Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տերիտորիալի վերաբերյալ պետությունների միջև հարաբերությունների իրավական հիմքերը պատմականորեն եղել են տարբեր։ Ստրկատիրական հասարակարգոմ Տերիտորիալի ձեռքբերման օրինական ճանապարհ է համարվել ուրիշի Տերիտորիալի զավթումն ու նրա բնակչության ստրկացումը։ Ֆեոդ, հասարակարգում Տ․ համարվել է գույք, իսկ նրա նկատմամբ իրավունքը՝ ընչական իրավունք։

Տերիտորիալի ձեռքբերումը գնմամբ, փոխանակությամբ, նվիրատվությամբ, ժառանգմամբ, ամուսնություններ ձևակերպելիս որպես օժիտ փոխանցելու եղանակով համարվել է օրինական։

Բուրժ․ հասարակարգում ժողովրդի մինչ այդ մասնատված մասերը համախմբվում են մի ազգ․ ամբողջության մեշ, Տերիտորիալները միավորվում են ազգաբնակչության ազգ․ ընդհանրության հիման վրա։ Այդ՝նընթացքում բուրժ․ պետությունը պետ․ սահմանները համապատասխանեցնում է ազգ․ Տերիտորիալի սահմաններին։ Բուրժ․ դասակարգը Տերիտորիալի նկատմամբ հաստատում է պետության հանրային–իրային իրավունքը։ Հետագայում ստեղծվում է Տերիտորիալի դասական ըմբռնում՝ կառուցված հանրային–իրավական իմպերիումի (սուվերենություն) հիմքի վրա։ Պետությունն անկարող է անմիջականորեն, առանց քաղաքացիների, գերիշխանություն դրսևորել Տերիտորիալի նկատմամբ։ Որպեսզի Տ․ մեկ պետության տիրապետությունից․ անցնի մեկ այլ պետության, անհրաժեշտ է նաև բնակչության համաձայնությունը։ Պատմականորեն առաջադիմական այդ ըմբռնումը նպաստել է Տերիտորիալի պետ․ սեփականության սկզբունքը ազգ․ սեփականության սկզբունքով փոխարինելուն։ Թեև բուրժ․ իրավունքում Տ․ չի ճանաչվում որպես գույք, սակայն բուրժ․ պետությունները շարունակում են այն դիտել որպես պետության սեփականության օբյեկտ, դարձնել ամեն տեսակ գործարքների առարկա։ Այդ պրակտիկայի հիման վրա XX դ․ սկզբին բուրժ․ տեսաբանները միջազգային իրավունքում ըգտում են իմպերիումի գաղափարը զուգակցել դոմինիումի (սեփականություն) գաղափարի հետ։ Այս դեպքում Տ․ դիտվում է «պետության միջազգային սեփականության» օբյեկտ։ Տերիտորիալի բաժանումը ներպետականի (իշխանության սահման) և միջազգայինի (սեփականություն) գործնականում արդարացնում է զավթողական գաղութային պատերազմներն ու անեքսիաները։ Տերիտորիալի որպես ընչական իրավունքի օբյեկտի ընդունումը, ժողովուրդների ազգ․ սուվերենության արհամարհումը հնարավորություն է տալիս Տերիտորիալի ձեռքբերման «իրավական» միջոցները հիմնավորել հռոմ․ իրավունքի ըմբռնումներով։ Ըստ այդ ըմբռնումների, Տերիտորիալի ձեռքբերման օրինական ձևեր են՝ նվաճումնեիը («դեբելացիա»), վաղեմությունը, զիջումը, առուծախը, նախնական օկուպացումը ևն։ Իմ– պերիալիզմի դարաշրջանին հատուկ դրսևորումներից է Տերիտորիալի զավթումը, պայքարը աշխարհի բաժանման ու վերաբաժանման համար (տես Առաջին համաշխարհային պատերազմ 1914–18, Երկրորդ համաշխարհային պատերազմ 1939–45, Նեոգաղութատիրություն)։

Միջազգային իրավունքի բուրժ․ ըմբռնումը Տերիտորիալի նկատմամբ գերիշխանության, դրա հետ կապված Տերիտորիալի Փովւոիւության իրավական հիմքերի մասին չունի միասնական տեսակետ։ Բացակայում է անգամ Տերիտորիալի հաստատված սահմանումը։ Սակայն բոլոր դեպքերում, Տ․ դիտելով որպես սեփականության օբյեկտ, իշխանության կամ պետության իրավասությունների սահման, բուրժ․ իրավագետները ոտնահարում են ժողովուրդների և ազգերի գերիշխանությունը։ Դա համապատասխանում է իմպերիալիզմի դարաշրջանի բուրժ․ պետությունների գործունեությանը։ Տերիտորիալ սահմանատումների դեպքում ամենուր արհամարհվել է ժողովուրդների կամքը, գործադրվել է չքողարկված բռնությունը, կամայականությունը։ Թույլ և փոքր պետությունների ազգ․ շահերը անտեսվել են հօգուտ իմպերիալիզմի նվաճողական քաղաքականության։ ժողովուրդների և պետությունների տերիտորիալ իրավունքները իմպերիալիստական պետությունների դիվանագիտական խաղում դարձել են խաղալիք։

ժամանակակից միջազգային իրավունքում տերիտորիալ վեճերի կարգավորման հիմքերը արմատապես Փովոխվել են։ Այդ պրոցեսում վճռական դեր է խաղացել աշխարհում առաջին սոցիալիստ, պետության պրակտիկան։ Վ․ Ի․ Լենինն է մշակել և գործնականում կիրառել պետությունների Տերիտորիալի սահմանազատման նոր սկզբունքը։ Ազգերի ինքնորոշման մասին լենինյան ուսմունքը, պետությունների սահմանների հաստատման կարգի նկատմամբ վերաբերմունքը, անեքսիաների սահմանման նրա ըմբռնումը դրվել են սովետական պետության արտաքին քաղաքական գործունեության հիմքում։ Լենինը տերիտորիալ փոփոխություններն անմիջականորեն կապել է ազգերի ինքորոշման իրավունքի հետ։ Այդ սկզբունքի խախտումը հանգեցնում է ինքնորոշան սկզբունքի խախտմանը կամ անեքսիայի։

Միջազգային իրավունքի ժամանակակից նորմերի համաձայն, օրինական են և իրավաբանորեն հիմնավորված Տերիտորիալի այն փոփոխությունները, որոնք առաջանում են օտարերկրյա գերիշխանությունը ազգա–յին–ազատագր․ պայքարով թոթաՓելու ճանապարհով, ազգի մասնատված հատվածները հայրենիքի սահմանների մեջ միավորելու, այս կամ այն ազգի շահերից ելնելով պետության Տերիտորիալի որևէ հատվածը կամավոր զիջելու միջոցով։

Տերիտորիալի ժամանակակից ըմբռնումը բխում է այն տեսակետից, որ պետությունն իշխում է տվյալ Տերիտորիալում և տիրում է այդ Տ․ այդտեղ բնակվող բնակչության կամքով։ Տերիտորիալի փոփոխություն թույլատրում է միայն նրա ժողովրդի կամքով ու ցանկությամբ։ Ար դի միջազգային իրավունքն ու ՄԱԿ–ի կանոնադրությունը թույլատրում են այդպիսի փոփոխություններ կատարել պետությունների փոխադարձ համաձայնությամբ կամ միջազգային հեղինակավոր մարմինների որոշմամբ, եթե այդ որոշումը բխում է միջազգային հանրաճանաչ նորմերից (օրինակ, Պոտսդամի կոնֆերանս 1945, Փարիզի հաշտության կոնֆերանս 1947)։ ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն պետությունները տերիտորիալ վեճերը պարտավոր են կարգավորել խաղաղ ճանապարհով, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաև արդարացիությունն ապահովելու միջոցով։ Արդի միջազգային իրավունքը մերժում է ուրիշի Տ–ի յուրացումն անկախ ձեռքբերման վաղեմությունից։

Միջազգային պրակտիկայում տերիտորիաների փոփոխության տարածված եղանակ է զիջումը (cessio), որը կատարվում է պետությունների միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Այդպիսի պայմանա– գիր կարող է կնքվել հաշտության պայմանագրերի կամ պատերազմների հետևանքով։ Ըստ որում, տարբերում են կամավոր և հարկադիր զիջումներ։ Եթե Տերիտորիալի զիջումը պետության ագրեսիայի հետևանք է և կատարվել է հարկադրաբար, անկախ իրավաբանորեն ձևակերպվելուց, պետք է դիտվի հակաօրինական։

Միջազգային իրավունքի նորմերով ազգ․ Տերիտորիալի սահմանները կարելի է որոշել ազգ․ խմբի տարածման սահմանով՝ էթնիկական սկզբունքով, որն առավել ճիշտ է համապատասխանում ժողովրդի կամարտահայտությանը։ Գործնականում այս սկզբունքը կիրառելիս շահագրգռված կառավարությունները առաջադրում են որոշակի խոչընդոտներ։ Այսպես, ազգաբնակչության ազգ․ պատկանելությունը որոշում են ոչ թե լեզվով կամ ազգին հատուկ այլ հատկանիշներով, այլ կրոնով, կամ իրական պատկերը նենգափոխելու համար էթնիկական հավաք Տերիտորիալներին միացնում են այլ հողեր (այլ ազգ․ մեծամասնությամբ), դրանով իսկ խախտելով գոյություն ունեցող էթնիկական համամասնությունը, կամ մարդահամար կատարելիս էթնիկական խմբի մեջ են ներառում օկուպացիոն բանակը, կառավարական պաշտոնյաներին ևն, ինչպես նաև կազմակերպելով հիմնական բնակչության բռնի արտագաղթ։ Հայտնի են դեպքեր, երբ պետությունը գավթած Տ․ իր ձեռքում պահելու նպատակով ֆիզիկական բնաջնջման է ենթարկել այդ տերիտորիայի ազգ․ խմբին, այդպես վարվեցին Թուրքիայի կառավարողները Արևմտյան Հայաստանում (տես Հայկական կոտորածներ 1895–/896, Մեծ եղեռն), գերմ․ ֆաշիստները՝ սլավոնական երկրներում, Իսրայելը՝ Պաղեստինում ևն։ Միջազգային իրավունքում այդ գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն և չեն առաջացնում Տերիտորիալի ձեռքբերման իրավունք։

Յու․ Բարսեղով

Տերետորիալ Ջրեր, տերիտորիալ ծով, պետության ցամաքային կամ կղզիական տերիտորիային հարող և այդ տերիտորիայի բաղկացուցիչ մասը կազմող ծովային գոտի։ Տերետորիալ Ջրերի իրավական ռեժիմն առաջին անգամ ընդունվել է տերիտորիալ ծովի և հարող գոտու մասին ՄԱԿ–ի ժնևյան առաջին կոնֆերանսում (1958)։ ՄԱԿ–ի երրորդ կոնֆերանսում c (1982) ընդունված կոնվենցիայի համաձայն,Տերետորիալ Ջրերում (ինչպես նաև դրանց վրայի օդային տարածությունում, ծովի հատակում ու դրա ընդերքում) պետությունն իրականացնում է իր գերիշխանությունը՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը։