ընկալվել են Հ․ Թումանյանը (1901), Ա․ Իսահակյանը (1905)։ Ներքին կահա– վորանքով հանդերձ վերականգնված ւոանը կից 1973-ին կառուցվել է ցուցա– սրահ, որտեղ ներկայացված փաստա– թղթերը, ձեռագրերն ու լուսանկարները պատկերում են Վ․ Տերյանի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Այստեղ կա– րելի է տեսնել նաև բանաստեղծի երկերի հայերեն, ռուս, և այլ լեզուներով հրատա– րակություններ, տերյանագիտական ուսումնասիրություններ, նրա տեքստե– րով գրված երաժշտության նոտաներ են։ Վ․ Տերյանի ւռուն–թանգարանը Գանձայում Թանգարանի բակում կանգնեցված է Վ․ Տերյանի կիսանդրին։ Տ․ տ–թ–ի հա– մալիրի մեջ է մտնում Ս․ Կարապետ եկե– ղեցին, որ 1852-ին կառուցել է Վ․ Տերյանի պապը՝ տեր Գրիգորը։ Ամեն տարի Գան– ձայում անցկացվում են պոեզիայի տեր– յանական օրեր։ Վ․ Թանգամյան ՏԵՐ–ՆԵՐՍ ԵՍՏԱՆ Սիրարփի Միհրանի (ծն․ 5․9․1896, Կ․ Պոլիս), հայ բյուզանդա– գետ, արվեստաբան, հայագետ։ ՀՍՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ (1966)։ Ավարտել է Կ․ Պոլսի էսայան վարժարա– նը, ապա՝ անգլ․ Հայ–սքուլը (բարձրա– գույն դպրոց)։ 1917–19-ին սովորել է ժնևի համալսարանի գրկ․ բաժնում։ 1919-ին տեղափոխվել է Փարիզ, Սորբո– նում աշակերտել բյուզանդագետներ Շ․ Գիլին, Գ․ Միլեյին, ռոմանական և գոթական արվեստների պատմաբան Հ․ Ֆոսիյոնին։ 1922-ին Փարիզի Բարձրա– գույն ուսումնասիրությունների դպրոցում դարձել է Գ․ Միլեյի ասիստենտը։ 1930– 1931-ին եղել է ԱՄՆ–ի Մասսաչոաեթս նահանգի Ուելեսլիի քոլեջի արվեստի պատմության դասախոս, 1937–47-ին նույն քոլեջի արվեստի բաժնի և Ֆարնսվորթ թանգարանի տնօրեն։ 1946-ին Հարվար– դի համալսարանի Գումբարտոն Օկս գի– տահետազոտական հաստատությունում արժանացել է բյուզ․ արվեստի պրոֆեսո– րի կոչման, 1963-ից՝ վաստ․ պրոֆեսոր։ Լույս է ընծայել «Բարեղամի և Հովասափի վեպի նկարազարդումը» (1938, ֆրանս․) բյուզանդագիտ․ ուսումնասիրությունը, <XII, XIII, XIV դդ․ հայկական նկարա– զարդ ձեռագրերը Վենետիկի Մխիթար– յան հայրերի գրադարանում» երկը (տեքստը՝ 1936, ալբոմ՝ 1937, ֆրանս․), «Հայաստանը Ա Բյուգանդական կայսրու– թյունը» (1945, անգլ․)։ Հրատարակել է նաև «Չեսթեր Բիթի գրադարան, հայկա– կան ձեռագրերի ցուցակ՝ հայ արվեստի պատմության ներածականով» (1958), «Աղթամար, Ս․ Ւսսչ եկեղեցի» (1965), «Հայկական ձեռագրերը Ֆրիր արվեստի պատկերասրահում» (1963), «Հայկական ձեռագրերը Ուոլտերսի Արվեստի պատ– կերասրահում» (1973, բոլորը անգլ․) ձե– Ս․ Մ․ Տեր–Ներսեսյան ռագրագիա․ արվեստաբան, աշխատու– թյունները։ Գիտնականի «Բյուզանդագի– տական և հայկական ուսումնասիրություն– ներ» երկհատոր ժողովածուի մեջ (1973) ամփոփված են նրա վաթսունից ավելի մեծարժեք հոդվածները անգլ․ և ֆրանս․։ Բազմամյա ուսումնասիրությունների արդյունք է Տ–Ն–ի «Հայկական արվեստ» (1977, ֆրանս․) կոթողային աշխատությու– նը։ Տ–Ն․ Ֆրանսիայի Արձանագրություն– ների ու գեղարվեստական գրականության ակադեմիայի, Ֆրանսիայի Հնագետների ազգ․ միության, Բրիտանական ակադե– միայի թղթ․ անդամ է։ Արժանացել է բազ– մաթիվ մրցանակների և պարգևների, այդ թվում՝ Անգլիայի հնագետների միության ոսկե շքանշանին (1960), Ֆրանսիայի Ար– ձանագրությունների ու գեղարվեստական գրականության ակադեմիայի Շլյումբեր– Ժեի անվ․ (1963), ՀՍՍՀ ԳԱ Անանիա Շի– րակացու անվ․ (1981) մրցանակներին։ Զեկուցումներով հանդես է եկել միջազգա– յին գիտաժողովներում, այդ թվում՝ արևե– լագետների Մոսկվայի կոնգրեսում (1960) և պատմաբանների սովետա–ֆրանս․ գի– տաժողովում (Երևան, 1969)։ Երկ․ Հայ արվեստը միջնադարում, Ե․, 1975։ L’art byzantin art europeen, Athenes, 1964; The Armenians, L․, 1969; L’ illustration des Psautiers Grecs du Moyen Age, v․ 2, P․, 1970․ Գրկ․ Ջաքարյան Լ․, Սիրարփի Տեր– Ներսեսյան, «ՊԲՀ*․ 1976, № 4։ Ազար– յ ա ն Լ․, ՍիրարՓի Տեր–Ներսեսյան, «ԼՀԳ», 1977, JS6 9։ Stanojevich A․ J․, Sirarpi Der-Nersessian, L․, 1981․ Լ․ Չուգասզյան ՏԵՐ–Ն ԵՐ ՍԻՍ ՏԱՆ Ներսես (Արտաշես– Ատեվւան) Բաբկենի (ծն․ 16․11․1920, Բեռ– լին), հայագետ, հրապարակագիր, ման– կավարժ։ Վենետիկի Մխիթարյան միա– բանության անդամ (1940-ից), ծայրագույն վարդապետ և գավազանակիր (1960-ից)։ Սովորել է Բուխարեստի և Սոֆիայի հայկ․ դպրոցներում, Վենետիկի Մուրատ–Ռա– վւայելյան վարժարանում (1933–39), ավարտել Հռոմի Գրիգորյան համալսա– րանը (1947)։ Եղել է «Մխիթարյան ընտա– նիք» ամսագրի խմբագիր (1948–52), «Բազմավեպ»-ի խմբագրապետ (1957–79, ընդհատումներով), միաբանության ընդ– հանուր քարտուղար (1964–76, 1982-ից առ այսօր), ձեռագրատան տնօրեն (1976– 1982)։ Երկար տարիներ դասավանդել է Ս․ Ղազարի ժառանգավորաց դպրեվան– քում և Մուրատ–Ռափայելյան վարժա– րանում ։ Հրատարակել է Առաքել Սյունե– ցու «Դրախտագիրք»-ը (1956, առաշաբա– նը, ուսումնասիրությունը և բառարանը՝ Տ–Ն–ի), Մխիթար Սեբաստացու «Մտածու– թյուն ք ի վերա բանից փրկչին» (1969, առաշաբանը Տ–Ն–ի) ժողովածուն ևն։ Ա– ռանձին հոդվածաշարերով անդրադարձել է Դանթեի «Աստվածային կատակերգու– թյան» հայերեն թարգմանությանը, Ոս– կան Երևանցու քերականական ըմբռնում– ներին, Մխիթարյան միաբանության պատ– մությանը, հայոց լեզվի ուղղագրության հարցերին ևն։ Ս․Քուանջյան
ՏԵՐՊԱՆԴՐՈԱ (Teprtav6po£, ծն․ և մահ․ թթ․ անհտ․), մ․ թ․ ա․ VII դ․ հին հուն, բա– նաստեղծ և երաժիշտ, ծննդով Անտիսսա– ցի (Լեսբոս կղզի)։ Ապրել է Սպարտայում։ Պահպանվել են Տ–ի բանաստեղծական տեքստերից հատվածներ (դրանցից շա– տերի հեղինակային պատկանելությունը հավաստի չէ)։ Տ–ին են վերագրվում կի– ֆարայի կատարելագործումը (եղել է լա– վագույն նվազողներից), կրոն, երաժըշ– տության այսպես կոչված բարձր նոմոս ժանրի (կիֆարայի նվագակցությամբ կա– տարվող, հեկզամետրով գրված օրհներ– գություն, որի մեղեդին ունի բարձր տե– սիտուրա) ստեղծումը, ծիսային օրհներ– գություններում նախանվագի ներմուծու– մը, միքսոլիդիական լադի կիրառումը, խնջույքի երգերի (սկոլի) ժանրի ստեղ– ծումը։
ՏԵՐՊԵՆՆԵՐ, բնության մեջ (հիմնակա– նում բույսերում) լայնորեն տարածված (CsHs)n (ո^2) բաղադրության չհագե– ցած ածխաջրածիններ։ Տ․ սովորաբար դիտարկվում են որպես իզուցրենի պոլի– մերմւ^ն արգասիքներ (չնայած նրանց կենսասինթեզի ուղիները բոլորովին տար– բեր են)։ Ըստ իզոպրենային խմբերի թվի Տ․ բաժանվում են․ միատերպեններ՝ CioHie (հաճախ Տ․ ասելիս հասկացվում են միայն սրանք), օրինակ, միրցեն, լի– մոնեն, պինեն ևն, մեկուկեսատերպեններ կամ սեսքվիտերպեններ՝ C15H24 (բիգա– բոլեն ևն), երկտերպեններ՝ С20Н32, եռ– տերպեններ՝ С3оН48 (ստերիններ, հոր– մոններ ևն), բազմատերպեններ [բնական կաուչուկ (տես Կաուչուկներ) ևն]։ Ըստ մոլեկուլի կառուցվածքի տարբերում են ացիկլիկ (ածխածնային ատոմների բաց շղթայով) և ցիկլային Տ․։ Տ–ին հաճախ ուղեկցում են նրանց ածանցյալները՝ սպիրտներ, ալդեհիդներ, կետոններ, էս– թերներ, որոնք կոչվում են տերպենոիդ– ներ (Լ–մենթոլ, ցիտրալ, բորնեոլ, կամ– ֆորա, տերպինեոլ, լինալիլացետատ ևն)։ Տ․ և տերպենոիդները բնական հումքից (եթերային յուղեր, բևեկնայուղ ևն) ան– ջատում են բազմաթորմամբ, սառեցմամբ և այլ եղանակներով։ Միա– և մեկուկեսատերպենների ըզ– գալի մասը ունեն հաճելի հոտ (տեր– պենոիդների հետ դրանք պայմանավո– րում են ծաղիկների, փշատերև ծառերի և բազմաթիվ այլ բույսերի բույրը, օրինակ, կոճղապղպեղի հոտը պայմանավորված է ցինգի բիրենով, լորենունը՝ ֆարնեգոլ կոչվող սպիրտով)։ Տ–ի խտությունը սո– վորաբար փոքր է 1000 կգ/մ3-ւց։ Միատեր– պենների եռման ջերմաստիճանը 150– 190°Cէ, մեկուկեսատերպեններինը՝ 230–300°С, երկտերպեններինը՝ 300°С և ավելի։ Տ․ ջրում գործնականում անլուծելի են, լուծվում են ոչ բևեռային օրգ․ լուծիչնե– րում։ Բազմաթիվ Տ․ օպտիկապես ակտիվ են։ Հեշտությամբ օքսիդանում են (լույսի տակ՝ արագ), իզոմերվում (թթու ազդակ–