Հրատարակել է «Երեանի հայտարարություններ» թերթը։ Տեր-Գրիգորյանը գրել է ֆարսեր, վոդևիլնեը, դրամաներ, որոնք ժամանակին ներկայացվել են Երևանում, Թիֆլիսում և այլուր․ միայն «Խեչոյի թուզը» (1882) վոդեիլը խաղացվել է 500 անգամ։ Այդ պիեսներում պատկերվել են նահանգական քաղաքի (Երեանի) կյանքն ու կենցաղը, ծաղրվել են ձևամոլությունը, տգիտությունը, կեղծ հայրենասիրությունը։ Առավել հայտնի են «Զրկանքի զոհ» (1886) և «Բարեգործության դիմակի տակ» (1895) դրամաները, որոնցում քննադատված են սոցիալ․ անհավասարությունը, բուրժուական կեղծ բարերարությունը են։ Տեր-Գրիգորյանի պիեսները հայ կենցաղային թատերագրության բնորոշ նմուշներ են։
ՏԵՐ–ԳՐԻԳՈՐՅԱՆ Միքայել Մովսեսի (1827, Թիֆլիս–1868, Թիֆլիս), հայ դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադառնալով Թիֆլիս՝ զբաղվել է բժշկությամբ, եղել Կովկասյան բժշկական ընկերության իսկական անդամ, հիմնադրել է աղջիկների դպրոց, ընտրվել Ներսիսյան դպրոցի հոգաբարձու, մասնակցել հայ թատրոնի հիմնադրմանը։ Դրել է 10 պիես (մեծամասամբ՝ անտիպ), որոնցում պատկերել է Թիֆլիսի հայկական միջավայրի ցածր խավերի կյանքն ու կենցաղը, բարոյական արժեքների վերացումը բուրժ․ իրականության մեջ, քաղքենի ընտանիքների բարքերը, նրանց սնանկացումը։ Առաջին՝ «Դալալ Ղաղո» պիեսը բեմադրվել է 1863-ին, Դ․ Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր» է կատակերգության հետ միաժամանակ։ Տեր-Գրիգորյանի բոլոր պիեսները («Պեպոյի տկճուրը», «Վույ քի իմ վեչիր», «Հարս ու կեսուր», «Ո՞վ է մեղավոր», «էշը կդատե, ձին կուտե», «Նինոյի նշնվիլը», «Խոտորնակին խոտորնակ») խաղացվել են հայաշատ վայրերում, իսկ երկուսը՝ նաև տպագրվել («էս էլ քի մոցիքլութին․․․», 1866, «Պառվներուն խրատ», 1879)։ Ներկայացումներում հանդես են եկել նշանավոր դերասաններ Գ․ Չմշկյանը, Մ․ Ամրիկյանը և այլք։ Տ–Գ–ի ստեղծագործությունները նպաստել են հայ կենցաղային դրամայի ու կատակերգության զարգացմանը։ Գրկ․ Թերզիբաշյան Վ․, Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 2, Ե․, 1964։ ՏԵՐ–ԳՐԻԳՈՐՅԱՆ, Հովհաննիսյանց, Ոսկան (1820, Երեան –1910, Երեան), հայ բանասեր–աշուղագետ։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, որտեղ և հետագայում դասավանդել է։ Հրատարակել է հայ պատմագիրների երկեր։ Հավաքել, ուսումնասիրել և «Նոր քնար Հայաստանի» խորագրով, առանձին պրակներով 1855–59-ին լույս է ընծայել Ազբար–Ադամի, Շիրինի, Նիրանու, Մեյադի և այլոց ստեղծագործությունները։ Շ․ Գրիգորյան ՏԵՐ–ԳՐԻԳՈՐՅԱՆ Ջալալ Հովհաննեսի [21․4․1866, գ․ Մաղավուզ (ԼՂԻՄ–ի Մարտակերտի շրջանում)–31․8․1940, գ․ Մաղավուզ], հայ սովետական մանկավարժ, թարգմանիչ, ՀՄԱՀ աշխատանքի հերոս (1931)։ Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում, Թիֆլիսի ուսուցչական ինստի-ում։ Որպես ուսուցիչ և տեսուչ աշխատել է Ախալքալաքում, Ստավրոպոլում, 1922-ից՝ Զալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), Դիլիջանում։ Եղել է 1890- ական թթ․ Թիֆլիսի գրական–հասարակական կյանքի ակտիվ մասնակիցներից, մոտ հարաբերություններ պահպանել Ղ․ Աղայանի, Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Դ․ Դեմիրճյանի և ուրիշների հետ։ Աշխատակցել է «Մշակ», «Նոր–Դար», «Տարազ», «Մուրճ» և այլ պարբերականների (Սալլյումյան և այլ ծածկանուններով), հրատարակել է վիպակներ, ակնարկներ, զանազան բնույթի հոդվածներ։ Մասնակցել է Վերնա տան, Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության աշխատանքներին։ Թարգմանել է Մ․ Գորկու, Ն․ Դոգոլի, Շեքսպիրի գործերից, Ա․ Ի․ Սումբատով–Ցուժինի «Դավաճանություն», Պշի բիշեսկ ու «Ձյուն» պիեսները։ Տ․ Դ–ի գրչին է պատկանում «Պեստալոցցի» մենագրությունը։ Աշխատանքի հերոսի կոչման է արժանացել լուսավորության բնագավառում երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար։ Բ․Հովակիմյան։ ՏԵՐ–ԳՐԻԳՈՐՅԱՆ Վեհիկ Ջալալի [29․4 (11․5)․ 1902, Ախալքալաք –9․3․1965, Երևան], հայ սովետական նկարիչ։ Ավարտել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիան (1930), աշակերտել Ե․ Թադեոսյանին ՝ե Ե․ Լանսերեին։ Աշխատել է դիմանկարի («Ինքնանկար», 1945, «Սայաթ–Նովա», 1962, Բայրոնի դիմանկարը, 1965), նատյուրմորտի («Նատյուրմորտ», 1944), թեմատիկ պատկերի («Կովկասյան պար», 1945, բոլորը՝ Հայաստանի պետ․ պատկերասրահ) ասպարեզում։ Նրա գործերում ցայտուն կերպով արտահայտվել է նկարչուհու նրբազգաց գեղարվեստական ձեամտածողությունը։ Հաստ քսվածքով գույների (հիմնականում՝ շագանակագույն) զուսպ համադրությունները, ռոմանտիկ շունչը նրա աշխատանքներում պահպանել են հին վարպետների նկար– չության որոշ առանձնահատկություններ։ Դասավանդել է (գծանկար) Երեանի պոլիտեխնիկական ինստ–ում (1945–60)։ 1935-ից մասնակցել է Թիֆլիսում, Երևանում, Մոսկվայում կազմակերպված հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ 1965-ին Երևանում բացվել է նրա ետմահու անհատական ցուցահանդեսը։ Պ․ Գրիգորյան ՏԵՐ–ԳՈՒԼԱՆՅԱՆ Մերուժան Մարգսի (ծն․ 29․11․1948, գ․ Գոման, ՎՍՍՀ Ախալքալաքի շրջանում), հայ սովետական արձակագիր։ ՍՄԿԿ անդամ 1978-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակ–ի ժուռնալիստիկայի բաժի– նը (1973)։ 1984-ից «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալն է։ Տեր-Գրիգորյանի «Սաղամո լիճը» (1978, ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակ, 1978), «Տղամարդկանց երկիր» (1982,ռուս․), «Մնացող հողն ու գնացող մարդիկ» (1983) ժողովածուներում ամփոՓված պատմվածքների, Էսսեների ու փաստագրական վիպակների քննության հիմնական առարկան ժամանակակից մարդն է, նրա հոգեբանական–բարոյական կողմնորոշվածությունը համընդհանուր ուրբանիզացիայի պայմաններում, Հայաստանի ներկան ու անցյալը, երիտասարդության աշխատանքային սխրանքը։ «Արարատյան երկիր» (1980, Jsfe 11, «Գարուն») էսսեի համար Տեր-Գրիգորյան արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի (1980)։ ՏԵՐ–ԴԱՎԹՅԱՆ Գևորգ Զաքարի [25․8 (6․9)․1850, Թիֆլիս –13․11․1934, Թիֆլիս], հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1925)։ Ռեալիստական ուղղության հայ խոշորագույն կատակերգակ դերասաններից։ Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1872-ից՝ Թիֆլիսում։ Հենց առաջին դերով (Սարուխան, Հ․ Գուրգենբեկյանի «Հազար թումնանոց կաբա») աչքի է ընկել իբրև կատակերգակ դերասան։ Տ․ իր սուր դիտողականությամբ և ներքին զգացողությամբ, բնատուր տաղանդով կարողացել է ստեղծել հետաքրքիր ու անմոռաց կերպարներ, որոնց մասին հոդվածներով բազմիցս հանդես են եկել Գ․ Սունդուկյանը, Գ․ Չմշկյանը, Ա․ Մանդինյանը, Շիրվանզադեն, Հ․ Թումանյանը և ուրիշներ։ 1880-ական թվականներից Տ–Դ․ իր ղեկավարած տարբեր խմբերով և առանձին հրավերներով հանդես է եկել Բաքվում, Գանձակում, Բաթումում, Երևանում և այլուր։ Նրա խաղացանկը հարուստ էր հայ, ռուս, եվրոպ․ դրամատուրգիայի կերպարների լավագույն անձնավորումներով՝ Փարսիդ, Գիժ Մոզի, Իսայի, Սարգիս (Սունդուկյանի «Քանդած օջախ», «Խաթաբալա», «էլի մեկ զոհ»), Թաթոս (Նար–Դոսի «Սպանված աղավնի»), Դոբչինսկի (Դոգոլի «Ռեիզոր»), Մոլչալին (Գրիբոյեդովի «խելքից պատուհաս»), Շպրիխ (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Շմագա (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Ծաղրածու, Գերեզմանափոր (Շեքսպիրի «Լիր արքա», «Համլետ»), Օրգոն, Սկապեն (Մոլիերի «Տարտյուֆ», «Սկապենի արարքները») են։ Տ–Գ–ի դերասանական ստեղծագործության գլուխգործոցը գեղարվեստական բարձր մակարդակով կերտած Գիքոյի դերն էր (Սունդուկյանի «Պեպո»), որը միշտ եղել է նրա խաղացանկում (1876–1930)։ Գիքոյի դերակատարումը շատ բարձր է գնահատել իտալ․ նշանավոր դերասան է․ Ռոսսին, 1890-ին՝ Թիֆլիսում նրա պատվին տրված «Պեպո» ներկայացման ժամանակ։ Նույն դերակատարումով նա հրավիրվել է մասնակցելու Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ․) բացմանը։ բ․*Հովակիմյան ՏԵՐ–ԴԱՎԹՅԱՆ Հմայակ Թադեոսի [1901, գ․ Վերին Խոտանան (այժմ՝ ՀՍՍՀ Ղափանի շրջանում)–1937], կարմիր բանակի բրիգադային կոմիսար (1936)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1920-ից։ Ավարտել է Երեանի ռազմաքաղ․ դպրոցը (1923), Լենինգրադի Ն․ Գ․ Տոլմաչովի անվ․ (1938-ից՝ Վ․ Ի․ Լենինի անվ․, Մոսկվայում) ռազմաքաղ․ ակադեմիան (1928)։