Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/712

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այնպես էլ խմբային թռիչքների նախապատրաստվելու համար։ Տ․ հ–յան մեջ կարևոր նշանակություն է ստանում տիեզերագնացների վարքի, խմբային թռիչքների ժամանակ՝ նրանց փոխադարձ հարաբերությունների ու աշխատանքային համագործակցության, խմբային տրամադրության և այլ հարցերի ուսումնասիրությունը։ Գրկ․ Գագարին Ցու․ Ա․, Լ և բ ն դ և Վ․Ի․, Հոգեբանությունը և տիեզերքը, Ե․, 1971։ Леонов А․ А-, Лебедев В․ И․, Психологические особенности деятельности космонавтов, М․, 1971; Леонов А․ А․, Лебедев В․ И․, Психологические проб– лемы межпланетного полёта, М․, 1975; X а- чатурьянц Л․ С․, Гримак Л․ П․, Хрунов Е․ В․, Экспериментальная пси– хофизиология в космических исследованиях, М․, 1976․ Հ․ Թութունշյան

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀՐԹԻՌ, նախատեսված է ավտոմատ և օդաչուավոր ապարատները տիեզերական տարածություն, Երկրի արհեստական արբանյակի (ԵԱԱ) ուղեծիր և դեպի այլ երկնային մարմիններ արձակելու համար։ ժամանակակից Տ․ հ․ օգտակար բեռ (տիեզերական օբյեկտ) կրող բազմաստիճան բալիստիկ հրթիռ (կրող հրթիռ) է։ Միջմոլորակային թռիչքների դեպքում Տ․ հ․ սովորաբար ԵԱԱ–ի ուղեծիր է դուրս բերվում հաջորդական ստարտով։ Տես նաև Տիեզերական թռչող ապարատ։

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁԳՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, Նյուտոնի ձգողության օրենք, բնության ունիվերսալ օրենքներից մեկը, որի համաձայն բոլոր նյութական մարմինները ձգում են միմյանց։ Ձգողությունը պայմանավորված է միայն մարմինների զանգվածով և անկախ է նրանց շարժման բնույթից և ֆիզիկ, ու քիմ․ հատկություններից։ Տ․ ձ․ օ․ հայտնագործել է Ի․ Նյուտոնը XVII դ․ վերջերին՝ հիմնվեով Կեպչերի օրենքների վրա։ Ըստ Տ․, ձ․ о-ի երկու նյութական մասնիկներ միմյանց ձգում են այնպիսի F ուժով, որն ուղիղ համեմատական է այդ մասնիկների m և M զանգվածներին և հակադարձ համեմատական դրանց միջև եղած r հեռավորության քառակուսուն․ F=GmM/r2։ F ուժն ուղղված է այդ մասնիկները միացնող ուղիղով։ Համեմատ ակ անութ յան G գործակիցը հաստատուն մեծություն է, որը կոչվում է գրավիտացիոն հաստատուն։ Քանի որ նյութական մասնիկների չափերն անհամեմատ փոքր են դրանց միջև եղած հեռավորությունից, ապա այդ մասնիկները համարվում են նյութական կետեր։ Ծավալավոր մարմինների փոխձգողությունը որոշվում է այդ մարմինների առանձին մասնիկների փոխձգողության ուժերի վեկտորական գումարով։ Մասնավորապես, գնդաձև մարմինների համար վերոհիշյալ բանաձևը խիստ ճշգրիտ է, եթե համարենք, որ այդ մարմինների զանգվածը կենտրոնացված է գնդի կենտրոնում։ Տ․ ձ․ օ․ արդի երկնային մեխանիկայի գլխավոր օրենքն է։ Այն ընկած է մոլորակների և արհեստական արբանյակների շարժումների ուսումնասիրության հիմքում։ Տիեզերական ձգողությամբ է պայմանավորված նաև աստղային և գալակտիկական համակարգերի գոյատևման ու զարգացման ընթացքը։

Մ․ Մնացականյան

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁԳՈՂՈՒԹՅՈՒՆ, գրավիտացիա, մատերիայի ունիվերսալ հատկություն, արտահայտվում է նրանով, որ զանգվածները ձգում են միմյանց։ Տ․ ձ–յան երևույթը չգիտակցված ձևով հայտնի է եղել քաղաքակիրթ մարդկությանը անհիշելի ժամանակներից։ Ակզբունքային նշանակություն ունեցող ամենակարևոր հայտնագործությունն այս բնագավառում կատարել է Գ․ Գաչիչեյը։ Նա փորձով ապացուցել է, որ Երկրի գրավիտացիոն դաշտ ու մ բոլոր մարմինները շարժվում են միևնույն արագացումով։ Տիեզերական ձգողության օրենքի հայտնագործման համար կարևոր նշանակություն են ունեցել նաև Ն․ Կոպեռնիկոսի ու Տ․ Բրահեի աշխատանքները և, հատկապես, Կեպչերի օրենքների հայտնագործումը։ XVII դ․ կեսին շատ գիտնականներ (աստղագետներ Ի․ Բուլիոն և է․ Հալլեյը, ֆիզիկոսներ Զ․ Բորելլին, Ռ․ Հուկը և Ք․ Հյուգենսը, մաթեմատիկոս Ք․ Ռենը) ճիշտ պատկերացում ունեին Տ․ ձ–յան երևույթի մասին և ընդհուպ մոտեցել էին ճշմարտությանը։ Մակայն Տ․ ձ–յան օրենքի մաթեմատիկորեն հիմնավորված ձևակերպումը տվել է Ի․ Նյուտոնը «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները աշխատությունում (1687)։ Համաձայն Նյուտոնի Տ․ ձ–յան օրենքի՝m և M զանգվածով մարմինները ձգում են միմյանց F=GmM/r2 (1) ուժով, որտեղ r-ը նրանց հեռավորությունն է (ենթադրվում է, որ մարմինների չափերը շատ փոքր են r-ից), G-ն՝ գրավիտացիոն հաստատունը։ Կարելի է մտցնել յուրաքանչյուր մարմնի շուրջն ստեղծվող գրավիտացիոն դաշտի լարվածության հասկացությունը՝ g=GM/r2։ Այդ դեպքում m զանգվածով մարմնի վրա ազդող ուժը կլինի՝ F=mg (2)։ ժ․ Լագրանժը մուծել է գրավիտացիոն դաշտի <p պոտենցիալի հասկացությունը, որի գրադիենտը տալիս է դաշտի լարվածությունը՝ g=– gradtp։ Այն բավարարում է Аф=0 հավասարմանը (Լապլասի հավասարում), A-ն Լապլասի օպերատորն է։ Նյուտոնի Տ․ ձ–յան օրենքի ընդհանրացումը զանգվածներով զբաղեցված տարածամասի համար գտել է Մ․ Պուասոնը․ A<p=4jtGp (3) (Պուասոնի հավասարում), որտեղ p-ն զանգվածի խտությունն է։ Նյուտոնի Տ․ ձ–յան տեսությունն անհրաժեշտ ճշտությամբ բացատրում է Արեգակի շուրջը մոլորակների շարժման օրինաչափությունները, ինչպես նաև աստղերի կառուցվածքի, աստղերի ու դրանցից կազմված համակարգերի դինամիկայի շատ ու շատ հարցեր, երբ գործ ունենք թույլ գրավիտացիոն դաշտերի հետ։ Արդի ֆիզիկայում այն չի կորցրել իր գիտական արժեքը, սակայն ունի սկզբունքային թերություններ, որոնք ակնառու դարձան XIX դ․ վերջին և XX դ․ առաջին տարիներին՝ էլեկտրամագնիսական երևույթների Մաքսվելի տեսության և հատկապես հարաբերականության տեսության ստեղծումից հետո։ Նյուտոնի Տ․ ձ–յան տեսությունն անտեսում է միջավայրի դերը և դրանով հակասում պատճառականության օրենքին։ Այն հեռազդեցության տեսություն է․ մարմիններն իրար վրա ազդում են ակնթարթորեն՝ հեռավորության վրա։ Մա հակասում է հարաբերականության սկզբունքին, որի համաձայն բոլոր տեսակի փոխազդեցությունները պետք է տարածվեն միևնույն с արագությամբ, ինչպես դա տեղի ունի էլեկտրամագնիսական երևույթներում։ Երկարատև որոնումներից հետո նշված թերություններից զերծ տեսություն ձևակերպել են Ա․ Էյնշտեյնը և Դ․ Հիչբերտը՝ 1916-ին։ Տ․ ձ–յան նոր տեսության ստեղծումը պայմանավորված է եղել մի շարք կարևոր նախադրյալներով, չհաշված իհարկե Նյուտոնի Տ․ ձ–յան տեսությունը, որը հիմնականն է։ Առաջինը փոփոխական չափականություն ունեցող տարածության (ոչ էվկլիդեսյան) երկրաչափության ստեղծումն էր (Р․ Ռիման, 1854), երկրորդը՝ հարաբերականության հատուկ տեսությունը (Ա․ էյնշտեյն, 1905) և, վերջապես, իրական աշխարհի (մատերիա, տարածություն, ժամանակ) ու ֆիզիկ․ մեծությունների քառաչափ բնույթի հայտնագործումը (Հ․ Մինկովսկի, 1906), տարածության ու ժամանակի միասնության փաստի բացահայտումը։ Տ․ ձ–յան նոր տեսությունն էյնշտեյնն անվանեց հարաբերականության ընդհանուր տեսություն, որը համընդհանուր ընդունելություն գտավ։ Մակայն այդ անվանումն ունի որոշակի թերություններ՝ լիովին չի համապատասխանում տեսության բովանդակությանը, մի բան, որն արդարացիորեն քննադատել է հատկապես Վ․ Ա․ Ֆոկը։ Տ․ ձ–յան տեսության հիմքում ընկած է էյնշտեյնի համարժեքության սկզբունքը։ Համաձայն այդ սկզբունքի, գրավիտացիոն դաշտում U –g արագացումով շարժվող հաշվարկման համակարգերում բնության օրինաչափություններն ընկալվում են միատեսակ (համարժեքության ուժեղ սկզբունք)․ այդ իմաստով գրավիտացիոն դաշտը և համապատասխան արագացումով շարժվող համակարգը համարժեք են։ (Համարժեքության թույլ սկզբունքը վերաբերում է միայն մարմինների մեխանիկական շարժմանը։) Կարելի է ձևակերպել և այսպես, ազատ ընկնող հաշվարկման համակարգում գրավիտացիոն դաշտն անհետանում է։ Այս սկզբունքը հիմնված է մարմնի իներտ (աի) և ծանր (ած) զանգվածների հավասարության փաստի վրա (Լ․ էտվեշի փորձը)։ Իներտ զանգվածը մտնում է Նյուտոնի երկրորդ օրենքի, իսկ ծանր զանգվածը՝ Տ․ ձ–յան օրենքի բանաձևում․ mիa=F = GmftMr/r3 (4)։ mի=mծ ընդունելությունից հետևում է, որ բոլոր մարմինները M մարմնի գրավիտացիոն դաշտում շարժվում են a=GMr/r3 արագացումով։ ճիշտ նույն օրենքով կշարժվի մասնիկը, եթե նրա շարժումը դիտվի արագացումով շարժվող համակարգում, երբ գրավիտացիոն դաշտ չկա։ Այսպիսով, համարժեքության սկզբունքը կարելի է ձևակերպել որպես իներտ և ծանր զանգվածների