Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/711

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ժամանակ տիեզերքից Երկիր է հաղորդվել տիեզերագնաց–օդաչու Դ․ Ս․ Տիտովի հեռուստատեսային պատկերը։ 1962-ի օգոստոսին աիեզերագնաց–օդաչուներ Ա․ Գ․ Նիկոլաեի և Պ․ Ռ․ Պոպովիչի խմբային թռիչքն սկիզբ դրեց սովետական տիեզերական հեռուստատեսությանը։

ԵԱԱ–ներով իրականացվող կապ։ Մեծ հեռավորությունների միջե սովորաբար կապն իրականացվում է ուղիղ տեսանելիության ռադիոռելեային գծերով, որոնք բաղկացած են երկու ծայրային և մի շարք միջանկյալ կետ–վերատրանսլյատորներից։ Միջանկյալ կետերի միջե հեռավորությունը որոշվում է ուղիղ տեսանելիության սահմաններով (Երկրի վրա այն սովորաբար 50–70 կմ է)։ Բարձր ուղեծրով պտտվող ԵԱԱ–ում մեկ միջանկյալ վերատրանսլյատորի տեղակայումով կարելի է իրականացնել կապ միմյանցից հազարավոր կւէ հեռավորության վրա, գտնվող կետերի միջե։ Կապի ԵԱԱ–ները կարող են կիրառվել ինչպես կապի առանձին գծերում, այնպես էլ ռադիոռելեային գծերի ցանցերում՝ հեռուստատեսային ծրագրերի, բազմականալային հեռախոսության ու հեռագրության և ինֆորմացիայի այլ տեսակների հաղորդման համար։ Կապի համար կարող են օգտագործվել տարբեր ուղեծրերով և տարբեր բարձրությամբ պտտվող ԵԱԱ–ները։ Կապի ԵԱԱ–ների ուղեծրերի հիմնական տարբերակներն են․ շրջանաձև ստացիոնար, խիստ ձգված էլիպտիկ սինխրոն, միջին բարձրության շրջանաձև և ցածր շրջանաձև։

Կապ ՏԹԱ–ն երի միջև։ Իրականացվում է միաժամանակ տիեզերքում գտնվող երկու կամ մի քանի տիեզերանավերի անձնակազմերի միջե և տիեզերանավերի անձնակագմերի ու տիեզերական բաց տարածությունում գտնվող տիեզերագնացների միջև ինֆորմացիայի Փոխանակման համար։ Բացի այդ, երկու ավտոմատ ՏԹԱ–ների միջե կապ կարող է իրականացվել նաև ազդանշանների վերատրանսլյացիայի, դիրքի չաՓման, նավագնացության, մոտեցման և շարժման կառավարման նպատակով։

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կենսաբանության բաժին, ուսումնասիրում է տիեզերական տարածության տարբեր գործոնների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա։ Տիեզերական խնդիրներից է նաև տիեզերական թռիչքների պայմաններում երկրային օրգանիզմների կենսագործունեության ապահովման միջոցների (արհեստական կենսբ․ համակարգերի էկոլոգիա) և կենսբանության հետազոտությունների մեթոդների մշակումը։ Կենդանի օրգանիզմների վրա տիեզերական թռիչքի պայմանների, առաջին հերթին կարճատև (8–10 ը) անկշռության, ազդեցության վերաբերյալ նախնական տվյալները ստացվել են ՍՍՀՄ–ում, 40-ական թվականների վերջերին, 50-ականների սկզբներին՝ 110– 450 կմ բարձրության վրա արձակված կենդանիներ և այլ կենսբանական օբյեկտներ կրող հրթիռներում անցկացված գիտափորձերում։ ՍՍՀՄ–ում Տիեզերական կենսաբանության բնագավառում կանոնավոր հետազոտություններն սկսվել են 1957-ից, երկրորդ արհեստական արբանյակով Լայկա շան թռիչքից հետո։ Այս գիտափորձերը հնարավորություն տվեցին գնահատել այն պայմանները, որոնց մեջ են ընկնում կենդանի օրգանիզմները տիեզերական տարածություններում թռիչքների ընթացքում։ Միաժամանակ փորձարկվել և մշակվել են տիեզերանավի խցում կենսաապահովման համակարգեր։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ մարդու թռիչքը տիեզերք հնարավոր է։ Տիեզերական թռիչքի ժամանակ կենդանի օրգանիզմի վրա ներգործում են բազմաթիվ անբարենպաստ գործոններ։ Դրանք կարող են կապված լինել տիեզերական տարածության ֆիզիկ, վիճակի (միջավայրի նոսրություն, իոնացնող ճառագայթում, որոնք բացառում են օրգանիզմների ելքը բաց տիեզերք առանց պաշտպանական հագուստի են), թռչող ապարատի թռիչքի առանձնահատկությունների (աղմուկ, թրթռում, արագացում, անկշռություն) և տիեզերանավի խցիկում կենդանի օրգանիզմի գոյության պայմանների (արհեստական մթնոլորտ, շարժումների սահմանափակում, հուզական լարվածություն են) հետ։ Տիեզերական կենսաբանության կարևորագույն ուղղությունն այդ գործոնների ազդեցության (ինչպես առանձին, այնպես էլ ընդհանուր) ուսումնասիրումն է կենդանի օրգանիզմների վրա։ Հետազոտություններն անցկացվում են Երկրի վրա, մոդելավորմամբ և տիեզերական ռեալ թռիչքների պայմաններում։ 1966– 1979-ին «Կոսմոս» արբանյակներում տարբեր տևողության (18–22 օր) կոմպլեքս գիտափորձեր են կատարվել 37 կենսբանական օբյեկտների (ամենամեծ ծավալով՝ կաթնասունների՝ սպիտակ առնետների) վրա։ Ուսումնասիրվել են, այսպես կոչված, մաքուր անկշռության (գլխավորապես մկանային, արյունատար, մարսողական և, այն մյուս համակարգերի, որոնց գոծունեությունը կապված է երկրային ծանրության ուժի ազդեցության հետ) փոփոխությունները, ինչպես նաև անկշռության և ճառագայթման համակցված ազդեցությունը (առնետների ճառագայթային հիվանդության ընթացքը անկշռության պայմաններում գործնականում չի տարբերվում երկրայինից)։ Կենսաբանական արբանյակներում արհեստական գրավիտացիա ստեղծելու ուղղությամբ մի շարք գիտափորձեր ցույց տվեցին, որ օրգանիզմում անկշռության ազդեցությամբ զարգացող անբարենպաստ փոփոխությունները հնարավոր է նշանակալիորեն կանխարգելել։ Ուսումնասիրված են նաև տիեզերական թռիչքների գործոնների ազդեցության հեռավոր հետևանքները, օրինակ, պարզվեց, որ տիեզերքում եղած արու առնետների կյանքի տևողությունը կարճ չէ ստուգիչ (կոնտրոլ) կենդանիների կյանքից։ Ստացված արդյունքները հարստացրել են մեր գիտելիքները կենդանի օրգանիզմների անկշռությանը հարմարվելու մեխանիզմների, կենսաբանական հիմնական պրոցեսներում (բջիջների բաժանում, ժառանգական ինֆորմացիայի հաղորդում, օրգանիզմների աճում և զարգացում) գրավիտացիայի դերի վերաբերյալ։ Իրագործված է նաև բույսի զարգացման ամբողջական շրջանը (ցիկլ) անկշռության պայմաններում։ Այս տվյալները թույլ են տվել հիմնավորել երկարատև ղեկավարվող տիեզերական թռիչքների բժշկակենսբ․ ապահովման հանձնարարականներ և կանխատեսել այդ թռիչքների տևողության հետագա երկարացումը։ Տիեզերքում կենդանի նյութի գոյության, տարածման հնարավորությունները, էվոլյուցիայի առանձնահատկությունները ուսումնասիրում է Տիեզերական կենսաբանության ուղղություններից մեկը՝ էքսոկենսաբանությունը։ Տիեզերական կենսաբանության նվաճումները լուսաբանվում են սովետական և արտասահմանյան մի շարք գիտական հատուկ ամսագրերում։

Գրկ․ Биологические исследования на биоспутниках «Космос», М․, 1979; Влияние динамических факторов космического полёта на организм животных, М․, 1979; Проблемы космической биологии, т- 1–47, М․, 1962–1983; Газенко О․ Г․, Космическая биология и медицина։ вчера и сегодня, «Зем– ля и Вселенная», 1983, № 5․

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, հեռուստահաղորդման ցանցով տիեզերական տարածությունում կամ որևէ մոլորակի վրա գտնվող տիեզերական ապարատից պատկերների անմիջական հաղորդում և ընդունում։ Տիեզերանավում տեղակայված ապարատներից ուղարկված պատկերների ռադիոազդանշաններն ընդունվում են ռադիոկապի երկրային կայաններում, այնուհետև հաղորդվում հեռուստակենտրոն, որտեղից ՍՍՀՄ–ի, եվրոպական երկրների և ԱՄՆ–ի հեռուստացանցերով ենթարկվում են վերատրանսլյացիայի։ Տիեզերական հեռուստատեսության սկիզբը դրվել է 1962-ի օգոստոսին՝ «Վոստոկ–3» և «Վոստոկ–4» տիեզերանավերից տիեզերագնացներ Ա․ Գ․ Նիկոլաևի և Պ․ Ռ․ Պոպովիչի հեռուստատեսային պատկերների հաղորդմամբ։

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հոգեբանության նոր ճյուղ, որն ուսումնասիրում է տիեզերական թռիչքների պայմանների ու գործոնների ներգործությունը տիեզերագնացի վրա՝ հոգեբանական առումով։ Սերտ կապերի մեջ է ինժեներական հոգեբանության հետ, փորձարարական–հոգեբանական հետազոտությունները կապված են տիեզերագնացների ընտրության, թռիչքի նախապատրաստման և նրանց գործունեության արդյունավետության բարձրացման հետ։ Տիեզերական թռիչքներին բնորոշ առանձնահատուկ պայմանները (անկշռություն, ժամանակի խիստ սահմանափակում, հատկապես մշակված աշխատանքային կարգ, ավտոմատ սարքերի օգտագործում, սահմանափակ տարածություն, սննդի յուրատեսակ ձե են) իրենց ազդեցությունն են ունենում մարդու մտածողության, ապրումների, շարժումների ու գործողությունների վրա։ Տիեզերական հոգեբանության խնդիրն է բազմակողմանիորեն ուսումնասիրել այդ ազդեցությունների արդյունքները, ինչպես նաև մարզասարքային պատրաստության տվյալները և մշակել գիտականորեն հիմնավորված մեթոդիկա՝ ինչպես անհատական,