Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

շրջանային և ստամատոլոգիական պոլիկլինականներ, մանկական և կանանց կոնսուլտացիաններ, բուժական 8 և շատպ օգնություն 2 կայան: Բուժաշխատողների թիվը 509 է, որից 66-ը՝ բժիշկ:

Մշակույթը: Նախասովետական շրջանում Համալրում (Սպիտակ) և գավառակի մի քանի այլ գյուղերում գործել են ծխական դպրոցներ: 1983-84 ուսումնական տարում կար 26 հանրակրթական դպրոց՝ (21-ը՝ միջնակարգ, 5-ը՝ ութամյա) 8433 աշակերտով: Դպրոցներում աշխատում էին 744 ուսուցիչ (492-ը՝ բարձրագույն կրթությամբ): Գործում են նաև Երևանի էլեկտևամեխանիկական տեխնիկոմի մասնաճյուղը, պրոֆտեխ. ուսումնարան, գեղարվեստի, 2 երաժշտական, 3 մարզական, հեռակա և երեկոյան միջնակարգ, օժանդակ դպրոցներ, 27 մսուր-մանկապարտեզ: Շրջանն ունի գրադարանների-մասնաճյուղով (188հզ. կտոր գիրք), 21 մշակույթի տուն ու ակումբ, ժողովրդական թատրոն, 1 կինոթատրոն և 20 ստացիոնար կինոսարք: Լույս է տեսնում «Լուսարձակ» շրջանային թերթը:

Հ. Մկրտչյան, Ջ․ Թորոսյան

Պատկերազարդումը տես 10-րդ հատորի 720-721-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ 29-րդ, և 11-րդ հատորի 80-րդ էջից հետո՝ ներդիրում:

ՍՊԻՏԱԿԻ ՎԻՄԱՓՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, հայտնաբերվել է 1977-ին՝ շինարարարական աշխատանքների ժամանակ, Փամբակ գետի ձախ ափին, Գեղասար գյուղի տարածքում: 1977-80-ին պեղել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության ինստիտուտի արշավախումբը:Բնակավայրն առաջացել է 12-13 դդ., առևտրական բանուկ ճանապարհների վրա և ապրել տնտտեսական աշխույժ կյանքով: Անձավները փորված են սև տուֆի հսկայածավալ զանգվածի մեջ: Շուրջ 300 մ երկարությամբ բնակավայրը ոչ խորը կիրճով բաժանվում է երկու թաղամաս-հատվածի: Խանդակների վրա բացվել են 4-5 սենյականոց մոտ 40 համալիր: Քարանձավների մի մասը կրկնահարկ ու եռահարկ են: Դրանք միմյանց հետ հաղորդակցվել են գաղտնուղիներով և քարե (հավանաբար՝ նաև փայտե) աստիչաններով: Ճարտարապետական հղացմամբ, հատակագծային հորինվածքով բնակավայրն աղերսվում է Անիի ստորգետնյա «քաղաքի» և Վրաստանի ժամանակամերձ նույնատիպ հուշարձանների (Վարձիա ևն) հետ: Հստակ առանձնանում են շինությունների 4 տիպեր՝ պաշտամունքային, հասարակական, բնակելի և արտադրական: Արևելյան թաղամասի կենտրոնում, երրորոդ խանդակի վրա փորված է ոչ մեծ եկեղեցի (պահպանվել է միայն կեսը՝ երկայնական կտրվածքով), որից արևմտյան գտնվում է վիմափոր տապանատունը՝ մի շարք դամբարաններով: Տապանատան հատակի ձևն ու կեղծ կամարներն ստեղծում են հայկական ավանդական գավիթների ստավորություն: Բնակավայրի արևելյան ծայրամասում բացվել է մի քանի բաժանմունքներից բաղկացած կարավանատունը: Ներքին պարզ հարդարանքով բնակելի սենյակներում կան թոնիրներ և ոչ լայն հարթակներ (ծառայել են որպես ննջարաններ): Շինությունների հիմնական խումբը կազմում են արտադր. համալիրները, որոնց հատակներին փորված են վառարաններ և փոքրիկ առվակներով միմյանց միացծ զանազան տեսակի հորեր ու փոստեր: Քարանձավների առաստաղները թաղաձև են, ունեն կեղծ կամարներ, պատուհաններ, պատերի մեջ՝ ճրագներ դնելու և այլ նպատակների ծառայող զանքզազն փորվածքներ: Պատերի վրա և առաստաղի կենտրոնում կան փոքրիկ օդանցքներ: Մուտքերը փակվել են փայտե դռներով կամ մեծ տախտակներով: Պեղումների ընթացքում գտնվել են ջնարակված ու հասարակ խեցեղեն, աշխատանքային երկաթե գործիքներ ու զենքեր, պղնձե ու ոսկրե զարդեր, երկաթի ու սիլիկատային մնացորդների խարամ, արտադրության հետ կապված տարբեր բնույթի հարմարանաքներ, մոնդոլական, վրացական, բյուզանդական դրամներ և այլ առարկաններ:

Ա. Քալանթարյան

ՍՊԻՏԱԿԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ, «Հայրթռչնարդի» համակարգի տոհմային ձու և թռչնաբույծ. մթերքներարտադրող ձեռնարկություն: Գտնվում է Սպիտակ քաղաքի տարածքում: կազմակերպվել է 1977-ինէ 1965-ին հիմնված թռչնաբուծական ֆաբրիկայի բազայի վրա տարեկան արտադրում է 350 տ թռչունի միս, 5 մլն ձու (1984), 140 հզ. հավ: Ֆաբրիկան ունի մայրական հոտի վերարտադրության, ինկուբացիայի, ճտերի աճեցման արտադրամասեր, սպանդանոց և այլն: Աշխատարար պրոցեսները մեքենայացված և ավտոմատացված են: Ֆաբրիկան տոհմայինձու է մատակարարում ՀՍՍՀ թռչնաբուծ. ֆաբրիկաներիին:

ՍՊԻՏԱԿՇԵՆ, հայաբնակ գյուղ Ադրբ. ՍՍՀ Շամխորի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հվ.: Միավորված է Ջագիրի սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ, կինո: Գյուղում կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան: Հիմադրել են Ջագիրի եկած հայերը:

ՍՊԻՏԱԿ-ՎԱՆԻՑ ԹԱՂ, գյուղ Արևմտյան Հասատանում, Վանի վիլայթի Գյավաշ գավառում: 190-ին ուներ 20 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով (հատյապես շալագործությամբ): Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով: Բնակիչներըտեղահանվել են 1915-ին, Մեծ մասը զոհվել է գաղթի ճաննապարհին: Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:

ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ, պրոտեններ, բարձրամոլեկուլային բնական օրգանական նյութեր. կազմված են ամինաութթուներից և կարևորագույն դեր են կատարում օրգանիզմների կառուցվածքում ու կեսնագործունեության մեջ: Կենդանի բնության մեջ սպիակուցների բացառիկ կարևոր դերը Ֆ. Էնգելսը ձևակերպել է այսպես՝ «Կյանքը սպիտակուցային մարմինների հոյության եղանակն է...» (Էնգելս Ֆ., Անտի Դյուինգ, Ե., 1967, էջ 106):Սպիտակուցներում պարտադիր պարունակվող ազոտի քանակով կարելի է հաշվել նաև նմուշում Սպիտակուցների քանակությունը։ Սպիտակուցները կազմում են մարդու օրգանիզմի չոր կշռի 45%-ը,որոշ օրգաններում (փայծախ, թոքեր, մկաններ)՝ ավելի քան 80%-ը։ Բարձր է սպիտակուցների պարունակությունը բույսերի սերմերում մինչդեռ ցողուններում, տերևներում, արմատներում և մրգերում ցածր է (0․3 - 1․5%)։ Ներկայումս, հայտնի են 100-ից ավելի բնական ամինաթթուներ, որոնցից 22-ն են մտնում սպիտակուցների կազմության մեջ։ Սպիտակուցներում ամինաթթուները միմյանց հետ միանում են թթվամիդային կամ պեպտիդային կապերի միջոցով։ Սպիտակուցները կազմված ենպոլիպետիդային մեկ կամ մի քանի շղթայից, որոնց ամինաթթվային կազմոմ և հատկապես հաջորդականությամբ առանձին սպիտակուցները բերվում են միմյանցից։ Սպիտակուցների