աան կրասեր ճյուղի ներկայացուցիչները՝ Վահրամյանները, և դարձրել իրենց իշ– խանության պաշտպանական համակարգի կարեոր օղակ։ 1220-ին Տ–ի մոտակայքում՝ Կոամանի դաշտում հայ–վրաց․ բանակի և մոնղոլների միջև տեղի է ունեցել արյունա– հեղ ճակատամարտ, որն ավարտվել է մոնղոլների հաղթանակով։ 1136-ին մոն– ղոլ տիրակալները Տ․ վերադարձրել են վահրամյաններին։ Տ–ի մասին հետագա սկզբնաղբյուրներում տեղեկություններ չեն հանդիպում։ Ա․ Շահնազարյան
ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ, Տնօրինա– կան պատկեր, Քրիստոսի մարդե– ղությանը նվիրված պատկերները, որոնք ընդգրկում են Քրիստոսի ծննդյան ցիկլը, հրաշքները, առակները և չարչարանք– ները։ Ավելի նեղ իմաստով Տ․ պ․ գործած– վում է Քրիստոսի հետ կապված տոները ներկայացնող պատկերների համար։ Տ․ պ–ների թեմաներ են՝ «Ծնունդ», «Մկըր– տություն», «Ոտնլվա», «Մուտք Երուսա– ղեմ», «Ղագարոսի հարությունը», «խաչե– լություն», «Յուղաբեր կանայք Տիրոջ գե– րեզմանի մոտ», «Համբարձում», «Պայ– ծառակերպություն», «Դժոխքի ավերումը», Թորոս Սհոսլին․ «4նրշին դատաստան*, մանրանկար՝ 1268-ին պատկերազարդված Ավետարանից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N 10675) «Հոգեգալուստ» ևն։ Տարբեր ժամանակ– ների, երկրների ու դպրոցների ստեղծած որմնանկար, մանրանկար և այլ պատկեր– ներում այդ հիմնական թեմաների թիվը տատանվում է։ Վ․ Ղազար յան
ՏԵՐՈՒՆՅԱՆ, Տ և ովլեթյան, Սմբատ Մարտիրոսի (ծն․ 1923, կղզի Միտիլինի, Հունաստան), հայ բանաստեղծ, հասա– րակական գործիչ։ Ավարտել է Նիկոզիա– յի (Կիպրոս) Մելքոնյան կրթական հաս– տատությունը (1942), 50-ական թթ․ հա– ճախել Լոնդոնի համալսարանի իրավա– բանական ֆակ–ի դասընթացները։ Տ․ Մել– քոնյան կրթական հաստատության հոգա– բարձության անդամ է։ Մասնակցել է Հա– յաստանի գրողների միության II և VIII համագումարներին։ «Մինչե վերադարձ» (1946) ժողովածուում արտացոլված է հե– ղինակի քաղաքացիական նկարագիրը, այն համոզումը, որ սփյուռքահայության հեռու լինելը Աովետական Հայաստանից «․․․ պիտի տանի ․․․ մահվան»։ «Համեցող այգաբաց» (1959) և «ճառագայթ և մշուշ» (1968) ժող–ները բովանդակում են քնա– րական տաղաշարքեր, որոնց հիմնական թեման սերն է, բնությունը, փիլ․ խոհը։ Երևանում լույս է տեսել Տ–ի «Տարագիր տաղեր» (1981) ժողովածուն։ Երկ․ ՍՓյուռքահայ բանաստեղծություն, Ե․, 1981 [ժող․]։ Գ․ Գույումշյան ՏԵՐ–ՕԳԱՆՈՎ (Տեր–Օհանյան) Արսեն Արամի (ծն․ 1923, Բաքու), Սովետական Միության հերոս (27․2․1945), գվարդիայի ավագ։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել Ա․ Ա․ Տեր–Օգանով է Բաքվի ինդուստրիալ ինստ–ի նավթա– մեխ․ ֆակ–ը (1952)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կամավոր մեկ– նել է բանակ (1941-ի հունիս), սովորել Բաքվի զենիթա–հրետանային ուսումնա– րանում, ապա ծառայել Բաքվի հակա– օդային պաշտպանության զորամասերում։ 1942-ի վերջից մասնակցել է Հս․ Կովկասի պաշտպանությանը, նշանակվել դասակի հրամանատար։ 1943-ի սեպտեմբերին մարտնչել է Խարկով–Պոլտավա շրջա– նում, 1944-ի փետրվարին մասնակցել Կորսուն–Շևչենկովսկիում շրջապատված թշնամու խմբավորման ջախջախմանը, այ– նուհետև, որպես 94-րդ հրաձգային դիվի– զիայի 288-րդ Քիշնևյան գնդի 3-րդ գու– մարտակի գնդացրային ջոկի հրամանա– տար՝ Մոլդավիայի, Լեհաստանի ազա– տագրմանը, 1945-ին՝ Օդերի գետանցմա– նը և Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչ– ման արժանացել է Վիսլայի ձախ ափին, Սանդոմիրի մոտ թշնամու պաշտպանա– կան բնագիծը ճեղքելու, Պիլիցայի գե– տանցման և հենակետ նվաճելու մարտե– րում ցուցաբերած արիության համար։ Զորացրվել է 1946-ին։ Լ․ Ստեփանյան ՏԵՐ–ՕՍԻՊՏԱՆ Նինա Մամիկոնի (ծն․ 18․4․1909), սովետական դերասանուհի։
ՌՍՖՍՀ վաստ․ արտիստուհի (1954)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1927-ին ավարտել է Մոսկ– վայի ՀեղաՓոխության թատրոնին (այժմ՝ Մայակովսկու անվ․ թատրոն) կից դըպ– րոցը, 1925-ից՝ նույն թատրոնի դերասա– նուհի։ Դերերից են՝ Լիգա (Պոգոդինի «Պոեմ կացնի մասին»), Ֆանի (Զարխիի «Խնդության փողոց»), Դուսյա (Արբուզո– վի «Տանյա»), Դայակ (Շեքսպիրի «Ռոմեո և Զուլիեւո»)։ ՏԵՔՍ (< լատ․ te^ere – գործել, հյուսել), մանրաթելերի կամ թելերի գծային խտու– թյան արտահամակարգային միավոր, որն արտահայտվում է զանգվածի և երկարու– թյան հարաբերությամբ․ 1Տ․= 1 գ/կմ= = 1 մգ/մ։ Բնութագրում է համասեռ նյու– թերի հաստությունը։ ՍՍՀՄ–ում կիրառ– վում է 1956-ից, փոխարինելով տիարին, որի դեպքում որպես զանգվածի միավոր ընդունվում էր դեէիեն (0,05 գ), որպես երկարության միավոր՝ 450 մ։
ՏԵՔՍՏ (<լատ․ textus –հյուսվածք, կա– ռուցվածք), տես Բնագիր։
ՏԵՔՍՏԱԲԱՆ, բնագրագետ, բա– նասեր–աղբյուրագետ, որի հետազոտու– թյան առարկան գրական–մատենագրա– կան հուշարձանների ու գեղարվեստ, եր– կերի բնագրերն են, այս վերջինների՝ գիտաքննական սկզբունքներով հրատա– րակությունների պատրաստումն ու իրա– կանացումը։ Տես Տեքստաբանություն։
ՏԵՔՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, բնագրագի– տ ու թ յ ու ն, բանասիրական գիտու– թյունների բնագավառներից կամ գրակա– նագիտության օժանդակ ճյուղերից մեկը, ուսումնասիրում է մատենագրական, գե– ղարվեստական և բանահյուսական եր– կերի բնագրերի պատմությունը՝ հղաց– ման պահերից մինչև վերջնական կերպա– րանք ստանալը, համակողմանի քննու– թյան միջոցով ստուգում ու որոշում է գրո– ղի վերջնական կամքն արտահայտող բնագիրը և դրանով իսկ վստահելի նա– խադրյալներ ստեղծում հետագա ուսում– նասիրման ու մեկնաբանման համար։ Նկատի առնելով հետազոտվող ստեղ– ծագործությունների սեռն ու տեսակը և հորինման պատմաշրջանը՝ Տ․ (տվյալ դեպքում՝ հայ Տ․) բաժանվում է առավել նեղ բնագավառների, հայոց հին ու միջ– նադարյան մատենագրության (պատմա– գրություն, տաղերգություն, առակագրու– թյուն, հոգևոր բանաստեղծություն ևն), նոր և նորագույն շրջանի գրկ–յան և ժող․ բանահյուսության (եվրոպ․ իրականու– թյունում՝ նաև անտիկ գրկ–յան)։ Տ–յան քննելիք հարցերից առաջնահերթը բնա– գիր հասկացությունն է, որ նշանակում է որևէ մտահղացման լեզվական արտա– հայտությունը գրավոր կամ բանավոր (կա– րող է լինել սղագրություն կամ ձայնա– գրում ժապավենի վրա) խոսքի միջոցով։ Երբ մտահղացումը գրառողը կամ վավե– րացնողը հեղինակն ինքն է, այդպիսի բնագիրը կոչում են ինքնագիր, որը կա– րող է պարունակել և" մտահղացման նախնական շարադրանքը (երկի ծրագի– րը, պլանը կամ համառոտ բովանդա– կությունը)՝ ջնջումներով ու հավելումնե– րով, և" ավարտված ստեղծագործությունը կամ մաքուր շարադրանքը։ Առաջինը կո– չում են սևագիր ինքնագիր (սևագրու– թյուն), վերջինը՝ մաքրագիր ինքնագիր (մաքրագրություն)։ Բնագրերը կարող են ավանդվել նաև արտագրությունների ու պատճենահանումների միջոցով, հրատա– րակված առանձին գրքով կամ պարբերա– կան մամուլի մեջ, մեքենագիր օրինակ– ներով, ձայնագրություններով։ Հին ու միջնադարյան մատենագրության երկերի ինքնագիր բնագրերը, սակավ բացառու– թյամբ, չեն պահպանվել, դրանք մեզ են հասել ուշ դարերի ձեռագիր արտագրու– թյունների միջոցով։