Ժողովրդի պատմությունն ու մշակույթը, խրախուսել ազգապահպանության ոգին, դատապարտել պանդխտությունը։ Տ–Ա․ բազմիցս ճանապարհորդել է Արմ․ Հայաս– տանում, թողել արժեքավոր նոթեր, որոն– ցում աշխարհագր․ և ազգագր․ ուշագրավ տվյալներ կան Վասպուրականի, Մուշի, Բիթլիսի, Բայազետի, Բասենի, Կարսի, էրզրումի և այլ վայրերի վերաբերյալ, նկարագրված է թուրք, բռնապետության լծի տակ հեծող հայ ժողովրդի ծանր վի– ճակը։ Հեղինակի ստվարածավալ ձեռա– գրերը Արմ․ Հայաստանի XIX դ․ 30– 80-ական թթ․ պատմության ուսումնասի– րության կարևոր աղբյուր են։ Դրանք պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ Մատենադարանում և մի շարք արխիվներում։ Հ․ Պողոսյան ՏԵՐ–ՍԱՐԳՍԵՆՑ (Տևկանց) Աեդրակ (1845, Վան –1938, Նիցցա), հայ գրող, հրապա– րակախոս, հասարակական–քաղ․ գործիչ, Ա․ և Ե․ Տեր–Սարգսենցների եղբայրը։ Ակզբնական կրթությունն ստացել է ծննդա– վայրում, ապա ուսումը շարունակել Կ․Պոլ– սում։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազ– մից հետո եղել է Մ․ Խրիմյանի ստեղծած (1879-ին՝ Վանում) սովյալներին օգնող հանձնաժողովի անդամ։ Այնուհետև ապ– րել և գործել է Երուսաղեմում, Լոնդոնում, Նիցցայում։ Հրատարակել է բանաստեղ– ծությունների մի Ժողովածու («Վառարանի մը կայծեր», 1875)։ «Շահենն ի Աիպիր կամ Գաղթական հայը» (1877) երկում (հրատա– րակումից շատ չանցած այրվել է թուրք, իշխանության հրամանով) զգացվում է Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ազդեցությունը։ Տ–Ա․ ջերմորեն է արտա– հայտվել Խ․ Աբովյանի և նրա ստեղծագոր– ծության գլխ․ հերոսի՝ Աղասու մասին, ստեղծել ազատամիտ և ըմբոստ մարդու կերպար, որը, չհաշտվելով թուրք, դաժան իրականության հետ, անցնում է Արլ․ Հա– յաստան, բայց ցար․ իշխանությունը նրան աքսորում է Աիբիր։ Վեպում ճշմարտացիո– րեն է վերարտադրված ժող․ կենցաղը, սովորությունները, տոները (ուշագրավ է Ա․ Կարապետ վանքի տոնախմբության գունեղ նկարագրությունը)։ Հեղինակը քննադատել է կաթոլիկ եկեղեցու հավա– տորսությունը, այլ քրիստոնյաների հան– դեպ կիրառվող հալածանքները։ Մի շարք պարբերականներում տպագրել է հոդված– ներ՝ «Ասպետ» ստորագրությամբ։ Հ․ Պողոսյան, ՏԵՐ–ՍԵՄՅՈՆՈՎ Նիկոլայ Գևորգի [22․12․ 1897 (3․1․1898)–4․7․1960, Երևան], ՈՈԼԱ․ բեմի հայազգի սովետական դերասան։ ՀԱԱՀ ժող․ արտիստ (1954)։ Բեմ․ գործու– նեությունն սկսել է 1919-ին, Աևաստո– պոլում․ աշխատել է Ատավրոպոլի, Ավերդ– լովսկի, Աիմֆերոպոլի և այլ թատրոննե– րում, 1947-ից՝ Երևանի Կ․ Ատանիսլավս– կու անվ․ ռուս, թատրոնի առաջատար դերասաններից։ Կատարել է կատակեր– գական և բնութագրական դերեր, որոնք աչքի են ընկել կատարման անկեղծու– թյամբ, ներքին հույզերի ճշմարտացի վե– րարտադրությամբ և ջերմ շնչով։ Տ–Ա–ի ստեղծագործության մեջ ուշագրավ է Վ․ Ի․ Լենինի կերպարի մարմնավորումը Պո– գոդինի «Կրեմլյան կուրանտներ» և Գոր– բատովի «Հայրերի պատանեկությունը» Դ․ Ա․ Տեր–Սիմոնյան Դ․ Ե․ Տեր–աոեՓանյան պիեսներում։ Լավագույն դերերից են նաև՝ Պերչիխին (Գորկու «Քաղքենիներ»), Կուդրյաշ, Աչաստլիվցև (Ա․ Օսարովսկու «Ամպրոպ», «Անտառ»), Բուբլիկ (Կոռնեյ– չուկի «Պլատոն Կրեչետ»), Նիկոլայ Ալեք– սեևիչ (Ռոզովի «Կյանքի մի էջը»)։ Բ․ Հովակիմյան ՏԵՐ–ՍԻՄՈՆՅԱՆ Դրաստամատ Ասքանազի [28․7․1895, գ․ Համամլու (այժմ՝ ք․ Սպի– տակ)–1937], սովետական կուսակցական և պետ․ գործիչ, լրագրող, հրապարակա– խոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1913-ից։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1912), սովորել Կիևի առևտր․ ինստ–ում։ Ուսանողության շրջանում կա– տարած հեղափոխ․ գործունեության հա– մար ձերբակալվել է։ Առաջին համաշխար– հային պատերազմի տարիներին հեղա– փոխական–կազմակերպչական աշխա– տանք է տարել Արմ․ ռազմաճակատի և Աիբիրի պահեստային զորամասերի զին– վորների շրջանում։ Հոկտեմբերյան հե– ղափոխության օրերին Օմսկում մասնակ– ցել է բուրժ․ իշխանության տապալմանը, ընտրվել բանվորների և զինվորների սո– վետի դեպուտատ, նշանակվել Օմսկի զինվ․ օկրուգի կոմիսար։ Աշխատել է ՌՍՖԱՀ ազգությունների գործերի ժող․ կոմիսա– րիատում, մասնակցել հայերեն բոլշևիկ– յան գրկ–յան հրատարակմանը։ 1918-ի սեպտեմբերից Մոսկվայում և Ուկրաինա– յում պատասխանատու աշխատանք է կա– տարել կարմիր բանակի մատակարարման բնագավառում։ 1919-ի վերջից տեղափոխ– վել է Թիֆլիս, մասնակցել է բոլշևիկյան <Պահակ>, «Նոր ուղի» թերթերի հրատա– րակման և խմբագրման աշխատանքներին (1920)։ Եկել է Հայաստան, մտցվել ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) կազմ և մասնակցել Մայիսյան ապստամբության նախապատրաստմանն ու իրականացմա– նը։ 1920-ի մայիսի 7-ին Ալեքսանդրապո– լում մասնակցել է «Վարդան զորավար» զրահագնացքում կայացած Արմենկոմի և Հայաստանի մի շարք վայրերի բոլշևիկ– յան կազմակերպությունների ներկայա– ցուցիչների խորհրդակցությանը, ընտըր– վել ապստամբությունը ղեկավարող մարմնի ռազմահեղափոխ․ կոմիտեի ան– դամ։ 1921-ի ամռանը եղել է Զանգեզուրի արտակարգ կոմիսարը և ղեկավար դեր է խաղացել դաշնակցական հակահեղաֆոխ․ ուժերի ջախջախման գործում։ Տարբեր ժամանակներում եղել է ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար, ՀԱԱՀ սոցիալ․ ապահովագրության ժողկոմ, լուսավորու– թյան ժողկոմ, Փարիզի <Երեան> հայկ․ թերթի խմբագիր (1928), Հայաստանի գրողների միության նախագահ, <Նոր ուղի> հանդեսի խմբագիր, ՀԱԱՀ ժողկոմ– խորհին կից արվեստի գործերի վարչու– թյան պետ, Երքաղսովետի նախագահ։ 1932-ին Տ–Ա․ նշանակվել է ՀԿԿ ԿԿ–ի որոշ– մամբ ստեղծված «Հայկական խորհրդա– յին հանրագիտարանի» գլխ․ խմբագիր։ Ընտրվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի, ՀԱԱՀ և
ԱԱՖԱՀ Կենտգործկոմների անդամ։ Հե– ղինակ է «Կարլ Մարքս», «Միքայել Նալ– բանդյան» (1933) և այլ ուսումնասիրու– թյունների, հասարակական–քաղ․ կյան– քին և գեղարվեստական գրկ–յան ու ար– վեստի տարբեր հարցերին նվիրված բազ– մաթիվ հոդվածների։ Երկ․ Հոդվածներ, [հրապարակախոսական և գրականագիտական], Ե․, 1961։ Հ․ Կարապետյան ՏԵՐ–ՍՏԵՊԱՆՈՎԱ (Տեր–Աաեփանյան) Թամար Իսահակի (1874, Թիֆլիս –31․3․ 1934, Լենինգրադ), հայ դաշնակահարու– հի և մանկավարժ։ Երաժշտության մաս– նավոր դասեր է առել Ի․ Մատկովսկուց։ Աովորել է Թիֆլիսի III իգական գիմնա– զիայում և երաժշտ․ ուսումնարանում։ 1898-ին ավարտել է Մոսկվայի կոնսեր– վատորիան (Պ․ Ա․ Պաբստի դաշնամուրի դասարան), վերադարձել Թիֆլիս, դա– սավանդել երաժշտ․ ուսումնարանում։ 1909–11-ին կատարելագործվել է Բեռլի– նում՝ Շտեռնի կոնսերվատորիայում։ Թիֆ– լիսում, Բաքվում և Անդրկովկասի այլ քաղաքներում հանդես է եկել որպես մե– նակատար և անսամբլներում։ Շարունա– կել է դասավանդել Թիֆլիսի երաժշտ․ ուսումնարանում, որը 1917-ին վերակազ– մավորվել է կոնսերվատորիայի (1918-ից՝ պրոֆեսոր)։ Աշակերտներից են Ա․ Ն․ Չերեպնինը, Ա․ Պ․ Դոլուխանյանը և ուրիշ– ներ։ Ս․Չու1արյան ՏԵՐ–ՍՏԵՓԱՆՅԱՆ Գևորգ Եսայու [ծն․ 3(16)․4․1907, Թիֆլիս], հայ սովետական երկրաբան, ինժեներ–շինարար։ Տեխ․ գիտ․ դ–ր (1956), պրոֆեսոր (I960), ՀԱԱՀ ԳԱ թղթակից անդամ (1977); ԱՄԿԿ անդամ 1949-ից։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխ․ ինստ–ը (1931)։ Տ–Ա․ զբաղվել է գիտ․ և մանկավարժ, գործունեությամբ Թիֆլիսում (1930–31) և Լենինգրադում (1932–36, 1939–45), աշխատել է Իրանում (1937– 1939)։ 1945-ից աշխատում է ՀԱԱՀ ԳԱ ինստ–ներում որպես ինժեներական երկ– րաբանության բաժնի վարիչ, 1964-ից՝ երկրամեխանիկայի լաբորատորիայի վա– րիչ։ Տ–Ա–ի աշխատությունները նվիրված են լանջերի կայունությանը և սողանքային երևույթներին։ Նա մշակել է սողանքների տեղաշարժի դիտարկման դիֆերենցիալ մեթոդը, բացահայտել սողանքների նախ– նական փուլը, առաջարկել լանջերի խոր– քային սողքի վարկածը, սողանքների կան– խագուշակման և նրանց դեմ պայքարի ձևերը։ Տվել է ուղղագիծ սանդղակներով շղթայավոր նոմոգրամների և գրունտի սողքի ստրուկտուրային տեսությունները։ Տ–Ա․ «Գեոմեխանիկայի պրոբլեմներ» գիտ․ աշխատությունների ժողովածուի պատաս– խանատու խմբագիրն է, «Ինժեներնայա գեոլոգիա» («Инженерная геология», Մոսկվա), «Գեոտեքնիք» («G6otechnique», Լոնդոն), «Ատուդիա գեոտեքնիկա» («Տէս– dia geotechnica», Վրոցլավ) ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ,