ծա– ղքւկ> հանդեսները, ավելի քան 208 հա– տոր ինքնուրույն և թարգմանական գրա– կանություն, դասագրքեր, ձեռնարկներ, Ս․ Տեր–Դասպարյանի, Դ․ Չիլինգիրյանի, Մ․ Մամուրյանի, Գ․ Մսերյանի, Մ․ Նու– պարյանի, Մ․ Միրզայանի և այլոց, ինչ– պես նաև Տ–ի բազմաթիվ թարգմանություն– ներ անգլերենից և ֆրանսերենից, այդ գրքերից շատերը առաշին հայերեն թարգ– մանություններ են և մեծ դեր են կատարել հայ մշակույթի պատմության մեշ։ Տ–ի աշխատասիրությամբ է հրատարակվել «Օսմանյան պատմություն» աշխատությու– նը։ Նրանց տպարանում է լույս տեսել նաև հայատառ թուրք․ Նարեկը։ 1859-ին Արամ Կարապետ, Տիգրան Հարություն Տ–ի, Տ․ Սավալանյանի, Գ․ Կոստանյանի, Ս․ Վանանդեցու և այլոց նախաձեռնու– թյամբ հիմնադրվել է կրթական–մշակու– թային «Հաշտենից ընկերություն»-ը, 1860-ին՝ նրա օրգան «Միություն» («Հան– դես Հաշտենից»-ը), որն իր առշե նպա– տակ էր դրել հսկել ազգ․ վարժարանների գործունեությանը, օգնել որբ ու անտեր երեխաների ուսումնառությանը, ծավալել կրթա–լուսավորական գործունեություն։ 1861-ի նոյեմբերին Կալկաթայից վերա– դարձի ճանապարհին Մ․ Նալբանդյանը կանգ է առել Զմյուռնիայում, հանդիպում– ներ ունեցել զմյուռնիահայ մտավորակա– նության հետ, այցելել Տ–ի տպարանը, ծանոթացել «Հաշտենից ընկերության» գործունեության ու նրա ղեկավարների հետ, ներկա եղել Զմյուռնիայի «Վասպու– րական» թատրոնում բեմադրված ներկա– յացմանը։ Տետեյան Տիգրան Հարություն Հովհաննեսի (10․3․1832, Զմյուռնիա – 27․12․1868, Զմյուռնիա), հրատարակիչ, թարգմանիչ, լեզվաբան։ Աշակերտել է ժամանակի նշանավոր մանկավարժ Ա․ Փափազյանին։ Մովորել է նաև Տրիես– տի Մխիթարյան վարժարանում։ Տիրա– պեւոել է մի քանի օտար լեզուների։ Աշա– կերտական տարիներին զբաղվել է քար– տեզագրությամբ։ 1852-ին ձեռնարկել է նոր տպարանի հիմնադրմանը։ Այդ նպա– տակով նախապես օգտագործել է Մես– րոպյան դպրոցի տպագրական սարքերը, այնուհետև Եվրոպայից ձեռք է բերել տա– ռեր ձուլելու սարքավորում, մեքենաներ, զարդագրեր, զարդագծեր են։ Մայր տա– ռերը գնել է Փարիզից, Վիեննայից։ Եղ– բայրների աշակցությամբ հրատարակել է «Արվփ արարատյան» պարբերականը։ Գրել է բանաստեղծություններ, զբաղվել թարգմանական և հրատարակչական գոր– ծունեությամբ։ Տ․ Հ․ Տ–ի թարգմանու– թյամբ լույս է տեսել Ա․ Դյումայի, ժ․ Բ․ Մոլիերի, Ք․ Շմիդտի և այլոց երկերի թարգմանությունները։ Կազմել է «Այբբե– նարան» (1854) և «Ընթերցարան» (1864) աշխարհաբար ձեռնարկները։ Տ․ Հ․ Տ–ի գրչին է պատկանում նաև «Քերականու– թյուն հայերեն լեզվի» (1870) աշխատու– թյունը, որն աշխարհաբարով գրված գրա– բարի քերականություն է, որտեղ զուգա– հեռաբար տրվում է նաև արևմտահայերե– նի և թուրք–ի ձևաբանությունը։ Տետեյան Արամ Կարապետ Հովհան– նեսի (1822, Զմյուռնիա -25․2․1901, Զմյուռնիա), հրատարակիչ, թարգմանիչ, հրապարակագիր։ 1853-ից զբաղվել է գրա– կան–հրատարակչական աշխատանքով։ «Բարեկենդանի անցաժամեր» (1853) ուսումնասիրության մեջ Ա․ Կ․ Տ․ քննել է հայկ․ ժող․ հանելուկների և ռեբուսների ծագումն ու բնույթը, բառախաղերը, առած– ները։ Գրել է երգիծական բանաստեղծու– թյուններ («Թիվ մեկ ապրիլ», «Անվանա– կոչություն»)։ 1853-ին Ա․ Կ․ Տ–ի թարգմա– նությամբ, առաշաբանով և ծանոթագրու– թյուններով լույս է տեսել Ու․ Շեքսպիրի «Սխալների կատակերգություն»-ը (անա– վարտ), 1862-ին՝ «Վենետիկի վաճառակա– նը» պիեսը՝ Ու․ Շեքսպիրի ստեղծագործու– թյան համառոտ բնութագրով, 1866-ին՝ «Ռոմեո և Զուլիետ»-ը, 1879-ին՝ ժ․ Մո– լիերի «Տարտյուֆ»-ը են։ Մեփական գոր– ծերն («Ումպք զրասիրության», 1863) ունեն ուսուցողական բնույթ (հանելուկներ, ռեբուսներ, խորհուրդներ են)։ Հրատա– րակել է «Դիմակ» (1862, JSP 1–7) պարբե– րականը։ Տետեյան Հայկ Հակոբ Հովհան– նեսի (ծն․ թ․ անհտ․–1909), XIX դ․ թարգմանիչ, հրատարակիչ։ Թղթակցել է «Բուրաստան Ս․ Սահակյան» և «Ծաղիկ» հանդեսներին։ Հ․ Հ․ Տ–ի թարգմանությամբ (1854) լույս է տեսել «Երեսուն իրեք ծաղ– րաբանությունք Նասրեդդին խոշայի» (2 հրտ․ 1858) աշխատությունը, ապա «Հաս– կաքաղ աղշիկը» (1855) թատերախաղը, Վ․ Հյուգոյի «Անշելո» (1863) դրաման, է․ Սյուի «Փարիզի գաղտնիքները» (1863)։ Հորինել և նոտագրել է զինվորական «Օս– մանական քայլերգ»-ը («Մարշ Օսմանիե»)։ Թարգմանել և մամուլում հրատարակել է «Հազար ու մի գիշեր» հեքիաթների առա– շին մասերը։ Տետեյան Ստեփան Հով– հաննեսի (1823, Զմյուռնիա –2․10․1906, Զմյուռնիա), հասարակական գործիչ։ Ս․ Տ․ նպաստել է Տետեյան տպարանի գործունեությանը, զմյուռնիահայ գրող– ների ստեղծագործությունների տպագրու– թյանը։ Հայերեն է թարգմանել ժ․ ժ․ Ռու– սոյի գործերից։ Զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, եղել է Փարիզի և Լոնդոնի թուրք, դեսպանու– թյուններում թարգմանիչ, Զմյուռնիայի գավառական և քաղաքային ժողովների, տնտ․ և ուսումնական խորհուրդների ան– դամ, օժանդակել է Աղքատասհրտց ըն– կերությանը։ Տետեյան Սարգիս Հովհան– նեսի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Ս․ Տ․ օգնել է եղբայրներին «Արփի արարատյան»-ի խմբագրման և հրատարակության գոր– ծում։ Գրկ․ Նուպարյան Մ․, Տիգրան Հարու– թյուն Տեաեյան, «сԱրևելյան մամուլ», 1901, Jvft 1, 3–5։ Հակոբյան Մ․ Ն․, Ջմյուոնա– հայ պարբերական մամուլը (1839–1860 թթ․), Ե․, 1984։ ճինգոզյան Կ․ Հ․, Էշեր XIX դարի 50–60-ական թվականների Ջմյուոնա– հայ գրական շարժման պատմությունից, «ՊԲՀ», 1982, №2։ Dedeyan С hr․, Les Dedeyan, (v․ 1), Venise, 1972․ Խ․ Կարադեչյան
ՏԵՏՏԵՐԵՍԿՈՒ, Տատարեսկու (Tat- tarescu) Գեորգե (1818–1894), ռումին նկարիչ։ Սովորել է սրբանկարիչ Ն․ Թեոդորեսկուի մոտ և Հռոմի Ս․ Ղուկաս ակադեմիայում (1845–51)։ Բուխարեստի գեղեցիկ արվեստների դպրոցի հիմնա– դիրներից Է, պրոֆեսորներից (1864–91) և դիրեկտորը (1891–94)։ Գործերից են՝ Ն․ Բելչեսկուի (1851), Գ․ Մագերուի (1851), Մ․ Կրեցուլեսկուի (1852), ինք– նանկար (1875) դիմանկարները, ինչ– պես և «Լեռնական» և «Լեռնականուհի» (երկուսն Էլ՝ 1868), «Դիմբովիցա», «Դիմ– բովիչոարա քարանձավը» կոմպոզիցիա– ները (1886, բոլորը ՌՍՀ արվեստի թան– գարան, Բուխարեստ)։ Տ–ի «Ռումինիայի զարթոնքը» այլաբանական նկարը նվիր– ված է 1848-ի հեղափոխությանը։
ՏԵՏՐՍ․․․, տետր ․․․ (< հուն, тетрад– չորս, չորրորդ, քառորդ), բարդ բառերի մաս, որը համապատասխանում է քառա– մասնիկին (օրինակ, տետրաէթիլ, աեա– րող)։
ՏԵՏՐԱԳՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ (< հուն․ xexpaYcovov – քառանկյուն), ք ա ռ ա ն– կյու նային համակարգ, միշին կարգի բյուրեղագիտական համակարգ, բնութագրվում է չորրորդ կարգի մեկ պարզ կամ ինվերսիոն առանցքով (4 կամ 4)։ Տ․ հ–ին են պատկանում համաչա– փության 7 տեսակ (տետրագոնա–բուր– գային –4, տետրագոնա–երկբուրգային 4 , երկտետրւսգոնա–բուրգային –4m,