ԻԴ-Լ)։ «Տ․ և Ա․»-ի հիմքում ընկած է ամպրոպային աստծու և վիշապի կռվի առասպելը, որ հայ հին վիպական ավանդության մեջ պատմականացել է, կապվել հայոց Երվանդյան Տիգրան (VI դ․ մ․ թ․ ա․) և Արտաշեսյան Տիգրան Մեծ (I դ․ մ․ թ․ ա․) թագավորների անուններին ու արարքներին, Մարաստանի (Միդիա) տիրակալների հետ ունեցած նրանց հարաբերություններին։ Ամպրոպային բարի աստվածը կամ հերոսն անձնավորվել է հայոց գեղեցիկ, քաջ և արդարադատ Տիգրանի, իսկ ամպրոպային վիշապ–հրեշը՝ մարաց թագավոր չար ու նենգ Աժդահակի կերպարում։ «Տ․ և Ա.» կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա։ Մարաց Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհոլ միշոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոշը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արլ․ փեշերին։
Աժդահակը հին իրան․ Աժի դահակա՝ օձ դահակա կամ հրեղեն օձ կոչված վիշապ հրեշն է։ Աժդահակի կնոջը՝ Անույշին, վեպն անվանում է «մայր վիշապաց», իսկ նրա զարմերին՝ վիշապազուններ։ «Տ․ և Ա․» V դ․ ենթարկվել է (հավանաբար Դավիթ Անհաղթի կողմից) ճարտասանական կանոններով բանաստեղծական վերամշակման։
Գրկ․ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1966, էջ 97-115, 130–139։
ՏԻԳՐԱՆ Ջ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Հայոց թագավոր 60–61-ին։ Նախապես եղել է Քաղկիդիկեի թագավորը։ Հայոց թագավոր Տիգրան Ե–ի եղբոր՝ Ալեքսանդրի որդին։ Երկար տարիներ ապրել է Հռոմում, եղել Ներոն կայսեր մտերիմներից։ Վերջինս էլ նրան նշանակել է Մեծ Հայքի թագավոր՝ ի հակակշիռ հայկ․ գահի հավակնորդ Տրդատ Արշակունու (Տես Տրդատ Ա)։ Կորբուլոնի ավերած (59-ին) Արտաշատի փոխարեն Տ․ Զ Մեծ Հայքի մայրաքաղաք է հռչակել Տիգրանակերտը, ապավինել նրա հելլենացած բնակչությանը։ Հռոմը, ձգտելով Հայաստանը դարձնել երկրորդ կարգի «դաշնակից» թագավորություն, իր հլու կամակատար Տ․ Զ–ի համաձայնությամբ Մեծ Հայքից անջատել է նրա հս–արմ․ և արմ․ մի շարք գավառներ՝ դրանք միացնելով Պոնտոսին, Փոքր Հայքին, Կոմմագենեին և Իբերիային։ Միաժամանակ, Հռոմը խրախուսել է Տ․ Զ–ի փորձերը՝ վերադարձնելու Մեծ Հայքի այն տարածքը (Հայոց Միջագետք, Արուաստան, Ծավդեք), որը 37-ի հռոմեա–պարթև․ պայմանագրով անցել էր Պարթեաստանին։ 61-ին Տ․ Զ մտել է Հայոց Միջագետք, փորձելով ետ նվաճել Մծբին քաղաքը, սակայն մատնվել է անհաջողության։ Օգտվելով առիթից, 61-ի վերջին պարթև, ուժերը՝ Տրդատ Ա–ի և զորավար Մոնեսի գլխավորությամբ, մտել են Հայաստան։ Հայկ․ զորքերն անցել են պարթևների կողմը և համատեղ պաշարել Տիգրանակերտը։ Խուսափելով ճակատամարտից՝ Տ․ Զ հռոմ․ լեգիոնների հետ փակվել է պաշարված մայրաքաղաքում։ Ստեղծված իրավիճակում հռոմ․ զորավար Կորբուլոնը հարկադրված է եղել դիմել հաշտության բանակցությունների և կանխել ռազմ, գործողությունների ծավալումը։ Կնքվել է համաձայնագիր, որով Մոնեսը դադարեցրել է Տիգրանակերտի պաշարումը և պարթև. զորքերը դուրս բերել Հայաստանից, իսկ Կորբուլոնը ետ է կանչել հռոմ․ լեգիոնները, Տ․ Զ–ին հայտարարել գահընկեց։ Հայոց գահն անցել է Տրդատ Ա–ին։
Գրկ․ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Тацит, Соч․, т․ 1, М․–Л, 1969; Кудрявцев О․, Армения и Парфия во второй половине правления Нерона, «Вестник древней истории», 1949, № 3․
ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դ․ հայ խոշոր մեծատուն։ Չունենալով ազնվատոհմ ծագում՝ հարստացել է հարկերի կապալառությամբ, վաշխառությամբ և առևտրով։ Զաքարիա և Շահնշահ Զաքարյանների օրոք Անիում վարել է տնտ․ բնույթի բարձր պաշտոն (հավանաբար, հարկային վերակացու)։ Ձեռք է բերել խոշոր կալվածներ, գյուղեր, ձիթհաններ, ջրաղացներ, կրպակներ ևն։ Ենթադրվում է, որ Տ․ Հ.–ին են պատկանել
Անիի որոշ թաղամասեր։ 1213-ին իր միջոցներով վերանորոգել է Անիի Մայր տաճարի աստիճանները, 1215-ին կառուցել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (հայտնի է նաև Տիգրան Հոնենցի եկեղեցի անունով)։ Ըստ եկեղեցու հվ․ պատին թողած արձանագրության, նա այդ եկեղեցուն նվիրաբերել է գյուղեր, այգիներ, ձիթհաններ, շրաղացներ, կրպակներ, ջրմուղ,
բաղնիք (պեղվել է 1893-ին)։ Տ․ Հ.–ի միջոցներով է կառուցվել նաև Կուսանաց վանքի Ս․ Հռիփսիմե եկեղեցին, վերանորոգվել Բեխենց վանքը, կերտվել են խաչքարեր, պաշտպանական մի շարք շինություններ։ Ըստ Հ․ Օրբելու, թաղվել է Ծաղկոցաձորի քարայրային (ժայռափոր) դամբարանում (պեղվել է 1907-ին)՝ Հոնենցների տոհմական գերեզմանատանը։
Գրկ․ Դիվան հայ վիմագրության, պր․ 1, Անի քաղաք, կազմ․ Հ․ Ա․ Օրբելի, Ե․# 1966։ Հակոբյան Թ․ Խ․, Անիի պատմություն գիրք 2, Ե․, 1982։
ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ ԵԿԵՂԵՑԻ, տես Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Անիի։
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ, Մարտիրուպոլիս, Նփըրկերտ, Մուաֆարկին, Ֆարկին, քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Նփրկերտ գավառում, Արմ․ Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթի օժանդակ Նիկեփորիոնի (Ֆարկին–սու) ափին։ Աղբյուրներում և պատմագիտության մեջ հաճախ շփոթվել է Դիարբեքիրի (Ամիդ) հետ։ Հիմնադրել է Տիգրան Բ Մեծը, մ․ թ․ ա․ 70-ական թթ․ և կոչել իր անունով։ Տիգրան Բ Մեծն այն դարձրել է Հայաստանի մայրաքաղաքը, քանի որ Արտաշատն այլևս չէր կարող լինել նրա լայնածավալ պետության կենտրոնը։ Տ–ի աշխարհագր․ դիրքը հարմար է եղել տարանցիկ առևտրի զարգացման համար։ Հվ–ով անցել է Շոշից Սարդես ձգվող Արքայական ճանապարհը, որով Տ․ կապվել է Միջագետքի, Արևելքի և Արևմուտքի երկրներին։ Տ–ից է սկսվել Մանազկերտի ու Զարեհավանի վրայով Արտաշատ տանող Արքունի պողոտան։ Ներջիկի և Շենիկի լեռնային շրջանների միջով ձգվող ճանապարհով կապվել է տնտ․ և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Արածանիի հովտին։ Տ․ կարճ ժամանակամիջոցում դարձել է Արևելքի հելլենիստ․ տիպի հռչակավոր քաղաքներից։ Շրջապատված է եղել 50 կանգուն
(մոտ 25 մ) բարձրությամբ պարսպապատով, որի մեջ ներսի կողմից կառուցված են եղել պահեստներ, զինանոցներ, ախոռներ։ Ունեցել է միջնաբերդ։ Տիգրան Բ Մեծի շքեղ պալատը գտնվել է քաղաքից դուրս, պարտեզների և ծաղկանոցների մեջ։ Տիգրան Բ Մեծը Տ–ում վերաբնակեցրել է հայ ավագանու շատ ներկայացուցիչների, բայց բնակչության հիմնական
զանգվածը կազմել են Կապադովկիայի, Ասորիքի, Միջագետքի, Պաղեստինի, Փյունիկիայի քաղաքներից բերված օտարերկրացիները։ Ենթադրվում է, որ Տ․ ծաղկուն ժամանակ ունեցել է մոտ 100 հզ․ բն․։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տ․ եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Գործել է թատրոն (պահպանվել են շենքի ավերակները), որի բեմում խաղացել են նաև հրավիրված օտարազգի (գլխավորապես հույն) դերասաններ։ Տ․ նվաճվել և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի մ․ թ․ ա․ 69-ի արշավանքի ժամանակ։ Օտարերկրացի բնակիչներից շատերը լքել են քաղաքը։ Տիգրան Բ Մեծի մահից (մ․ թ․ ա․ 55) հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը լինելուց։ Տ–ի հետագա տնտ․ զարգացման և մշակութային կյանքի վրա բացասաբար են անդրադարձել հռոմա–պարթև․ պատերազմները, որոնք հիմնականում մղվել են քաղաքին մերձակա շրջաններում։ Չնայած դրան, Տակիտոսը I դ․ կեսին Տ․ հիշում է որպես հզոր ամրություններ և լավ կազմակերպված պաշտպանություն ունեցող քաղաք։ Հայ Արշակունիների օրոք (I–V դդ․) եղել է Աղձնիքի բդեշխության կենտրոնը։ Ունեցել է ներքին ինքնավարություն, կառավարել է շահապը (քաղաքապետ)։ Սակայն Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Հայաստանի 387-ի բաժանումից հետո, ընկնելով սահմանագծի վրա (բյուզ․ մասում), կորցրել է տնտ․ նշանակությունը և վերածվել սովորական բերդաքաղաքի։ VI դ․ կեսին հիշվում է Չորրորդ Հայքի կենտրոն։ Տ–ի աստիճանական անշքացմանը նպաստել են նաև Հայաստանում ֆեոդ. հարաբերությունների զարգացումը և նոր տիպի քաղաքների (Վաղարշապատ, Դվին ևն) երևան գալը։ Արաբ. տիրապետության ժամանակաշրջանում (VII–IX դդ․) Տ․ կոչվել է Մուաֆարկին, եղել սահմանային բերդաքաղաք՝ բազմաքանակ կայազորով։ XII դարից կորցրել է նշանակությունը և վերածվել աննշան բնակավայրի։ Ներկայումս ավերակ է։
Պեղված է մասնակիորեն։