Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


չում և Գեորգիևյան ոսկե խաչ, սահման– վել ցմահ թոշակ։ Մասնակցել է նաև հե– տագա ռազմ, գործողություններին, եղել թարգմանիչ, հետախույզ։ Պատերազմից հետո պետ․ հիմնարկներում վարել է մի շարք պաշտոններ։ XIX դ․ 80–90-ական թթ․ իր հեծյալ խմբով պայքարել է Արա– րատյան դաշտը և շրջակայքն ասպատա– կող քրդ․ հրոսակախմբերի դեմ։ Զբաղ– վել է հայրենի գյուղի բարեկարգմամբ (1890-ին նրա ջանքերով այնտեղ հիմնը– վել է տարրական դպրոց)։ Տ–Պ․ Րաֆֆու «Խենթ» վեպի գլխ․ հերոս Վարդանի նա– խատիպն է։ «Բայազետ» վեպում նրա կեր– պարին անդրադարձել է նաև Վ․ Պիկուլը։ Թաղված է էջմիածնի Ս․ Գայանե վանքի բակում։ Լ․ Մկրտչյան ՏԵՐ–Ս ԱՀԱ ԿՏԱՆ Կարապետ (1882, Մուշ– 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, բանաստեղծ, խմբագիր։ Վենետիկի Մխիթարյան միա– բանության անդամ։ 1906–13-ին եղել է <Բազւ1ավեւց>-ւ խմբագիրը, 1914– 15-ին՝ Տրապիզոնի Մխիթարյան վարժարանի տեսուչը։ Գրել է գրականագիտ․ ուսում– նասիրություններ, բանաստեղծություն– ներ, դրամաներ։ Ղ․ Ալիշանի մահից հետո հրատարակել է նրա «Հայաստան, յառաջ քան զլինելն Հայաստան» (1904) աշխա– տությունը, որին կցել է արժեքավոր մեկ– նաբանություններ ու լրացումներ։ Տ–Ա–ի պատմագիտ․ գործերից առավել արժեքա– վոր է «Հայ կայսերք Բյուզանդիոնի» (հ․ 1–2, 1905) մենագրությունը, որտեղ բյուզ․, հայկ․ և այլ աղբյուրների հիման վրա ներկայացրել է VI –XII դդ․ Բյուզ․ կայսրության հայազգի 12 կայսրերի։ Նը– րանց մեծ մասի ազգ․ պատկանելության հետ կապված տեղեկությունները Տ–Ա․ քա– ղել է հուն, աղբյուրներից։ Գրքում ներ– կայացված են նաև բյուզ․ թագի 6 հայ հա– վակնորդներ (VII–IX դդ․), ութ հայ կայս– րուհիներ (VIII–XIII դդ․), հիշատակված են հայ զորավարներ։ Այս աշխատությամբ Տ–Ա․ ուրվագծել է հայ բյուզանդագիտու– թյան ծրագիրը՝ ընդգծելով հատկապես բյուզ․ մատենագրության մեջ հայերին վե– րաբերող տեղեկությունների հավաքման ու բացահայտման կարևորությունը։ Երկ․ Բանաստեղծություններ (աոաշաբան Մ․ ճանաշյանի), Վնտ․, 1965։ Գ․Աբգարյան ՏԵՐ–Ս ԱՀԱ ԿՏԱՆ (Տեր–Աահակով) Ռու– բեն Տիգրանի [ծն․ 6(19)․2․1906, Թիֆլիս], կապի զորքերի գեն․–մայոր (18․2․1958)։ Ռ․ Տ․ Տեր–Սահակյան ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Ավարտել է Մոսկ– վայի կապի տեխնիկումը, ԱԱՀՄ զինված ուժերի Վ․ Ն․ Պոդբելսկու աէվ․ կապի ինժեներա–տեխ․ ակադեմիան (1932)։ Մի շարք հրամանատարական պաշտոններ է վարել հակաօդային պաշտպանության Բաքվի օկրուգում, եղել գումարտակի կա– պի, գնդի օդային հետախուզության և անվտանգության, ՀՕՊ–ի կապի մատակա– րարման–վերանորոգման բաժնի պետ, բա– նակի կապի բաժանմունքի պետի ավագ օգնական, կորպուսի կապի պետի տեղա– կալ, մատակարարման ծառայության պետ։ Հայրենական պատերազմի ժամանակ գոր– ծուն մասնակցություն է ունեցել Անդրկով– կասի հակաօդային պաշտպանության կազմակերպմանը։ Ետպատերազմյան տա– րիներին եղել է ՀՕՊ–ի միավորման, այ– նուհետև՝ օկրուգի կապի պետ։ 1960-ին զորացրվել է։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2 շքանշաններով։ Լ․ Ստեփանյան ՏԵՐ–ՍԱՀԱԿՅԱՆ Ստեփան (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVIII դ․ վերջին քառորդի հայ ազատագր․ շարժման գործիչ։ Ծըն– վել է Երևանում, մեծահարուստի ընտա– նիքում։ Մասնակցել է 1783-ին էջմիած– նում Հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Կար– նեցու գլխավորությամբ գումարված գաղտ– նի խորհրդակցությանը, որը որոշել է ռազմ, օգնություն խնդրել Ռուսաստանից՝ Հայաստանը թուրք–պարսկ․ տիրապետու– թյունից ազատագրելու համար։ Այրարատ և Արցախ նահանգների ազատագր․ շար– ժումները փոխհամաձայնեցնելու և գոր– ծելակերպի միասնական ծրագիր մշակե– լու նպատակով Տ–Ա․ 1783-ի աշնանը Երևանից մեկնել է Արցախ, ծանոթացել հայ մելիքների ռազմ, ու տնտ․ կարողու– թյուններին։ Վերջիններս, հավաքագրելով 5 հզ․ զինվոր և կուտակելով պարենի անհրաժեշտ պաշար, պատրաստվել են Հս․ Կովկասում (Գեորգիևսկ ամրոցում) հաստատված ռուս, զորքերին դիմավորել Գանձակի մոտակայքում։ Հայաստանի ազատագրության շուրջ ցար․ արքունիքի հետ բանակցելու համար, 1784-ի ամռանը Տ–Ա․, որպես Երևանի կամ «Արարատյան դեսպան», մեկնել է Պետերբուրգ։ Այնտեղ նա ստացել է արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի կազմած հայ–ռուս․ պայմանա– գրի նախագիծը (տես Հայ–ռուսական դաշ– նադրության նախագծեր), որով պետք է առաջնորդվեր բանակցություններում։ Իր նամակներից մեկում Հ․ Արղությանը Տ– Ս–ին անվանում է ամբողջ հայության դես– պան։ Տ–Ս․ իր հետ Պետերբուրգ է տարել Եկատերինա II կայսրուհուն և իշխան Գ․ Ա․ Պոտյոմկինին հասցեագրված նամակ– ներ (կաթողիկոսի և Երևանի երևելիների անուններից), որոնցով նրանք խնդրել են ռազմ, շուտափույթ օգնություն։ Սակայն խոստացված օգնությունը չի ցուցաբերվել՝ ռուս, զորքերի պարսկ․ արշավանքը հե– տաձգելու պատճառով։ Գրկ․ Иоаннисян А․ Р․, Россия и ар– мянское освободительное движение в 80-х годах XVIII столетия, Е․, 1947․ ՏԵՐ–ՍԱՀԱԿՅԱՆ Տիրան Աահակի [6․5․ 1904, գ․ Զաֆարապատ (այժմ՝ գ․ Գետա– շեն, Հոկտեմբերյանի շրջանում)–16․5․ 1982, Երևան], հայ սովետական բուսա– բույծ–սելեկցիոներ։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1948), պրոֆեսոր (1958), ՀԱՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1981)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ավարտել է Երևանի համալսա– րանի գյուղատնտեսության ֆակ–ը (1925)։ Եղել է երկրագործության ԳՀԻ բաժնի (1949–52), ՀԱՍՀ ԳԱ բուսաբանության (1952–55), գենետիկայի և սելեկցիայի (1955) ինստ–ների լաբորատորիաների, Երևանի հայկ․ մանկավարժ, ինստ–ի բու– սաբանության (1955–71) ամբիոնի վարիչ, 1971-ից՝ գյուղատնտ․ արտադր․ հիմունք– ների ամբիոնի պրոֆեսոր։ Տ–Ս–ի գիտ․ աշխատանքները վերաբերում են ՀՍՍՀ կլիմայական պայմաններում կարտոֆիլի կենսբ․ առանձնահատկությունների, բուծ– ման, մշակության, բերքահավաքի, սերմ– նանյութի ընտրության, պահպանության, եգիպտացորենի բարձր բերքատու հիբրիդ– ների սելեկցիայի ևն հարցերին։ Նրա ստացած (1974-ին) «Աբովյան–2» եգիպ– տացորենի հիբրիդը մշակվում է ՀՍՍՀ–ում և ՍՍՀՄ հվ․ շրջաններում։ Տ–Ս․ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշան– ներով։ Երկ․ Կարտոֆիլի սորտերը Հայաստանում և նրա հիվանդությունները, Ե․, 1939։ Անշրդի կարտոֆիլի մշակությունը, Ե․, 1947 (հեղինա– կակից՝ Աղաշանյան Գ․)։ Կարտոֆիլ, Ե․, 1951։ ՏԵՐ–ՍԱՐԳՍԵՆՏ (Տևկանց) Արիստակես (1844, Վան –1896, Վարագ), հասարա– կական գործիչ, բանահավաք։ Ս․ և Ե․ Տեր–Սարգսենցների եղբայրը։ Սկզբնա– կան կրթությունն ստացել է ծննդավայ– րում, այնուհետև ավարտել Վարազի ժա– ռանգավորաց վարժարանը։ 1884-ին եղել է Նարեկավանքի վանահայրը, 1890-ին՝ Տրապիզոնի հայոց հոգևոր առաջնորդը։ 1894-ին կարգվել է Վարագա վանքի վանա– հայր։ 1896-ի հայկ․ կոտորածների ժա– մանակ նրան սպանել են թուրք, հրոսակ– ները։ Տ–Ս–ի հրատարակած «Պանդուխտ Վանցին։ Նամակներ, երգեր, առածներ, առեղծվածներ․․․» (1875) և «Հայերգ» (1882) ժողովածուներում ամփոփված են հայկ․ ժող․ երգարվեստի գողտրիկ նմուշ– ներ, Ֆրիկի, Քուչակի, Թլկուրանցու, Գրի– գորիս Աղթամարցու և այլոց տաղերը, նյութեր ժող․ կենցաղի վերաբերյալ։ Հ․ Պողոսյան ՏԵՐ–ՍԱՐԳՍԵՆՏ (Տևկանց) Երեմիա, Երեմիա եպիսկոպոս (1829, Վան– 1885), հայ հասարակական–քաղ․ գոր– ծիչ, բանասեր։ Ա․ և Ս․ Տեր–Սարգսենցների եղբայրը։ Սկզբնական կրթությունն ստա– ցել է ծննդավայրում, այնուհետև ավար– տել Վարազի ժառանգավորաց վարժա– րանը։ Լիմ կղզում կարգվել է վարդապետ, եղել Վարագա վանքի վանահայրը, հա– ջորդաբար՝ Վանի, Բիթլիսի, Մուշի, Չմշա– կածագի, Արաբկիրի և Խարբերդի հայոց հոգևոր առաջնորդը, Կ․ Պոլսի պատրիար– քական փոխանորդը, ազգ․ ժողովի և գավառային քննիչ հանձնախմբի անդամ։ Զեյթունի 1862-ի ապստամբության ժա– մանակ հյուրընկալել է ապստամբների պատվիրակներին, եղել զեյթունցիների օգտին հանգանակություն կազմակերպող ընկերության նախագահը, մասնակցել Զեյթունի հայերի նկատմամբ թուրք, կա– ռավարության հաշվեհարդարը կանխելու խնդրանքով ֆրանս․ կայսր Նապոլեոն III-ին ուղղված գրության կազմմանը։ Տ–Ս․ զբաղվել է նաև գրական գործունեությամբ։ «Հայրենասիրություն Հայոց» (1872) գըր– քում կոչ է արել ուսումնասիրել հարազատ