Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


չափանիշները, գրական երևույթների ուսումնասիրության հիմք ընդունելով «սո– ցիոլոգիական դոմինանտի» և «դասա– կարգային էկվիվալենտի» տեսությունը՝ որպես պոետիկայի բոլոր տարրերը պայ– մանավորող մեկնակետ («Նկատողություն– ներ մեր գյուղագիրների մասին», «Դրա– կան ոճի սոցիոլոգիան», «Ֆրիչեն իբրև քննադատ», «Հայոց նոր գրականության պատմություն․ XIX–XX դդ․ առաջադրու– թյուններ», հոդվածներ)։ Ոճը, ըստ Տ–ի «հասարակագիտական ընդհանրացում է», որտեղ «տեխնոլոգիան ձուլված է իդեո– լոգիայի հետ», հետևաբար, որպես «մտքի ձևակերպման մեթոդներից մեկը», այն արտացոլում է գրողի «սոցիալական ապեր– ցեպցիան»։ Այդ շրջանի ուսումնասիրու– թյուններում նկատելի եղավ գրականա– գետի տուրքը գռեհիկ սոցիոլոգիզմին։ 1930-ակւսն թթ․ Տ․ որոշակի առաջըն– թաց է ունեցել մարքսիստական գեղա– գիտության սոցիոլոգիական սկզբունք– ների յուրացման ուղղությամբ։ Հաղթա– հարելով գռեհիկ սոցիոլոգիզմի հակա– պատմական մոտեցումը, նա շուրջ երկու տասնամյա գիտ․ արգասավոր գործու– նեության ընթացքում գրել է բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ ու մենագրական հետազոտություններ․ «Մու– րացան» (1936–39), «Երվանդ Օտյանի ստեղծագործությունը» (1937), «Րաֆֆու «Աամվել» պատմական վեպը» (1940), «Աբովյանի ստեղծագործությունը» (1941), «Պարոնյանի գեղագիտական հայացքնե– րը» (1941), «Հայ հայրենասեր գրողներ» (1942), «Վալերի Բրյուսովը և հայ կուլտու– րան» (1944), «Ռուս մեծ առակախոս–բա– նաստեղծը․․․» (1944), «Վ․ Դ․ Բելինսկի։ Ռուս մեծ քննադատ–հրապարակախոսը» (1948), «Պերճ Պռոշյան» (1955), «Շիրվան– զադեի գրական տիպերի հանրագիտարա– նը» (1959) ևն, որոնք իրենց պրոֆեսիո– նալ–գիտ․ բարձր մակարդակով հիմք հան– դիսացան հայ սովետական գրականագի– տության զարգացման համար։ Անցյալի ժառանգության գնահատման գլխ․ չա– փանիշ առաջադրելով նրա պատմագիտա– կան–ճանաչողական նշանակությունը, Տ․ հետազոտական իր մեթոդի շրջանակներն ընդլայնել է կոմպլեքսային վերլուծու– թյան տարրերով, գրական–գեղարվեստա– կան երևույթները քննելով պատմ․, տի– պաբանական և ֆունկցիոնալ համարժեք– ների միասնության մեջ, որոնք պայմանա– վորել են նրա ուսումնասիրությունների ներքին կառուցվածքի մեթոդաբանական դրույթները՝ պատմականություն, ժողո– վըրդայնություն, աշխարհայացք և մե– թոդ, լեզու և ոճ, տիպական արվեստ, գրական ազդեցություններ և արդիական արժեք։ Երկ․ Հայ կլասիկներ, Ե․, 1944։ Երկ․, Ե․, 1960։ Երկ․, Ե․, 1980։ Գրկ․ Սարինյան Ս․ Ն․, Արսեն Տեր– տեր յան, «ՊԲՀ», 1982, № 4։ Արսեն Հարու– թյունի Տերտերյան, Ե․, 1966 (Սովետական Հայաստանի ականավոր գիտնականները, JS& 11)։ Ս․ Սարինյան

ՏԵՐՏՈՒԼԻԱՆՈՍ Քվինսաս Աեպտիմիոս Ֆլորենս (Quintus Septimius Florens Ter- tullianus) (մոտ 160–220-ից հետո), քրիս– տոնեական աստվածաբան և գրող։ Դա– տական հռետոր է եղել Հռոմում։ Ընդու– նելով քրիստոնեություն, մոտ 195-ին վե– րադարձել է Կարթագեն, հետագայում բախվել է եկեղեցու հետ։ Տ–ի մտածողությանը բնորոշ է հակվա– ծությունը պարադոքսներին։ Եթե իր ժա– մանակի քրիստոնե՛ական մտածողները ձգտում էին մեկ համակարգի մեջ միավո– րել աստվածաշնչյան ուսմունքները և հուն, փիլ–ը, ապա Տ․ ամեն կերպ ընդգծել է հավատի և բանականության խզվածու– թյունը․ «Աստծու Որդին խաչվեց, մենք չենք ամաչում, քանզի հարկ էր ամաչել։ Եվ աստծու Որդին մեռավ, դա լիովին հա– վաստի է, քանզի անմիտ է։ Եվ թաղվելուց հետո նա հարություն առավ, դա կասկա– ծից վեր է, քանզի անհնար է»։ Վերացա– կան տեսական բանականությանը Տ․ հա– կադրել է «բնական» պրակտիկ բանա– խոհությունը՝ հանդես գալով որպես կի– նիկների և առանձնապես հռոմ․ ստոյիկ– ների համախոհ։ Նա զարգացրել է կյան– քում և ճանաչողության մեջ բնությանը վերադառնալու ծրագիր, կոչ արել գըր– քայնության շերտերը հաղթահարելով հասնել մինչև մարդկային հոգու նախա– սկզբնական ընդերքը։ Դրանով Տ․ հաս– տատել է էմպիրիզմն ինչպես միստիկա– կան –հոգեբանական, այնպես էլ սենսուա– լիստական–ռեալիստական իմաստով։ Միաժամանակ, էմպիրիզմը նրան հան– գեցրել է մատերիալիստական միտում– ների․ ողջ գոյը «մարմին» է, հետևաբար աստված նույնպես պետք է ըմբռնվի որ– պես «մարմին, որն, այնուամենայնիվ, ոգի է»։ Տ–ի հայացքներում իշխել են վախ– ճանաբանական տրամադրությունները։ Հռոմ․ պետ․ կարգին նա հակադրել է կինիկների ոգով ըմբռնած աշխարհաքա– ղաքացիությունը (կոսմոպոլիտիզմը) և քաղաքականության բարոյական բոյկոտը։

ՏԵՐՐԻ (Terry) էլեն Ալիս (1847 – 1928), անգլիացի դերասանուհի։ Ծնվել է դերա– սանների ընտանիքում։ Ինը տարեկանից հանդես է եկել բեմում, կատարել դե– րեր։ 1859–63, 1867–68-ին հյուրախաղե– րով շրջագայել է երկրում։ 1878–1902-ին եղել է «Լիցեում» թատրոնի (ղեկ․ Հ․ Իր– վինգ, Տ–ի մշտական խաղընկերը մինչև 1898-ը) առաջատար դերասանուհին։ Տ–ի արվեստը դեմոկրատական էր, տոգոր– ված մարդասիրությամբ, անկեղծությամբ։ է․ Տ և ր ր ի ն մի– սիս Փեյշի դերում (Շեքսպիրի «Վին– ձորի զվարճասեր կանայք») Դերերից են՝ Մարգարիտ (Դյոթեի «Ֆաուստ»), Օֆելյա, Պորցիա, Վիոլա, Բեատրիչհ (Շեքսպիրի «Համլետ», «Վե– նետիկի վաճառականը», «Տասներկուե– րորդ գիշեր», «Ոչնչից մեծ աղմուկ»)։ 1902–03-ին ղեկավարել է «Իմպիրիալ» թատրոնը, ուր իր որդու՝ Դ․ Քրեյգի հետ բեմադրել է Իբսենի «Մարտիկները Հել– գելանդում» (կատարել է Ցորդիսի դերը) և Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» պիես– ները։ 1906-ին «Կորտ» թատրոնում խա– ղացել է Լեդի Աեսիլի դերը «Կապիտան Բրսաբաունդի արարքը» պիեսում, որը Տ–ի համար գրել է Բ․ Շոուն։ 1910-ից Անգ– լիայում, ԱՄՆ–ում, Ավստրալիայում հան– դես է եկել Շեքսպիրի մասին դասախոսու– թյուններով, զուգահեռ խաղացել հատված– ներ նրա պիեսներից։ Տ–ի քույրերը՝ Ք և J թ Տ․ (1844–1924), Ֆ լ Ո ր և ն U Տ․ (1854–96), Մ Ш ր ի Ո ն Տ․ (1856–1930), և եղբայրը՝ Ֆ ր և դ Տ․ (1863–1933), եղել են դերասաններ։ ՏԵՐ5ԵՏ (իտալ․ terzetto, < լատ․ ter- tius–երրորդ), տաղաչափության մեջ՝ եռատող բանաստեղծական տուն։ Կարող է լինել 2 տեսակ, բոլոր 3 բանատողերն էլ նույնահանգ կամ 2 բանատողը՝ հան– գավոր, երրորդը՝ անհանգ։ Տ․ են անվա– նում սոնետի եռատող մասերը։ Տես նաև Տերցին։ Երաժշտ ու թյան մեջ՝ երեք կատարողներից կազմված անսամբլ (տրիո, գլխավորապես՝ վոկալ), ինչպես նաև այդ անսամբլի համար գրված երա– ժըշտ․ ստեղծագործություն (վոկալ Տ․՝ գործիքային նվագակցությամբ, կամ առանց դրա)։

ՏԵՐՏԻԱ [<լատ․ tertia–(մեկ) երրորդը], երաժշտ ու թյան մեջ՝ դիատոնիկ շարքում (տես Դիատոնիկա) որևէ աստի– ճանի և նրանից հաշված երրորդ աստի– ճանի հարաբերակցությունը։ Տես նաև Ինտերվաչ։

ՏԵՐՏԻԱ պոլիգրաֆիայում, տպա– գրական տառատեսակ, որի կեգեչը հա– վասար է 16 պունկտի (6,02 մմ) Կիրառ– վում է գրքերի, ամսագրերի և թերթերի վերնագրերը, կազմերը, տիտղոսաթեր– թերը շարելու համար։

ՏԵՐՏԻՆ (իտալ․ terzina, < terza rima – երրորդ հանգ), եռատող բանաստեղծա– կան տան տեսակ, ունի հանգավորման կայուն ձև՝ aba, bcb, cdc, ded․․․ yzy Z։ S․ ստեղծվել է միջնադարյան իտալ․ պոե– զիայում, ապա տարածվել այլ երկրներ։ Ամբողջովին Տ–ներով է գրված Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոե– մը։ Հետագայում Տ–ների կիրառումը դուրս չի եկել փորձի և ոճավորման սահմաննե– րից։ Հայ գրկ–յան մեջ արվել են Տ–ով գը– րելու առանձին փորձեր, որոնցից է Վ․ Տեր– յանի «Դու հասկացար տագնապները իմ հոգու» սկսվածքով բանաստեղծությունը։

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ, բերդ Մեծ Հայքի Ուտիք նահանգում։ Ատույգ տեղն ու կառուցման ժամանակը հայտնի չեն։ Նորագույն հե– տազոտությունների համաձայն՝ գտնվել է Աագիմ (Զակամ, Զագամ) գետի ափին։ Բագրատունյաց թագավորության անկու– մից (XI դ․ կես) հետո տնօրինել են Կյու– րիկյանները, ապա անցել է Գանձակի սել– ջուկյան աթաբեկությանը։ 1123-ին Տ․ գրա– վել է վրաց Դավիթ Շինարար թագավորը, սակայն այն հետագայում կրկին անցել է սելջուկյան թուրքերին։ XIII դ․ սկզբին Տ․ ազատագրել են Զաքարյան ավատական