Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/682

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թեև դրանք չի հասցրել ավարտել։ Տ–ի երկերի տարբեր հրատարակությունների կազմողներ ստեղծել են նաև այլ շարքեր («Ոսկե շղթա», «Վերշին դաշնակ», «Հոկ– տեմբերյան երգեր» ևն)։ Բանաստեղծու– թյունների մի մեծ խումբ էլ (սևագիր և անավարտ) մնացել է շարքերից դուրս։ Տ․ ասպարեզ բերեց վաո ինքնատիպու– թյամբ օժտված քնարական հերոսի՝ մեծ քաղաքի միջավայրում ապրող և տառա– պող մարդուն, որի հոգևոր կենսագրու– թյունը, խոհերի ու զգացմունքների աշ– խարհը շատ կողմերով նորություն էին հայ պոեզիայի պատմության մեջ։ Մինչև վերջ մնալով «մաքուր քնարերգության»՝ արտաքին աշխարհը անհատի հուզական վերապրումների միջոցով ներկայացնելու ոլորտում, նա մեծապես ընդլայնեց բա– նաստեղծ․ պատկերի շրջանակները։ Նրա քնարական հերոսի բարդ և հաճախ հա– կասական ապրումների մեջ արտահայտ– վեցին XX դ․ սկզբի հասարակական մեծ հեղաբեկումները, խորհող անհատի բարձր մղումներն ու երազանքները, հոգեկան տվայտանքն ու որոնումները, ոգևորու– թյան և հուսախաբության պահերը։ Տ․ իր ստեղծագործ, ուղին սկսել էր հասարա– կական ակտիվությամբ տոգորված, «մութ բռնության դեմ» մարտնչող և զոհվող հե– րոսների փառաբանությամբ («Փշե պսակ»), թեև իր առաջին տպագիր ժողո– վածուի մեջ («Մթնշաղի անուրջներ») նա բացահայտել էր գերազանցապես մենու– թյան ձգտող և «մոռացումի անձավում» մի պահ պատսպարվել ցանկացող, բայց առանձնության մեջ էլ անվերջ տառապող անհատի ապրումները, որոնք ի վերջո պայմանավորված էին հեղափոխության տեղատվության և սկիզբ առնող ռեակցիա– յի ճնշիչ մթնոլորտով։ «Գիշեր և հուշեր» շարքում քնարական հերոսն ավելի է հա– մակվում կյանքի ողբերգական հակա– սությունների, իդեալի անհասանելիու– թյան գիտակցությամբ («Չգիտեմ կյանքը ինձ ու՞ր է տանում․– Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ»)։ Աակայն և" այս, և՝ մանավանդ «Ոսկի հեքիաթ» շարքում մը– ռայլ ու լուսավոր տրամադրությունները, «ուրախալի թախծի կամ թախծալի բերկ– րանքի» մոտիվները հանդես են գալիս միահյուսված։ Հեռավոր, անմարմին իդեա– լի կողքին երևան են գալիս նաև իրա– կան կյանքի պատկերներ, և քնարական հերոսն իր երագած ցնորք–հեքիաթի իրա– կանացումը փորձում է տեսնել առօրյա աշխարհում («Գարնան քաղաքում», «Կա– րուսել», «Առավոտ» ևն)։ Իսկ «Բանաս– տեղծություններ»^ առաջին հատորը եզ– րափակող «Արևածագ», «Վերադարձ» եր– գերում Տ․, ասես, վերադառնում է «Փշե պսակ»-ի մոտիվներին, բայց շատ ավելի բարձր գեղարվեստ․և հասարակական հիմ– քի վրա։ Դուրս գալով «մենության խավար զնդանից», քնարական հերոսը ոչ միայն ողջունում է կյանքի «հեքիաթային առօր– յան», հանձնվում է «աղմկահյուս կյան– քի խենթ բոցին», այլև ուզում է դառնալ նոր կյանքի և նրա հաղթանակի հա– մար պայքարի կոչող մունետիկ («Զինե– լու նորից գնդերը ցրիվ․․․ Եվ բորբոքելու զայրույթ ու կռիվ․․․»)։ Ազատագրական մոտալուտ վերելքի հավատով ներշնչված այս երգերը նախապատրաստեցին Հոկ– տեմբերյան հեղափոխությունից հետո գրած (մեծ մասամբ անավարտ մնացած) բանաստեղծությունները։ Դրանց մեջ բա– նաստեղծը՝ «ցնծուն ու խենթ, որպես մրրկահավ», ողջունում է «կարմի՜ր, ար– յունաբորբ ազատության դրոշ»-ը, կոչ է անում իրականացնել «մշտաշող երկրնե– րի» երազանքը։ Տ–ի պոեզիայում նոր մեկնաբանությամբ ներկայացվեցին նաև պոեզիայի «ավան– դական» թեմաները՝ սեր, բնություն, մտո– րումներ աշխարհի և կյանքի մասին ։․Աիրո զգացումը Տ–ի պոեզիայում անաղարտ է ու ողջախոհ, զերծ է մարմնական մոտիվ– ներից կամ կենցաղային մանրամասնե– րից։ Այս առումով առանձնանում են«Կաա– վի դրախտ» շարքի բանաստեղծություն– ները։ Շատ նորություններ բերեց նաև Տ–ի հայրենասիրական քնարերգությունը։ Դեռևս ստեղծագործության առաջին շըր– ջանում երգած «հայրենական տան» և նրա կորստյան մոտիվները ժամանակի ընթացքում խորացան ու կոնկրետացան, վերածվեցին հայրենասիրական հզոր եր– գի, որի ամենաբարձր աստիճանը «Երկիր Նաիրի» շարքն է։ Այստեղ որոշակիորեն արտացոլվել են պատերազմի շրջանում հայ ժողովրդի ապրած մղձավանջը և բա– նաստեղծի հոգեկան տառապանքը։ Տ․ բանաստեղծական ձևերի և արտա– հայտչական միջոցների մեծ նորարար է։ Բացառիկ կատարելության հասցնելով հայկ․ վանկային ոտանավորի տեսակնե– րը՝ նա միաժամանակ ազգային տաղա– չափության մեջ սկիզբ դրեց վանկաշեշ– տային համակարգի զարգացմանը։ Վեր– ջին շրջանի գործերում նա դիմել է նաև համաշեշտ (տոնիկական) ոտանավորի ձևերին։ Բազմազան են նրա կիրառած բանաստեղծական տան կառուցման և հանգավորման տեսակները, որոնց մեջ կան նաև ոտանավորի ավանդական ձևեր (սոնետ, տրիոլետ, գազել)։ Տ–ի պոեզիա– յում մեծապես ուժեղացավ բանաստեղ– ծական հնչյունաբանության նշանակու– թյունը՝ ինչպես բաղաձայն և ձայնավոր հնչյունների կուտակման (բաղաձայնույթ և առձայնույթ), հարուստ հանգերի կի– րառման, այնպես էլ լեզվի բացառիկ սա– հունության ու ներդաշնակության շնոր– հիվ։ ճշգրիտ հանգերի կողքին նա սկսեց օգտվել նաև մոտավոր (ասոնանսային) հանգերից, ցույց տալու] հայոց լեզվի «հանգային ռեսուրսների» մեծացման ուղին։ Տ–ի լեզոէն իր հղկվածությամբ, մաքրությամբ և հարստությամբ արևելա– հայ գրական լեզվի ամենաբարձր ու կա– տարյալ դրսևորումներից Է։ Տ–ի ստեղծագործական մեթոդի հարցը XX դ․ սկզբի հայ գրկ–յան ամենաբարդ խնդիրներից Է, որը միանշանակ լուծում չի գտել։ Ախալ են եղել Տ–ին «ուղղավւառ սիմվոլիստ» հռչակելու փորձերը, հայ բանաստեղծը հեռու էր ինչպես սիմվոլիզ– մի եսակենտրոն փիլիսոփայությունից, այնպես էլ պոեզիայի մոգական, կրոնա– միստիկ․ ըմբռնումներից, նրա իմաստը գիտակցաբար մթագնելու, խորհրդավոր դարձնելու ձգտումից։ Աակայն միակող– մանի և հակապատմ․ է նաև Տ–ին սիմվո– լիզմից բացարձակորեն հեռացնելու մի– տումը։ Իբրև բանաստեղծ ձևավորվելով սիմվոլիզմի և նեոռոմանտիկ․ այլ հոսանք– ների լայն տարածման պայմաններում, Տ․ որոշակիորեն կրել է դրանց ազդեցու– թյունը։ Տ–ի գեղարվեստ, մեթոդը ձևավոր– վեց սիմվոլիզմի և ռոմանտիզմի միաձուլ– ման ուղիով։ Աակայն Տ–ի գեղագիտ․ ծրագիրը շատ ավելի բազմազան էր ու հարուստ, նա ձգտում էր ժող․ խոր հիմքեր ունեցող «իս– կական արվեստի անծայրածիր լայնու– թյան», ըստ Էության՝ ռեալիստ, համա– դրական արվեստի։ Այդ են վկայում նրա գրական–քննադատական ելույթները և հատկապես 1914-ին կարդացած «Հայ գրականության գալիք օրը» զեկուցումը։ Մերժելով ինչպես գավառական սահմա– նափակությունը և նեղմտությունը, այն– պես էլ ապազգայնացած հայ մտավորա– կանության ըմբռնումները գրկ–յան մա– սին, Տ․ կոչ էր անում «․․․ձուլել մեր կյան– քը համամարդկային կյանքի հոսանքին, պահպանելով մեր հոգեկան առանձնա– հատուկ գծերն ու գույները» (Երկ․ ժող․, հ․ 3, 1975, Էջ 77)։ Տ․ ռուս, կողմնորոշման հետևողական պաշտպան Էր՝ ինչպես հա– սարակական–քաղ․ հարցերում, որտեղ նա կապում էր իր «․․․լավագույն հույսերը ռուս առաջավոր դեմոկրատիայի հույսե– րի և բաղձանքները նրա բաղձանքների հետ․․․», այնպես էլ գեղարվեստի բնագա– վառում, որտեղ նա վճռական նշանակու– թյուն էր տալիս, «․․․ռուսական պարզ ու պայծառ գրականության ազդեցությանը» (նույն տեղում, Էջ 92–93)։ Տ–ի ստեղծագործությունը խոր և ան– ջնջելի հետք թողեց հայ պոեզիայի հե– տագա ողջ զարգացման մեջ, դարձավ նրա առաջընթացի հզոր գործոններից մեկը։ Երևանում կա Տ–ի անվ․ դպրոց, փողոց, Գանձայում՝ տուն–թանգարան և դպրոց։ Երկ․ Երկ․ ժող․, խմբ․ և առաջաբանը Պ․ Մա– կինցյանի, հ․ 1–4, ԿՊ–Ե․, 1923–25։ Բանաս– տեղծություններ, Լիակտ․ ժող․, խմբ․ Ա․ Իսա– հակյանի, Ե․, 1940։ Երկ․ ժող․, հ․ 1–4, կազմ, և խմբ․ Վ․ Պարտիզունի, հ․ 1–4, Ե․, 1972– 1979։ Բանաստեղծություններ, Լիակտ․ ժող․, խմբ․ Է․ Ջրբաշյանի, Ե․, 1985։ Стихотворе– ния, сост․ и примечания С․ Сариняна и Н․ Терян, Л․, 1980․ Գրկ․ Տերտերյան Ա․, Վահան Տեր– յան․ ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը, [Թ․], 1910։ Հակոբյան Ս․, Վահան Տերյան, Բեռլին, 1923։ Ալիխանյան Ս․, Վահան Տերյանի պետական գործունեությու– նը, Ե․, 1956։ Ս ու ք ի ա ս յ ա ն Ս․, Էշեր Վահան Տերյանի կյանքից, Ե․, 1959։ Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում, Ե․, 1964։ Պարտիզունի Վ․, Վահան Տեր– յան, Ստեղծագործությունը, Ե․, 1968։ Նույ– նի,․ Տերյանի կենսապատումը, Ե․, 1984։ Մակինցյան Պ․, Դիմագծեր, Ե․, 1980։ Ջրբաշյան Է․, Չորս գագաթ (Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց), Ե․, 1982։ Գրիգորյան Կ․, Վահան Տերյան (Կյան– քը և ստեղծագործությունը), Ե․, 1983։ է․ Ջրբաշյան

ՏԵՐՅԱՆԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ, ստեղծվել է 1957-ին, հայրական տանը (գ․ Գանձա, ՎԱԱՀ Բոգդանովկայի շրջանում), որտեղ Վ․ Տերյանն անց է կացրել մանկությունը և ամառային արձակուրդները՝ Թիֆլի– սում, Մոսկվայում և Պետերբուրգում ուսանելիս (1897–1917)։ Այստեղ հյուր–