դիկտատուրայի հետ, իսկ երբ ռազմաճա– կատներում ձեռք բերած հաղթանակնե– րով վերացավ այդ վտանգը, նրանք (նաև՝ միջակ գյուղացիությունը) հանդես եկան յակոբինյան վարչակարգի դեմ։ Միաժա– մանակ, յակոբինյանների քաղաքականու– թյան հակասականությունները (մաքսի– մումի հաստատումը ոչ միայն սննդամթեր– քի, այլև՝ բանվորների աշխատավարձի վրա, հակաբանվորական Լը Շաւցեչքւեի օրենքի պահպանումը ևն) առաջացրին նաև հեղափոխ․ կառավարության հենա– րանի քաղաքային ու գյուղական չքավո– րության մի մասի դժգոհությունը։ Մ․ Ռո– բեացիեռի կառավարության դեմ դավա– դրությունը ղեկավարող ժ․ Ֆուշեն, ժ․ Լ․ Տալյենը, Պ․ Բարրասը համախմբեցին յակոբինյանների կողմից ջախջախված դանտոնականներին ու էբերականներին, ապահովեցին <ճւսհճի> աջակցությունը, կապեր հաստատեցին ժիրոնդիաոների հետ, ներգրավվեցին նաև ժ․ Կոլլո դ^ր– բուան, ժ․ Բիյո–Վարենը (այսպես կոչված ձախ տերմիդորականները), Հասարակա– կան փրկության կոմիտեի անդամների մի մասը։ Հակահեղափոխական այդ խմբա– վորման մեջ ղեկավար դերը պատկանում էր նոր, հեղափոխության ընթացքում հա– րըստացած բուրժուազիային՝ աջ տեր մ ի՜ ղորականներին։ Տերմիդորի 9-ին Կոնվեն– տի նիստում դավադիրները տապալեցին Լ․ Սեն–ժյուստի ելույթը, որը փորձում էր բացահայտել պատրաստվող հակահեղա– փոխ․ խռովությունը, և որոշում անցկացրին հեղափոխ․ կառավարության ղեկավար– ների ձերբակալման մասին։ Դավադիր– ների դեմ ելան զինված սանկ յ աչառները։ Մակայն ուժերի գերակշռությունը տերմի– դորականների կողմն էր, իսկ ռոբես– պիեռականները ցուցաբերեցին աններե– լի անվճռականություն։ Մեծամասնություն ունենալով Կոնվենտում՝ տերմիդորական– ները Ռոբեսպիեռին ու նրա համախոհնե– րին հայտարարեցին օրենքից դուրս, ձեր– բակալեցին և տերմիդորի 10-ի առավոտ– յան, առանց դատի, գիլյոտինի ենթարկե– ցին։ Տ․ հ․, որը քողարկված էր <հեղափո– խություն բռնապետության դեմ» լոզուն– գով, ոչնչացրեց յակոբինյան դիկտատու– րայի դեմոկրատական սոցիալ․ նվաճում– ները, վերացրեց մաքսիմումը, ջախջախեց Յակոբինյան ակումբը և արյունալի հա– լածանքներ սկսեց յակոբինյանների ու նրանց կողմնակիցների դեմ։ Տ․ հ–ով ավարտվեց Ֆրանսիական Սեծ հեղափո– խությանը։ Գ․Քի չիմջյան
ՏԵՐՄԻՆ (< լատ․ terminus – սահման, եզր), եզր, 1․ բառ կամ բառակապակցու– թյուն, որ արտահայտում է գիտության, տեխնիկայի, մշակույթի, հասարակական կյանքի որևէ բնագավառի մեկ հասկացու– թյուն։ Կատարելատիպ Տ․ իմաստով եզ– րավորված է, այսինքն՝ մենիմաստ է (ոչ բազմիմաստ) և տվյալ հասկացությունն արտահայտում է ճշգրտորեն, որոշակի կերպով, առանց ոճազգացմունքային տար– րի (թթվածին, ողնուղեղ, ձևույթ)։ Որևէ լեզվի Տ–ները նրա բառապաշարի մի մասն են, ենթարկվում են այդ լեզվի բառակազ– մական ու քերականական կանոններին։ Միաժամանակ՝ տերմինային ամեն մի համակարգ կապված է զարգացող գիտու– թյան, մշակույթի և հասարակական կյան– քի տվյալ բնագավառի հասկացություննե– րի համակարգի հետ․ օրինակ, թոքաբորբ բժշկական Տ․ մտնում է հայոց լեզվի բա– ռապաշարի կազմի մեջ և միաժամանակ բժշկության մեջ հիվանդություններից մե– կի անվանումն է։ Տ–ների և սովորական բառերի միջև անջրպետ չկա․ սովորական բառը կարող է իմաստով եզրավորվել, դառնալ Տ․» և՝ ընդհակառակը։ Այսպես, ջուր սովորական բառը քիմիայում Տ․ է և նշանակում է H20։ Որևէ բնագավառի Տ․ իր հերթին կարող է գործածվել իբրև սովորական բառ, օրինակ, ուղեղ, մոլե– կուլ։ Տարբեր լեզուներում գիտատեխնի– կական առաջադիմությանը համընթաց ստեղծվում են նոր Տ–ներ․ այդ երևույթը կոչվում է տերմինաշինություն (եզրաշի– նություն)։ Հայերեն Տ–ներ սկսել են ստեղծ– վել Y դարից, երբ սկզբնավորվեց օտար բոլոր բառերն ու բառակապակցություն– ները հայերեն համարժեքով արտահայ– տելու ավանդույթը։ Նոր Տ–ները կազմվում են հայերենի բառակազմական օրենքնե– րով՝ բառաբարդումով (բազմամարտ, կի– սահաղորդիչ) և ածանցումով (լցոն, իջույթ), այլև հին, «մեռած» բառերին նոր իմաստ հաղորդելով (հաստոց, խոտան), բարբառային բառերի իմաստային եզրա– վոր մամբ (աղաթթու, արաժան), նոր բա– ռակապակցություններ կազմելով (գեր– նոր աստղեր, տեսակարար ջերմունակու– թյուն)․ կատարվում են նաև Տ–ների փո– խառություններ (լագեր, նեյտրոն)։ 2․ Սիլլոգիստիկայում և ավանդական տրամաբանության մեջ Տ․ սիչչոգիզմի եզ– րակացության և նախադրյալների սուբ– յեկտն ու պրեդիկատն է։ Եզրակացության սուբյեկտը կոչվում է փոքր Տ․, պրեդիկա– տը՝ մեծ Տ․, իսկ նախադրյալների ընդհա– նուր Տ․՝ միջին Տ․։ Գրկ․ Ա ղ ա յ ա ն է․, Տերմինագիտություն, Ե․, 1978։ Տերմինաբանական Ա ուղղագրական տեղեկատու, Ե․, 1978։ Իշխանյան Ռ․, Ակնարկ հայերենի տերմինաշինության, Ե․, 1981։ Ռ․ Իշխանյան
ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, լեզվի տերմինաշինությունը նորմավորող, տեր– մինների կազմության, Փոխառության ըն– թացքը կանոնավորող գիտ․ մարմին։ Ազգ․ լեզուների տերմինաշինության աշխա– տանքները գլխավորելու նպատակով ՄՄՀՄ միութենական և ինքնավար հան– րապետություններում 1920–30-ական թթ․ ստեղծվել են տերմինաբանական հանձ– նաժողովներ (խորհուրդներ, կոմիտեներ)։ Իր գործունեությամբ դրանցից ամենա– բեղմնավորն ու ճանաչվածը 1933-ից առ այսօր ՍՍՀՄ ԳԱ կազմում գործող տեխնի– կական Տ․ կ․ է։ ՀՍՍՀ–ում 1920-ական թթ․ տերմինաշինությունը ղեկավարվել է լուս– ժողկոմատի կողմից։ 1933-ին վերջինիս կազմում ստեղծվել է տերմինաբանական խորհուրդ, հետագայում՝ Տ․ կ․, որը 1955-ից գործում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր։ Տ․ կ–ի կազմը (նախագահ, տե– ղակալ, գիտքարտուղար, անդամներ) հաստատում է Մինիստրների խորհուր– դը։ Նրա կազմի մեջ մտնում են լեզվաբան– ներ, տարբեր գիտություններ ներկայաց– նող գիտնականներ։ Ըստ իր կանոնադրա– կան իրավունքի՝ «Տ․ կ․ հայոց լեզվի գոր– ծող նորմաներին և սկզբունքներին հա– մապատասխան քննարկում և լուծում է հայերենի ուղղագրության, կետադրու– թյան, նոր տերմինների և ուղղախոսու– թյան վիճելի հարցերը, ընտրություն է կատարում մասնագիտական և տերմինա– բանական բառարաններում և առհասա– րակ լեզվում գոյություն ունեցող զուգա– հեռ տերմինների ու բառերի միջև, քննար– կում այդ առթիվ եղած անհատական ու կոլեկտիվ առաջարկները և ընդունում համապատասխան որոշում․․․» (-«Տերմի– նաբանական և ուղղագրական տեղեկա– տու», Ե․, 1978, էջ 222)։ Տ․ կ․ կոորդինաց– նում, ամփոփում է մինիստրությունների և ԳԱ–ի կազմում գործող ճյուղային (մաթ․, լեզվաբանական, բժշկ․, գիտատեխ․ ևն) տերմինաբանական հանձնաժողովների աշխատանքը։ Տ․ կ–ի որոշումները պար– տադիր են ՄՄՀՄ–ում հայերեն գրող և հրատարակող բոլոր անձանց, հիմնարկ– ների ու հաստատությունների համար։ Տ․ կ–ի որոշումները պարբերաբար հրա– տարակվում են մամուլում և առանձին ուղեցույց տեղեկատուներում։ Գրկ․ Ղա զար յան Ս․, Ուղեցույց տերմի– նաբանական կոմիտեի որոշումների, Ե․, 1945։ Բարսեղյան Հ․, Տերմինաբանական ուղեցույց, Ե․, 1964։ Տերմինաբանական և ուղ– ղագրական տեղեկատու, Ե․, 1978։ Իշխան– յան Ռ․, Ակնարկ հայերենի տերմինաշինու– թյան, Ե․, 1981։ Հ․ Բարսեղյան
ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, եզրաբա– նություն, 1․ գիտության, տեխնիկա– յի, մշակույթի ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներին վերաբերող գի– տական տերմինների (եզրերի) ամբողջու– թյուն, 2․ որևէ առանձին բնագավառի տեր– մինների համակարգ, 3․ բառագիտու– թյան բաժին, որ զբաղվում է լեզվի տեր– մինների համակարգի ուսումնասիրու– թյամբ։ Ցուրաքանչյուր մասնագիտությա– նը հատուկ հասկացություններն արտա– հայտվում են համապատասխան տերմին– ներով, որոնք տվյալ մասնագիտության հասկացությունների համակարգի և տըվ– յալ լեզվի բառային կազմի բաղկացուցիչ մասն են։ Տարբեր լեզուների Տ․ գոյանում է տարբեր աղբյուրներից, եվրոպական լեզուներում Տ–յան գլխավոր աղբյուրը եղել են հուն, և լատ․ տերմինացված բա– ռեր ու բառակապակցություններ, Մերձա– վոր Արևելքի լքի շարք լեզուներում՝արաբ, բառեր։ Այդ լեզուների Տ–յան մի մասը կազմվել է ազգ․ լեզվամիջոցներով։ Մի շարք լեզուների, այդ թվում՝ հայոց լեզվի, Տ․ սկզբից ևեթ ունեցել է առավելապես ազգ․ բնույթ։ Հայերենի այժմյան Տ․ բաղ– կացած է երեք շերտից՝ զուտ ազգային (ծանրաչափ, արբանյակ), փոխառյալ (պոզիտրոն, նուկլոն), խառը (սպեկտրա– գիր, էլեկտրագիր)։ Տեղեկատվության նը– պատակով հրատարակվում են տերմինա– բանական բառարաններ՝ նվիրված այս կամ այն բնագավառին։ Հայերեն հրատա– րակվել են բժշկ․, բուսաբան․, գրականա– գիտ․, մաթ․, տնտեսագիտ․, ռազմ․, մարզ․, պոլիտեխ․ և այլ բնագավառների տերմի– նաբանական բառարաններ։ Տվյալ լեզվի այս կամ այն բնագավառի Տ–յան կանոնա– վորումը կատարվում է գիտ․ մեկ հասկա– ցությանը մեկ բառ (կամ բառակապակ–