Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

գաղտնի հավաքներ, բողոքի ցույցեր ընդդեմ դաշնակցական կառավարության։ Շրջանի առաջին կոմբջիջը ստեղծվել է 1919-ի հոկտեմբերին, Համամլու կայարանում։ Այն ընդհատակյա աշխատանք է տարել աշխատավորության շրջանում, սերտ կապեր հաստատել Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառային կազմակերպությունների հետ։ Ս․ շում սովետական իշխանություն է հաստատվել 1920-ի դեկտեմբերին (Համամլուում՝ դեկտեմբերի 5-ին), երբ 11-րդ կարմիր բանակի ջոկատները Ղարաքիլիսայի կողմից մտել են շրջանի տարածքը։ Շրջանի աշխատավորներն ակտիվ մասնակցություն են ունեցել դաշնակցության 1921-ի փետրվարյան խռովության ջախջախմանը, որը ղեկավարել է Համամլուի հեղկոմը (նախագահ Ա․ ՏերՍիմոնյան)։ 1921-30-ին Ս․ շի տարածքը բաժանված էր Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառների միջև, և կուսակցական աշխատանքը այնտեղ տարվում էր համանուն գավկոմների, իսկ 1930-1937-ին՝ Լենինականի և Կիրովականի կուսշրջկոմների ղեկավարությամբ։ 1938-ից սկսած շրջանի կուսակցական կյանքը ղեկավարում է ՀԿԿ Սպիտակի շրջկոմը։ Անցած տարիներին (1938-1984) տեղի է ունեցել Ս․ շի կուսկազմակերպության 17 կոնֆերանս։ 1985-ի հունվարի 1-ի դրությամբ 92 սկզբնական կուսկազմակերպություններում հաշվվում էր 1981 անդամ և 97 անդամության թեկնածու։ 1921-ին ստեղծված Ս․ շի ԼԿԵՄ կազմակերպությունը 1985-ի հունվարին ուներ 113 սկզբնական կազմակերպություն՝ 10547 կոմերիտականով։ Ս․ շի հնագիտական և ճարտարապետական հուշարձաններից առավել արժեքավոր են քարեդարյան կացարանները (Սպիտակ, Մեծ Պարնի, Գոգարան, Զրաշեն), բրոնզեդարյան բնակատեղիները, բերդապարիսպները, դամբարանները (Շիրակամուտ, Արևաշող, Գեղասար), Շենավանի միանաբազիլիկը (VI VII դդ․)․ միջնադարյան վանքերը (Շիրակամուտում, Չիչխանավանք, VII դ․, Ղուրսալիում՝ վանք, VII դ․)։ Ուշագրավ պատմական հուշարձան է 1977-ին Գեղասաբի տարածքում հայտնաբերված XII-XIII դդ․ ժայռափոր բնակավայրը, որը վկայում է տեղի բնակչության մոտ արհեստների, հատկապես մետաղի մշակման բավական բարձր մակարդակի մասին (տես Սպիտակի վիմափոր բնակա վայր)։ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակի առթիվ Աարալ գյուղի մոտ, ռուսական բանակի մայոր Մոնտրեզորի ջոկատի և պարսկական գերազանց ուժերի միջև 1804-ի օգոստոսին տեղի ունեցած ճակատամարտի վայրում կառուցված է հուշարձանկոթող (1978)։ Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձաններ են կանգնեցվել շրջկենտրոնում և շրջանի գյուղերում։

Տնտեսությունը: Մինչև սովետական կարգերի հաստատումը Մ․ շի տարածքի տնտեսությունը գյուղատնտեսական բնույթ ուներ, կային մի քանի դարբնոցներ, ձիթհանքեր, կրահորեր, ջրաղացներ։ Սովետական իշխանության տարիներին Մ․ շ․ դարձավ արդգյուղատնտեսական շրջան։ Շրջանի տնտեսության մեջ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 95,1%։ 1984-ին Ս․ շի տնտեսության համախառն արտադրանքի ընդհանուր գումարը կազմել է 169,6 մլն ռուբլի․։ Առաջատար են արդյունաբերության թե թև, սննդի և մեքենաշինական ճյուղերը։ Արդյունաբերության համախառն արտա դրանքի 54,8%ը տալիս է թեթև, 35%ը՝ սննդի արդյունաբերությունը, 7,3%ը՝ մե քենաշինությունը և այլն։ Շրջանի արտադրական առաջին ձեռնարկությունը Սպիտակի պանրի գործարանն է (կառուցվել է 1937-ին), ապա շարք են մտել շաքարի գործարանը (տես Շաքարի գործարան Սպիտակի), վերելակաշինական, կաշվի փոխարինիչների գործարանները, հացամթերքների և սննդի կոմբինատները, կարի արտադրական միավորումը, տրի Շաքարի գործարանի ջէկը Քարաձորի միջտնաեսային արտադրական համալիրը կոտաժի ֆաբրիկան, հացի գործարանը (բոլորը՝ Սպիտակում)։ 1978-ին գործարկվել են «Հայապակի» միավորման Արզնիի բյուրեղապակու գործարանի Սեծ Պարնիի մասնաճյուղը և «Հայվերելակմեքենա» արտադրական միավորումը։ Շրջկենտրոնի կարի արտադրական միավորումը մասնաճյուղեր ունի շրջանի Արևա շող, Զրաշեն, Սեծ Պարնի, Կաթնաջուր, Լեռնավան, Սարամեջ, Գոգարան, Հար թագյուղ, Սարալ, Ծաղկաբեր, Քարաձոր գյուղերում և Շիրակամուտ ավանում։ Գործում են «Հայգյուղտեխնիկայի» շրջանային բաժանմունքը, Հայկոոպի առևտրական բազան, ՇՍՇ (շարժական մեքենայացված շարասյուն)։ Ս․ շում կա 12 կոլեկտիվ, 8 սովետական տնտեսություն (1-ը՝ Սպիտակ քաղաքում), 3 միջտնտեսային ձեռնարկություն։ Գրանցում աշխատում են բարձրագույն կրթությամբ 93 մասնագետ։ Գյուղատնտեսու թյունը բազմաճյուղ է։ Առաջատար ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է (գլխավորապես՝ տավարաբուծությունը), որը տալիս է գյուղատնտեսական արտադրանքի 58,7% ը։ 1984-ին շրջանում կար 23099 խոշոր, 73678 մանր եղջերավոր անասուն, ավելի քան 4000 խոզ, 160325 հազար թռչուն, 1244 մեղվաընտանիք։ Սիջտնտեսային ձեռնարկությունները մասնագիտացել են արու մատղաշների ինտենսիվ գիրացման (Սպիտակ), երինջների աճեցման (Քարաձոր) և խոզերի աճեցման ու բտման (Լուսաղբյուր) ուղղությամբ։ Անասնապահության զարգացմանը մեծապես նպաստում են շաքարի գործարանը և հացամթերքների կոմբինատը, որոնք տալիս են ճակնդեղի մզուկ և խտացրած կերեր։ Գյուղատնտեսական արտադրանքի 41,3%ը տալիս է դաշտավարությունը, որի գլխավոր ճյուղերն են ճակնդեղագործությունը, հացահատիկի մշակությունը և այգեգործությունը։ Շրջանի հողային ֆոնդը 54350 հա է, որից 34322 հա օգտագործվում է գյուղատնտեսական արտադրության համար (13471 հա վարելահող, 759 հա այգիներ ևն)։ Ցանքատարածության 35,3%ը զբաղեցնում են հացահատիկային, 9,4% ը՝ տեխ․, 34,5%ը՝ կերային, 1%-ը՝ բանջարանո ցային կուլտուրաները։ Շրջանի կոլեկտիվ և սովետական տնտեսություններում զբաղվում են պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, կեռաս, սալոր, ընկույզ)։ Շրջանն ունի ջերմոցային տնտեսություն (3000 մ2)։ Ս․ շով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղու 45 կմ հատվածը։ Խճուղային ճանապարհների ընդհանուր երկարությունը 166 կմ է, որից 91 կմ-ը՝ ասֆալտապատ։ Շրջանն ավտոմոբիլային հաղորդակցությամբ կապված է Երևանի, Թբիլիսիի, Լենինականի և Կիրովականի հետ։ Շրջկենտրոնի և գյուղերի միջև հաստատված է ավտոբուսային մշտական երթևեկություն։ Շրջանում գործում են կապի 16 բաժանմունք, 5 ավտոմատ հեռախոսա կայան (6 հազար համարով), ռադիոհանգույց։ Բոլոր գյուղերը ռադիոֆիկացված են, վերահաղորդման կայանների միջոցով ընդունում են կենտրոնական և հանրապետական հեռուստահաղորդումները։ Ս․ շ․ բարձրավոլտ գծերով միացած է Անդրկովկասյան միասնական էլեկտրահամակարգին։ Սպիտակ քաղաքը և մյուս բնակավայրերը օգտվում են Ղազախ-Երևան գազամուղից։ Առողջապահությունը։ Նախասովետական շրջանում Ս․ շի տարածքում բուժական հիմնարկներ չկային, սպասարկում էր 1 բուժակ։ Սովետական իշխանության տարիներին շրջանում ստեղծվել է բժշկական հիմնարկների ցանց։ 1983-ին Ս․ շում գործում էր 1 շրջանային, 3 գյուղական (Շիրակամուտ, Սեծ Պարնի, Զրաշեն) հի վանդանոց՝ 260 մահճակալով, բուժման կաբարձական 17 կայան, 4 դեղատուն,