Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/681

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տականի հայոց թեմի առաշնորդ, նախա– ձեռնել է Թավրիզում <Առավոա> հայերեն շաբաթաթերթի (1909–12 թթ․) հրատա– րակումը, Պարսկաստանի տարբեր վայ– րերից հայթայթել և էջմիածնի մատենա– դարանին է ուղարկել հայկ․ հին ձեռա– գրեր։ 1909-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1910–12-ին խմբագրել է «Թավրիզի հայ– տարարություններ» թերթը։ 1914-ից մինչե կյանքի վերջը եղել է Շամախու հայոց թե– մի առաջնորդ։ Զբաղվել է Հայաստանում աղանդավորական շարժումների պատմու– թյան հարցերով [«Թոնդրակեցիք մեր օրե– րում» (գերմ․), 1896]։ Սակայն Թոնդրակ– յան շարժումը նա բնութագրել է ոչ թե որպես դասակարգային պայքար, այլ սոսկ մտավոր առաջադիմ․ երևույթ կրոն, հարցերի շուրջ։ Երվանդ Տեր–Սինասյանի հետ հայտնաբերել և գերմ․ է թարգմանել Ս․ Իրենիոսի (Երանոս) «Ցոյցք առաքե– լական քարոզության» երկը, որի մասին մինչ այդ սոսկ հիշատակություն կար Եվ– սեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատ– մության» մեջ, իսկ բնագիրը կորած էր համարվում [լույս է տեսել Լայպցիգում (1907)՝ գերմ․ և հայերեն զուգադիր տեքստով, պրոֆ․ Ա․ Հառնակի վերջա– բանով և ծանոթագրություններով]։ Տ–Մ–ի և Ե․ Տեր–Մինասյանի ջանքերով Լայպցի– գում լույս է տեսել (1908) նաև Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն բնագիրը՝ գերմ․ և հայերեն առաջաբանով։ 1910-ին Լայպցիգում հրատարակվել են Տ–Մ–ի հայտնաբերած Ս․ Իրենիոսի «Ընդ– դեմ հերձվածոց» ճառի IV և V գրքերը (հայ․), գերմ․ առաջաբանով։ «Արարատ» ամսագրում տպագրել է հայագիտ․ հոդ– վածներ։ Տ–Մ․ անձնական կապեր է ունե– ցել գերմ․ հայագետներ Հ․ Գեչցերի, Ա․ Հառնակի և ուրիշների հետ։ Երկ․ Հովհան Մանդակունի և Հովհան Մայ– րագոմեցի, Վաղ–պաա, 1913։ Հայոց եկեղեց– վո պատմություն, մաս 1, Վաղ–պաա, 1908։ Նյութեր հայ մելիքության մասին, պրակ 1–2, Վաղ–պատ, 1913 – 14։ Պավղիկյանք Բյու– գանդական կայսրության մեջ և մերձավոր հերձվածային երևույթներ Հայաստանի մեշ, Երուսաղեմ, 1938։ Գրկ․ Տ և ր–Մ ի ն ա ս յ ա ն Ե․, Կարապետ Եպիսկոպոս Տեր–Մկրտչյան, Մ․, 1911։ Step– han S․, Karapet Episkopos Ter-Mkrtschjan (1866-1915), Halle, 1983․ Ա․ Մուշեղյան

ՏԵՐՅԱՆ Աբրահամ Հակոբի [ծն․ 19․4․ 1942, Յաֆա (այժմ՝ Թել Ավիվի շրջա– գծում)], բանասեր, հայագետ։ Աստվածա– բանական գիտ․ դ–ր (1970), պրոֆ․ (1984)։ 1979-ից էնդրիուս համալսարանի միջ– կտակարանային և վաղ քրիստ․ գրկ–յան, 1984-ից՝ նաև Չիկագոյի համալսարանի հայագիտության պրոֆ․։ Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են Փիլոն Ալեքսանդրացու ժառանգությանը։ Տ․ հրատարակել է նրա «Ցաղագս բան ունել և անասուն կենդանեացդ» (1981, անգլ․ թարգմանությամբ, նույնը՝ ֆրանս․) գործը, որը գիտ․ հասարակայ– նությանը ծանոթ է միայն հունաբան դպրոցի հայերեն թարգմանությամբ։ Տ․ քննել է Փիլոն Ալեքսանդրացու նաև «Այնոցիկ որ յելսն է խնդրոց և լուծմանց» աշխատությունը, կատարել նրա գործերի քննական մեկնությունը, անդրադարձել հունաբան դպրոցի ժամանակաշրջանին, Վ․ Տերյան գործունեության ոլորտին, թարգմանու– թյան լեզվի ու ոճի հարցերին ևն։ Տ․ ամե– րիկյան մի շարք գիտ․ ընկերությունների անդամ է։ 1982-ին զեկուցումով հանդես է եկել Երևանի միջազգային հայերենագի– տական գիտաժողովում խ․ Կարադեչյան

ՏԵՐՅԱՆ (Տեր–Գրիգորյան) Վահան Սու– քիասի [28․1(9․2)․1885, գ․ Գանձա (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում)– 7․1․1920, Օրենբուրգ], հայ բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ։ Ծնվել է գյուղական քահանայի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ծնըն– դավայրի ծխական դպրոցում, սովորել է նաև Ախալքալաքի քաղաքային դպրո– ցում։ 1897–99-ին հաճախել է Թիֆլիսի գիմնազիան՝ մասնակցելով այնտեղ կազ– մակերպվող գրական–հասարակական մի– ջոցառումներին։ 1899-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի 3-րդ դասարանը։ Այստեղ ուսանելու շրջանում Տ․ խորացել է հատկապես հումանիտար գիտությունների և լեզուների ուսումնա– սիրման մեջ, ծանոթացել հայ, ռուս և հա– մաշխարհային գրկ–յան դասական ար– ժեքներին։ Ռուս, առաջին հեղափոխու– թյան նախապատրաստման և վերելքի տարիներին ակտիվորեն մասնակցել է ուսանողական հուզումներին ու ցույցե– րին, հաղորդակից դարձել գիտ․ սոցիա– լիզմի գաղափարներին։ Սկիզբ առած դե– մոկրատ․ հեղափոխությամբ ոգևորված՝ 1905–06-ին Տ․ եկել է Անդրկովկաս, շըր– ջել Շիրակի գյուղերը, զբաղվել պրոպա– գանդիստական աշխատանքով։ ճեմարա– նում նա մտերմացել է հեղափոխականո– րեն տրամադրված սովորողների մի խմբի հետ (Ա․ Մյասնիկյան, Պ․ Մակինցյան, Ց․ իյանզադյան, Օ․ Օհանջանյան)։ Այս– տեղ էլ սկսվել են Տ–ի գրական առաջին փորձերը, որոնց մի մասը լույս է տեսել իր իսկ խմբագրած «Հույս» աշակերտա– կան ձեռագիր ամսագրում։ 1906-ին ավարտելով ճեմարանը՝ Տ․ ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակ–ը։ Նույն թվականից նրա բանաստեղծություններն սկսել են երևալ մամուլի էջերում։ 1908-ին Թիֆլիսում լույս է տեսել Տ–ի առաջին բա– նաստեղծական ժողովածուն՝ «Մթնշաղի անուրջներ»-ը, որով նա միանգամից դար– ձավ հայ գրկ–յան ականավոր դեմքերից մեկը։ Պ․ Մակինցյանի, Ա․ Ծատուրյանի, Կ․ Միքայելյանի հետ 1910– 12-ին Մոսկ– վայում Տ․ հրատարակել է «Գարուն» գրա– կան–գեղարվեստական ալմանախը (միայն երեք հատոր), իսկ 1912-ին հիմնադրել «Պանթեոն» հրատարակչական ընկերու– թյունը, որը և նույն տարում լույս է ընծա– յել նրա «Բանաստեղծություններ»^ առա– ջին հատորը։ Բացի վերամշակված «Մթըն– շաղի անուրջներ»-ից այն պարունակում է նաև «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ» շարքերը։ 1913-ին, Մոսկվայի համալսարանի լրիվ դասընթացը չավարտած, Տ․ ընդունվել է Պետերբուրգի համալսարանի արևելա– գիտ․ ֆակ–ը, որտեղ Ն․ Մառի ղեկավարու– թյամբ խորացել է հայագիտության, արաբ–ի, պարսկ–ի, վրաց–ի ուսումնասիր– ման մեջ։ Այդ շրջանում (1915–16) Տ․ ակտիվորեն մասնակցել է հայ գրկ․ Ռու– սաստանում պրոպագանդելու գործին՝ Վ․ Բրյուսովի կազմած «Հայաստանի պոե– զիան» և, մանավանդ, Մ Գորկու խմբա– գրած «Հայ գրականության ժողովածու» գրքերն ստեղծելու աշխատանքին, ռուս, է թարգմանել հայ գրկ–յան մի շարք եր– կեր (Գ․ Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվան– զադեի «Չար ոգի»-ն)։ Տ․ անվերապահորեն է ընդունել Հոկ– տեմբերյան հեղավւոխությունը։ 1917-ին մտել է բոլշևիկյան կուսակցության շար– քերը, ընտրվել Համառուս․ կենտգործկո– մի անդամ և աշխատանքի անցել Ազգու– թյունների ժող․ կոմիսարիատում՝ վա– րելով հայկ․ գործերի բաժինը։ 1917-ի վերջին նա սովետական կառավարությա– նը զեկուցագիր է ներկայացրել Թուր– քահայաստանի մասին։ Այդ խնդրով մի քանի անգամ հանդիպել ու զրուցել է Վ․ Ի․ Լենինի հետ, իսկ 1918-ի սկզբին մասնակցել է Բրեստ–Լիտովսկի հաշտու– թյան բանակցություններին՝ որպես հայկ․ գործերի խորհրդական։ Տ․ գրել է մի շարք հրապարակախոսական հոդվածներ («Նա– մակներ հայ գյուղացիներին և բանվոր– ներին», «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացի– ներին» ևն), թարգմանել է Վ․ Ի․ Լենինի «Պետություն և հեղափոխություն», «Կարլ Մարքս» աշխատությունները։ 1919-ի աշ– նանը սաստկացող հիվանդության (թո– քախտ) պատճառով, ինչպես նաև Արտա– քին գործերի ժողկոմատի կարևոր հանձ– նարարությամբ Տ․ մեկնել է Միջին Ասիա։ Սակայն ուղևորության դժվարին պայման– ներն ավելի են քայքայել նրա առողջու– թյունը, և նա ճանապարհին վախճանվել է։ Տ–ի գրական ժառանգությունը կազմում է ավելի քան 400 բանաստեղծություն, շուրջ երեք տասնյակ գրական–քննադա– տական և հրապարակախոսական հոդ– ված, մի քանի հարյուր նամակ (զգալի մասը գրված է ռուս․)։ Տ․ թարգմանել է նաև Շ․ Ռուսթավելու «Ընձենավոր»-ի նա– խերգանքը, Վ․ Բրյուսովի, Հ․ Հայնեի, Պ․ Վեռլենի, է․ Վերհառնի, Ֆ․ Սոլոգուբի, Ա․ Ծերեթելու բանաստեղծություններից, Շ․ Բոդլերի արձակ պոեմները, Օ․ Ուայլդի «Մալոմե» դրաման, Ա․ Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» վիպակը և այլ գործեր։ Տ–ի ստեղծագործությունը նոր էջ բացեց հայ պոեզիայի պատմության մեջ։ Տ․ առաջին արեելահայ բանաստեղծն էր, որը հետևողականորեն կիրառեց և կա– տարելության հասցրեց բանաստեղծ, շարքերի (ցիկլերի) սկզբունքը։ Բացի «Բանաստեղծություններ»-^ առաջին հա– տորի մեջ մտած շարքերից, նա գրել է նաև «Փշե պսակ», «Երկիր Նաիրի», «Կատ– վի դրախտ», «Իմ բալիկին» և այլ շարքեր,